ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մայրաքաղաքում տոնական տրամադրություն է, իսկ այգեպարցին նկուղներում է թաքնվում 12/27/2014 00:00 | ԼՐԱՀՈՍ
Մի քանի օր է, ինչ հակառակորդը խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ Տավուշի մարզի Այգեպար գյուղի ուղղությամբ կրակելով խոշոր տրամաչափի զինատեսակներից:
Երեկ կեսօրին հակառակորդը մեկ տասնյակից ավելի կրակոց է արձակել գյուղի տների տանիքների ուղղությամբ:
Իսկ օրեր առաջ թշնամու գնդակը ուղղված է եղել գյուղապետ Անդրանիկ Այդինյանին:
Գյուղապետը մեզ հետ զրույցում նշեց, որ իր մեքենայով շրջել է գյուղում, երբ կրակոց է արձակվել իր ուղղությամբ: Բարեբախտաբար, թշնամու արձակած կրակոցներն այս օրերին բնակիչներից ոչ մեկին չեն դիպել:
Գյուղապետը մտահոգված է, որ գյուղի փողոցները չեն լուսավորվում, տներում բնակիչները վախենում են լույս վառել, վառելու դեպքում էլ թշնամին անմիջապես «արձագանքում է»:
Իսկ առջևում Ամանոր է, Երևանում՝ Հանրապետության հրապարակում և ամենուր տոնական տրամադրություն է, լույսեր են վառվում, իսկ Այգեպարում՝ բնակիչները նկուղներում են թաքնվում:
Կառավարությունն էլ իր հերթին որոշել ու այնպիսի գյուղեր է սահմանամերձ ճանաչել, որոնք թշնամու կրակոցն անգամ չեն լսել: «Սահմանամերձ գյուղն ու հողը խառնվել է իրար, Տարածքային կառավարման նախարարությունում աշխարհագրություն իմացող մի մարդ չկա, քարտեզը բացեն նայեն»,- նշում է գյուղապետը:
Հիշեցնենք, որ, կառավարության որոշմամբ, 2015թ. հունվարի 1-ից ՀՀ 4 մարզերի 32 համայնքներ ճանաչվել են սահմանամերձ: Տվյալ համայնքների բնակիչները գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի դիմաց կվճարեն կես գին, իսկ գույքահարկ և հողի հարկ՝ ընդհանրապես չեն վճարի:
Այգեպարի գյուղապետը նշում է, որ շատ լավ է, իհարկե, որ նրանք որոշակիորեն օգտվում են այդ արտոնություններից, սակայն, ըստ նրա, սահմանամերձ են Մովսեսը, Այգեպարը, Չինարին և Ներքին Կարմիր աղբյուրը:
«Այգեպարն ընդամենը 400 մետր է հեռու հայ-ադրբեջանական սահմանից, իսկ գյուղեր և հողեր կան, որ 15 կմ հեռավորության վրա են գտնվում և ճանաչվել են սահմանամերձ»,- ասաց Անդրանիկ Այդինյանը:
Այդուհանդերձ, գյուղապետը չի հուսահատվում և, անկախ նրանից, որ իրենք բնակվում են սահմանամերձ բնակավայրում, հուսադրում է համագյուղացիներին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ