ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փարիզում Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ մեկնարկեց Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագիրը 01/29/2015 16:51 | ԼՐԱՀՈՍ
Հունվարի 28-ին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա հանդիսավոր ընթրիքը, որն առաջին անգամ անցկացվեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Նախագահին ուղեկցում էին Ֆրանսիայի կառավարության անդամներ` Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը և Նախկին ռազմիկների և հիշատակի պետքարտուղար Ժան-Մարկ Տոդեսկինին, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
Հրավիրյալների շարքում էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի պետական և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ և հոգևոր հայրեր:
Ֆրանսիայի նախագահը հանդես եկավ պաշտոնական ելույթով, որում մասնավորապես կոչ արեց թուրքական իշխանություններին ջանքեր գործադրել ճշմարտությանը առերեսվելու ուղղությամբ և հույս հայտնեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը իրողության ճանաչման ճանապարհի նոր փուլեր անցնելու և գործընթացին նոր շունչ տալու առիթ կհանդիսանա:
Խոսելով Հայոց ցեղասպանության ժխտողականության մասին` նախագահ Օլանդն ընդգծեց. «Խոսքի ազատությունը, որ մենք ամեն գնով ցանկանում ենք պաշտպանել, երբեք չպետք է իրողության խեղաթյուրման միջոց դառնա» և այն «չի հանդուրժի երբեք մարդկության դեմ ուղղված հանցագործության արդարացումներ»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ նախագահ Օլանդը նշեց, որ Ֆրանսիան չի հանձնվելու և շարունակելու է իր ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Ֆրանսուա Օլանդն իր ելույթում վերահաստատեց 2015թ. ապրիլի 24-ին Երևան այցելելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ֆրանսիայի անունից հարգանքի տուրք մատուցելու իր որոշումը:
«Այսօր, երբ մեր երկիրը դարձել է բարբարոսության, անհանդուրժողականության, ատելության, ահաբեկչության թիրախ, Դու՛ք, Ֆրանսիայի հայե՛ր, արժանապատվության օրինակ եք տալիս մեզ բոլորիս, ինչը ձեր և մեր բոլորիս հպարտությունն է», - ավարտեց իր ելույթը Ֆրանսիայի նախագահը:
Ելույթներով հանդես եկան Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը, Մուրադ Փափազյանը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբի (Mission 2015) ղեկավար Ալեքսի Գովցյանը: Միջոցառման ընթացքում Շառլ Ազնավուրը պարգևատրվեց «CCAF Արիության շքանշանով»:
Այնուհետև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբի կողմից հյուրերին ներկայացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների լայնածավալ ծրագիրը, որը 2015թ. ողջ ընթացքում իրականացվելու է Ֆրանսիայի հարյուրավոր քաղաքներում:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով