Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում

«Երկու երկրների իրավասու մարմինները քննարկում են այս իրավիճակը երրորդ ուժի կողմից կազմակերպելու վարկածը». Արա Զոհրաբյանը կարծում է 01/16/2015   15:25  |  ԼՐԱՀՈՍ

 
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը որպես փաստաբան իր կարծիքն է հայտնել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանության գործի հետ կապված ստեղծված իրավիճակի առնչությամբ: 
 
Փաստաբանը գտնում է, որ ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի կողմից Հայաստանի Հանրապետության վեց քաղաքացու սպանության և մեկ քաղաքացու սպանության փորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործի, այդ անձին արգելանքի տակ պահող մարմնի և նախաքննության կատարման մարմնի իրավասությունների վերաբերյալ վեճերն արդեն անառողջ զարգացումներ են ունենում։ 
 
Այսպես, Արա Զոհրաբյանն արձանագրում է, որ հայկական կողմը ձգտում է հասնել նրան, որ Հայաստանում հանցագործություն կատարած անձը պատասխանատվության ենթարկվի Հայաստանում՝ Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն, իսկ ռուսական կողմը ձգտում է հասնել նրան, որ իր քաղաքացուն պատասխանատվության ենթարկի ՌԴ օրենքների համաձայն և նրան Հայաստանին չհանձնի։
 
Ռուսական կողմը իր դիրքորոշումը պայմանավորում է  Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին 29.08.1997թ. համաձայնագրի 5-րդ հոդվածով առ այն, որ  իր քաղաքացին զինվորական հանցագործություն է կատարել մինչև հայկական իրավազորությանը ենթակա հանցագործություն կատարելը։
 
Ռուսական պաշտոնատար անձինք փաստացի հրաժարվում են հանձնել Պերմյակովին՝ հավանաբար ՌԴ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների ուժով։
 
Փաստաբանը գտնում է, որ այս գործընթացում առնվազն պարզման են ենթակա մի շարք հարցեր, մասնավորապես,  թե նախկինում (հատկապես 1999թ. 2 ռուս զինվորների (Դենիս Պոպովի և Ալեքսանդր Կամենևի) կողմից Գյումրիում տեղի ունեցած սպանության գործով) ինչո՞ւ է հայկական դատարանը դատապարտել ռուս զինվորներին՝ նաև հայկական օրենքներով, եթե նույնպես առկա էր կոնկրետ հանցագործությանը նախորդող այլ զինվորական հանցագործություն (դասալքություն, որի համար պատժվել են ՌԴ քրեական օրենսգրքի 338 հոդվածով),  Հայաստանի պետական սահմանը խախտելու նախկին դեպքերում եղել են արդյո՞ք իրավիճակներ, երբ ռուս սահմանապահները արգելանքի տակ են վերցրել ՌԴ քաղաքացու և նրան փոխանցել են Հայաստանի իրավապահ մարմիններին և ստեղծված իրավիճակում Պերմյակովին Հայաստանի իշխանություններին տրամադրելը փոխանցու՞մ է, թե՝ հանձնում։
 
Փաստաբանն անդրադառնում է իրավիճակի հետ կապված փակուղային իրավիճակի հեռանկարին և ռիսկերին: 
 
Արա Զոհրաբյանն արձանագրում է, որ ռուսական կողմը չի հանձնում Պերմյակովին՝ վստահ լինելով, որ դա կատարելով կխախտի իր սահմանադրությունը, իսկ հայկական կողմն իրավարիճակից դուրս գալու համար երկու ճանապարհ ունի՝ դիվանագիտական խողովակով հասնել խնդրի կարգավորմանը՝ հաշվի առնելով երկու երկրների շահերը, կամ իր երկրի տարածքում գտնվող Պերմյակովին հարկադրանքի ուժով վերցնել արգելանքի տակ։
 
Փաստաբանը գտնում է, որ հայկական իշխանությունները դիվանագիտական տարբերակով են առաջնորդվում, քանի որ հարկադրանքի ուժով Պերմյակովին վերցնելը կարող է հանգեցնել  Ռուսատանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների դադարեցմանը, Ռուսաստանի ռազմաբազաների դուրս բերմանը Հայաստանից, Ռուսաստանում գտնվող հայ համայնքի ներկայացուցիչների համար դժվարություններին, երկու ազգերի միջև ատելության սերմանմանը։
 
Արա Զոհրաբյանը գտնում է, որ  ռուսական կողմն էլ պետք է դիվանագիտական տարբերակով առաջնորդվի, քանի որ փոխընդունելի լուծում չգտնելու դեպքում կարող են հետևանքներ տեղի ունենալ, այն է՝  Ռուսատանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների դադարեցվեն,  Հայաստանը չի համարի իրեն Ռուսաստանի ռազմավարական գործընկերը՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ,  երկու ազգերի միջև ատելության կսերմանվի։
 
«Կարծում եմ, որ երկու երկրների իրավասու մարմինները քննարկում են այս իրավիճակը երրորդ ուժի կողմից կազմակերպելու վարկածը (այս վարկածի համար հիմնավոր պատճառն այն է, որ Պերմյակովն իր «այցեքարտն» է թողել հանցագործության վայրում՝ դրանով իսկ տեղեկացնելով, որ այն կատարել է ռուս զինվոր»,- գտնում  է Արա Զոհրաբյանը։
 
Փաստաբանը կարծում է, որ վերոհիշյալ ռիսկերից խուսափելու համար պետք է այնպիսի լուծում գտնել, որի արդյունքում երկու կողմերի շահերը հաշվի կառնվեն՝ հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը չի ոտնահարվի, հանցագործություն կատարած անձը կենթարկվի պատասխանատվության՝  հանցագործությունը ոչ ազգ է ճանաչում և ոչ էլ սեռ,  և  հայ և ռուս ազգերի բարեկամությունը կշարունակվի։
 
Այս տեսանկյունից առաջարկվում է վեճը հարթել նոր միջազգային պայմանագրի (կամ 29.08.1997թ. համաձայնագրում լրացում կատարելու մասին համաձայնագրի) կնքումով, որով կողմերը կսահմանեն փոխադարձ ընդունելի օբյեկտիվ կանոններ։
 
Առաջարկվում է պայմանագրով կարգավորել ՀՀ և ՌԴ փոխհարաբերությունները՝ կապված Հայաստանի տարածքում կատարված հանցագործությունների հետ: Կողմերը պայմանագրով արձանագրեն, որ այն դեպքում, երբ կատարվել են մի քանի հանցագործություններ, որոնցից մեկը կամ մի քանիսը մյուս պետության իրավազորության ներքո են գտնվում, ապա հանցագործությունը քննելու են երկու կողմերի քննչական մարմինների համատեղ խումբը, իսկ դատավարական հսկողությունը իրականացնելու է նույն սկզբունքով ձևավորված դատախազների խումբը։
 
Հայկական կողմի քննիչներն իրականացնելու են հայկական իրավազորության ներքո կատարված հանցագործության բացահայտման հետ կապված քննչական գործողությունները, իսկ ռուսական կողմը՝ ռուսական իրավազորության ներքո կատարված հանցագործության բացահայտման հետ կապված քննչական գործողությունները։ Արդյունքներն ամփոփվելու են համատեղ։
 
 Դատախազների խումբը ձևավորվելու է նույն սկզբունքով։
 
Գործը քննվելու է համատեղ ստեղծված դատարանում՝ այն  ձևավորվում է կոլեգիալ կազմով՝ մեկ կամ երկու դատավոր հայկական կողմից, մեկ կամ երկու դատավոր ռուսական կողմից: Հայկական իրավազորության ներքո կատարված հանցագործության մեջ անձի մեղավորության հարցը և պատիժը որոշելու է դատական կազմի հայկական կողմի դատավորները՝ հայկական օրենքների հիման վրա, իսկ  ռուսական իրավազորության ներքո կատարված հանցագործության մեջ անձի մեղավորության հարցը և պատիժը որոշելու է դատական կազմի ռուսական կողմի դատավորները՝ ռուսական օրենքների հիման վրա, գործի քննությունը կատարվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում, վերջնական պատիժը որոշում է դատական կազմը՝ նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով։
 
Մեղադրյալն իրավասու է առնվազն մեկ վերադաս ատյանին բողոք ներկայացնել։ Վերադաս ատյանը ձևավորվում է նույն սկզբունքով։
 
Դատապարտված անձը կրելու է իր պատիժը այն երկրի տարածքում, որտեղ կատարել է առավել ծանր հանցագործությունը։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
 
 

Հարակից հրապարակումներ`

13:34 16/01/2015  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է մնալ հանդարտության մեջ և չտրվել հրահրումներին ու սադրանքներին
13:21 16/01/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳյումրիում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ
13:08 16/01/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳյումրիում տեղի ունեցած հանցագործության շուրջ ստեղծված իրավիճակը նախատեսվում է քննարկել ԱԺ-ում
12:50 16/01/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱնթույլատրելի է իրավապաշտպանների նկատմամբ ցանկացած ոտնձգություն. ՄԻՊ
12:18 16/01/2015  |  ԼՐԱՀՈՍԳյումրիում բախումների հետևանքով Երևան տեղափոխված ոստիկանի վիճակը բավարար է
11:28 16/01/2015  |  ԼՐԱՀՈՍՈստիկանների և ցուցարարների միջև բախումների հետևանքով 26 անձ է դիմել բուժօգնության
11:09 16/01/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀավաքի՝ բերման ենթարկված մասնակիցներից երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ
10:49 16/01/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵրևան տեղափոխված ոստիկանը գիշերը վիրահատվել է, իսկ մյուս երկուսը՝ շարունակում են մնալ Գյումրիի ԲԿ-ում
10:00 16/01/2015  |  ԼՐԱՀՈՍՎալերի Պերմյակովին հանրային պաշտպան է տրամադրվել
09:21 16/01/2015  |  ԼՐԱՀՈՍԳյումրիում պայթուցիկից վիրավորվել է «Առաջին լրատվական»-ի օպերատորը. 1in.am

Արխիվ

[]