Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Հարութ Սասունյան. Հունաստանը խափանել է «Թալեաթ փաշա» կոմիտեի Ցեղասպանության ժխտման հնարքը Աթենքում 01/14/2015   11:52  |  Վերլուծություններ


Անցյալ շաբաթ թուրքական «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին չհաջողվեց Հունաստանում կրկնել տասը տարի առաջ Շվեյցարիայում իր կազմակերպած ժխտողական խաղը: Փերինչեքը ծրագրել էր իր սրբապիղծ «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամների հետ միասին մեկնել Աթենք՝ վիճարկելու Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող վերջերս ընդունված հունական օրենքը: Նա երազում էր «հերոս» դառնալ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հունաստանի դեմ հայց ներկայացնելով՝ օրենքը խախտելու համար ակնկալվող ձերբակալությունից հետո:

Դեռևս 2005 թվականին, Շվեյցարիայի ոստիկանության կողմից կալանավորվելուց հետո, Փերինչեքը մեղավոր ճանաչվեց Հայոց ցեղասպանության ժխտման համար: Երբ Շվեյցարիայի դաշնային դատարանը (Գերագույն դատարանը) հաստատեց նրա պատիժը, Փերինչեքը 2008 թ. դատավճիռը բողոքարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): 2013 թ. դեկտեմբերի 17-ին, ՄԻԵԴ-ի յոթ դատավորներից հինգը որոշում կայացրեցին հօգուտ Փերինչեքի՝ պնդելով, որ Շվեյցարիայի դատարանները խախտել են նրա խոսքի ազատության իրավունքը: Երեք ամիս անց Շվեյցարիան ՄԻԵԴ-ի սխալ որոշումը բողոքարկեց դատարանի 17 անդամներից բաղկացած Մեծ պալատում, որը նախատեսում է 2015 թ. հունվարի 28-ին վերաքննել ավելի վաղ ընդունված դատավճիռը:

Բարեբախտաբար, Փերինչեքի ծրագրած հնարքը Հունաստանում բազմաթիվ արգելքների հանդիպեց ... Նախ, սկսենք նրանից, որ նա չէր կարող Թուրքիայից դուրս գալ, քանի որ նրա վրա ճամփորդական արգելք էր սահմանված բանտից պայմանական ազատվելուց հետո՝ դավադրության մասնակից լինելու համար: Երբ առանց նրա, իր կուսակցության 13 անդամներից բաղկացած պատվիրակությունը ժամանեց Աթենքի օդանավակայան, Հունաստանի իշխանությունները խելամտորեն որոշեցին խմբին հետ վտարել Թուրքիա, քան թե տեսարան սարքել՝ նրանց ձերբակալելով: Հունական ոստիկանությունը որպես արդարացում օգտագործեց թուրք այցելուների ճամփորդական փաստաթղթերի կարգին չլինելու փաստը:

Ստամբուլ վերադառնալուց հետո արտաքսված թուրքերը կուսակիցների կողմից հռչակվեցին որպես «հերոսներ»: Փերինչեքն անմիջապես մեղադրեց նախագահ Էրդողանին և վարչապետ Դավութօղլուին՝ իրենց «չափազանց խայտառակ որոշման» համար, որով կանխեցին նրա Հունաստան մեկնելը՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Փերինչեքի հետևորդները նաև մեղադրեցին Հունաստանում Թուրքիայի դեսպան Քերիմ Ուրասին՝ հունական կառավարության հետ դավադրության մեջ՝ խոչընդոտելով իրենց առաքելությունը: Ի պատասխան՝ թուրք դեսպան Քերիմ Ուրասը մեղադրեց «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամներին՝ իրենց սեփական ծրագրերը խանգարելու համար, դրանց մասին նախօրոք հայտարարելով, չնայած դեսպանի հորդորին՝ անաղմուկ ժամանելու Աթենք և հանդես գալու միայն այնտեղ հասնելուց հետո... Ուրասն ավելացրեց, որ թուրքական պատվիրակության վաղաժամ հրապարակային հայտարարությունների պատճառով, հունահայ համայնքն Աթենքում բողոքի ցույցի էր նախապատրաստվել նրանց դեմ:

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն պաշտպանեց Փերինչեքի՝ Հունաստան մեկնելու վերաբերյալ դատարանի արգելքը: Մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հերքեց Փերինչեքի մեղադրանքը, թե Անկարան փորձել է խոչընդոտել իր կոմիտեի ուղևորությունը դեպի Հունաստան: Սակայն, Փերինչեքին շատ ավելի կարևոր ուղևորություն է սպասվում հունվարի 28-ին, երբ ակնկալվում է, որ նա ներկա կգտնվի իր գործով Շվեյցարիայի բողոքարկման դատական նիստին ՄԻԵԴ-ում, Ստրասբուրգում: Չնայած այն բանին, որ Փերինչեքի հետ ունեցած հեռախոսազրույցում Չավուշօղլուն ասել էր, որ Թուրքիայի կառավարությունը չի առարկում նրա Ստրասբուրգ մեկնելուն, սակայն արտգործնախարարն զգուշացրել էր, որ Փերինչեքի փամփորդական արգելքի վերացման վերջնական որոշումը դրված է Թուրքիայի Գերագույն դատարանի վրա: Անկարան այժմ պետք է հակակշռի իշխող կուսակցության դեմ ծայրահեղ ազգայնական քննադատի աճող հեղինակության վնասը՝ ընդդեմ մոլեռանդ ժխտողականին աջակցելու առավելության Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ընթացքում:

Թուրքական և միջազգային լրատվամիջոցները լայնորեն տարածեցին նախորդ հոդվածներից մեկում իմ հաղորդած հրատապ լուրը, որով բացահայտվել էր, որ Ամալ Քլունին Ջեֆրի Ռոբերտսոնի և այլ ակնառու փաստաբանների հետ Հայաստանը կներկայացնի ՄԻԵԴ-ի դատական նիստում հունվարի 28-ին: Տիկին Քլունիի ներգրավվածության լուրն այս դատական գործում տարօրինակ արձագանքի արժանացավ Փերինչեքի կողմից, որը թուրքական մամուլին ասաց. «Տիկինը կարող է մասնակցել դատական նիստին, բայց եթե անգամ Հիսուսի կինն էլ գա, միևնույն է, հաջողության հասնելու հնարավորություն չունի»՞

Իմ վերջին հոդվածից հետո, մի քանի ընթերցողներ մատնանշել էին անծանոթ ընտանեկան կապը տիկին Քլունիի (Ամալ Ռամզի Ալամուդին) և շվեյցարացի նշանավոր միսիոներ «Պապա» Ջակոբ Կյունցլերի միջև, որը հայտնի է որպես «հայ որբերի հայր»: Մինչև Ցեղասպանությունը, 25 տարի շարունակ, Կյունցլերը և նրա կինը ջանասիրաբար օգնել են հայ համայնքին Ուրֆայում: Այնուհետև, 1920-ականներին Կյունցլեր ամուսիններն սկսել են աշխատել Մերձավոր Արևելքի նպաստամատույցի համար, տարհանելով հազարավոր հայ որբերի Թուրքիայից դեպի Ղազիր, Լիբանան, որտեղ հայ աղջիկները գործել էին հանրահայտ «Սպիտակ տան գորգը», որը 1925 թվականին նվիրաբերվել էր Միացյալ Նահանգների նախագահ Քալվին Քուլիջին: Կյունցլերի դուստր Իդան ամուսնացել է Ամալի պապիկի՝ Խալիլ Ալամուդինի զարմիկ Նաջիբ Ալամուդինի հետ: 1970 թ. Իդա Կյունցլերը հրատարակել է մի ուշագրավ գիրք իր հոր անձնվեր մարդասիրական գործունեության մասին՝ «Պապա Կյունցլերը և հայերը» խորագրով:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 


Արխիվ

[]