Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

«Բանդայի գործով» դատավճիռը՝ դեկտեմբերի 26-ին 12/24/2014   17:41  |  Քրեական խրոնիկոն


Դեկտեմբերի 26-ին կհրապարակվի բանդայի գործով դատավճիռը՝ գործով դատական քննությունը տևեց երկու տարուց ավելի:

Այսօրվա դատական նիստում  պաշտպանական ճառով հանդես եկավ գործով ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը: Նա՝  դիմելով դատարանին հայտարարեց. «Մեր շահերը մի պաշտպանեք, այլ պաշտպանեք իրավունքի շահերը»: Պաշտպանը հայտարարեց, որ գործով նախաքննությունն անցկացվել է աղաղակող, էական խախտումներով, «որը չպետք է շարունակվի»:

Պաշտպանը նշեց, որ հասարակական հնչեղություն ունեցող այս գործը պետք է քննվեր երդվյալ ատենակալների մասնակցությամբ:    
Պաշտպանը մեկ առ մեկ անդրադարձավ նախաքննության ընթացքում տեղի ունեցած խախտումներին, որոնք  անփարատելի կասկածներ են հարուցում:

Այսպես, պաշտպանը զարմանք հայտնեց, որ թեև իր պաշտպանյալը , ըստ մեղադրանքի, հանդիսանում է բնակարանների,  օբյեկտների, տարածքների փաստացի սեփականատերը, այսինքն՝  մեծահարուստ մարդ, սակայն նախաքննության սկզբնական փուլում նրա համար գործում ներգրավել է հանրային պաշտպան, ով, ինչպես հայտնի է, կոչված է պաշտպանելու սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչների շահերը:

Պաշտպանը պահանջեց ցույց տալ գեթ մեկ փաստական տվյալ առ այն, որ   «Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ կազմակերպել ու ղեկավարել է բանդան»:  Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալը  հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանի հետ ընդհանրապես ծանոթ չի եղել:

Հ.Արսենյանը  նշեց, որ գործում առկա է սոսկ երկու թուղթ՝ ոստիկանության գրություններն՝ ուղղված նախաքննական մարմնին,  օպերատիվ տվյալներ կան, որ Արտուշ Հակոբյանի տանը կարող է թաքցված լինել զենք, զինամթերք, ոսկեղեն և այլն, և  որ  բանդան ղեկավարել է Արտուշ Հակոբյանը: Եվ միայն օպերատիվ տվյալների հիման վրա էլ, դատարանը թույլ է տվել խուզարկություն կատարել իր պաշտպանյալի  տանը:

«Եվ որտե՞ղ մնաց բնակարանի անձեռնմխելիությունը երաշխավորող սահմանադրական նորմը»,- հարց առաջադրեց պաշտպանը:
Թեև գործում նշվում է, որ հայտնաբերվել են շատ հեռախոսներ, սակայն նախաքննական մարմինը չի պարզել, թե դրանցից յուրաքանչյուրն ում անունով է գրանցված ու ում կողմից է օգտագործվում: Պաշտպանը նշեց, որ ներկա գործը անջատված  մաս է, իսկ մյուս մասով քննությունն, իբրև, շարունակվում է՝ ում մասո՞վ է շարունակվում գործը:

Պաշտպանը կասկած հայտնեց իր պաշտպանյալի մատնադրոշմի վերաբերյալ, ըստ նրա, իր համար հստակ չէ, թե որտեղից վերցվել զենքի վրայի՞ց, ինչպես նշում է նախաքննական մարմինը, թե այլ առարկայից: Հովիկ Արսենյանը գտնում է, որ վաղուց հասունացել է ժամանակը, որպեսզի փորձաքննություններ չկատարվեն  ոստիկանությունում, իսկ ինֆորմացիոն կենտրոնն էլ դուրս բերվի ոստիկանության համակարգից:

Օրենքի խախտմամբ են կատարվել, ըստ նրա,  իր պաշտպանյալի մեքենայի խուզարկությունը,  Արտուշ Հակոբյանի ճանաչումը՝  վերջինը կատարվել է լուսանկարով և միակ գունավոր նկարն էլ «ճանաչել է» վկան:

Պաշտպանը հայտնեց, որ գործով մյուս ամբաստանյալները ենթարկվել են կտտանքների ու խոշտանգումների, դրանց  ազդեցության տակ ինչ ասես կարող էին ասել:  Անթույլատրելի է նաև դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը՝  ինչպե՞ս էր պատահում, որ ամբաստանյալներից   յուրաքանչյուրն, ըստ նախաքննական մարմնի, ամեն անգամ  հագնում էր մյուսներից որևէ արտաքին տարբերություն չունեցող, նույն  դիմակը: «Անթույլատրելիության ռուբիկոնը անցել են այս գործով»,- ասաց Հովիկ Արսենյանը:

 2011թ.  Երևանում տեղի են ունեցել ավազակային հարձակումներ, այսինքն՝  առանձնապես ծանր հանցագործություններ: «Բոլորս էլ տրամադրված ենք, որ դրանք բացահայտվեն, բայց այսպե՞ս»,- ասաց պաշտպանն՝ ընդգծելով, որ  ամբաստանյալի  աթոռին հայտնվել են ոչ այն մարդիկ, ովքեր դա կատարել են:  

Նրա պաշտպանյալն իր հերթին  հայտարարեց, որ իրենց դեմ գործ հարուցելով՝  կատարվել է  պատվեր, թաքցվել են իրական հանցագործներն ու գողոնը:

Ամբաստանյալ Դավիթ Գալստյանը հայտարարեց, որ մեղադրող Սասուն Խաչատրյանը միջնորդել է իրենց ենթարկել անհիմն ու դաժան պատժի, մեղադրողն ևս կպատժվի:  «Սպառնո՞ւմ եք» մեղադրողի հարցին հնչեց ամբաստանյալի պատասխանը՝ «օրենքի սահմաններում»: Նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանն իր հերթին ճշտում մտցրեց՝  խոսքը խոշտանգումների, այլ խախտումների համար պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին է:  

Արտուշ Հակոբյանը սկսեց, սակայն չավարտեց  իր վերջին խոսքը՝ դատարանը զգուշացրեց, որ անհարգալից արտահայտություններ թույլ չի տալու դատավարության որևէ մասնակցի, այդ թվում՝ դատախազի հանդեպ: «Ինչ սրտիցս բխում է՝ ասում եմ»,- ասաց ամբաստանյալը, ինչին ի պատասխանը դատարանը նկատեց՝  «դատարանն այն տեղը չէ, որտեղ սրտից բխածն ասում են», ամբաստանյալը գերադասեց չշարունակել վերջին խոսքի հրապարակումը:   

 Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ դատական ակտ կայացնելու:


 


Հարակից հրապարակումներ`

17:36 17/12/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Բանդայի գործով» տիպական մեղադրանքը հաստատող ապացույցները ձեռք են բերվել խոշտանգումների ու կեղծիքի ճանապարհով. Կարեն Հակոբյան
17:38 03/12/2014  |  Քրեական խրոնիկոն«Բանդայի գործով» մեղադրողն ընդհանուր առմամբ պնդեց մեղադրանքը
14:37 19/11/2014  |  Քրեական խրոնիկոն«Բանդայի գործով» մեղադրական ճառը չհրապարակվեց
18:19 12/11/2014  |  Քրեական խրոնիկոն«Բանդայի գործով» դատաքննությունն ավարտվեց
18:07 29/10/2014  |  Քրեական խրոնիկոն«Ո՛չ ոստիկան են, ո՛չ սովետական միլիցիոներ... հետաքննող մարմնի վերաբերյալ որակում է տալիս բանդայի գործով գլխավոր ամբաստանյալը
16:07 29/10/2014  |  Քրեական խրոնիկոնԲանդայի գործով պաշտպանական կողմը միջնորդում է անթույլատրելի ճանաչել ապացույցները
17:00 22/10/2014  |  Քրեական խրոնիկոնԲանդայի գործով դատական նիստը տեղի չունեցավ՝ պաշտպանի ու պաշտպանյալի բացակայության պատճառով
19:29 01/10/2014  |  Քրեական խրոնիկոնԲանդայի գործով պաշտպանական կողմը կշարունակի դատաքննությունը լրացնող միջնորդություններ ներկայացնել
18:13 24/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲանդայի գործով` դատարանում կհարցաքննվի զենքերի մատնադրոշմային փորձագետը
17:18 03/09/2014  |  Քրեական խրոնիկոնԲանդայի գործով զննվեցին «ինքնաշեն դիմակները»

Արխիվ

[]