ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻԵԴ Մեծ պալատը կսահմանազատի՞ Ցեղասպանության ժխտումը խոսքի ազատության իրավունքից 01/28/2015 12:54 | ԼՐԱՀՈՍ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում շուտով մեկնարկող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի»-ի գործով վճռի Շվեյցարիայի բողոքի գործով ներկայացված փաստարկները շատ ամուր իրավական հիմքեր ունեն։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Շվեյցարիա-Հայաստան միության» նախագահ Սարգիս Շահինյանը՝ այդ կազմակերպությունն էր ժամանակին դատի տվել Փերինչեքին՝ հայոց ցեղասպանությունը ժխտելու և Ցեղասպանությունը «միջազգային սուտ» անվանելու համար:
Գործով դատարան է ներկայացվել 13 կողմի դիմում (հայցվոր՝ Փերինչեք, պատասխանող՝ Շվեյցարիա, որպես երրորդ կողմ ներգրավված են՝ Թուրքիան, Հայաստանը և մի շարք կազմակերպություններ, որոնցից միայն 3-ն է հանդես գալիս ի նպաստ թուրքական կողմի, 10-ը հանդես է գալիս Շվեյցարիայի տեսանկյունից։
«Թղթի վրա մեր հնարավորությունները զգալի են, սակայն հաշվի առնելով այն, թե որոնք են ՄԻԵԴ գլխավոր սկզբունքները մարդու իրավունքների և ազատ արտահայտման հետ կապված, հաշվի առնելով նաև Փարիզում հունվարի սկզբին տեղի ունեցածը, սպասումները ոչ այդքան դրական են, սակայն դատական և իրավական հիմքերով շատ պատրաստված ենք»,-գտնում է Սարգիս Շահինյանը՝ կարևորելով գործի քննությունը հատկապես ՄԻԵԴ իրավաբանության հստակեցման հիմքի վրա ազդեցության տեսանկյունից։
«Մարդկային իրավունքների մասին առավել խորը պետք է խոսել, կարելի՞ է արդյոք ցեղասպանությունների միջև խտրականություն դնել, կարելի՞ է արդյոք ցեղասպանությունների զոհերի միջև խտրականություն դնել, ո՞րն է պարզ մտքի արտահայտման և ատելության հրահրման միջև տարբերությունը»։
«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով 2013թ դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկվել էր Շվեյցարիայի կողմից, և 2014թ հունիսի 2-ին ՄԻԵԴ-ը որոշել էր գործը վերաքննել դատարանի Մեծ պալատում:
Դիմումատուն թուրք ազգայնական քաղաքական գործիչ Դողու Փերինչեքն է, ով իբրև Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար 2005թ մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայում մասնակցելով տարբեր կոնֆերանսների ժխտել է 1915թ և դրանից հետո Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության պատմական փաստը: Մասնավորապես, իր ելույթներում Փերինչեքը Հայոց ցեղասպանությունը անվանել է «միջազգային սուտ»:
2005թ հուլիսի 15-ին «Շվեյցարիա-Հայաստան» միությունը քրեական հայց էր ներկայացրել Փերինչեքի դեմ, և Լոզանի դատարանը 2007թ մարտի 9-ին մեղավոր էր ճանաչել նրան «ռասայական խտրականություն սերմանելու համար»՝ ապացուցված համարելով, որ Փերինչեքի շարժառիթները ունեցել են ռասիստական միտում և ուղղված չեն եղել պատմական քննարկումների զարգացմանը:
Շվեյցարիայի Վո կանտոնի և ապա Դաշնային գերագույն դատարանները անփոփոխ էին թողել Լոզանի դատարանի վճիռը՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին ենթարկելով ֆինանսական և քրեական պատասխանատվության: Դողու Փերինչեքը դարձել էր առաջին մարդը, ով Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու համար:
Շվեյցարական դատարանները իրենց վճիռներում ընդգծել էին, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես հրեաների Հոլոքոստը, ապացուցված պատմական փաստ է և ճանաչված է եղել իբրև այդպիսին երկրի օրենսդիր մարմնի կողմից Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի ընդունման ժամանակ, այդպիսով մերժելով պատմաբանների աշխատանքներին հղում անելու անհրաժեշտությունը պատմական փաստի ապացուցման համար:
2013թ դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը վճռել էր, որ Փերինչեքի նկատմամբ վճռով Շվեյցարիան խախտել է նրա խոսքի ազատությունը, քանի որ նման սահմանափակումը չի ունեցել «հրատապ սոցիալական նշանակություն» և անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում 1915թ ցեղասպանության զոհերի ժառանգների պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու համար:
Իր վճռում ՄԻԵԴ-ը որոշել էր, որ Փերինչեքի արտահայտությունները չեն մտնում Կոնվենցիայի 17-րդ հոդվածի տակ (իրավունքների չարաշահում) և ընդգծել է, թե այնպիսի գաղափարների արտահայտումը, որոնք կարող են վիրավորել, ցնցել, շփոթության մեջ գցել, պաշտպանվում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով:
2013թ դեկտեմբերի 17-ի ՄԻԵԴ վճռից հետո տված իր հարցազրույցներից մեկում Փերինչեքը ընդունել էր, որ 2005թ գնացել էր Լոզան իր սադրիչ հայտարարություններով շվեյցարական դատարաններին մարտահրավեր նետելու և Հայկական հարցին վերջնական «լուծում տալու» նպատակով:
Շվեյցարիայի ներկայացրած բողոքի հիման վրա ՄԻԵԴ Մեծ պալատում քննությանը Հայաստանը ներգրավված է որպես երրորդ կողմ, Հայաստանը ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ ներկայացնում են Գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, միջազգային հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնը, Ամալ Քլունին և Թոբի Քոլիսը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը գտնում է, որ «ցանկացած ձևակերպում, որը որեւէ կերպ կարող է վիճարկելի դարձնել Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի համար սկզբունքորեն անընդունելի է»։
Գ.Կոստանյանը նաեւ հավելել էր, որ նկատի ունենալով Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վիժեցումը, հայկական կողմը նաեւ ակնկալում է, որ Թուրքիան ի վերջո ճանաչելու, ապաշխարելու և կատարելու է հայերի առաջ իր պարտականությունները, իսկ ՄԻԵԴ վճիռը, հայկական կողմի խորին համոզմամբ, կարող է արագացնել այդ գործընթացը։
Նշենք, որ ՄԻԵԴ վճիռը բողոքարկելու Շվեյցարիայի որոշումը 2014թ մարտի 14-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը անվանել էր «ոգևորիչ», և վստահություն հայտնել, որ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այնպիսի որոշում կընդունի, որը վիրավորական չի լինի ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համար և չի անարգի այն միլիոնավոր մարդկանց հիշատակը, որոնք ուղղակի անմեղ զոհ են դարձել»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել