Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին 11/25/2024   17:33 Քրեական հեղինակություն Ռոբսոնի դեմ քրգործ է հարուցվել՝ կազմակերպված հանցանցավորության համար 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:24 Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 11/25/2024   17:19 Զանգվածային արտաքսման մասին Թրամփի խոսքերից հետո միգրանտները լքում են Նյու Յորքը 11/25/2024   17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան 11/25/2024   16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 11/25/2024   16:50 Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից 11/25/2024   16:39 Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է 11/25/2024   16:33 Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս

Ռոբերտ Արզումանյան. Հաղթելով Ալբանիային՝ կվերադարձնենք կորցրած վստահությունը սեփական ուժերին 12/31/2014   14:34  |  Մարզական

 
Հայաստանի հավաքականի և Պերմի «Ամկարի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը պատասխանել է armsport.am–ի ընթերցողների հարցերին։
 
–Որտե՞ղ եք սկսել Ձեր ֆուտբոլային կարիերան: Երազո՞ւմ էիք դառնալ Հայաստանի հավաքականի լավագույն պաշտպաններից մեկը: (Գևորգ Էլլարյան)
 
–Մարզվել սկսել եմ Երևանի ֆուտբոլի դպրոցում, որն այժմ «Փյունիկի» մարզադպրոցն է։ Մինչև 15 տարեկան մարզվել եմ այդտեղ, իսկ հետո, երբ այն վերանվանվեց «Փյունիկ», դարձա այդ ակումբի խաղացողը։
 
Մինչև 17 տարեկան դեռ հաստատ չգիտեի՝ ֆուտբոլիստ կդառնամ թե ոչ, որովհետև միաժամանակ սովորում էի։ Այդ պատճառով դեռ չէի մտածում հավաքականում խաղալու մասին, պարզապես մյուսների նման գնում էի մարզումների։
 
–Դուք չեք նյարդայնանո՞ւմ, երբ հավաքականի պաշտպանությունում ամեն ինչ անում եք ճիշտ, իսկ մնացածը սխալվում են։ (Արմեն Կոլայան)
 
–Ես նույնպես ամեն ինչ ճիշտ չեմ անում. ոչ ոք չի անում։  Ճիշտ է՝ բոլորն են նյարդայնանում, երբ սխալների պատճառով չես հաղթում, բայց ֆուտբոլում, եթե շատ նյարդայնանանք,  ավելի վատ կխաղանք։ Այդ պատճառով փորձում ենք վերլուծել մեր սխալները, որոնք բոլորիս մոտ էլ պատահում են։
 
– Ռոբերտ, եղե՞լ է դեպք, որ եվրոպական միջին մակարդակի ակումբներից հետևել են Ձեզ, բայց ինչ-ինչ խնդիրներով գործարքը չի իրականացվել: (Գևորգ Հարությունյան)
 
–2005–ից 2008 թվականներին հետևում էին իմ խաղին։ Ես միայն խոսակցություններ եմ լսել, որովհետև այդ տարիքում շատ բան չգիտեի ֆուտբոլի մասին։ Տեղեկություններն իմանում էի այնքան, որքան ինձ հայտնում էին։ Հիմնականում հետաքրքրությունը Հոլանդիայից էր. «Այաքս», «Ֆեյենորդ», ՊՍՎ...  մի պահ «Շեֆիլդ» գնացի։ Այդպես շատ թիմերի հետաքրքրության մասին եմ լսել, բայց թե դրանք ինչ մակարադակի էին, չեմ կարող ասել։
 
–Ինչպես տեղեկացանք, Վալերի Ալեքսանյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան, իսկ Տարոն Ոսկանյանը հավաքականում բոլորիցդ ամենաքիչ փորձ ունեցող պաշտպանն է։ Հիմա կարելի է ասել, որ պաշտպանության ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ձեր վրա Դուք պատրա՞ստ եք դրան։ (Հայկ Աղաջանյան)
 
–Եթե խաղում ես պաշտպանությունում, պետք է պատրաստ լինես պատասխանատվությանը։ Առհասարակ հավաքականում խաղացող բոլոր ֆուտբոլիստները պետք է պատրաստ լինեն դրան։ Շատ ցավալի է, որ Վալերին ավարտեց կարիերան, որովհետև նա ուժ ուներ և դեռ կարող էր օգնել մեր հավաքականին։ Մյուս խաղացողներն  էլ պետք է խաղան, պատասխանատվություն կրեն ու հավաքականի համար ամեն ինչ անեն։ Ինձ թվում է ժամանակի հետ ամեն ինչ կստացվի։
 
–Ռոբերտ ջան, գիտեմ որ Դուք բավականին կենսուրախ, լավ հումորով ու կատակասեր մարդ եք, իսկ մեր հավաքականում շատ լավ ընկերական կոլեկտիվ է հավաքված: Կարո՞ղ եք պատմել որևէ զավեշտալի դեպք կամ կատակ, որն արել եք այդ կոլեկտիվով: (Հարութ FAF, 22 տարեկան. Երևան)
 
–Շատ են նման դեպքերը. յուրաքանչյուր հավաքին էլ լինում է նման բան։ Բայց այս պահին չեմ կարող ինչ–որ մեկը հիշել։
 
–«Ամկարը» վերջին ամիսներին ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, ֆուտբոլիստները մի քանի ամիս է աշխատավարձ չեն ստանում։ Ակումբի դեմ էլ նախկին մարզիչ Մուսլինը դատական հայց է ներկայացրել։ Եթե 6 ամիս առաջ տեղյակ լինեիք, որ Պերմի ակումբը նման իրավիճակում է հայտնվելու,  կհամաձայնեի՞ք տեղափոխվել այդ թիմ: Ոքանո՞վ է Ձեզ համար կարևոր Ռուսաստանի առաջնություն տեղափոխվելը, նույնիսկ մի քանի ամիս աշխատավարձ չստանալու հավանականության պարագայում: (Լևոն Քոչարյան)
 
–Ռուսատսանում, հատկապես բյուջետային ակումբներում, լինում է 1-ից 3 ամսվա աշխատավարձի ուշացումներ, բայց ես որքանով տեղյակ եմ, նրանք այժմ պարտքեր չունեն։ Նույն Մուսլինին ճանապարհել են՝ վճարելով բոլոր գումարները։ Դա նորմալ երևույթ է Ռուսաստանում, ակումբն իր հունով է ընթանում, ոչ մի պարտք այժմ չունի։ «Ամկարը» միշտ վճարում է իր պարտքերը, որոնք առավելագույնը 2–3 ամիս կարող են ձգձգվել։ Դրա մեջ ոչ մի խնդիր չեմ տեսնում։
 
–Հավաքականի պաշտպանության կենտրոնում ո՞ւմ հետ է Ձեզ ավելի հարմար խաղազույգ կազմել. խնդրում եմ գոնե մեկ անուն նշել: (Լևոն Քոչարյան)
 
–Մկոյանի հետ ավելի երկար եմ խաղացել, այդ պատճառով երևի հենց նրա հետ եմ ամենահաջողը համագործակցում։ Բայց նշեմ, որ մյուս պաշտպանների հետ էլ իրար լավ ենք հասկանում։
 
–Ե՞րբ ենք տեսնելու Հայաստանի հավաքականի կայուն ելույթները։ (Ավետիք Ավետյան)
 
–Եթե խոսքը գնում է միշտ հաղթելու մասին, ապա դա մի քիչ դժվար է, որովհետև մենք խաղում ենք լավ թիմերի հետ, այլ ոչ Անդորրայի պես մրցակիցների։ Պորտուգալիայի մակարդակի մրցակիցների հետ  հանդիպումներում պարտություններ էլ կլինեն։ Հաջորդ տարվանից այն ֆուտբոլիստները, ովքեր փորձ չունեին, արդեն դա ձեռք բերած կլինեն, ինչի պակասությունն էլ երևի անկայուն ելույթների պատճառն էր։ Շատ կարևոր է նաև, որ բոլոր ֆուտբոլիստները լավ մարզավիճակում լինեն։
 
–Ո՞ր առաջնությունում ամենաշատը կցանկանաք հանդես գալ: (Արմեն Մարտիրոսյան)
 
–Վաղուց չեմ մտածում այդ ուղղությամբ։ Այդ մասին վերջին անգամ մտածել եմ երիտասարդ տարիքում։ Այժմ ինձ դուր է գալիս խաղալ այն առաջնությունում, որին մասնակցում եմ։
 
–Կխնդրեի կարճ ներկայացնել Ձեր օրվա ընթացակարգը: Օրինակ, ինչ-որ պաշտոնական հանդիման օրը ժամը քանիսի՞ն եք արթնանում, և խաղի նախապատրաստումն ի՞նչ հերթականություն է ունենում: (Մարգարյան Հայկ, 20տ.)
 
–Օրինակ, եթե խաղը նշանակված է ժամը 20–ին, նախաճաշում ենք 9–9:30–ին։ Դրանից հետո հնարավոր է թիմով մոտ 15 րոպե զբոսնենք ու զրուցենք։ 12–ին նշանակված է լինում մարզչի հանձնարարականի ժամը, ինչից հետո 14–ի սահմաններում ճաշն է, ապա հանգիստ է տրվում, որի ընթացքում կարող եք քնել կամ ուրիշ բանով զբաղվել։ Ժամը 17–ին արդեն պատրաստվում ենք շարժվել դեպի մարզադաշտ։
 
–Սիրելի Ռոբերտ, շնորհավորում ենք Ձեզ 2014թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում երրորդը ճանաչվելու կապակցությամբ: Նոր ֆուտբոլային տարում ցանկանում ենք մարզական նորանոր նվաճումներ, շատ փայլուն խաղեր, շատ-շատ գոլեր և թող վնասվածքները միշտ շրջանցեն քեզ:
Հարցը կապված է ոչ վաղ անցյալում փայլուն ֆուտբոլային ապագա խոստացող Ժորա Հովհաննիսյանի (Խորեն Հովհաննիսյանի որդու) հետ: Որտե՞ղ է այժմ Ժորան, նրա հետ կապ պահպանո՞ւմ եք. ի՞նչ պատճառով նա չի հրավիրվում ազգային հավաքական, արդյո՞ք նրա խաղամակարդակը չի համապատասխանում մեր ազգային ընտրանու կազմում հանդես գալու համար: Հարգանքներով՝ Ամատունի Կիրակոսյան (ուսուցիչ)
 
–Ճիշտն ասած՝ ես վաղուց չեմ հանդիպել նրան, բայց լսել եմ, որ Ուզբեկստանում էր։ Չգիտեմ՝ խաղում է այժմ, թե ոչ։  Երբ ես Ժորային տեսել եմ, նա շատ ուժեղ ֆուտբոլիստ էր։ Հիմա չգիտեմ՝ ինչու չի խաղում, ընդհանրապես տեղեկություն չունեմ։
 
-Դուք ժամանակին խաղացել եք հայազգի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ, ի՞նչ կասեք նրա մասին։ Ինչ–որ մեկը կա՞, որ զբաղվում է Ձեր գործերով:Մի ժամանակ Լեհաստանում միանգամից մի քանի հայ ֆուտբոլիստներ հայտնվեցին, որոնցից մեկը դուք էիք, ինչո՞վ էր դա պայմանավորված և ընդհանրապես ինպե՞ս ստացվեց ձեր տեղափոխությունը Լեհաստան։ (Արամ Գրիգորյան)
 
-Այո', իմ գործերով զբաղվող մարդ կա. ես գործակալ ունեմ։
 
Ալեքսանդր Գրիգորյանը լավ մարզիչ է։ Պատահական չէ, որ նա հաջողություն է հասնում Ռուսաստանում, ճիշտ է առայժմ առաջին դիվիզիոնում, բայց իմ կարծիքով շուտով նա բարձրագույն խմբում էլ թիմ կգլխավորի։ Գրիգորյանը ֆուտբոլը սիրող, հավակնություններով մարդ է, ով ամենակարևորը ֆուտբոլում իր սկզբունքներն ունի։
 
Լեհաստան տեղափոխությունս նույնպես գործակալի միջոցով ստացվեց, երբ ես հանդես էի գալիս Դանիայում։ Այն ժամանակ Լևոն Հայրապետյանն էլ էր այնտեղ։ Չեմ կարող ասել՝ այդ տեղափոխություն հաջող էր, թե ոչ, որովհետև ծանր վնասվածք ստացա։ Իսկ տեղափոխման պատճառն այն էր, որ այդ պահին առկա տարբերակներից ամենանախընտրելին դա էր։
 
–Ինչպե՞ս եք գնահատում Եվրո–2016–ի եզրափակիչ դուրս գալու Հայաստանի հավաքականի շանսերը։ Արդյո՞ք մենք կարող ենք հաղթել մնացած բոլոր խաղերում և վերջապես մասնակցել երկար սպասված Եվրոպայի առաջնությանը։
 
–Ի զորու ենք հաղթել, բայց չգիտեմ ինչպես կստացվի։ Բոլորս էլ ցանկանում ենք Ֆրանսիա գնալ, որովհետև հնարավոր է այդպիսի շանս այլևս չընձեռնվի, համենայնդեպս ներկայիս սերնդի հավաքականի շատ ֆուտբոլիստների համար։ Եթե առաջիկա խաղում կարողանանք հաղթել, ապա արդեն շանսերը կմեծանան ու սեփական ուժերի նկատմամբ հավատք էլ կունենանք, ինչը վերջին խաղերին կորցրել ենք։
 
–Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք «Ամկար»: «Ակտոբեում» գործերը վա՞տ էին ընթանում: (Միքայել Թորոսյան)
 
–Պայմանագիրն ամռանը կնքեցի։ Ինձ համար շատ կարևոր էր իմանալ հաջորդ մրցաշրջանը, որ թիմում եմ անցկացնելու։ Առաջարկ հետևեց «Ամկարից», որը ես ընդունեցի։ Դրանից հետո «Ակտոբեում» ցանկանում էին ինձ պահել թիմում, բայց արդեն պայամանգիր էի ստորագրել ռուսական ակումբի հետ։
 
–Հարգելի Արզումանյան, կարո՞ղ եք Ձեր բոլոր հանդիպումներում այնպես խաղալ, ինչպես Սերբիայի դեմ մրցավեճում էր, որովհետև մնացած հանդիպումներում ամենադժվար պահերին թաքնված եք ու պայքարի մեջ չեք երևում: (Հայկ Միրզոյան)
 
–Կփորձեմ:
 
–Ինչպե՞ս կգնահատեք հայ երկրպագունների աջակցությունը տնային հանդիպումների ժամանակ և ի՞նչն է պակասում հայ երկրպագուին խաղի լիարժեք մասը կազմելու համար։ (Հենրիկ Ումրոյան)
 
–Վերջին տարիներին հայ երկրպագուններն արդեն խաղի լիարժեք մասն են կազմում։ Հիշում եմ, որ մի քանի տարի առաջ խաղավարտից դեռ 5–10 րոպե առաջ նրանք լքում էին մարզադաշտը։ Իսկ հիմա մինչև վերջ աջակցում են մեզ, ինչի համար շատ շնորհակալ ենք, որովհետև դա զգում ենք խաղի ժամանակ։
 
–Կարո՞ղ ենք ամեն ինչ անել Եվրո–2016–ին մանսակցելու համար. գոնե խմբից երրորդ տեղով դուրս գալու շնորհիվ։ Արդյո՞ք Ալբանիայի հետ խաղում հաղթելու մեր շանսերն ավելի մեծ են։ (Կարեն Կարենյան)
 
–Ֆուտբոլում շանսերը միշտ էլ 50։50 է. խաղը 0։0–ից է սկում և շանսերը հավասար են։
 
–Վարդան Մինասյանի ո՞ր հատկանիշն է պակասում Շալանդին: (Դավիթ Նավոյան)
 
–Ամեն մարզիչ իր բնավարությունն ու աշխատելաոճն ունի։ Յուրաքանչյուրն իր անհատական բնավորությամբ ու ֆուտբոլի ընկալմամբ է ուժեղ։
 
-Ինչո՞ւ ընտրեցիք «Ամկարը» (Արման Ղազարյան)
 
–Նախ նրա համար, որ դա Ռուսատսանի առաջնության բարձրագույն խմբի թիմ է։ Եվ բացի այդ, տվյալ պահին ամենակոնկրետ առաջարկը հենց «Ամկարից» էր։
 
-Կցանկան՞ք Հայաստանի հավաքականի հիմնական ավագը լինել։ (Արգ Մաղաքյան)
 
–Չեմ մտածել այդ ուղղությամբ։
 
–Ձեր կարծիքով, աշխարհում չկան ավելի հուսալի հայ պաշտպաններ քան «Փյունիկի» երիտասարդները, ովքեր կարող են պաշտպանական զույգ կազմել Ձեզ հետ և Դուք ստիպված չլինեք անընդհատ չեզոքացնել նրանց սխալները: (Գալուստ Զաքարյան, 17 տարեկան)
 
–Նախ ես անհընդահ չեմ չեզոքացնում նրանց սխալները։ Եթե այդպես լիներ, ամեն խաղում 5–6 գոլ բաց կթողեինք։ Իսկ հավաքականն ակումբ չէ, որպեսզի ինչ–որ մեկին բերես, նրան անձնագիր տաս ու նա խաղա։ Եթե հիմա նրանք են հրավիրվում, երևի հենց նրանք էլ արժանի են հավաքականում խաղալուն։
 
–Ինչո՞ւ Հայաստանի հավաքականի պաշտպանությունը լավ չի խաղում։ Ո՞վ ավելի կուժեղացներ մեր պաշտպանությունը՝ Թումասյա՞նը, թե՞ Խաչատուրովը։ (Հովիկ Բաղիրյան)
 
–Վերջին խաղերում հարձակումն ավելի վատ է խաղում պաշտպանությունից (ժպտում է,-խմբ.)։ Այդ երկու խաղացողները, եթե հրավիրվեն այդ ժամանակ ավելի հասկանալի կլինի նրանցից ով կարող է ուժեղացնել հավաքականը։ Համենայն դեպս, Թումասյանը խաղում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, հետևաբար նա կարող էր ուժեղացնել մեր թիմը։
 
–Դեռևս քանի՞ տարի կարող եք խաղալ մեր հավաքականում: (Կոնստանտին Դավթյան)
 
–Որքան որ առողջությունս ների և վնասվածքներ չունենամ։
 
 –Ռոբերտ ջան հարցս բաղկացած է մի քանի ենթահարցից: Կարո՞ղ եք համեմատել «Ակտոբեն» և «Ամկարը», թե ֆինանսական և թե մարզական տեսանկյուններից։ Ո՞ր ակումբն է ավելի բարձրակարգ և ո՞ր ակումբն է համեմատաբար ավելի շատ վճարում, նրանցից ո՞ր մեկն է ավելի մեծ նպատակներ հետապնդում: Վերջապես, «Ամկար» տեղափոխվելով մեծանում է Ձեր՝ Եվրոպա տեղափոխվելու հավանականությունը: Նախապես շնորհակալություն։ Շնորհավարում եմ Ձեր ամանորն ու Սուրբ ծնունդը և 2015 թվականին Ձեզ ամենալավն եմ մաղթում ու մեծ հաջողություններ եմ ցանկանում։ (Ռուբեն Ավագյան)
 
–Լրիվ տարբեր համեմատական եզրեր ունեն այդ թիմերը։ «Ակտոբեն» համարվում է Ղազախստանի առաջատար թիմերից մեկը, միշտ խաղում է եվրագավաթներում, իր առջև էլ նպատակ է դրել հայտնվել Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպա լիգայի խմբային փուլում։ «Ամկարի» խնդիրը մի քիչ ուրիշ է։ Ֆինանսական տեսանկյունից, որքանով ես գիտեմ, «Ակտոբեն» ավելի ամուր է։
 
Եվրոպա տեղափոխվե՞լը. Անդորրան էլ է Եվրոպայում։  Ֆուտբոլիստի համար ամենակարևորն այն է, որ մշտապես խաղա ու հավաքականին օգտակար լինի։ Իսկ «Ամկարից» առաջատար ֆուտբոլային առաջանություններում հայտնվելու առումով նշեմ, որ ֆուտբոլում նման հարցերը միանշանակ չեն։ Կարող ես ասիական երկրի թիմից էլ հայտնվել եվրոպական ուժեղ առաջնությունում, իսկ Ռուսաստանից ոչ մի տեղ էլ չգնալ։ Մի կողմից «Ակտոբեն» խաղում է եվրագավթներում, իսկ մյուս կողմից էլ «Ամկարը» հանդես է գալիս Ռուսաստանի պես ուժեղ առաջնությունում, այնպես որ, այս հարցի պատասխանը մի փոքր դժվար է։
 
–«Ամկարի» գլխավոր մարզչի հետ հանդիպե՞լ եք. ի՞նչ սպասելիքներ նա ունի ձեզնից, շա՞տ խաղաժամանակ կստանաք, թե՞ ոչ։ (Կարո Ղազարյան)
 
–«Ամկարում» այժմ նոր մարզիչ են նշանակել։ Ամռանը Մուսլինի հետ չէի հանդիպել միայն հասցրել էինք զրուցել,  բայց հիմա դա էական չէ, որովհետև թիմը նոր մարզիչ է գլխավորելու։
 
–Կկարոտե՞ք «Ակտոբեն». ի՞նչ նպատակներ ունեք «Ամկարում»: (Բեգլարյան)
 
–Չեմ կարող չկարոտել «Ակտոբեն», որի կազմում երկու տարի եմ անցկացրել։ Այնտեղ շատ լավ օրեր եմ անցկացրել։ Ներկայում «Ամկարի» վերաբերյալ առաջնային նպատակը Բարձրագույն խմբում տեղը պահպանելն է։
 
–Մինչև առնվազն 34 տարեկանը կցանկանա՞ք շարունակել Ձեր կարիերան։ (Աշոտ Մարգարյան)
 
–Այո, կցանկանամ։
 
–Ինչպե՞ս եք գնահատում Ձեր կարգավիճակն «Ամկարում», Դուք այնտեղ գնում եք որպես հիմնական կազմի խաղացո՞ղ, թե՞ մարզչի փոփոխության հետ կապված հնարավոր են տարաձայնություններ: (Կարեն Խաչատրյան)
 
–Տարին նոր է սկսում։ Մինչ խաղերը սկսելը 22–25 ֆուտբոլիստներ կան թիմում և բոլորն էլ խաղալու հավասար հնարավորություն ունեն։ Նամանավանդ այն պարագայում, որ թիմը նոր մարզիչ է գլխավորելու։
 
–Հարգելի Ռոբերտ, լսել ենք, որ Ձեր ավագ եղբայրը` Սպարտակը, մեծ դեր է ունեցել Ձեր կարիերայի մեջ: Ավելին, նա պատանեկության տարիներին նույնպես զբաղվել է ֆուտբոլով, բայց հետագայում թողել է ֆուտբոլը: Խնդրում եմ մեկնաբանել նրա դերը Ձեր ֆուտբոլային կարիերայում: (Կարապետ Տոմիկյան)
 
–Սպարտակի դերը մեծ է եղել իմ ֆուտբոլիստ դառնալու մեջ, որովհետև նա իմ մեծ եղբայրն է, իսկ փոքրը միշտ հետևում է ավագին։ Հետևում էի, նա ինչ է անում և կրկնում էի ամեն ինչ։ Այդպես, երբ նա ֆուտբոլով սկսեց մարզվել, ես էլ գնացի նրա հետ, չնայած այդ տարիքում չգիտեի՝ ուզո՞ւմ էի ֆուտբոլով զբաղվել, թե՞ ոչ։ Եղբայրս ինձնից շատ ավելի լավ էր խաղում և ես սովորում էի նրանից։ Դրանից հետո նա դադարեց զբաղվել այս խաղով։ Այժմ մենք խաղերից առաջ կամ հետո զրուցում ենք ֆուտբոլի մասին։ Եղբորս ազդեցությունը շատ մեծ է իմ՝ ֆուտբոլիստ դառնալու հարցում։
 
 

Արխիվ

[]