ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սեյրան Օհանյան. ԶՈՒ բոլոր ստորաբաժանումները մարտունակ են և ունակ կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները 01/26/2015 19:27 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մինչ զեկույցներին անցնելը, նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի սահմաններն արիաբար պաշտպանելու ժամանակ զոհված մերօրյա հերոսների և արցախյան ազատամարտի տարիներին իրենց կյանքը զոհաբերած բոլոր զինծառայողների ու ազատամարտիկների հիշատակը:
Կոլեգիայի նիստում, որը նվիրված է եղել 2014թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, զորքերի ու շտաբների օպերատիվ, մարտական պատրաստության արդյունքներին, զինվորական կարգապահության վիճակին, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով:
Որպես զինված ուժերի 2014թ. գործունեության և հաջողությունների հիմնական շարժիչ ուժ` ՀՀ նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել 2014թ. ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված զորամասերի անձնակազմերին և նշել, որ նրանց բարեխիղճ ծառայության և մասնագիտական բարձր պատրաստության շնորհիվ է, որ հասարակությունն իրեն պաշտպանված է զգում, առաջին հերթին նրանց շնորհիվ է, որ ապահովված է հայ ժողովրդի անվտանգությունը և իհարկե այն, որ Հայաստանի ղեկավարությունը բանակցություններում իրեն վստահ է զգում:
Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ ԶՈւ ղեկավարության ջանքերն ուղղված են լինելու ՀՀ և ԼՂՀ ժողովուրդների անվտանգության համար ներքին ու արտաքին երաշխիքների ապահովմանը: Ընդգծվել է, որ զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները մարտունակ են, ունակ են բերվելու մարտական պատրաստականության բարձր աստիճանի և կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Նիստի ընթացքում զինված ուժերի մարտական և զորահավաքային պատրաստականության վիճակի, մարտական հերթապահության, օպերատիվ շտաբների պատրաստության, մարտական ուսուցման, հրամանատարական կազմի ինքնապատրաստման, զինված ուժերում կարգապահության ամրապնդմանն ուղվված 2014թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետու զեկույցներով հանդես են եկել ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Դավթյանը, ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Ալեքսանյանը և ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տ. Խաչատրյանը:
Զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպված հանդիսավոր միջոցառումը շարունակվել է մի շարք գերատեսչությունների ղեկավարների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Նիստի բարձաստիճան հրավիրյալների թվում էին ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը, գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Արմեն Հարությունյանը:
Բանակի օրվա առթիվ շնորհավորելով այն մարդկանց, ովքեր կանգնած են եղել զինված ուժերի կազմավորման ակունքներում, և նրանց, ում կյանքի ու ջանքերի շնորհիվ այսօր մեր ժողովուրդն ապրում ու արարում է հարաբերական խաղաղության պայմաններում նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ հավատարիմ մնալով իր կոչմանը, հայկական զինուժը 2014թ. պատվով է կատարել իր գլխավոր խնդիրը, այն է` Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգության ապահովումը արտաքին ոտնձգություններից:
Այս համատեքստում կարևորելով ու բարձր գնահատելով նաև գերատեսչական այլ կառույցների հետ համագործակցությունը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին ևս այդ կապը շարունակական դրական զարգացում կունենա՝ իր անմիջական ազդեցությունը թողնելով զինված ուժերի մարտունակության բարձրացման վրա:
Այնուհետև ելույթներով ու շնորհավորական խոսքերով հանդես են եկել նիստի բարձրաստիճան հրավիրյալները: Շնորհավորելով բանակի օրվա առթիվ` ներկաները իրենց երախտիքի խոսքն են հայտնել նրանց, ովքեր կանգնած են եղել բանակաշինության ակունքներում, ինչպես նաև նրանց, ովքեր այսօր էլ նվիրումով շարունակում են Հայաստանի և Արցախի անկախության ամրապնդմանն ու զինված ուժերի կատարելագորմանը միտված իրենց գործունեությունը:
Հանդիսավոր նիստն ուղեկցվել է պարգևատրման արարողությամբ: Զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ բանակի կայացման և մարտունակության բարձրացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մի շարք սպաներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ ՀՀ ԱԱԾ, ոստիկանության, արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման, արդարադատության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության ղեկավար կազմի կողմից արժանացել են մեդալների և հուշանվերների:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով մի շարք զինծառայողներ էլ խրախուսվել են պետական ու գերատեսչական պարգևներով, նվերներով: 2014թ. ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված զորամիավորումների, միավորումների, ստորաբաժանումների հրամանատարական կազմերին էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնել է պատվո դրոշներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից