Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Դատավորը, ըստ գործի նյութերի, նախապես 15 հազար դոլար էր պահանջում, հետո կաշառքի չափն ավելացավ 01/17/2015   15:23  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող  Խաչատուր Խաչատրյանի կալանավորվելու հարցին: «Փաստինֆո»-ին հայտնի են դարձել որոշ նոր մանրամասներ այդ մասին` ՀՀ արդարադատության խորհրդի քննարկումներից, որի արդյունքում ԱԽ-ն բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը և առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ` Խ. Խաչատրյանին կալանավորելու մասին:
 
ՀՀ գլխավոր դատախազն իր միջնորդության մեջ նշել էր, որ 2014 թվականի դեկտեմբերի 19-ին «Զոսեկար» ՍՊ ընկերության տնօրեն Սեյրան Կարապետյանը ՀՀ ԿԱ ԱԱԾ-ում հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը  նշված ընկերությանը սնանկ ճանաչելուց հետո, գրավադրված անշարժ գույքի աճուրդով վաճառքի ժամկետը երկարաձգելու և իր համար շահեկան տարբերակով դրանք ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու համար իրենից պահանջել է 20.000  ԱՄՆ դոլար կաշառք:
 
Հաղորդման հիման վրա ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ձայնագրառվել էր Սեյրան Կարապետյանի և Խաչատուր Խաչատրյանի միջև 2014 թվականի դեկտեմբերի 20-ին կաշառքի շուրջ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ տեղի ունեցած առանձնազրույցը, իսկ  կաշառք տալու նմանակման արդյունքում  2014 թվականի դեկտեմբերի 25-ին Սեյրան Կարապետյանը, պայմանավորվածության համաձայն,  Խաչատուր Խաչատրյանի աշխատասենյակում, վերջինիս պահանջով կաշառքի առարկա հանդիսացող 20.000 ԱՄՆ դոլար գումարը  դրել է  աշխատասենյակում գտնվող պահարանի դարակի մեջ:
 
Դրանից անմիջապես հետո աշխատասենյակ են մուտք գործել օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող ԱԱԾ աշխատակիցները և հայտնաբերել կաշառքի գումարը:
 
Առանձնապես խոշոր   չափերով` 9.186.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում  հարուցվել էր  քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, այն է՝  դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, հատկանիշներով:
 
Ըստ մեղադրող կողմի` նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Լոռու մարզի Լեռնավան գյուղի բնակիչ Սեյրան Կարապետյանը, Վանաձոր քաղաքում տեղակայված, իրեն պատկանող երեք անշարժ գույքերը 2006-2007թթ. ընթացքում գրավադրելով «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության Վանաձորի մասնաճյուղում, պարբերաբար ստացել է տարբեր չափերի վարկեր, սակայն, հետագայում, դրանք ու նախատեսված տոկոսային հավելավճարները մարել չկարողանալու պատճառով, «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության կողմից հայց է ներկայացվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` Սեյրան Կարապետյանի հիմնադրած «Զոսեկար» ՍՊ ընկերությունից 517.939,80 ԱՄՆ դոլար գումարի պահանջի վերաբերյալ:
 
Քաղաքացիական վարույթն իրականացնող դատավոր Խաչատուր Խաչատրյանի` 2014 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ «Զոսեկար» ՍՊ ընկերությունը ճանաչվել է սնանկ, որից հետո, Խաչատուր Խաչատրյանը, «Զոսեկար» ՍՊ ընկերությանը պատկանող անշարժ գույքի աճուրդով վաճառքի ժամկետը երկարաձգելու և Սեյրան Կարապետյանի համար շահեկան տարբերակով դրանք ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու համար, վերջինիցս 2014 թվականի դեկտեմբերի 20-ին պահանջել և դեկտեմբերի 25-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի իր աշխատասենյակում ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9.186.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք:
 
Դատավոր Խաչատուր Խաչատրյանը 2014 թվականի դեկտեմբերի 26-ին` ժամը 02.35-ին, ձերբակալվել էր` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով:
 
Ձերբակալման համար հիմք է հանդիսացել այն, որ նա բռնվել է քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելուց անմիջապես հետո, նա կասկածվում է այնպիսի հանցագործության մեջ, որի կատարման համար կարող է նշանակվել պատիժ` ազատազրկման ձևով:  
 
Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մասին, ըստ մեղադրող կողմի, վկայում են ձեռք բերված մի շարք փաստական տվյալներ, այդ թվում՝ Սեյրան Կարապետյանի հաղորդումը և որպես վկա տված ցուցմունքy:
 
Ըստ դրա, մասնավորապես, «Զոսեկար»-ի սնանկության գործընթացի ժամանակ վկան տեղեկացել է, որ մինչև  2014 թվականի վերջը բանկում գրավադրված գույքը պետք է վաճառվի աճուրդի միջոցով:
 
Քանի որ նպատակ է ունեցել մինչև 2015 թվականի մարտ ամիսը ՌԴ  տարածքում բնակվող հարազատներից գումար խնդրել ու այդ միջոցների հաշվին աճուրդով` համեմատաբար էժան գնով ձեռք բերելու գրավադրված գույքը, դիմել է դատավոր Խաչատուր Խաչատրյանին` գրավադրված գույքի աճուրդի ժամկետը մինչև 2015 թվականի մարտի 1-ը երկարացնելու և դրանով իսկ նշված գույքն իր կողմից գնելու հնարավորություն ընձեռելու համար:
 
Վերջինս խոստացել է կատարել իր խնդրանքը` դրա դիմաց մինչև 2014թվականի դեկտեմբերի 20-ը պահանջելով 15.000 ԱՄՆ դոլար, որին ստիպված
համաձայնել է, սակայն, չկարողանալով հայթայթել պահանջված գումարը, դիմել է ՀՀ ԱԱԾ և 2014թ. դեկտեմբերի 19-ին հաղորդում ներկայացրել այդ մասին:
 
Երբ հերթական անգամ` 2014 թվականի դեկտեմբերի 20-ին, հանդիպել է դատավոր Խաչատուր Խաչատրյանին, վերջինս հայտնել է, որ 15.000 ԱՄՆ դոլարի փոխարեն պետք է տա 20.000 ԱՄՆ դոլար` պատճառաբանելով, որ այդքան է անհրաժեշտ գործի համար:
 
ՀՀ ԱԱԾ մարմիններից ստանալով կաշառքի համար նախատեսված 20.000 ԱՄՆ դոլար գումարը` դատավոր Խաչատուր Խաչատրյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2014 թվականի դեկտեմբերի 25-ին գնացել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ դատարանի աշխատակիցներից մի տղամարդ ուղեկցել է իրեն դատավոր Խաչատուր Խաչատրյանի սենյակ, ապա հեռացել: Դատավոր Խաչատուր Խաչատրյանի պահանջով ինքը 20.000 ԱՄն դոլար գումարը նրա ներկայությամբ դրել է աշխատասենյակի պահարանի մեջ, վերջինիս ներկայությամբ և, կրկին համոզվելով իրենց նախնական պայմանավորվածության հավաստիության մեջ, հեռացել է:
 
Փաստական տվյալները հաստատվում են նաև կաշառք տալու նմանակում օպերատիվ-հետախուզական միջոցառման  վերաբերյալ կազմված արձանագրությամբ և  տեսագրությամբ, դատավոր Խաչատուր Խաչատրյանի աշխատասենյակի զննման արձանագրությամբ, համաձայն որի` վերջինիս աշխատասենյակի պահարանից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա հանդիսացող 20.000 ԱՄՆ դոլար գումարը:
 
Միջնորդության մեջ նշվում է նաև, որ Խաչատուր Խաչատրյանը ներկայումս հրաժարվում է ցուցմունքներ տալուց,  վկա Սեյրան Կարապետյանի հետ առերեսվելուց: 
 
Ձեռք բերված ապացույցների համակցությունը, ըստ գլխավոր դատախազի,  բավարար հիմք է տալիս ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր  Խաչատրյանին սույն քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ և առաջադրելու մեղադրանք` դատավորի կողմից առանձնապես խոշոր  չափերով կաշառք ստանալու` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ մասերով:
 
Բացի առերևույթ հանցանք կատարած լինելու մասին հիմնավոր կասկածից, ըստ գլխավոր դատախազի, առկա են նաև Խաչատուր Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար բավարար հիմքեր:
 
Քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ Խաչատուր  Խաչատրյանը, ազատության մեջ մնալով, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, որպիսի հավանական վարքագծի մասին հիմք է տալիս ենթադրելու Խաչատուր Խաչատրյանին վերագրվող` քրեական օրենսգրքով արգելված արարքի հասարակական հնչեղության հնարավոր ազդեցությունը և սպասվող պատժի խստության մտավախությունը:
 
Կարող է  խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով, որպիսի հավանական վարքագծի մասին հիմք է տալիս ենթադրելու այն հանգամանքը, որ Խաչատուր Խաչատրյանը 2009թվականից զբաղեցրել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, որի շնորհիվ ՀՀ Լոռու մարզում անձանց որոշակի շրջանակի հետ իր ունեցած անձնական կապերն օգտագործելով կամ անձամբ կարող է փորձել` համոզելու, հարկադրելու, կաշառելու կամ այլ անօրինական եղանակով ներգործել ինչպես Սեյրան Կարապետյանի, այնպես էլ հետագայում քննությանը ներգրավման ենթակա անձանց վրա, որպեսզի նրանք տան իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ կամ ընդհանրապես հրաժարվեն ցուցմունք տալուց:
 
Դատավորը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` իր օգնականի կամ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի այլ աշխատողների միջոցով Սեյրան Կարապետյանի դիմումի հիման վրա իր նախագահությամբ քննված քաղաքացիական գործի վարույթից իր վերաբերյալ հարուցված գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու միջոցով:
 
Արդարադատության խորհուրդը՝  լսելով ՀՀ գլխավոր դատախազի դիրքորոշումը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով ներկայացված նյութերը` գտել  է, որ ներկայացված միջնորդությունը և դրան կից նյութերը բավարար են ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին կալանավորելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու համար:
 
ԱԽ-ն   նման եզրահանգման է  եկել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ  դատավոր Խ. Խաչատրյանը կասկածվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, և որ նա՝  ելնելով դատավորի կարգավիճակից, կարող է որոշակի ազդեցություն ունենալ մինչդատական վարույթում գործի օբյեկտիվ քննության վրա:
 
ԱԽ քննարկմանը մասնակցել են դատավոր Խ. Խաչատրյանն ու ՀՀ գլխավոր դատախազը: 
 
 
 
 
 
 
 

Արխիվ

[]