Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/27/2024   08:27 Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին 11/27/2024   08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» 11/27/2024   08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ» 11/27/2024   08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ» 11/27/2024   08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ» 11/27/2024   08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» 11/27/2024   08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ» 11/27/2024   08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ» 11/27/2024   08:00 Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» 11/26/2024   23:58 Իսրայելը հաստատել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել է պանրի վնասակարության մասին 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   23:00 Պենտագոնը պաշտոնապես հաստատել է՝ Կիևին Ռուսաստանի խորքերը հարվածելու թույլտվությունը 11/26/2024   22:44 Բժիշկը խորհուրդներ է տվել ձմռանը քրոնիկ ցավը նվազեցնելու համար 11/26/2024   22:33 Նեթանյահուն հաստատման կներկայացնի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   22:23 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/26/2024   22:14 Նիկոլ Փաշինյանը որոշել է Գյումրիում նախնական ընտրություն անցկացնել. հայտնի են օրերը 11/26/2024   22:07 Բեյրութում ՑԱԽԱԼ-ի հարվածի զոհերի թիվը հասել է 10-ի 11/26/2024   21:56 Ուկրաինային կարող են դրդել մի քանի ամսվա ընթացքում բանակցել ՌԴ-ի հետ․ Washington Post 11/26/2024   21:44 Քյարամյանին աշխատանքից ազատում է, գլխավոր դատախազին՝ ոչ, նրան հսկում է դատախազը. բանակում սպանությունները դարձնում են ինքնասպանություններ, այդպես քննում, գործերը դատարան ուղարկում. իրավապաշտպան 11/26/2024   21:26 Խաղարկությունը այս իշխանության տնտեսական «բրենդն է» 11/26/2024   21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում 11/26/2024   21:17 Հայտնի է Արմավիրի նոր մարզպետի անունը 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   20:43 Իսրայելական ինքնաթիռները Բեյրութի վրա ինտենսիվ թռիչքներ են իրականացնում 11/26/2024   20:36 Նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ. Վարդանյան (տեսանյութ) 11/26/2024   20:22 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը
11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել

ԼՂՀ վարչապետ. 2015 թվականը կարելի է համարել սոցիալական աջակցման տարի 12/25/2014   16:49  |  ԼՐԱՀՈՍ


Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 25-ին մասնակցել է Ազգային ժողովի լիագումար նիստին, որի ժամանակ քննարկվել և ընդունվել է 2015թ. պետական բյուջեի օրենքի նախագիծը:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` վարչապետը հանդես է եկել ելույթով, որում ասված է.

«Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ,
Հարգելի՛ պատգամավորներ, գործընկերներ, հրավիրվածներ,

Ձեր դատին ենք ներկայացնում ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը՝ հիմքում ունենալով ԼՂՀ կառավարության 2012-2017 թվականների գործունեության ծրագիրը, որը կազմվել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրի և ԼՂՀ սահմանադրության պահանջներին համաձայն:

Սահմանադրական կարգի գլխավոր հիմունքներից է սոցիալական պետությունը: Թույլ տվեք ներկայացնել մի քանի դրույթներ գալիք տարվա պետբյուջեի նախագծից՝ ի կատարումը նշյալ սկզբունքի:

2015 թվականի բյուջեի 87,2 մլրդ դրամ ծախսերից մոտ 58 մլրդ դրամը կամ 68 տոկոսը ուղղակի սոցիալական բնույթի են (աշխատավարձեր, սոցիալական պաշտպանության, կրթության, առողջապահության համակարգերի ֆինանսավորում, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և տրանսպորտի փոխհատուցումներ): Բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների հիմնական մասը ևս ուղղվում է սոցիալական խնդիրների լուծմանը (բնակարանաշինություն սոցիալական խմբերի համար, դպրոցների, մանկապարտեզների կառուցում և այլն):

Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի բյուջեով աշխատավարձի ֆոնդը նախատեսվում է 31,4 մլրդ դրամ. սա այն դեպքում, երբ 2014 թվականին այն կազմել է 28,3 մլրդ դրամ, իսկ 2007 թ.-ին՝ 9 մլրդ դրամ:

Առողջապահության համակարգի ծախսերը 2015թ.-ին կկազմեն 5 մլրդ 750 մլն դրամ, իսկ 2014թ.-ին դրանք եղել են 5 մլրդ 92 մլն դրամ,2007թ.-ին՝ 1 մլրդ 620 մլն դրամ:

Կրթության ֆինանսավորմանը 2015թ.-ին կուղղվի 13,5 մլրդ դրամ, իսկ 2014թ.-ին այն կազմել է 11,7 մլրդ դրամ, 2007թ.-ին՝ 9,1 մլրդ դրամ:
Սոցիալական պաշտպանության համար 2015թ.-ին նախատեսվում է ծախսել 22,1 մլրդ դրամ, 2014-ին ծախսվել է 19,7 մլրդ դրամ, 2007-ին՝ 6,2 մլրդ դրամ:

Այսպիսով՝ 2015 թվականը կարելի է համարել սոցիալական աջակցման տարի:
 
Հարգելի՛ պատգամավորներ,

Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված է, որ տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներն են՝

1.     «Հովանավորել ընտանիքը, մայրությունը և մանկությունը»: Բյուջեի նախագծով շարունակելու են գործել՝ ամուսնությունների խթանման ծրագիրը (300 մլն դրամ), որով միանվագ աջակցություն է տրամադրվում նորապսակներին, հղիության և ծննդաբերության նպաստները (1 մլրդ 171 մլն դրամ), ինչպես նաև տարբեր տեսակի նպաստներ՝ ուղղված երեխաների սոցիալական պաշտպանությանը, նախադպրոցական կրթական ցանցի ընդլայնմանը, կրթության պայմանների և որակի բարելավմանը:

2.    «Աջակցել բազմազավակ ընտանիքներին»: Շարունակելու ենք տրամադրել ծնելիության խթանման նպաստներ (1 մլրդ 200 մլն դրամ), 6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին հատկացնել բնակարան:

3.    «Դրսևորել առանձնահատուկ հոգածություն հաշմանդամ ազատամարտիկների և զոհված ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ»: Բարձրացվում են թոշակներն ու նպաստները, շարունակվելու են բնակարանային պայմանների բարելավման գործող ծրագրերը, կմեկնարկի հիփոթեքային արտոնյալ նոր ծրագիրը՝ բնակարան կառուցելու, ձեռք բերելու և վերանորոգելու նպատակով, նշված խմբերին հատկացվելու են միանվագ դրամական օգնություններ տոն օրերի կապակցությամբ և այլն:

4. «Նպաստել բնակչության զբաղվածությանը և աշխատանքի պայմանների բարելավմանը»: Կխթանվի փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությունը, ուշադրության կենտրոնում կլինի թեթև արդյունաբերությունը, կշարունակվի աշխատատեղերի ստեղծման պետական աջակցության քաղաքականությունը գյուղատնտեսության, վերամշակման, հանքարդյունաբերության և մնացած ուղղություններով: Հատկանշական է, որ վարձու աշխատողների թիվը 2007 թվականի 41 հազարից 2014 թվականին հասել է 50,3 հազարի՝ աճելով շուրջ 22 տոկոսով:

5. «Խթանել բնակարանային շինարարությունը, նպաստել յուրաքանչյուր քաղաքացու բնակարանային պայմանների բարելավմանը»: Կշարունակվեն հիփոթեքային վարկերի և արտարժույթի փոխարժեքի տատանումների ռիսկերի նվազեցմանն ուղղված սուբսիդավորման ծրագրերը, 2015 թվականին կգործի հիփոթեքային վարկերի վճարված տոկոսների մասով եկամտային հարկի արտոնության նոր ծրագիրը, որը ևս լրացուցիչ աջակցություն կլինի շահառուների համար, կմեկնարկի հիփոթեքային արտոնյալ նոր ծրագիրը փախստականների, հաշմանդամների, զոհված ազատամարտիկների երեխաների համար, կշարունակվի սպայական անձնակազմի համար բնակարանաշինության ծրագիրը, վերաբնակեցման ծրագրով ևս կիրականացվի բնակարանաշինություն, Ազգային վիճակախաղի արդյունքներով ստացված գումարներից ևս կուղղվեն վերաբնակեցման ծրագրի բնակարանաշինությանը, կշարունակվի շինանյութերի տրամադրման ծրագիրը, գալիք տարվանից կսկսվի գյուղական բնակավայրերում բնակարան կառուցողներին պետական աջակցության փորձնական ծրագիրը՝ սկզբնական փուլում 2 մլն-ական դրամի աջակցության չափով:

6.    «Իրականացնել բնակչության առողջության պահպանման ծրագրեր, նպաստել արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծմանը»: Նոր կառուցված հանրապետական հիվանդանոց, Մարտակերտի և Մարտունու շրջանային հիվանդանոցներ և պոլիկլինիկա, Կովսականի կապիտալ վերանորոգված հիվանդանոց՝ բոլորն էլ համալրված ժամանակակից սարքավորումներով, կառուցվում են Քաշաթաղի, Գետավանի, շուտով Քարվաճառի հիվանդանոցները, շարունակվում է նոր ծննդատան շենքի շինարարությունը, կմեկնարկի ուռուցքաբանական ժամանակակից կենտրոնի կառուցումը, հանրապետական հիվանդանոցում արդեն գործում է անգիոգրաֆիայի անցկացման ծառայությունը և այլն:

7-ից 16 կետերը հիմնականում արտացոլում են պետության գործառույթները սպորտի, երիտասարդության, անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացման, մշակույթի, գիտության, զբոսաշրջության, տարեցների և հաշմանդամների կենսամակարդակի բարելավման ուղղությամբ: Բոլոր այդ ոլորտներում 2015 թվականին 2014թ.-ի համեմատ շոշափելի բարձրացումներ են նախատեսվել պետական բյուջեի նախագծով:

Անժխտելի իրականություն է, որ նշված սոցիալական ծրագրերով բյուջեի ծախսերի ավելացումները պայմանավորված են գլխավորապես տնտեսական աճով՝ բյուջեի մուտքերի ավելացմամբ: Վերջին տարիների տնտեսական աճը (միջինը 10 տոկոս) ապահովել է ոչ միայն մուտքերի ավելացում, աշխատատեղերի ստեղծում, այլ նաև թույլ է տվել գյուղատնտեսության, սննդի վերամշակման, էներգետիկայի, շինանյութերի արտադրության, հանքարդյունաբերության նոր նախագծերի շնորհիվ դիվերսիֆիկացնել տնտեսությունը: Ուշագրավ է, որ 2007թ.-ի բյուջեի սեփական մուտքերի 30 տոկոսն ապահովել է մեկ ընկերություն՝ «Բեյս Մեթլսը» (13,8 մլրդ դրամից 4,1 մլրդ-ը), իսկ 2014թ.-ին մոտ 30 մլրդ մուտքերից նույն ընկերությունը ապահովել է շուրջ 2 մլրդ-ը: Այսինքն՝ առանց նշված ընկերության մուտքերի՝ 2014թ.-ին սեփական մուտքերը մոտ 3 անգամ գերազանցում են 2007թ.-ի ցուցանիշը:

Ի դեպ, եթե բյուջեի ծախսերում 2000 թվականին ՀՀ-ից ստացված միջպետական վարկը կազմել է մոտ 73 տոկոս, իսկ 2007թ.-ին՝ 60 տոկոս, ապա 2015թ.-ին այն կկազմի մոտ 52 տոկոս: Նշեմ նաև, որ միջպետական վարկը ձևավորվում է  երկու կառավարությունների միջև կնքված համաձայնագրի հիման վրա, իսկ Հայաստանի Հանրապետության պետբյուջեի ընդհանուր եկամուտներում Արցախի տնտեսությունը ևս լուրջ մասնակցություն ունի՝ մաքսային և հարկային վճարների տեսքով, որոնք կազմում են միջպետական վարկի գերակշիռ մասը:

Հետևաբար, չար լեզուները թող իմանան, որ Արցախին տրամադրվող միջպետական վարկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվին չի կատարվում, և ԼՂՀ քաղաքացիները ևս մասնակցություն ունեն այդ գումարների ձևավորման գործում: Այո՛, մենք հարգում ենք բոլոր նրանց, ովքեր օգնում են Արցախին, մասնակցում են բարեգործական և տնտեսական ծրագրերին, բայց նաև պետք է գնահատել Արցախի զարգացման տեմպերը, որն արդյունք է ակտիվ ներդրումային քաղաքականության. եթե 2007թ.-ին ներդրումներն իրական ակտիվներում կազմել են 12 մլրդ դրամ, 2008թ.-ին՝ 21 մլրդ, ապա 2012 թվականին դրանք կազմել են 75 մլրդ, իսկ 2013թ.-ին՝ 69 մլրդ դրամ:

Ինչ վերաբերում է շինարարությանը. եթե 2007 թվականին ոլորտին հատկացված 21 մլրդ դրամից 13 մլրդ-ն է եղել  պետական, 2008 թվականին՝ 26 մլրդ-ից 17,9 մլրդ-ը, ապա 2013 թվականին 45 մլրդ-ից 17,9 մլրդ-ն է  ֆինանսավորվել պետական բյուջեից: Համեմատե՛ք ակտիվ ներդրումների ծավալների տարբերությունը. 5 տարում շուրջ 230 տոկոս աճ:
2015 թվականին ՀՆԱ-ի 9 տոկոս և հետագա տարիների բարձր աճը սպասվում է էներգետիկայի, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, սննդի վերամշակման, հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և այլ ճյուղերի հաշվին:

Փոխարժեքի տատանումները, գնաճը և նման խնդիրները մեզնից պահանջում են հստակ միջոցառումների պլան՝ բնակչությանը զերծ պահելու սոցիալական լարումներից: Առաջիկայում արտարժույթի փոխարժեքի տատանումներից կախված՝ մենք պետք է նոր գործիքներ կիրառենք արտարժույթով վարկ ստացած քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների վարկային բեռը մեղմացնելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության անդամակցելը Եվրասիական տնտեսական միությանը պահանջում է մեզնից տնտեսվարող սուբյեկտների հետ ամենօրյա աշխատանք իրականացնել և բազմակողմանի աջակցություն ցուցաբերել ներմուծման և արտահանման գործընթացներում:
 
Հարգելի՛պատգամավորներ,

2015 թվականի պետական բյուջեի նախագիծը ձեր կողմից հավանության արժանանալու դեպքում, համոզված եմ, կարողանալու ենք միասին կատարել մեր կողմից ստանձնած սոցիալական պարտավորությունները, ապահովել տնտեսական աճի բավարար տեմպեր, ստեղծել հարյուրավոր նոր աշխատատեղեր, բարելավել մեր քաղաքացիների սոցիալական դրությունը:

Այնուամենայնիվ, առկա ֆինանսատնտեսական ռիսկերը պահանջում են մեզնից ամենօրյա ծանր աշխատանք, անհրաժեշտության դեպքում վճռական քայլերի իրագործում: Համոզված եմ, որ 2015 թվականը լինելու է ծանր, բայցև հաջողված տարի մեր հայրենիքի՝ Արցախի և Հայաստանի հանրապետությունների համար:

Վերջում կցանկանայի շնորհավորել բոլորիս՝ Ամանորի և Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ, կայուն և զարգացման տարի»:

 


Հարակից հրապարակումներ`

15:50 05/12/2014  |  ԼՐԱՀՈՍԼՂՀ վարչապետը մասնակցել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի հիմնադրման 25-ամյակի միջոցառմանը
20:55 07/11/2014  |  ԼՐԱՀՈՍԱրցախի գյուղական շրջանների դպրոցները կմիավորվեն ՊՈԱԿ-ներում
15:03 07/11/2014  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին
12:24 27/10/2014  |  ԼՐԱՀՈՍԼՂՀ վարչապետը Մատաղիսում ծանոթացել է սև խավիարի արտադրության ենթակառուցվածքների շինարարության ընթացքին
18:00 24/10/2014  |  ԼՐԱՀՈՍԱրցախի վարչապետը մասնակցել է ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը
19:08 26/09/2014  |  ԼՐԱՀՈՍԱրա Հարությունյան. ՓՀԷԿ-երի կառուցման շնորհիվ աճել է Արցախի էներգետիկ անկախությունը
19:58 24/09/2014  |  ԼՐԱՀՈՍԱրցախի կառավարությունն աշնանացանի աշխատանքների համար աջակցություն կտրամադրի հողօգտագործողներին
16:44 21/08/2014  |  ԼՐԱՀՈՍԱջակցություն՝ բնական աղետներից տուժած Արցախի հողօգտագործողներին
09:15 14/08/2014  |  ՄամուլՆաև մեր պաշտպանության բանակի կողմից տրված պատասխանն է ստիպել հակառակորդին մեղմացնել իրավիճակը սահմանի վրա. «Ժողովուրդ»
19:37 31/07/2014  |  ԼՐԱՀՈՍԼՂՀ վարչապետ. Պետությունն ընդառաջելու է պարտավորություններ ունեցող հողամշակներին

Արխիվ

[]