ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լևոն Բարսեղյանի առաջարկները՝ ռուս զինվորականների եւ բնակչության միջեւ բախումներից զերծ մնալու համար 01/18/2015 12:45 | ԼՐԱՀՈՍ
«Իրավիճակը իսկապես լարված է, բոլորս էլ լարված ու զայրացած ենք, շատերը նյարդերը կարող են տեղի տալ, այս կամ այն առիթով կամ պատահական վեճի բռնվել, ինչ-որ մի բան անել, որ ծանր հետևանքներ ունենա, քան ենթադրվում է»,-իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Անդրադառնալով քաղաքում ստեղծված իրավիճակին, և մասնավորապես՝ նախօրեին՝ հունվարի 17-ին, երկու ռուս զինվորականի հետ վիճաբանությանը, նա ռուս զինվորականների եւ բնակչության միջեւ բախումներից զերծ մնալու համար հանդես է եկել մի շարք առաջարկներով:
Լևոն Բարսեղյանի կոչ-հայտարարության մեջ ասված է.
«Գյումրվա այսօրվա միջադեպի և հրատապ գործողությունների մասին (երկու ռուս զինվորականի հետ վիճաբանություն է եղել Գյումրու Ռիժկովի փողոցում և հարթվել է, զինվորականները՝ ասում են խմած են եղել, նրանք արդեն իրենց զորամասում են, «Առավոտ», «Գալա»).
Հարգելի հայրենակիցներ, և մանավանդ գյումրեցիներ, իրավիճակը իսկապես լարված է, բոլորս էլ լարված ու զայրացած ենք, շատերը նյարդերը կարող են տեղի տալ, այս կամ այն առիթով կամ պատահական վեճի բռնվել, ինչ-որ մի բան անել, որ ծանր հետևանքներ ունենա, քան ենթադրվում է:
Հիմա, երբ հանրությանը ցույց տվեց, որ չի նահանջում իր հայրենակիցների շահերի պաշտպանությունից, երբ բողոքը տեղ է հասցված ՀՀ իշխանություններին, իսկ վերջիններս որոշ փոխզիջումով խոստացել են քայլեր կատարել այդ պահանջների կատարման համար և սպասողական դրություն է, չափազանց կարևոր է, որ կամք և համառություն դրսևորենք՝ թույլ չտալու համար որևէ բան, որ շանս կտա ՀՀ իշխանություններին կամ ՌԴ իշխանություններին (կամ որևէ այլ մեկին) խափանել պահանջի կատարումը, արդար դատաքննությունը:
Բացառված չէ, որ կլինեն դիտավորյալ հրահրումներ հայ-ռուսական ինչ-ինչ բախումների, դրանից բխած հետևանքներով (պարետային ժամ, արտակարգ դրություն, և այլն):
Հաշվի առնելով այս ամենը կոչ եմ անում ՀՀ պետական, մարզային և քաղաքային իշխանություններին.
1. Ստեղծել ճգնաժամային կառավարման կենտրոն, շտաբ կամ դրա նման մի բան, ուր հրատապ կերպով հոսի քաղաքից, զորամասերի հարակից տարածքներից, ոստիկանությունից, բժշկական, շտապ օգնության, արտակարգ իրավիճակների ծառայություններից, զորամասերից, էլցանցից, գազի և այլ ծառայութնուններից եկող տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում՝ կայացվեն հրատապ կարգավորիչ որոշումներ և այլն:
2. Հրատապ և արտակարգ ջանքեր ներդնել, հրավիրել ՌԴ բազայի հրամանատարությանը և հորդորել կամ պահանջել առայժմ արգելել իրեն զինվորականներին դուրս գալ զորամասերից և անգամ ամենաանմեղ նպատակով շփվել քաղաքացիների հետ, կարծում եմ՝ կհասկանան: Դուրս գալու ծայրահեղ անհրաժեշտության դեպքում հավաստիանալ, որ անզեն են ու բոլոր դեպքերում բոլոր տեղաշարժերի մասին տեղեկացնեն ՀՀ ոստիկանությանը, ապա միայն տեղաշարժվեն ՀՀ տարածքով, թեկուզ քաղաքում մեկ խաչմերուկ:
3. Գյումրու ռուսական սպայական ավանում (8-րդ ավան), խստացված շուրջօրյա ոստիկանական բացահայտ հսկողություն սահմանել բոլոր խաչմերուկներում:
4. Նույն ավանում, մերձակա թաղերում, ռուսական այլ զորամասերի հարակից հատվածներում ապահովել կենսապահովման բոլոր օբյեկտների նորմալ գործունեությունը, որ զինվորներն ու ռուս զինվորականների ընտանիքները կարողանան ազատորեն ու առանց հեռանալու հոգալ իրենց բոլոր կենսական կարիքները (խանութներ, դեղատներ, բենզալցակայաններ և այլն):
5. Գյումրիում հնարավորինս շատ տեղերում խուլ թաղամասերում, նրբանցքներում, գիշերները չլուսավորվող հատվածներում ոստիկանական հսկողություն սահմանել, կարծում եմ՝ ոստիկանությունը բավարար միջոցներ ունի: Անհնարինության դեպքում տեղեկացնել հանրությանը, որպեսզի ինքնակազմակերպվեն և պարեկային ջոկատներ ստեղծեն:
6. Տեղի ունեցող իրադարձությունների և կատարվող աշխատանքների մասին բացատրական աշխատանքներով և հաղորդումներով հանդես գալ տեղական հեռուստատեսային և ռադիո ալիքներով:
Հանրությանը կոչ եմ անում և խնդրում եմ զգոն լինել, համբերատար, սառնասիրտ, ուշադիր լինել բոլոր արտասովոր անցուդարձների, մարդկանց, զինվորականների, ավտոմեքենաների նկատմամբ, բոլոր արտասովոր դեպքերի և երևույթների ու դեպքերի մասին տեղեկացնել միմիանց, վստահելի մարդկանց, իշխանություններին, դուռ-լուսամուտ փակ պահել:
Բոլորն խնդրում եմ սա խուճապի հայտարարության տեղ չդնել, սա կանխարգելիչ տագնապ համարեք, գուցե ռիսկերը գերագնահատում եմ, բայց ավելի լավ է գերագնահատել, քան թերագնահատել:
Համապատասխան ընկերներին խնդրում եմ սա փոխանցել նաև Շիրակի մարզպետին և Գյումրու քաղաքապետին: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի բոլոր ռեսուրսները պատրաստ են ներդրվել՝ եթե պետք կլինի»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից