Թեմաներ
Հինգշաբթի 01 / 23 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից 01/23/2025   13:21 Երևանում մեկնարկել է Հայաստանի ու Ղրղզստանի արտգործնախարարների առանձնազրույցը 01/23/2025   13:17 Փաշինյանն ուզում է բյուջե լցնել, բայց այսպես մանր ու միջին բիզնեսը կփակվի. ակցիայի մասնակից 01/23/2025   13:00 Սպասվում է առանց տեղումների եղանակ 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   12:48 Միջպետական լարված հարաբերությունների պահպանման ռիսկերն ավելացնում են Ադրբեջանի իշխանական ագրեսիվ հռետորաբանությունը. ԱՀԾ 01/23/2025   12:35 Փաշինյանը Արմեն Գևորգյանին նշանակել է ՔԿ նախագահի տեղակալ 01/23/2025   12:35 Հայտարարագրման ինստիտուտի ներդրումից մինչև հունվարի 15-ը արդեն 61.000 քաղաքացի հայտարարագիր է ներկայացրել. Գաբրիելյան 01/23/2025   12:30 Ալեն Սիմոնյանը Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 01/23/2025   12:21 Արտուշ Հովհաննիսյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ 01/23/2025   12:18 Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ. ուղիղ 01/23/2025   11:40 Ակնկալում եմ, որ ԵՄ-ին անդամակցության հարցի նախաձեռնողներն անկեղծ կասեն, որ «հույսի վաճառքով» են զբաղված. Մամիջանյան 01/23/2025   11:35 «Մի գիշերվա մեջ» ԵԱՏՄ-ին անդամակցության որոշում չի եղել. Հայկ Մամիջանյան 01/23/2025   11:31 ԱՄՆ-ում Հայաստանի «գերպրոֆեսիոնալ» դեսպան Մակունցը արդեն պետք է փոխված լիներ. Մամիջանյան 01/23/2025   11:29 ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի  արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցը 01/23/2025   11:17 Մի գիշերվա մեջ որոշում գոյություն չունի. գիտենք՝ ինչ կլիներ ՀՀ տնտեսության հետ, եթե ժամանակին Սերժ Սարգսյանը չորոշեր անդամակցել Մաքսային միությանը. Մամիջանյան 01/23/2025   11:17 «Արմավիր» ՔԿՀ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհին բերանի խոռոչում և պայուսակում թաքցրել էր թմրամիջոցներ 01/23/2025   11:11 Մարդիկ սնանկանում են, փոքր ու միջին բիզնեսը վերանում է, իշխանությունը խոշոր բիզնեսի շահն է առաջ տանում. Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում 01/23/2025   11:07 Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին. ՊԵԿ 01/23/2025   11:02 Խորհրդարանական խմբակցությունները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 01/23/2025   10:55 4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին. Ալեն Սիմոնյան 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/23/2025   10:40 Անդրազգային հանցավոր կազմակերպության անդամները հափշտակել են շուրջ 810 մլն ՀՀ դրամի ֆինանսական միջոցներ 01/23/2025   10:36 Կաթնամթերք արտադրողներն առաջարկում են կաթի, թթվասերի, կաթնաշոռի համար վճարումների ավելի նվազ ժամկետ սահմանել 01/23/2025   10:28 Նիկոլ Փաշինյանը մեկնել է մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին` իր հետ տանելով կնոջը (տեսանյութ) 01/23/2025   10:22 Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը. ուղիղ 01/23/2025   10:19 Հայաստանում կա փակ ավտոճանապարհ 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/23/2025   08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ» 01/23/2025   08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ» 01/23/2025   08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ» 01/23/2025   08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ» 01/23/2025   08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ» 01/23/2025   08:02 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն. «Ժողովուրդ» 01/23/2025   07:59 Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ» 01/23/2025   07:56 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը անակնկալի է բերել իշխանություններին. մտադիր է առաջադրվել Գյումրու ՏԻՄ ընտրություններում. «Ժողովուրդ» 01/22/2025   23:39 Ռուսաստանը և Իրանը կխորացնեն ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցությունը 01/22/2025   23:23 Մակրոնն ու Շոլցը կհանդիպեն Թրամփի վերաբերյալ ռազմավարությունը քննարկելու համար 01/22/2025   23:01 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/22/2025   22:44 Փաշինյանը ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին 01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   22:22 Սիրիայում պատմել են Ռուսաստանի հետ ռազմաբազաների շուրջ բանակցությունների մասին 01/22/2025   22:11 Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/22/2025   21:54 Շախմատի Հայաստանի առաջնության վերջնական արդյունքները 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/22/2025   21:30 ՀՀ-ն դե-յուրե հանդիսանում է ԱՄՆ-ի թշնամի կառույցի անդամ, թերևս սա է պատճառը, որ ավելի բարձր փաստաթուղթ չունեցանք. քաղաքագետ 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/22/2025   21:12 Հայաստան են ժամանել Nordic-Baltic Eight խորհրդարանների նախագահներն ու փոխնախագահները
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին

Վերնիսաժի գործով տուժողները հարցաքննվեցին, հաջորդ նիստում կհարցաքննվեն վկաները 12/25/2014   17:40  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ


Վերնիսաժի մոտ կրակոցների գործով այսօր սկսվեց դատաքննությունը:

Այսպես, ըստ մեղադրանքի՝ Գոռ Առաքելյանը գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն հանդիսացող գործարանային արտադրուրյան 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակ ու 9մմ տրամաչափի ակոսափող հրազեններից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:

Դրանց  գործադրմամբ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։

Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նրանք հիշյալ ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանել են Գոռ Առաքելյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության՝ շրջակայքում գտնվող անձանց նկատմամբ, ակնհայտորեն խախտելով վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը՝ շուրջ հինգ րոպե տևողությամբ բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաև իրենց խուլիգանական գործողությունները զուգորդել են բռնության գործադրմամբ. հարվածներ են հասցրել Գ.Առաքելյանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ձախ նախաբազկի, ձախ դաստակի շրջանի քերծվածքների ձևով։

29-ամյա Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ կետերով՝ խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով՝ խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք 30-ամյա Վալերիկ Հովհաննիսյանին և 36-ամյա Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն:

Ամբաստանյալները հրաժարվեցին դիրքորոշում հայտնել մեղադրանքի հետ կապված:

Դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի համաձայն՝ այսօր սկսվեց և ավարտվեց տուժողների հարցաքննությունը:

Տուժող Մնացական Սուքիասյանը հայտնեց, որ ինքը դեպքի օրը գտնվել է Վերնիսաժում, որտեղ գործիքների առուվաճառքով է զբաղվում, լսել է կրակոց, երկրորդ կրակոցն իրեն է դիպել, աջ ոտքից վիրավորվել է  ու վայր ընկել, որից հետո ոչինչ չի հիշում: Իրեն բուժօգնություն են ցուցաբերել տեղում, ապա  տեղափոխել հիվանդանոց, որտեղ զգացել է, որ ոտքի մեջ երկաթ են դրել, մինչև օրս գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Տուժողը հայտնեց, որ վիճաբանության ձայներ, հայհոյանքներ չի լսել, կրակողներին էլ չի տեսել: Տուժողը կարծում է, որ իր վրա չեն կրակել, պարզապես գնդակը փոխել է ուղղությունն ու դիպել իրեն:

Մինչդեռ նախաքննության ժամանակ տուժողը հայտնել էր, որ լսել է վիճաբանության ձայներ, գոռգոռոցներ ու հայհոյանքներ, սակայն վիճաբանողներին չի տեսել, նաև չի տեսել, թե ով է իր վրա կրակել:

Տուժող Մյասնիկ Հայրապետյանը հայտնեց, որ տեսել է, որ մարդիկ են հավաքվում, մեկից ավելի կրակոցի ձայներ է լսել, մտել մերձակա շենքի շքամուտք, որտեղ կրակոցից վիրավորվել է, մինչև հիմա գնդակը գտնվում է ոտքի մեջ: Շքամուտքում, ըստ նրա, մեկ կրակոց է լսել, կրակողներին չի տեսել: Նա նշեց նաև, որ անզգուշորեն են իրեն վնասվածք պատճառել:  

Մինչդեռ նախաքննության ժամանակ տուժողը հայտնել էր, որ շքամուտքում կրակոցներ է լսել, բայց նաև նշել է, որ կրակողին չի տեսել ու չգիտի, թե «ինչից է սկսվել այդ ամենը»:

Տուժող Ալվինա Բադալյանը, ով Վերնիսաժում էր աշխատում, հայտնեց, որ աղմուկ է լսել, սակայն բառերը չէին հասկացվում. ինքը հեռու էր գտնվում, ձախ ոտքի ներքևի մասից վիրավորվել է: Տուժողը գտնում է, որ գնդակն իրեն պատահական է դիպել:

Մինչ դատաքննությունն սկսելը դատարանը մերժեց պաշտպանական կողմի երկու միջնորդությունները՝ ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը մեղադրողին բացարկ հայտնելու և ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանի միջնորդությունը քաղաքացիական հիվանդանոցում բուժում ստանալու համար իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու մասին:

Արդեն հաջորդ տարի՝ հունվարի 22-ին կայանալիք դատական նիստում կսկսվի վկաների հարցաքննությունը, որից հետո կհետազոտվեն գործի գրավոր ապացույցները, վերջում կհարցաքննվեն ամբաստանյալները, եթե ցանկանան ցուցմունք տալ:

 


Հարակից հրապարակումներ`

14:54 25/12/2014  |  Քրեական խրոնիկոնՎերնիսաժի գործով՝ դատարանը նորից հեռացավ խորհրդակցական սենյակ
14:21 25/12/2014  |  Քրեական խրոնիկոնՎերնիսաժի գործով բացարկ հայտնվեց մեղադրողին
13:17 12/12/2014  |  Քրեական խրոնիկոնՎերնիսաժի գործով դատական նիստը հետաձգվեց արդեն երրորդ անգամ. Վալերիկ Հովհաննիսյանը հիվանդանոցում է
17:32 03/12/2014  |  Քրեական խրոնիկոնՎերնիսաժի գործով տուժողները չեն ապաքինվել, բայց բողոք չունեն
13:09 03/12/2014  |  Քրեական խրոնիկոնՎերնիսաժի գործով դատական նիստը դարձյալ հետաձգվեց
11:01 03/12/2014  |  Քրեական խրոնիկոնՎերնիսաժի գործով հերթական դատական նիստն այսօր. Տուժողը բերման կենթարկվի
13:18 21/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎերնիսաժի գործով դատական նիստն սկսվեց և րոպեներ անց ավարտվեց
10:15 21/11/2014  |  Քրեական խրոնիկոնՄեկնարկում է Վերնիսաժի գործով դատավարությունը
10:14 14/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեկ շաբաթից կմեկնարկի «Վերնիսաժ»-ի գործով դատավարությունը

Արխիվ

[]