Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում

Անթույլատրելի է իրավապաշտպանների նկատմամբ ցանկացած ոտնձգություն. ՄԻՊ 01/16/2015   12:50  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ


ՄԻՊ  գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ Գյումրիում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:
 
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
 
«Երեկ՝ մինչև ուշ գիշեր, ես և իմ ներկայացուցիչներն այցերի, արագ արձագանքումների և այլ եղանակներով դիտարկել ենք Գյումրիում և Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքը, ինչպես նաև ոստիկանության բաժիններում իրավիճակը: Այսօր ես հարուցել եմ համապատասխան վարույթներ, որոնց արդյունքում կուսումնասիրվեն պատասխանատու պետական բոլոր մարմինների գործողությունները, և դրանց կտրվեն իրավական գնահատականներ: Մինչ այդ ներկայացնում եմ իմ նախնական գնահատականները, դիտարկումներն ու առաջարկությունները.
 
1.Կրկին վերահաստատում եմ հունվարի 15-ի առավոտյան արված հրապարակային պնդումս առ այն, որ միջազգային իրավունքի, Հայ-ռուսական միջպետական պայմանագրի, Հայաստանի Սահմանադրության և օրենսդրության համապատասխան՝ Գյումրիում կատարված սպանությունների գործը պետք է քննության ենթարկվի Հայաստանի Հանրապետության իրավապահ և դատական համակարգի կողմից: Կրկնում եմ նաև ավելի վաղ արված այն պնդումս, որ ոճրագործության մեջ մեղադրվող անձը պետք է փոխանցվի հայկական կողմին ՀՀ Գլխավոր դատախազի գրավոր պահանջով: Ընդ որում, իրավական ճիշտ եզրույթն ու կարգավորումը ոչ թե արտահանձնումը կամ հանձնումն է, այլ փոխանցումը:
 
2.Ոստիկանությունը պետք է հանրությանը պատշաճ ներկայացնի և մանրամասն հիմնավորի իր կողմից երեկ կատարված գործողությունները, իսկ մենք բոլոր դրվագներով ոստիկանությանը կներկայացնենք մեր հարցապնդումները և կհրապարակենք արդյունքներն ու մեր վերջնական գնահատականները: Մինչ այդ մեր խորին մտահոգությունն ենք հայտնում խաղաղ հավաքների ընթացքում օրինապաշտ ցանկացած քաղաքացու ոստիկանության անհիմն բերման ենթարկելու կապակցությամբ: Հավաքի խաղաղ ընթացքը խախտող գործողություններում չներգրավված անձանց հավաքի վայրից հեռացնելը կամ բերման ենթարկելը չի կարող համարվել իրավաչափ: 
 
3.Ինչ վերաբերում է հավաքի որոշ մասնակիցների կողմից հավաքի այլ մասնակիցների և ոստիկանների ուղղությամբ քարեր նետելուն, ապա այս գործողություններն ակնհայտորեն որևէ կերպ չեն կարող տեղավորվել խաղաղ հավաքի պաշտպանության շրջանակներում: Նշված անձինք ենթակա էին հեռացման հավաքի անցկացման վայրից, քանի որ Ոստիկանության պարտականությունն է ոչ միայն պահպանել հասարակական անվտանգությունը և կարգը, այլև աջակցել հավաքի անցկացմանը և պաշտպանել հավաքի մասնակիցների իրավունքները:
 
4.Հասկանալով և կիսելով մեր համաքաղաքացիների ցավը, վրդովմունքը և շատ դեպքերում արդարացի դժգոհությունը՝ միաժամանակ հիշեցնում եմ, որ ցանկացած հակաիրավական գործողություն կարող է, ըստ օրենքի, արժանանալ պետական մարմինների համաչափ արձագանքին:
 
5.Հատուկ անհանգստությամբ տեղեկացա նաև, որ գիշերն, ի թիվս այլ քաղաքացիական ակտիվիստների, ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել հայտնի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով, ինչն առաջին իսկ հայացքից տարակուսելի է թվում: Ակնկալում եմ ոստիկանության արժանահավատ հիմնավորումները և համապատասխան քայլերը՝ տեղի ունեցածի վերաբերյալ: Նախկինում նշել ենք և այժմ էլ կրկնում ենք, որ անթույլատրելի է իրավապաշտպանների նկատմամբ ցանկացած ոտնձգություն:
 
6.Երեկ Գյումրիում և Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքում տասնյակ մասնակիցներ, այդ թվում՝ Արգիշտի Կիվիրյանը, Լուսինե Սահակյանը, Տիգրան Խզմալյանը, Կարեն Հարությունյանը, Կարո Եղնուկյանը, Դվին Իսանյանսը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ալեք Ենիգոմշյանը, Կարապետ Ռուբինյանը տարվել են ոստիկանության բաժիններ: Իմ տեղակալը, աշխատակազմի ղեկավարը և արագ արձագանքման աշխատակիցները գիշերը՝ մինչև ժամը 03:40-ը, այցելել են Երևանի Կենտրոնի, Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի, Մալաթիա-Սեբաստիայի և Գյումրիի ոստիկանության բաժիններ և հանդիպել բերման ենթարկված քաղաքացիների հետ: Իմ ներկայացուցիչների այցերը և մուտքը ոստիկանություն հիմնականում եղել են անարգել՝ բացառությամբ Գյումրու ոստիկանության բաժնի, որտեղ խոչընդոտվել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հանդիպումը բերման ենթարկվածների հետ: Նմանատիպ խոչընդոտներն անթույլատրելի են և չեն նպաստում ոստիկանության գործողությունների նկատմամբ հանրության վստահության ձևավորմանը:
 
Ոստիկանությանը դարձյալ հորդորում եմ հնարավորինս աջակցել խաղաղ ցուցարարներին, ինչպես նաև ապահովել ցույցի մասնակիցների անվտանգությունը՝ այդ թվում բոլոր սադրիչների հակաիրավական գործողություններից: Ոստիկանությունը պետք է զերծ մնա մարդկանց իրավունքների իրավաչափ իրացման ցանկացած խոչընդոտից: Հավաքը համարվում է խաղաղ, քանի դեռ առկա չեն համոզիչ և ծանրակշիռ ապացույցներ այն մասին, որ այն անձինք, ովքեր կազմակերպել կամ մասնակցում են համապատասխան հավաքին, անձամբ կկիրառեն, կոչ կանեն կամ կհրահրեն անմիջական բռնություն: Ընդ որում, բռնություն կիրառելու մտադրության ապացուցման բեռը կրում է պետությունը:
 
Իմ զորակցությունն եմ հայտնում երեկ քաղաքացիների և ոստիկանության բախումների հետևանքով բոլոր տուժածներին և մաղթում առողջության շուտափույթ վերականգնում»:
 

Հարակից հրապարակումներ`

12:18 16/01/2015  |  ԼՐԱՀՈՍԳյումրիում բախումների հետևանքով Երևան տեղափոխված ոստիկանի վիճակը բավարար է
11:28 16/01/2015  |  ԼՐԱՀՈՍՈստիկանների և ցուցարարների միջև բախումների հետևանքով 26 անձ է դիմել բուժօգնության
11:09 16/01/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀավաքի՝ բերման ենթարկված մասնակիցներից երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ
10:49 16/01/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵրևան տեղափոխված ոստիկանը գիշերը վիրահատվել է, իսկ մյուս երկուսը՝ շարունակում են մնալ Գյումրիի ԲԿ-ում
10:00 16/01/2015  |  ԼՐԱՀՈՍՎալերի Պերմյակովին հանրային պաշտպան է տրամադրվել
09:21 16/01/2015  |  ԼՐԱՀՈՍԳյումրիում պայթուցիկից վիրավորվել է «Առաջին լրատվական»-ի օպերատորը. 1in.am
09:05 16/01/2015  |  Մամուլ102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը ենթականերին խիստ հրահանգել է չերևալ գյումրեցիների աչքին. «Չորրորդ իշխանություն»
01:12 16/01/2015  |  ԼՐԱՀՈՍՈստիկանություն. Ցավոք, հնարավոր չի եղել խուսափել բախումներից, վնասվածքներ են ստացել հավաքի մասնակիցներ և ոստիկաններ
23:53 15/01/2015  |  ԼՐԱՀՈՍԿոստանյանը դարձյալ խոստացավ դիմել ՌԴ գլխավոր դատախազին
23:38 15/01/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱվետիսյանների սպանության համար մեղադրվողը ռուսական ռազմաբազայում է. պատգամավորը հայտարարեց, որ տեսել է նրան (Լրացված)

Արխիվ

[]