Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Շավարշ Քոչարյան. Այն, ինչի մասին խոսվում է բանակցային սեղանի շուրջ, և այն, ինչ հայտարարում են Բաքվում, միանգամայն տարբեր բաներ են 12/28/2014   09:49  |  Հարցազրույց

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը  հարցազրույց է տվել «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությանը:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի՝ ՀՀ ԱԳՆ-ի տարածած սղագրությունը.

- Պարո՛ն Քոչարյան, ինչպիսի՞ն էր անցնող տարին ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից:

- Դժբախտաբար, անցնող տարին չարձանագրեց առանձնահատուկ առաջընթաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և, ինչպես նախորդ տարիներին, հենց ադրբեջանական կողմի մեղքով, որը շարունակում է խեղաթյուրել հակամարտության էությունը, փորձում է ցուցաբերել ընտրովի, խեղաթյուրված մոտեցում այն փաստաթղթի նկատմամբ, որի հիման վրա պետք է կարգավորվի հակամարտությունը, խեղաթյուրում է նույնիսկ այն, ինչ գտնվում է բանակցային սեղանին: Այն, ինչի մասին խոսվում է բանակցային սեղանի շուրջ, և այն, ինչ հայտարարում են Բաքվում, միանգամայն տարբեր բաներ են: Ադրբեջանը շարունակում է ժողովուրդների միջև թշնամանք սերմանելուն ուղղված իր ապակառուցողական քաղաքականությունը, իր ռազմատենչ հռետորաբանությունը, դեռ ավելին, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին սադրիչ գործողությունները: Հասկանալի է, որ այս ամենը չի կարող նպաստել առաջընթացի բանակցային գործընթացում:

- Բաքուն պնդում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայման է հանդիսանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

- Դե, նախևառաջ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնորոշվել է ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը` դեռ Խորհրդային միության գոյության տարիներին: Եթե նրանք հետագայում` տարիներ անց, ընդունել են ինչ-որ սահմանադրություններ, ապա այդ սահմանադրությունները չեն վերաբերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, նրանք վերաբերում են միայն Ադրբեջանին: Ավելին, Բաքուն ընդունել է իրավական փաստաթուղթ, համաձայն որի բոլոր ակտերը, որոնք ընդունվել են Խորհրդային միության գոյության ընթացքում և վերաբերում են Ադրբեջանին, հայտարարվում են անվավեր, այդ թվում` բոլշևիկյան Կովկասյան բյուրոյի որոշումը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը հանձնվել է Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետությանը: Եվ անիմաստ է խոսել այն մասին, որ չճանաչված և ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող պետության դեմ ռազմական գործողությունները ագրեսիա չեն: Դրանք ագրեսիա են` համաձայն ՄԱԿ-ի համապատասխան բանաձևում տրված «ագրեսիա» տերմինի բնորոշմանը:

Դեռ ավելին, Ադրբեջանի ղեկավարը չի ամաչում տարածքային պահանջներ ներկայացնել ոչ միայն ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այլև Հայաստանի Հանրապետությանը: Նրանք խոսում են այն մասին, որ ադրբեջանական հողեր են և՛ Երևանը, և՛ Զանգեզուրը, և՛ Սևանը:

- Նույն բանն ասում էր նաև Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը...

- Այո՛, Էլչիբեյը խոստացել էր, որ ոտքերը Սևանա լճում կլվա: Թե ինչով դա ավարտվեց, Բաքվում շատ լավ գիտեն: Ինչպիսի՞ն եղավ Էլչիբեյի ճակատագիրը: Նրա մասին Ադրբեջանում գրեթե մոռացել են, բայց այնտեղ անչափ մեծարում են ներկա նախագահի հորը` Հեյդար Ալիևին: Եվ այսպես, ցանկալի կլիներ, որ նրա իրավահաջորդը շարունակի իր հոր քաղաքականությունը, այլ ոչ թե Էլչիբեյի քաղաքականությունը: Վերջիվերջո, Հեյդար Ալիևը հիասքանչ հասկանում էր, որ անհրաժեշտ է վերջ դնել արյունահեղությանը: Նա սեփական ստորագրությամբ ադրբեջանական խորհրդարանի փոխխոսնակ Աֆիյադդին Ջալիլովին լիազորել էր բանակցություններ վարելու ԼՂՀ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան ներկայացուցիչների հետ` բարձր մակարդակով հանդիպումներ կազմակերպելու շուրջ, և չէր խուսափում այդպիսի հանդիպումներից: Նա հանդիպել էր այն ժամանակ ԼՂՀ ղեկավարների հետ: Հենց դրա շնորհիվ մենք այսօր ունենք ժողովուրդների համար միակ շոշափելի արդյունքը` 1994թ. ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը:

- Ինչպե՞ս եք գնահատում 2014թ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Սոչիում, Նյուպորտում և Փարիզում կայացած հանդիպումների արդյունքները: Բաքուն ունի՞ արդյոք դրանց արդյունքների սեփական մեկնաբանությունը:

- Հայկական կողմերը միշտ բանակցությունների կողմնակից էին, ավելին, բարձր մակարդակի հանդիպումները մեզ համար չափազանց կարևոր են: Ցավոք, Ադրբեջանի որդեգրած ապակառուցողական դիրքորոշման պատճառով այդ հանդիպումները որևէ էական առաջընթացի չեն հանգեցնում, քանի որ նման հանդիպումներից առաջ կամ դրանցից հետո Ադրբեջանը, որպես կանոն, սադրիչ գործողություններ է ձեռնարկում շփման գծում կամ սահմանին:

Երկրորդ, ադրբեջանական կողմը խեղաթյուրում է այդ բոլոր բանակցությունների էությունը: Այսօր Բաքուն շեշտը դնում է խաղաղ համաձայնագրին շտապ անցնելու անհրաժեշտությանը: Իհարկե, դա համընդհանուր ցանկություն է: Դա ոչ միայն համանախագահների կողմից հնչեցված ցանկությունն է, այլև հայկական կողմերի ցանկությունն է:

Բայց Բաքուն, կարծես, մոռանում է, որ խաղաղ համաձայնագրի անցնելու համար անհրաժեշտ է համաձայնեցնել սկզբունքները, որոնց վրա էլ այն պետք է հիմնվի, իսկ սկզբունքներն ինքը յուրովի է հասկանում:

Նույնիսկ Մադրիդյան սկզբունքների այն մասից, որը հրապարակվել էր, իսկ դա վեց բաղադրիչներն էին, Բաքուն, ըստ էության, շեշտը դնում է միայն երկուսի վրա` տարածքների վերադարձ, որոնք գտնվում են ԼՂՀ հսկողության տակ, և միայն ադրբեջանական փախստականների վերադարձ` կարծես թե մոռանալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն տարածքների մասին, որոնք Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով գտնվում են նրա օկուպացիայի տակ: Բացի այդ, կարգավորման բաղադրիչներից մեկով հստակորեն ամրագրված է բոլոր, այլ ոչ միայն ադրբեջանական փախստականների իրավունքը` վերադառնալու իրենց բնակության նախկին վայրեր: Հասկանալի է, որ նման մոտեցման պարագայում հանդիպումները, նույնիսկ ամենաբարձր մակարդակով, չեն հանգեցնի իրական արդյունքների:

- Ադրբեջանը նաև պնդում է Մադրիդյան սկզբունքները շրջանցող խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: Արդյո՞ք դա հնարավոր է և ինչպիսի՞ պայմաններում:

- Ի՞նչ պետք է ընդգրկված լինի համաձայնագրում: Համաձայնագրով պետք է լուծվեն բոլոր այն հարցերը, որոնք նշված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում. դա Մադրիդյան փաստաթղթի այն հատվածն է, որը հրապարակվել է: Խոսքը գնում է և՛ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, և՛ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի, և՛ փախստականների` իրենց բնակության վայրեր վերադառնալու իրավունքի, և՛ բոլոր հաղորդակցությունների բացման հետ կապված հարցերի մասին: Դրանք նաև այն հարցերն են, որոնք վերաբերում են անվտանգության միջոցառումներին` ներառյալ խաղաղապահ ուժերը, և Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին: Պետք է հստակորեն համաձայնեցվեն հանրաքվեի ժամկետները, դրանց մանրամասները` այն հիմքի վրա, որ Ղարաբաղի ժողովրդի որոշումը հանդիսանում է իրավաբանորեն պարտադիր բոլոր կողմերի, այդ թվում` Ադրբեջանի համար: Բոլոր այս հարցերի շուրջ անհրաժեշտ են համաձայնություններ, չէ՞ որ այստեղ գործում է «համաձայնեցված չէ ոչինչ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ» սկզբունքը:

Երկրորդ, բոլոր այս տարրերը կազմում են մեկ ամբողջություն, և չի կարելի այնտեղից փորձել կորզել այն, ինչ քեզ է ձեռնտու, ավելին` ներկայացնելով դա խեղաթյուրված տեսքով: Այդ պատճառով անտրամաբանական է ասել, որ կարելի է անցնել բուն խաղաղության համաձայնագրին` չհամաձայնեցնելով այն սկզբունքները, որոնց վրա այն պետք է հիմնված լինի:

Եթե Ադրբեջանի մոտ կա նման անզուսպ ցանկություն, շրջանցելով Մադրիդյան սկզբունքները, հասնել հակամարտության կարգավորմանը, ապա նման հնարավորություն նրա համար գոյություն ունի: Այն կայանում է նրանում, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հետ սկսի սահմանների ճշգրտման շուրջ բանակցությունները: Ի դեպ, դա կծառայի որպես երաշխիք այն բանի, որ Բաքուն հրաժարվում է իր կողմից ի սկզբանե որդեգրած ուժային քաղաքականությունից, էթնիկ զտումների քաղաքականությունից, ԼՂՀ նկատմամբ ագրեսիայի քաղաքականությունից, ժողովուրդների միջև ատելության սերմանումից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ անդադար դիվերսիոն գործողություններից, որոնք իրականում ոչինչ չեն տալիս, բացի կորուստներից, առաջին հերթին` հենց Ադրբեջանի կողմից:

Վաղ թե ուշ Բաքվում կգիտակցեն, որ հակամարտությունը կարգավորվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիայի համար Ադրբեջանի պատասխանատվության շրջանակներում: 

 

 


Արխիվ

[]