ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վալերի Պերմյակովի նախկին փաստաբան Թամարա Յայլոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել 01/19/2015 18:29 | ԼՐԱՀՈՍ
Զանգվածային լրատվամիջոցներում առկա հրապարակումների հիման վրա, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ, կարգապահական վարույթ է հարուցվել փաստաբան Թամարա Յայլոյանի նկատմամբ։
Ստորևէ ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ.
«Զանգվածային լրատվամիջոցներում առկա հրապարակումների հիման վրա Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 19.01.2015թ. թիվ 12-Ա որոշմամբ կարգապահական վարույթ է հարուցվել փաստաբան Թամարա Յայլոյանի նկատմամբ։
Զանգվածային լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ փաստաբան Թամարա Յայլոյանը՝ իր հարցազրույցում հայտնել է, որ Վալերի Պերմյակովին իրավական օգնություն է ցույց տվել Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալի հրավերով, հրաժարվել է Վալերի Պերմյակովին իրավական օգնություն ցույց տալուց, հրապարակել է Վալերի Պերմյակովի ցուցմունքները։
Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.1.9 ենթակետի համաձայն՝ Փաստաբանը չի կարող ընդունել նախաքննության և դատաքննության փուլերում տվյալ գործով վարույթ իրականացնող պաշտոնատար անձի կողմից իրեն ուղղված՝ տվյալ վարույթին առնչվող անձի գործի վարման հետ կապված իրավական օգնություն ցույց տալու հանձնարարություն:
Նույն կանոնագրքի 3.8.3 ենթակետի համաձայն՝ փաստաբանը, եթե օրենքը չի արգելում և այլ բան նախատեսված չէ պայմանագրում, իրավունք ունի հրաժարվել իրավական օգնություն ցույց տալու պայմանագրի կատարումից հետևյալ հիմքերով'
1) վստահորդը փաստաբանի պարզաբանումներին հակառակ կատարում է գործողություններ կապված հանձնարության հետ, որոնք օրենքով արգելված են,
2) վստահորդը պնդում է ակնկալվող արդյունքի ձեռքբերումը, որը օբյեկտիվորեն դարձել է անհնար' նոր ի հայտ եկած հանգամանքների կամ փաստերի բերումով,
3) վստահորդը թույլ է տալիս իրավական օգնություն ցույց տալու պայմանագրով իր ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումներ,
4) հանձնարարության պատշաճ կատարումը անհնար է դառնում վստահորդի կողմից փաստաբանի խորհուրդներին հակառակ գործողություններ կատարելու հետևանքով,
5) վստահորդը կատարում է փաստաբանի պատիվը, արժանապատվությունը և հեղինակությունը անվանարկող գործողություններ,
6) վստահորդը հրաժարվում է կատարել իրավական օգնություն ցույց տալու պայմանագրով նախատեսված վճարումները:
Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշմամբ պետք է ստուգման ենթարկվի Թամարա Յայլոյանի՝ Վալերի Պերմյակովին իրավական օգնությունը Շիրակի մարզի քննչական պետի տեղակալի հրավերով ցույց տալու, ինչպես նաև նրա կողմից Վալերի Պերմյակովին իրավական օգնություն ցույց տալուց հրաժարվելու վարքագծի համապատասխանությունը Փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջներին։
Թամարա Յայլոյանի կողմից Վալերի Պերմյակովի ցուցմունքները 17.01.2015թ. հրապարակելու մասով կարգապահական վարույթ չի հարուցվել, քանի որ ավելի վաղ՝ 13.01.2015թ. ժամը 09:40-ին արդեն իսկ ցուցմունքները հրապարակված են եղել Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի հետ նույն news.am լրատվական կայքի թղթակցի հետ ներկայացված զրույցի արդյունքում՝ «Գյումրիում ընտանիքի սպանության մեջ կասկածվողը սկսել է ցուցմունք տալ. մանրամասներ» հրապարակման մեջ:
Տեղեկացնում ենք, որ կարգապահական վարույթ հարուցելուց հետո գործը հանձնվում է կարգապահական գործ նախապատրաստողին, որի եզրակացությունը ստանալուց հետո Թամարա Յայլոյանի վարքագծի վերջնական գնահատականը տալու է ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը (12 անդամի կազմով)։
Հ.Գ. Հարկ է արձանագրել, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում, և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում' ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից