Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Գալուստ Սահակյան. Մեր բանակը թեեւ ընդամենը 23-ամյա երիտասարդ է, սակայն հասուն է, ինչպես պատկառելի տարիք ունեցող իմաստունը 01/27/2015   19:27  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 27-ին Ազգային ժողովում ընդունել է մի խումբ զինծառայողների: Այս մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ` Գալուստ Սահակյանը մասնավորապես նշել է. «Մեր բանակը թեեւ ընդամենը 23-ամյա երիտասարդ է, սակայն հասուն է, ինչպես պատկառելի տարիք ունեցող իմաստունը: Իմաստությունն ու հսկայական փորձը հայկական բանակը ձեռք է բերել դժվարությամբ՝ արձանագրելով մեծ հաջողություններ ու, ցավոք, նաեւ ծանր կորուստներ»:

Խոսելով կորուստների մասին՝ խորհրդարանի ղեկավարը մասնավորապես նշել է այս տարվա սկզբից սկսված լարվածության, դրա հետեւանքների, հերոսաբար ընկածների մասին՝ մասնավորապես նշելով. «Այս օրերին էլ հայկական բանակի մի խումբ սպաներ ու զինվորներ հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցրին իրենց կյանքի գնով եւ ընկան հերոսաբար»:

Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված զինծառայողների հիշատակը:

Այնուհետեւ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել զինծառայողների ծնողներին, մաղթել , որ ամեն բացվող օր նրանք դիմավորեն ժպիտով ու իրենց զավակներից կամ նրանց մասին լսած բարի լուրով:

Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահը ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրել է ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին: Մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են պատվոգրերով եւ հուշանվեր-անվանական ժամացույցներով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունն է հայտնել Ազգային ժողովի նախագահին եւ պատգամավորներին՝  բանակը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու եւ բանակին աջակցելու համար:

 

Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ ԱԺ նախագահի ելույթն ամբողջությամբ.

 

«Հարգելի պարոն նախարար,

 հարգարժան զինծառայողներ եւ ներկաներ,

 Վաղը՝ հունվարի 28-ին, լրանում է հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը: Մեր բանակը թեեւ ընդամենը 23-ամյա երիտասարդ է, սակայն հասուն է, ինչպես պատկառելի տարիք ունեցող իմաստունը: Իմաստությունն ու հսկայական փորձը հայկական բանակը ձեռք է բերել դժվարությամբ՝ արձանագրելով մեծ հաջողություններ ու, ցավոք, նաեւ ծանր կորուստներ: Բազմիցս եմ ասել, որ հայկական ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը հենց հայոց բանակն է, իսկ երիտասարդները՝  մեր երկրի ապագան կերտողները: Ինչպես բազմաթիվ առիթներով համոզվել ենք, այս 23 տարիների ընթացքում մեր բանակը կանգնած է ամուր, այն հաղթած ու հաղթող բանակ է, ինչի վառ վկայությունն է մեր բանակի հաղթանակներով լեցուն մարտական ուղին:

Հայոց բանակի զինվորների եւ հրամանատարների ջանքերով ու նվիրումով  այսօր երաշխավորված է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների բնակչության խաղաղությունը: Այսօր մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը վստահելի ձեռքերում են` հայոց բանակի ապահով ձեռքերում: Արդեն փաստ է, որ մեր 23 տարեկան բանակը ժամանակակից է, ունի բարձր պատրաստվածություն, համալրված է ամենաարդիական զինտեխնիկայով, ամենաբարձրակարգ մասնագետներով եւ հագեցված է նորագույն տեխնոլոգիաներով: Հայոց բանակն այսօր, բացի հայրենիքի պաշտպանության սուրբ պարտականությունից, բազմաթիվ երկրներում հաջողությամբ իրականացնում է նաեւ միջազգային խաղաղապահ առաքելություն:

 

Հարգելի զինծառայողներ,

Ցավով պիտի նշեմ, որ հայկական բանակի տոնին նախորդող օրերն առաջին գծի զինվորական հենակետերում լարված էին, եւ, ցավոք, դեռեւս շարունակում է պահպանվել լարվածությունը: Բոլորս գիտենք լարվածության հիմնական մեղավորին` մեր հակառակորդ պետության բարձրագույն իշխանությանը, որին թվում է, թե իր դիվերսիոն կամ այլ նենգ գործողություններով կկարողանա արդյունքի հասնել: Ինչպես համոզվեցինք այս մի քանի օրերի ընթացքում, Ադրբեջանի ղեկավարության անառողջ երեւակայությունը չի կարող գրանցել որեւէ դրական արդյունք. դրանք սոսկ հետեւանքներ են, որի ծանրությունը զգում է յուրաքանչյուր ադրբեջանցի՝ ունենալով մարդկային կորուստներ:

Հայոց բանակի զինվորը երբեք չի տառապում ռազմատենչությամբ, բայց ի զորու է արժանի պատասխան տալ նման հոխորտանքի յուրաքանչյուր դրսեւորման: Հայոց բանակի զինվորը երբեք չի հարձակվել ուրիշի տան վրա ու միշտ նվիրումով, հաճախ էլ կյանքի գնով, պաշտպանում է իր երկրի՝ իր տան անվտանգությունը:

Այս օրերին էլ հայկական բանակի մի խումբ սպաներ ու զինվորներ հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցրին իրենց կյանքի գնով եւ ընկան հերոսաբար:

Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր հերոսների հիշատակը:

 

Հարգելի բարեկամներ,

Ի դեմս այսօր Ազգային ժողովում հյուրընկալված զինվորների ու սպաների` Բանակի օրվա գալիք տոնի առթիվ շնորհավորում եմ բանակի բոլոր զինծառայողներին՝ անկախ նրանց կոչումից ու զբաղեցրած պաշտոնից: Առանձնահատուկ շնորհավորում եմ նրանց, ովքեր հենց այս պահին դիտակետում եւ խրամատում իրականացնում են մարտական հերթապահություն: Շնորհակալ եմ ձեր նվիրումի, հայրենասիրության ու քաջության համար:

Երախտագիտությունս եմ հայտնում մեր զինծառայողների ծնողներին: Թող ամեն բացվող օր նրանք դիմավորեն ժպիտով ու իրենց զավակներից կամ նրանց մասին լսած բարի լուրով:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում եմ առողջություն, խաղաղություն եւ անվտանգ ծառայություն, իսկ մարտական հերթապահության ընթացքում վիրավորված զինծառայողներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

 

 


Հարակից հրապարակումներ`

15:14 12/12/2014  |  ԼՐԱՀՈՍԳալուստ Սահակյանն ընդունել է Լատվիայի արտաքին գործերի նախարարին
19:41 08/12/2014  |  ԼՐԱՀՈՍԴանիլո Աստորին եւ Գալուստ Սահակյանը ԱԺ բակում եղեւնի են տնկել
09:08 18/11/2014  |  ՄամուլԳալուստ Սահակյանը Փարիզ կմեկնի առանց կին պատգամավորների. «Ժողովուրդ»
18:50 09/10/2014  |  ԼՐԱՀՈՍԱռաջիկայում Եվրոպական խորհրդարանում նախատեսվում են միջոցառումներ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի խնդիրներին
09:13 10/09/2014  |  ՄամուլԱլրաղացի Լյովիկը՝ ԱԺ նախագահի խորհրդակա՞ն. «Ժողովուրդ»
14:17 07/05/2014  |  ԼՐԱՀՈՍԳալուստ Սահակյանը՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին
15:57 08/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳալուստ Սահակյան. Քաղաքական ուժերը մեկ խռովում են, մեկ ըմբոստանում, իսկ երկրին անհրաժեշտ է համաձայնեցված աշխատանք
13:51 28/02/2014  |  ԼՐԱՀՈՍԳալուստ Սահակյան. «Իրենց ձեռք չի տալիս այդ հանձնաժողովը»
13:45 07/02/2014  |  ԼՐԱՀՈՍԳալուստ Սահակյանին ուրախացնում է քաղաքացիական ակտիվությունը
13:18 07/02/2014  |  ԼՐԱՀՈՍԳալուստ Սահակյան. Մենք կփորձենք խնդիրներն ավելի պրոֆեսիոնալ ձևով ներկայացնել հասարակությանը

Արխիվ

[]