ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վճռաբեկ դատարանում պետք է փոխվի մտածողությունը. Արա Զոհրաբյան 12/23/2014 14:15 | ԼՐԱՀՈՍ
2015 թվականին էլ ՀՀ փաստաբանների պալատն աշխատանքներ է տանելու՝ կոռուպցիոն ռիսկերի մեջ ներգրավված փաստաբաններին բացահայտելու և նրանցից ազատվելու ուղղությամբ: Այսօրվա մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ ամփոփելով անցնող տարվա ընթացքում կատարված աշխատանքները ու ներկայացնելով նախանշված անելիքները:
Փաստաբանական համայնքի ինքնամաքրման գործընթացն իրականացել է նաև այս տարի. մեկ փաստաբան զրկվել է արտոնագրից՝ քննիչի կանչով ներկայանալու ու պատշաճ ծառայություններ չմատուցելու համար: Ընդհանուր առմամբ երեք փաստաբան զրկվել է արտոնագրից:
«2015 թվականին մեր առաջ խնդիր ենք դրել լուծել կոռուպցիայի հետ կապված խնդիրները: Գիտենք այն փաստաբաններին, ովքեր միջնորդությամբ են զբաղվում, նրանք մշտապես մեր ուշադրության տակ են»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ պարզաբանելով, որ կոռուպցիայի առկայությունն ինքնին ապացուցելը շատ դժվար է:
«Օրինակ՝ մեզ է դիմել մի քաղաքացի, և նա պատրաստ է նաև կաշառքի մասին հաղորդում տալ, բայց երբ հասկացավ, որ դա կարող է իր համար խնդիր առաջացնել, քաղաքացին առանց անուններ տալու դուրս եկավ»:
Քրեական օրենսգրքում փոփոխություններ են արվել, որոնք գործում են արդեն 2 տարի, Փաստաբանների պալատն առաջարկելու է, որ կրկին գործի նախկին մոդելը, այսինքն՝ հաղորդում տված անձն ազատվի պատասխանատվությունից: Ըստ գործող օրենքի՝ նա ազատվում է պատասխանատվությունից, եթե կաշառքը տեղի է ունեցել շորթման միջոցով և եթե դրանից 3 օրվա ընթացքում անձն այդ մասին հայտնել է իրավապահ մարմիններին:
«Այսինքն՝ եթե նա 4-րդ օրվա ընթացքում հաղորդում տա, նրան մեղադրելու են կաշառք տալու մեջ»,- նշեց Արա Զոհրաբյանը:
ՓՊ նախագահը հայտնեց, որ 2014թ. տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ շուրջ 55%-ով ավելացել է Փաստաբանների պալատում հարուցված կարգապահական գործերի թիվը՝ 140՝ նախորդ տարվա 90-ի դիմաց: Շուրջ 80%-ով ավելացել են նաև փաստաբանների նկատմամբ քաղաքացիների բողոքները՝ 173՝ 96-ի դիմաց:
Ի պատասխան հարցերի՝ Արա Զոհրաբյանը ներկայացրեց իր տեսակետը նաև ՓՊ-Վճռաբեկ դատարան հակասությունների շուրջ՝ ՓՊ նախագահն ընդգծեց, որ հարցն այն չէ, որ Վճռաբեկ դատարանը պետք է քննի անխտիր բոլոր բողոքները, այլ սահմանի հստակ չափորոշիչներ, թե ինչ պատճառաբանություններով են վարույթ ընդունվել այս 5 բողոքները և ոչ թե՝ այն 5 բողոքները:
Ըստ Արա Զոհրաբյանի՝ բացի այդ,Վճռաբեկ դատարանում պետք է փոխվի մտածողությունը, ինչին կարելի է հասնել՝ Վճռաբեկ դատարանը երիտասարդ կադրերով համալրելու ճանապարհով:
ՓՊ նախագահը նշեց, որ դատական գործերի շրջանակում փաստաբանների հանդեպ ագրեսիվ վերաբերմունքը նորություն չէ, պարզապես լուրերն այժմ ավելի արագ են տարածվում:
Արա Զոհրաբյանը նշեց, որ մի կողմից փաստաբանները պետք է նրբանկատ ու զուսպ լինեն, մյուս կողմից էլ՝ պետական պաշտոնատար անձը, մասնավորապես՝ դատավորը, անգործություն չդրսևորի, որպեսզի ռեպլիկները չվերաճեն վիրավորանքների ու հայհոյանքների, ապա նաև՝ ձեռնամարտի:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ