Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Այսօր հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձն է 01/28/2015   10:57  |  ԼՐԱՀՈՍ

 
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ԶՈւ-ի գլխավոր նպատակն է, պաշտպանել Հայաստանի պետական սահմանները և տարածքային ամբողջականությունը:
 
Հայոց բանակի ստեղծումն ու պատմությունն անքակտելիորեն կապված են հայոց պետականության ստեղծման պատմական իրողության հետ, քանզի պետություն և բանակ հասկացությունները միմյանց պայմանավորող են, և դժվար է, եթե չասենք անկարելի, պատկերացնել մեկն առանց մյուսի: Ե´վ մեկի, և´ մյուսի համար ամեն ինչի սկիզբը եղավ 1988թ. փետրվարը` սկիզբը Ղարաբաղի համար պայքարի, պետականության վերականգնման ու Ազգային բանակի ստեղծման: Հայոց բանակն իր կայացման ճանապարհին (ինչպեսև հայոց պետականությունն ինքը) անցավ մի քանի դժվարին ու առանցքային փուլ: Հիմնարար գործընթացների ու իր առջև դրված խնդիրների տեսանկյունից մեր բանակի անցած ուղին, ըստ իս, կարելի է բաժանել երեք փուլի: 
 
ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջում մանրամասն պատմական ակնարկով անդրադարձ է եղել հայոց բանակաշինության բոլոր փուլերին:
 
Առաջին. 1988-ի փետրվար-1992 թվականի մայիս, երբ ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ: 
 
Երկրորդ. 1992 թվականի հունիս-1994 թվականի մայիս, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հանրապետության հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև Ազգային բանակի ստեղծմանը: 
 
Երրորդ. 1994 թվականի հունիսից մինչ օրս: Այս փուլը, կարելի է անվանել բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, ինչպես նաև բանակ-հասարակություն հարաբերություններում առկա անջրպետի տարեցտարի վերացման փուլ, երբ հաստատված հրադադարից հետո երկրի իշխանություններն ու բանակի ղեկավարությունը հնարավորություն ստացան արդեն խաղաղ պայմաններում ջանքերը կենտրոնացնել բանակի, որպես ռազմապաշտպանական համակարգի, վերջնական ձևավորման, բոլոր անհրաժեշտ ստորաբաժանումներն ստեղծելու ու գործադրելու ուղղությամբ: 
 
Այս փուլերից յուրաքանչյուրը, լինելով մեր բանակային պատմության շղթայի կարևորագույն օղակ, առանձնանում է իր յուրահատկություններով, զարգացման տրամաբանությամբ, տվյալ ժամանակում գոյություն ունեցող իրողություններով և մինչև իսկ հոգեբանությամբ: Ճիշտ չի լինի դրանցից որևէ մեկը որակել պակաս կամ ավելի բարդ, քանզի դրանք համեմատելի չեն մի շարք առումներով. համեմատելի չեն ժամանակները, քաղաքական իրողությունները, առկա ռեսուրսները:
 
1988 ից մինչև 1992 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածի հիմնական առանձնահատկությունն ու բնորոշիչը ինքնաբուխ հայրենասիրությունն էր, ավելի խիստ, թերևս` տարերայնությունը: Առհասարակ, «բանակ» ասելիս, առաջին միտքը, որ կծագի ցանկացած բանական մարդու գլխում կլինի համազգեստով զինվորը, զորանոցն ու զորախաղերը, պատվո պահակախումբը, շքերթն ու երդման արարողությունը: Վերը հիշատակված տարիների պատմությունը թերթելիս նման բաներ հաստատապես չենք գտնի, ինչը սակայն, որևէ կերպ չի նսեմացնում դրանց կարևորությունը:

Այդ շրջանի «բանակը» հայ քաղաքական նորելուկ միտքն էր և նրա ջղաձիգ (բայցև հաջող) ջանքերը` լուծելու պատմական այս ժամանակաշրջանում իր առջև դրված գերագույն խնդիրները. անկախ պետականության վերականգնում և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության արդար դատի պաշտպանում: «Բանակ» էր հայ հասարակության մտածողության մեջ այն գիտակցության հասունացումը, թե միայն սեփական զինված ուժերը կարող են լինել ժողովրդի ու հասարակության անվտանգության երաշխիքը:
 
«Բանակ» էին իրարից անկախ գործող կամավորական ջոկատները (թվով շուրջ 80), որոնք ռազմականացված հիմնարկություններից, հակակարկտային հրետանու կրակակետերից, ռազմագիտության դասարաններից ու բոլոր հնարավոր այլ վայրերից զենք հայթայթելով, կամավորաբար, հայրենասիրական ու բարոյական արժեքներից դրդված, մեկնում էին սահմանի ամենաթեժ կետերը` անհավասար կռիվ մղելու հակառակորդի դեմ: Հակառակորդ, որ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և հայերի զանգվածային տեղահանություն իրականացնելով` այլևս չէր խորշում ոչնչից և ողջ քաղաքակիրթ աշխարհի առջև բացահայտ ռազմարշավ էր սկսել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ:
 
Այս ամենն իրագործվում էր կոմունիստական վարչակարգի ակնհայտ թողտվությամբ, իսկ երբեմն նաև գործուն մասնակցությամբ: Դրա ամենավառ ապացույցը եղավ 1991թ. ապրիլ-մայիս ամիսներին իրականացված տխրահռչակ «Կոլցո» օպերացիան, որի արդյունքում հայաթափվեցին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը: Դրան հաջորդեցին Հադրութի շրջանի մեկ տասնյակից ավելի գյուղերի ու Բերդաձորի ենթաշրջանի ողջ հայ բնակչության բռնի տեղահանումները: 
 
Բոլոր այս ճնշումների դեմ հանդիման կանգնած էին հայ կամավորական ջոկատները, որոնց գործողությունները, կրկնում եմ, տարերային էին, չկոորդինացված և տեղի էին ունենում Հայաստանի և Արցախի պաշտպանությունը համակարգող միասնական կենտրոն-կառույցի բացակայության պայմաններում: Եվ սակայն դրանք այն կենսունակ սաղմերն էին, որոնցից, անկախության հռչակումից անմիջապես հետո, պիտի ծնվեին հայոց փառապանծ բանակի ստորաբաժանումները: 
 
Կամավորականները, որոնք որոշ ժամանակ անց արդեն սահուն կերպով իրենց տեղը պետք է զիջեին կանոնավոր զորամիավորումներին, փայլուն կերպով կատարեցին իրենց առջև, իրենց իսկ կողմից դրված խնդիրները: Նրանց մի մասը նահատակվեց սխրալի մարտերում. Մովսես Գորգիսյան, Թաթուլ Կրպեյան, Ջիվան Աբրահամյան... շատ ու շատ այլոք, իսկ մյուսները, արդեն 1992-ից սկսած, մասնակցելով նաև պատերազմական լայնածավալ գործողություններին, նորաստեղծ կանոնավոր բանակի հետ միասին կռեցին մեր առաջին ռազմական հաղթանակը: Ցավոք, շատերն իրենց կյանքի գնով: 
 
1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը, նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում: Նույն տարվա սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր: 1991թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե:
 
Նմանատիպ կառույց արդեն գործում էր Լեռնային Ղարաբաղում: Սրանով զգալիորեն հեշտացվեց բարդագույն պայմաններում Հայաստանի, Արցախի և Շահումյանի պաշտպանական գործողությունների համակարգման խնդիրը` միաժամանակ դառնալով այն հիմքը, որի վրա քիչ ավելի ուշ պետք է ստեղծվեր Պաշտպանության նախարարությունը:
 
1991թ. դեկտեմբերի 5-ին, հանրապետության նախագահի հրամանագրով առաջին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը, որն արդեն լինելով խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ` կամավորականների մեծ մասի սիրված հրամանատարն էր: 
 
1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը: Քիչ ավելի ուշ հիմնվեց Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը` Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները: 1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին: 
 
Այս պահից, ահա, սկիզբ է առնում մեր բանակի պատմության երկրորդ փուլը: Մի փուլ, որի խնդիրներն, իրենց բարդությամբ չզիջելով նախորդին, բնույթով այլ էին: 92թ-ին Հանրապետության ղեկավարությունը, Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդունեց Հայաստանի, առաջին հերթին` նրա Զինված ուժերի համար չափազանց կարևոր և հեռատես որոշում. մենք բռնեցինք ո´չ թե Խորհրդային զորքի սպառազինության բռնի գրավման, այլ` այդ սպառազինության Հայասատանի չափաբաժնի կանոնավոր, պայմանագրային հիմունքներով ստացման ուղին:
 
Դրա շնորհիվ էր, որ թեև ռազմական տեխնիկան քանակապես քիչ էր` համեմատ նրան, ինչը կարող էր ստացվել բռնագրավման պարագայում, սակայն այն սարքին վիճակում էր և անցավ ո´չ թե անհատներին կամ առանձին ջոկատներին, այլ` պետությանը: Դրա շնորհիվ էր, որ ռուսական զորքի մի մասը մնաց Հայաստանում` հետագայում վերաճելով ռազմական բազայի և դառնալով Հայաստանի անվտանգության կարևոր բաղկացուցիչ մասը: 
 
Բանակն այս տարիներին, եթե կարելի է այսպես ասել, ապրում էր երկու կյանքով: Մի կողմից ինտենսիվորեն ընթանում էր բանակային կառուցվածքի ձևավորում, նրա իրավական ամրագրում, իսկ մյուս կողմից` նորաստեղծ բանակային կազմավորումները փաստացի պատերազմի մեջ էին հարևանի հետ: «Ամեն ինչ ռազմաճակատի համար» տրամաբանությանը զուգահեռ փորձ էր արվում հնարավորինս պաշարներ ուղղել կառուցվածքային խնդիրների լուծմանը: 
 
Զենք-զինամթերքի, վառելիքի, պարենի ու հագուկապի խնդիրներին զուգահեռ, նորաստեղծ նախարարության առջև ծառացել էր ոչ պակաս կարևոր ևս մեկ խնդիր` զինված ուժերի համալրումը կրտսեր, ավագ և բարձրագույն սպայական կազմով և մասնագետ կադրերով: Պաշտպանության նախարարությունը հսկայական աշխատանք ծավալեց` նախկին խորհրդային բանակում ծառայող սպաներին հայկական զինված ուժերում ընդգրկելու և դրանով իսկ, թեկուզ ժամանակավորապես, այս խնդիրը մեղմելու ուղղությամբ: Ի պատիվ մեր ժողովրդի, բազմաթիվ հայազգի սպաներ արձագանքեցին ՊՆ կոչին, թողեցին իրենց խաղաղ-անվտանգ բնակավայրերը, եկան և լծվեցին բանակաշինության, հայրենիքի անվտանգության ապահովման սուրբ գործին:
 
Դրանց թվում էին այսօր արդեն գեներալ-գնդապետներ Գուրգեն Դալիբալթայանը, Միքայել Հարությունյանը, գեներալ-լեյտենանտներ Նորատ Տեր-Գրիգորյանցը, Հրաչ Անդրեասյանը, Քրիստափոր Իվանյանը, Մկրտիչ Աբրահամյանը, Յուրի Խաչատուրովը, Միքայել Գրիգորյանը, գեներալ-մայորներ Արկադի Տեր-Թադևոսյանը, Արտուշ Հարությունյանը, Մուրազ Սարգսյանը, Լեոնիդ Մարտիրոսովը, Վլադիմիր Հայրապետյանը, Ալիկ Սարգսյանը, Մարտին Կարապետյանը, Տիգրան Գասպարյանը, Ալիկ Միրզաբեկյանը և շատ ուրիշներ: Այս անձանց կողքին չեմ կարող չնշել նաև գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչի անունը, որի համար Հայաստանը դարձավ երկրորդ հայրենիք:
 
Բանակաստեղծման առումով 1992-ը բացառիկ արդյունավետ եղավ.
 
  • ամրագրվեց անհրաժեշտ իրավական դաշտը,
  • ձևավորվեցին ղեկավարման օղակները, առաջին հերթին` Գլխավոր Շտաբը,
  • ստեղծվեցին թիկունքի և սպառազինության ծառայությունները,
  • հիմնադրվեցին զորատեսակներն ու մասնագիտացված զորամասերը,
  • մշակվեցին խմբավորումների, զորամասերի մարտական կազմերը և կառուցվածքները, դրվեց զորատեսակների և ծառայությունների ձևավորման սկիզբը, անցկացվեց առաջին զորակոչը,
  • կազմավորվեցին առաջին սահմանապահ զորամասերը` մոտոհրաձգայինների վերափոխման հեռանկարով,
  • ծավալվեցին զորամասերի ստորաբաժանումները` դասակները, վաշտերը, գումարտակները, սկսվեց անձնակազմի մարտական ներդաշնակման ու մարտական պատրաստության գործընթացը: 
 
Այս ամենին զուգահեռ թեթև մարտական գործողությունները սահմանի երկայնքով արդեն վերաճել էին իսկական պատերազմի` իրենց ահագնացող ծավալներով: Պատերազմական տարին մեզ համար սկսվեց բավականին հաջող: 92-ի մայիսին, հիմնականում ավարտելով Ղարաբաղի ներսում ադրբեջանական կրակակետերի ոչնչացումը, ինքնապաշտպանական ուժերը ծրագրեցին և փայլուն կերպով իրականացրեցին Շուշիի ազատագրման օպերացիան` կերտելով մեր նորօրյա ռազմական տարեգրության ամենափառահեղ էջերից մեկը:
 
Դրանով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերը Ստեփանակերտը փրկեցին ամենօրյա ծանր ռմբահարումներից, ինչպես նաև ցամաքային ճանապարհ հարթեցին դեպի Հայաստան: Մի քանի օր անց ինքնապաշտպանական ուժերը գրավեցին նաև Լաչինը` լռեցնելով Ջանհասանի, Քյոսալարի և մի շարք այլ կրակակետեր: Հայաստանի հետ ցամաքային կապն այլևս վերագտնված էր, հակառակորդը նահանջել էր և շատ հեռու էր: Շատերին թվաց, թե մարտական գործողությունները մոտալուտ ավարտ կունենան: Եվ մենք, ստիպված, մի պահ հապաղեցինք, ինչը. հետո չափազանց ծանր հետևանքներ ունեցավ: 
 
1992-ի հունիսից սկիզբ է առնում մեր բանակի պատմության երկրորդ փուլը, երբ ադրբեջանցիները, ոգևորված խորհրդային բանակի` Ադրբեջանի տարածքում տեղաբաշխված ստորաբաժանումների մեծաքանակ սպառազինության անարգել բռնագրավումով, վարձկանների` նույն բանակի անգործ ու հետևապես առանց գոյության միջոցների մնացած սպաների առատությունից և մեր հապաղումով, անցան լայնածավալ հարձակման: Ընկավ Շահումյանը, սկիզբ առավ հակառակորդի ժամանակավոր հաջողությունների շրջանը:
 
Մեր ջոկատները ստիպված էին նահանջել Մարտակերտի տարածքի մի զգալի մասից` իրենց հետ տանելով նաև բնակչությանը: Այս շրջանը մեր պետության ու ողջ ժողովրդի համար եղավ իսկապես ծանրագույն փորձության շրջան: Թվում էր, թե դա վերջն է մեր սկզբի, որ դիմադրել հակառակորդին հնարավոր չէ ո´չ ռազմականապես, և ո´չ հոգեպես: Շատերի նյարդերը տեղի տվեցին, շատերը հուսալքվեցին, շատերը ձեռքերը լվացին: Որոշ քաղաքական ուժեր ապահովագրում էին իրենց, իրար մեղադրելով հայրենի հողը ծախելու մեջ: Կասկածի որդը տեղափոխվեց ջոկատներ: 
 
Բայց այլ կերպ էր մտածում հայ հավաքական զինվորը: Նա մաքառեց, կանգնեցրեց հակառակորդին և ի վերջո հաղթող դուրս եկավ մեզ պարտադրված անհավասար պատերազմում: 
 
Այս շրջանում էր, որ պաշտպանության նախարարությունը գլխավորեց Շարժման առաջնորդներից մեկը` Վազգեն Մանուկյանը, որին հաջողվեց որոշակի մեղմել հակամարտությունը մեր մեջ, ընդունել մի շարք կարևոր որոշումներ, բարելավել բանակի նյութական ապահովումը` իր կարևոր նպաստը բերելով պատերազմի այս փուլում բեկում մտցնելու գործում: 
 
Արդեն 1993թ. մարտի վերջին իրականացվեց Քելբաջարի օպերացիան` գրավվեց Հայաստանն ու Ղարաբաղը սեպի պես զատող այս կարևոր հատվածը: Հունիսին հակառակորդը ծանր մարտերից հետո, չկարողանալով դիմադրել հայկական ինքնապաշտպանական ուժերի շեշտակի գրոհներին, ստիպված էր թողնել Մարտակերտն` հարող բնակավայրերով, հուլիսին` Աղդամը, օգոստոս-հոկտեմբերին` Ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբաթլուն և Զանգելանը, ինչը թույլ տվեց պաշտպանական բանակին երկրի երկայնքով ձևավորել անվտանգության գոտի` զերծ պահելու համար Լեռնային Ղարաբաղի տարածքի մեծ մասը հնարավոր ռմբահարումներից: 
 
Թվում էր, այս պարտությունը պետք է բավարար լիներ հակառակորդին` գիտակցելու իր նկրտումների ու տածած հույսերի բացահայտ սնանկությունը: Բայց ադրբեջանական բանակը, չխրատվելով այս ջարդից ևս, 93թ. դեկտեմբերին անցավ նախադեպը չունեցող հարձակման: Այս ճակատամարտը, որը տևեց ուղիղ հինգ ամիս, ավարտվեց հայկական պաշտպանական ուժերի լիակատար հաղթանակով: Այնպիսի հաղթանակով, որ պարտված հակառակորդը, որ մինչ այդ լսել անգամ չէր ուզում հրադադարի մասին, գլխիկոր համաձայնեց ստորագրել այն:
 
1994թ. մայիսի 16-ին Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները Մոսկվայում ստորագրեցին հրադադարի մասին համաձայնագիր: Պատերազմը գոնե առժամանակ դադարեց` դրանով իսկ նախանշելով մեր բանակի պատմության երկրորդ փուլի ավարտը: 
 
Արդեն խաղաղ պայմաններում նորաստեղծ բանակը, նրա հրամանատարական կազմը հնարավորություն ստացավ լծվելու բանակաշինության գործին` ուշադրություն դարձնելով առավելապես բանակի ներքին խնդիրներին: Բանակաշինության գործընթացն ընդգրկեց ռազմական համակարգի, առանց բացառության, բոլոր ոլորտները` սկսած բանակային ենթակառուցվածքների ստեղծումից մինչև անհրաժեշտ օրենսդրական հիմքի ապահովում: 
 
Բանակաշինության հիմնական խնդիրներից մեկը կադրերի պատրաստությունն է: Այդ նպատակով ստեղծվեցին ռազմաավիացիոն, թռիչքատեխնիկական ուսումնարանը, որը հետագայում վերաճեց Ռազմաավիացիոն ինստիտուտի, Պաշտպանության նախարարության բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը, այսօր արդեն` Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ, Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը:
 
Մինչ օրս այս ուսումնական հաստատությունները Զինված ուժերի համար պատրաստել են շուրջ 1300 շրջանավարտ-սպաներ: Շարունակվել է նաև սպայական կադրերի պատրաստումը և վերապատրաստումը արտասահմանյան երկրների ռազմա-ուսումնական հաստատություններում: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում և Հունաստանի Հանրապետությունում ուսումնառել և այսօր շարունակում են իրենց ուսումը ավելի քան 1500 սպա և կուրսանտ: 
 
Հաշվի առնելով, որ Զինված ուժերի սպաների մի զգալի մասը կազմում էին ինքնապաշտպանական կամավորական ջոկատների մարտիկները, նրանց որակավորման և վերապատրաստման նպատակով ստեղծվեց սպաների որակավորման բարձրացման կենտրոնը, որն իր գործունեության ընթացքում, տվել է շուրջ 1500 սպա-շրջանավարտ: Շուրջ 1000 շրջանավարտ է տվել Ենթասպաների դպրոցը: 
 
Զինված ուժերի կառուցվածքի հետագա կատարելագործման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հուսալի պաշտպանությունը կազմակերպելու, ղեկավարումը կոորդինացնելու, մարտական պատրաստականությունը բարձրացնելու նպատակով, մի քանի ուղղություններով ստեղծվեցին բանակային զորամիավորումներ` համախմբելով համապատասխան տարածաշրջանների զորամասերի գործունեությունը: 
 
Կոմպլեկտավորվեցին կենտրոնական ապարատի վարչությունները, բաժիններն ու ծառայությունները, կայացան հրետանու, հակաօդային պաշտպանության, օդուժի զորատեսակները, կազմավորվեցին հետախուզության, կապի, ինժեներական զորքերը, որոնք կատարեցին իրենց վրա դրված խնդիրները պատերազմի ժամանակ, այժմ էլ մարտունակ են և պատրաստ պաշտպանելու Հայրենիքի սահմանները: 
 
Տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ բարձրացել է սպաների և զինվորների մարտական պատրաստվածության մակարդակը, բարելավվել բարոյահոգեբանական մթնոլորտը, ամրապնդվել կարգապահությունը: Եթե 1995թ-ին Հայկական բանակում զոհվել, սպանվել և մահացել է 324 զինվոր, ապա 2001թ-ին` 56: Իհարկե, մեր փոքրաթիվ ազգի համար դա էլ մեծ թիվ է, սակայն նման նվազումը ցուցանիշ է տարվող աշխատանքի արդյունավետության: 
 
Մարտական պատրաստականությունն ու մարտական պատրաստությունն ընդգրկել են Զինված ուժերի կյանքի ու գործունեության բոլոր ոլորտները: Այս առումով առաջնային են եղել ցանկացած պահի զորքերի` խաղաղ ժամանակաշրջանի հաստիքներից պատերազմականի կազմակերպված անցման, ինչպես նաև, մարտական առաջադրանքները կատարելու նպատակով մշտական տեղակայման վայրերից արագ և հակառակորդի հետախուզական միջոցներից աննկատ դուրս գալու խնդիրները: 
 
Այս առումով բանակաշինության երրորդ փուլը բավականաչափ հագեցած է ջոկից մինչև մարտական զորամիավորման մակարդակով հաստիքային զենք ու զինամթերքի օգտագործմամբ, պլանային բազմաթիվ ուսումնամարզական, ճամբարա-դաշտային, հրամանատարաշտաբային հավաքներով: 
 
Տանկային ուղեգծերում, հրացանահրետանային հրաձգարաններում, տակտիկական ուսուցման դաշտերում ամենօրյա գործնական պարապմունքների շնորհիվ ամրապնդվում է զինվորների` ուսումնական դասարաններում ստացած տեսական գիտելիքները: Հատուկ ուշադրություն է դարձվում բանակային զորամիավորումների` բարդ կլիմայական պայմաններում և գիշերային ժամերին մարտական գործողություններ վարելու ունակությանը: 
 
Կարևոր նշանակություն է տրվում հրամանատարական կազմի օպերատիվ մտածելակերպի զարգացման, ստեղծված իրավիճակը ճիշտ վերլուծելու և գնահատելու, նպատակաուղղված որոշումներ կայացնելու, տեղանքում աշխատանքները կազմակերպելու, իրենց ենթակայության տակ գտնվող կազմավորումները մարտի ժամանակ կառավարելու ուսուցման գործընթացին:
 
 

Արխիվ

[]