Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Նիկոլայ Սվանիձե. Մոսկվան Պերմյակովին պետք է հանձնի ՀՀ արդարադատությանը, և դա չպետք է դիտվի որպես թուլություն. 1in.am 01/19/2015   18:57  |  ԼՐԱՀՈՍ

 
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսական «Զեռկալո» ծրագրի հեռուստամեկնաբան, ՌԴ «Հանրային պալատի» անդամ, ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, հրապարակախոս Նիկոլայ Սվանիձեն:
 
- Պրն. Սվանիձե, գնահատեք, խնդրեմ, Գյումրիում տեղի ունեցած ոճիրն ու հուզումները:
 
- Ես իրավիճակը գնահատում եմ բավականին ծանր, բայց լուծելի, որովհետև խոսքը ակնհայտ իրականացված հրեշավոր հանցագործության մասին է, որտեղ հայտնի է հանցագործը: Ուղղակի պետք է հետաքննություն անցկացնել և դատել օրենքի ողջ խստությամբ: Կարծում եմ՝ եթե դա կատարվի, ապա ամեն ինչ կլուծվի: Որքան ես եմ հասկանում՝ բոլորն արդարություն են ուզում: Գյումրիում և Երևանում տեղի ունեցած հուզումները բացառապես կապված են մարդկանց մտավախության հետ, թե արդարությունը չի վերականգնվի, իսկ երբ այն վերականգնվի, իրավիճակը կկարգավորվի:
 
- Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ են Գյումրիում և Երևանում և Հայաստանում՝ ընդհանրապես կասկածում, որ ռուսական իրավապահները կկարողանան անաչառ կերպով արդարադատություն իրականացնել:
 
- Կասկածում են, որովհետև ենթադրյալ հանցագործը չի փոխանցվել հայկական իշխանություններին: Այս տարիների ընթացքում ռազմաբազայի կողմից Գյումրիի բնակիչների նկատմամբ իրավախախտումներ, իհարկե՝ ոչ այսպիսին, բայց կրկին եղել են: Կասկածներ կան, որ ռուսական արդարադատությունը միշտ չէ, որ արդար է դատում: Բացի այդ, այս դեպքն այնքան էմոցիոնալ է, որ մնացած ռացիոնալը հետին պլան է մղվում: Մարդիկ ուղղակի հուզվում են:
 
- Ինչպե՞ս եք գնահատում Մոսկվայի առաջին արձագանքը հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանդից հետո: Ինչո՞ւ կատարվածի ողբերգականության լրջությունը ամենաբարձր մակարդակով չարձանագրվեց և չհանրայնացվեց ռուսական առաջատար լրատվամիջոցների կողմից:
 
- Հեռուստատեսության առումով ասեմ, որ, ցավոք, դա բնորոշում է ռուսական հեռուստատեսության ներկայիս վիճակը, որը, գոնե վերջին տարին, իրականում ավելի շատ աշխատում է միայն քարոզչության ուղղությամբ: Իհարկե, Գյումրիում տեղի ունեցած սարսափելի հանցագործությունը չի նպաստում իշխանամետ քարոզչությանը, դրանից ռուսական իշխանության վարկանիշը չի բարձրանա: Ռուսական հեռուստատեսությունը վարժեցված է միայն բնակչությանն ու հեռուստադիտողներին հաճելի լուրեր հաղորդելուն, իսկ ոչ հաճելիներից խուսափում է:
 
Իսկ ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրանք մասամբ չկողմնորոշվեցին, որովհետև երբ պարզ դարձավ, որ Գյումրիում ու Երևանում հուզումները բավականին լուրջ են, Պուտինին զեկուցեցին, թե իրականում ինչ է տեղի ունենում: Այնուամենայնիվ, կայացավ հեռախոսազրույց Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև, որում Պուտինը ցավակցել է ինչպես անձնապես, այնպես էլ ողջ հայ ազգին և խոստացել, որ արդարադատությունը կհաղթի:
 
- Տպավորություն է, որ Մոսկվայում նույնիսկ ամենաբարձր մակարդակներում մինչև վերջ չեն գիտակցում ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում: Շատ հեղինակներ ընդհուպ մինչև հակահայկական շեշտադրումներով կարծիքներ են շրջանառում, որ ռուսական ռազմական ներկայությունը բացառապես Հայաստանի համար է: Այն կարծիքն է ստեղծվում, որ մինչև վերջ շատերը Ռուսաստանում չեն պատկերացնում ռուսական տարածաշրջանային աշխարհաքաղաքական շահերը:
 
- Այստեղ որոշ բաներ իրար են խառնվել: Հրապարակումներում հակահայկական տրամադրություններ ես չեմ նկատել: Եղել են ազգայնական հրապարակումներ, որոնցով հիմա լեփ-լեցուն է ռուսական մամուլը, դրանք ուղղված չեն կոնկրետ հայերի դեմ, այլ ես կասեի՝ բոլորի դեմ են: Տվյալ պահին խոսքը Հայաստանի մասին է, բայց եթե Ադրբեջանը լիներ, ապա նույնը կստացվեր: Եթե դա լիներ աշխարհի ցանկացած երկիր և ժողովուրդ, ապա նույն բանը կստացվեր: Այստեղ դա պետք է հստակ գնահատել, որովհետև ազգայնական, քսենոֆոբիական և նեոնացիստական տրամադրությունները ժամանակակից Ռուսաստանում, ցավոք, կենցաղային, լրատվամիջոցների, իրավապահ մարմինների ցածր և միջին մակարդակներում բավականին ուժեղ են: Ինչ վերաբերում է այն գիտակցմանը, որ ռազմաբազան հարկավոր է նաև Ռուսաստանին, ապա ես կարծում եմ՝ այդ գիտակցումը նույնիսկ չափից ավելի է, և հենց դա է այդ ազգայնական դրսևորումներն ավելի սրում, թե դա մեր ռազմաբազան է, ինչ կուզենք՝ կանենք:
 
- Կատարվածից հետո ինչպե՞ս եք գնահատում ռազմական կայանում տիրող իրավիճակը, ի՞նչ է այնտեղ կատարվում: Ինչպե՞ս կարող է այդպես բարոյալքված և «մաշված» ռուսական բանակի ստորաբաժանումն ապահովել Հայաստանի անվտանգությունն ու հետապնդել ռուսական տարածաշրջանային շահերը:
 
- Ես ռազմաբազաների մասնագետ չեմ և երբեք չմ զբաղվել Գյումրու ռազմաբազայի հարցով, բայց որքանով հասկանում եմ՝ այնտեղ հնարավոր են այնպիսի բաներ, ինչպիսին զենքով զինվորի փախուստն է և այն տրամադրությունը, որ ուներ այդ զինվորը: Ես չգիտեմ, թե նա որքանով է նորմալ վիճակում եղել, ինչքանով կարելի է նորմալ համարել այն մարդուն, ով սվինով հարվածում է կաթնակեր մանուկներին: Եթե նման մարդիկ ծառայում են այդ ռազմաբազայում, ապա ես չեմ կարող ռազմաբազայում տիրող իրավիճակն անվանել նորմալ:
 
- ՊրնՍվանիձե, Պերմյակովը ժամկետային զինծառայող է, իսկ տեղի բնակիչներն իրավունք ունեն իմանալու, թե ինչ է կատարվում իրենց քաղաքում տեղակայված ռազմական բազայում: Ռուսներն անուղղակի կերպով առաջին հերթին տեղի բնակչության անվտանգության երաշխավորներն են, հետո միայն՝ ողջ երկրի:
 
- Իհարկե, ինքնին դա սարսափելի ողբերգական դեպք է, այն թույլ չի տալիս ռազմաբազայում տիրող իրավիճակը գնահատել նորմալ:
 
- Ի՞նչ եք կարծում՝ գործը պետք է հանձնվի մե՞ր իրավապահներին, թե՞ այն պետք է վարի Ռուսաստանը:
 
- Իմ կարծիքով՝ քանի որ հանցագործությունն իրականացվել է ռազմաբազայի տարածքից դուրս, այն իրականացվել է Հայաստանի տարածքում, ապա արդարադատությունը պետք է իրականացնեն հայկական իրավապահ մարմինները: Այն պետք է փոխանցվի Հայաստանին՝ դա իմ դիրքորոշումն է:
 
- Իսկ ինչո՞ւ  է Ռուսաստանն այդպես սկզբունքորեն և պինդ որոշել Պերմյակովին չհանձնել Հայաստանի արդարադատությանը:
 
- Բանն այն է, որ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ՝ Ռուսաստանը իր հանցագործներին չի փոխանցում այլ երկրների, բայց, ինչպես երևում է, այստեղ երկմտանք կա, որ եթե զինվորը հանձնվի Հայաստանին՝ դատավարության համար, ապա Ռուսաստանում դա կգնահատվի որպես ռուսական իշխանությունների թուլության դրսևորում: Իմ կարծիքով՝ դա ճիշտ չէ: Նման դեպքերում պետք է հետևել օրենքին. եթե հանցագործությունն իրականացվել է այլ երկրի տարածքում, ապա հանցագործին պետք է դատեն այդ երկրի մարմինները:
 
 
 

Հարակից հրապարակումներ`

18:29 19/01/2015  |  ԼՐԱՀՈՍՎալերի Պերմյակովի նախկին փաստաբան Թամարա Յայլոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
18:10 19/01/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական խոսքը՝ Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկի` Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ
17:20 19/01/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել. Սերյոժա Ավետիսյանը մահացել է
17:09 19/01/2015  |  ԼՐԱՀՈՍԼևոն Երանոսյանը նկատի է ունեցել ոստիկանների վրա քարեր նետող ու բախումներ հրահրող անձանց
15:22 19/01/2015  |  ԼՐԱՀՈՍ«Այն, որ այսպիսի ծանր վիճակում գնվող երեխան կենդանի է, դա արդեն հրաշք է». Վիլյամ Խաչատրյան
13:25 19/01/2015  |  ԼՐԱՀՈՍԳյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված խորհրդարանական լսումները բաց են լինելու
13:01 19/01/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով այսօր Հայաստան կժամանի ՌԴ քննչական կոմիտեի նախագահը
11:19 19/01/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷդմոն Մարուքյան. Պերմյակովին կդատեն ռուսական կայազորային դատարանում
11:13 19/01/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎեց ամսական Սերյոժայի առողջական վիճակը վատացել է
11:11 19/01/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳյումրու դեպքերով ևս 5 ոստիկան դիմել է Գյումրու բժշկական կենտրոն՝ բուժօգնություն ստանալու նպատակով

Արխիվ

[]