Թեմաներ
Հինգշաբթի 01 / 23 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/23/2025   19:06 Լավրովն ու Թուրքիայի ԱԳՆ-ն պայմանավորվել են Սիրիայի հարցով կապի մեջ մնալ 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   18:54 Էդգար Արսենյանն ընդգրկվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում 01/23/2025   18:45 Եռակողմ հայտարարությունից իր ստորագրությունը հետ կանչելու մասին հայտարարություն Երեւանից չի հնչել. Զախարովան արձագանքել է Բաքվին 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   18:37 Փաշինյանը միջազգային հանդիպումներին ներկայանում է ոչ թե պետական զինանշյանի, այլ ՔՊ-ի լոգոն պատկերող թղթապանակներով (տեսանյութ) 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ) 01/23/2025   18:24 Օվերչուկի գնահատականները՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով բխում էին առկա իրողություններից․ Զախարովան խուսափեց ասել՝ Մոսկվան ու Երեւանը մնացե՞լ են իրենց տեսակետներին, թե համաձայնություն ձեռք բերվել է 01/23/2025   18:08 Դոնալդ Թրամփը մտադիր է Եվրոպայից դուրս բերել 20 հազար ամերիկացի զինվորական 01/23/2025   18:06 «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրանյութ 01/23/2025   17:56 Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան 01/23/2025   17:43 «ՍիվիլՆեթը» դատի է տվել Տիգրան Ավինյանին 01/23/2025   17:41 Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության ճանապարհային քարտեզը եռակողմ հայտարարություններն են. Զախարովա 01/23/2025   17:28 Մոսկվայում Լավրովն ու Միրզոյանը մոտ 3 ժամ զրույց են ունեցել փակ դռների հետեւում. Զախարովան պնդեց՝ «անկեղծ զրույց է» եղել (տեսանյութ) 01/23/2025   17:11 Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան 01/23/2025   17:05 Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը 01/23/2025   16:55 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ - Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/23/2025   16:45 Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը Բաքվից պատասխան չունենք. Ալեն Սիմոնյան 01/23/2025   16:31 Հերթական անգամ իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան 01/23/2025   16:16 Փաշինյանը Դավոսում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ-ի ջանքերին 01/23/2025   16:05 Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են․ Ասլանյան 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   15:57 Մասիս Մելքոնյանը ինչու՞ է խախտում օրենքը և ինչու՞ դրա համար չի ենթարկվում պատասխանատվության․ Վահան Հովհաննիսյան 01/23/2025   15:54 Ղրղզստանի հետ փաստաթղթեր են ստորագրվել 01/23/2025   15:48 Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման և դրա արդյունքում ստացված՝ շուրջ 80 միլիոն դրամի չափով փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան 01/23/2025   15:31 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը 01/23/2025   15:15 Ազատ և վայրի՝ Չալոյի և Լեքսիի պատմությունը․ FPWC-ն վայրի բնություն է վերադարձրել 2 արջի (տեսանյութ) 01/23/2025   15:08 Ազատություն Բաքվում պահվող հայ գերիներին. bողոքի ակցիա՝ ՀՀ-ում ընթացող NB8 պատվիրակության համաժողովին ընդառաջ. ուղիղ 01/23/2025   14:46 Հայաստանը չի տորպեդահարում ՀԱՊԿ-ում որոշումների կայացման գործընթացը. ԱԽՔ 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   14:36 Հայաստանը խաղաղության պայմանագրի 2 հոդվածների վերաբերյալ իր առաջարկներն է ներկայացրել. ԱԽՔ 01/23/2025   14:33 Կրպակից գողություն էր արել, ապա հրկիզել այն. 59-ամյա տղամարդը ձերբակալվել է 01/23/2025   14:23 Մենք խաղաղություն չենք խնդրում, առաջարկում ենք խաղաղ լուծումներ բոլոր հարցերին. Արմեն Գրիգորյան 01/23/2025   14:21 Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի գործընկեր Ժեենբեկ Կուլուբաևն ընդլայնված կազմով հանդիպում են անցկացնում 01/23/2025   14:16 Լեռնային Ղարաբաղի հայաթափման մեղավորը Հայաստանի իշխանությունը չէ. դա միանշանակ է. Արմեն Գրիգորյան 01/23/2025   14:14 Օրվա իշխանությունները աշխարհաքաղաքական զարգացումներին հակառակ քայլեր են անում. Մինասյան (տեսանյութ) 01/23/2025   14:11 Մտահոգիչ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, ինտենսիվ զորավարժությունները, ռազմական տեխնիկայի տեղափոխումը Բաքու. Արմեն Գրիգորյան 01/23/2025   14:01 Ես ինչո՞վ եմ հերոս՝ աշխատում եմ, հարկ պետք է մուծեմ, ես ի՞նչ հերոսություն եմ անում. ակցիայի մասնակից 01/23/2025   13:54 Հայաստանն առ այս պահը չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին. Պեսկով 01/23/2025   13:53 Մարդկանց գրպանը որ մտնում են, դրանից ժողովրդի վիճակը չի լավանում. ակցիայի մասնակից 01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից 01/23/2025   13:21 Երևանում մեկնարկել է Հայաստանի ու Ղրղզստանի արտգործնախարարների առանձնազրույցը 01/23/2025   13:17 Փաշինյանն ուզում է բյուջե լցնել, բայց այսպես մանր ու միջին բիզնեսը կփակվի. ակցիայի մասնակից 01/23/2025   13:00 Սպասվում է առանց տեղումների եղանակ 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   12:48 Միջպետական լարված հարաբերությունների պահպանման ռիսկերն ավելացնում են Ադրբեջանի իշխանական ագրեսիվ հռետորաբանությունը. ԱՀԾ 01/23/2025   12:35 Փաշինյանը Արմեն Գևորգյանին նշանակել է ՔԿ նախագահի տեղակալ 01/23/2025   12:35 Հայտարարագրման ինստիտուտի ներդրումից մինչև հունվարի 15-ը արդեն 61.000 քաղաքացի հայտարարագիր է ներկայացրել. Գաբրիելյան 01/23/2025   12:30 Ալեն Սիմոնյանը Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 01/23/2025   12:21 Արտուշ Հովհաննիսյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ
01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի

Վերնիսաժի գործով տուժողները հարցաքննվեցին, հաջորդ նիստում կհարցաքննվեն վկաները 12/25/2014   17:40  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ


Վերնիսաժի մոտ կրակոցների գործով այսօր սկսվեց դատաքննությունը:

Այսպես, ըստ մեղադրանքի՝ Գոռ Առաքելյանը գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն հանդիսացող գործարանային արտադրուրյան 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակ ու 9մմ տրամաչափի ակոսափող հրազեններից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:

Դրանց  գործադրմամբ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։

Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նրանք հիշյալ ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանել են Գոռ Առաքելյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության՝ շրջակայքում գտնվող անձանց նկատմամբ, ակնհայտորեն խախտելով վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը՝ շուրջ հինգ րոպե տևողությամբ բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաև իրենց խուլիգանական գործողությունները զուգորդել են բռնության գործադրմամբ. հարվածներ են հասցրել Գ.Առաքելյանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ձախ նախաբազկի, ձախ դաստակի շրջանի քերծվածքների ձևով։

29-ամյա Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ կետերով՝ խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով՝ խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք 30-ամյա Վալերիկ Հովհաննիսյանին և 36-ամյա Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն:

Ամբաստանյալները հրաժարվեցին դիրքորոշում հայտնել մեղադրանքի հետ կապված:

Դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի համաձայն՝ այսօր սկսվեց և ավարտվեց տուժողների հարցաքննությունը:

Տուժող Մնացական Սուքիասյանը հայտնեց, որ ինքը դեպքի օրը գտնվել է Վերնիսաժում, որտեղ գործիքների առուվաճառքով է զբաղվում, լսել է կրակոց, երկրորդ կրակոցն իրեն է դիպել, աջ ոտքից վիրավորվել է  ու վայր ընկել, որից հետո ոչինչ չի հիշում: Իրեն բուժօգնություն են ցուցաբերել տեղում, ապա  տեղափոխել հիվանդանոց, որտեղ զգացել է, որ ոտքի մեջ երկաթ են դրել, մինչև օրս գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Տուժողը հայտնեց, որ վիճաբանության ձայներ, հայհոյանքներ չի լսել, կրակողներին էլ չի տեսել: Տուժողը կարծում է, որ իր վրա չեն կրակել, պարզապես գնդակը փոխել է ուղղությունն ու դիպել իրեն:

Մինչդեռ նախաքննության ժամանակ տուժողը հայտնել էր, որ լսել է վիճաբանության ձայներ, գոռգոռոցներ ու հայհոյանքներ, սակայն վիճաբանողներին չի տեսել, նաև չի տեսել, թե ով է իր վրա կրակել:

Տուժող Մյասնիկ Հայրապետյանը հայտնեց, որ տեսել է, որ մարդիկ են հավաքվում, մեկից ավելի կրակոցի ձայներ է լսել, մտել մերձակա շենքի շքամուտք, որտեղ կրակոցից վիրավորվել է, մինչև հիմա գնդակը գտնվում է ոտքի մեջ: Շքամուտքում, ըստ նրա, մեկ կրակոց է լսել, կրակողներին չի տեսել: Նա նշեց նաև, որ անզգուշորեն են իրեն վնասվածք պատճառել:  

Մինչդեռ նախաքննության ժամանակ տուժողը հայտնել էր, որ շքամուտքում կրակոցներ է լսել, բայց նաև նշել է, որ կրակողին չի տեսել ու չգիտի, թե «ինչից է սկսվել այդ ամենը»:

Տուժող Ալվինա Բադալյանը, ով Վերնիսաժում էր աշխատում, հայտնեց, որ աղմուկ է լսել, սակայն բառերը չէին հասկացվում. ինքը հեռու էր գտնվում, ձախ ոտքի ներքևի մասից վիրավորվել է: Տուժողը գտնում է, որ գնդակն իրեն պատահական է դիպել:

Մինչ դատաքննությունն սկսելը դատարանը մերժեց պաշտպանական կողմի երկու միջնորդությունները՝ ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը մեղադրողին բացարկ հայտնելու և ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանի միջնորդությունը քաղաքացիական հիվանդանոցում բուժում ստանալու համար իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու մասին:

Արդեն հաջորդ տարի՝ հունվարի 22-ին կայանալիք դատական նիստում կսկսվի վկաների հարցաքննությունը, որից հետո կհետազոտվեն գործի գրավոր ապացույցները, վերջում կհարցաքննվեն ամբաստանյալները, եթե ցանկանան ցուցմունք տալ:

 


Հարակից հրապարակումներ`

14:54 25/12/2014  |  Քրեական խրոնիկոնՎերնիսաժի գործով՝ դատարանը նորից հեռացավ խորհրդակցական սենյակ
14:21 25/12/2014  |  Քրեական խրոնիկոնՎերնիսաժի գործով բացարկ հայտնվեց մեղադրողին
13:17 12/12/2014  |  Քրեական խրոնիկոնՎերնիսաժի գործով դատական նիստը հետաձգվեց արդեն երրորդ անգամ. Վալերիկ Հովհաննիսյանը հիվանդանոցում է
17:32 03/12/2014  |  Քրեական խրոնիկոնՎերնիսաժի գործով տուժողները չեն ապաքինվել, բայց բողոք չունեն
13:09 03/12/2014  |  Քրեական խրոնիկոնՎերնիսաժի գործով դատական նիստը դարձյալ հետաձգվեց
11:01 03/12/2014  |  Քրեական խրոնիկոնՎերնիսաժի գործով հերթական դատական նիստն այսօր. Տուժողը բերման կենթարկվի
13:18 21/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎերնիսաժի գործով դատական նիստն սկսվեց և րոպեներ անց ավարտվեց
10:15 21/11/2014  |  Քրեական խրոնիկոնՄեկնարկում է Վերնիսաժի գործով դատավարությունը
10:14 14/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեկ շաբաթից կմեկնարկի «Վերնիսաժ»-ի գործով դատավարությունը

Արխիվ

[]