ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
1-2 տարի անց կվերսկսվի Հայաստանի՝ «և, … և» քաղաքականությունը. փորձագետներ 12/22/2014 13:45 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին դեռևս չի նշանակում, որ Հայաստանը դրա շրջանակներում իր հարաբերությունները պետք է զարգացնի Եվրամիության և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հաշվին:
Ամփոփելով քաղաքական տարին ու ներկայացնելով քաղաքական զարգացումների մասին իր դիտարկումները՝ լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը այս մասին նշեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ փորձագետ Մանվել Ղումաշյանը:
Ըստ նրա՝ 1-2 տարի անց Ռուսաստան-Արևմուտք լարվածությունը կթուլանա, և Հայաստանը կվերսկսի իր «և, … և» քաղաքականությունը՝ և Եվրամիության ու Արևմուտքի, և Ռուսաստանի հետ:
«Այսինքն՝ այն, ինչ փաստացի անում են Բելառուսն ու Ղազախստանը, «Հայաստանն էլ է անում»,- ասաց փորձագետը՝ վկայակոչելով, մասնավորապես, Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև վիզային ռեժիմի հեշտացման գործընթացը:
«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Լիանա Հովհաննիսյանը նկատեց, որ թեև տեսակետ կար, որ ԵՏՄ անդամակցությամբ Արևմուտքի դռները փակվում են, սակայն պատկերն, ըստ փորձագետի, այդքան սև ու սպիտակ չէ, Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, հետաքրքրված են Հայաստանով: Այդ մասին հայտարարեց նաև ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը իր հրաժեշտի ասուլիսում:
Փորձագետները գտնում են, որ դա ֆորմալ, դիվանագիտական հայտարարություն չէր. միայն Որոտանի ՀԷԿ-ի նախագիծը բավական է, որպեսզի ԱՄՆ-ն հետաքրքրված լինի Հայաստանով:
Լիանա Հովհաննիսյանը գտնում է, որ հաջորդ տարի Արցախի խնդիրը կլինի այն հատման կետը, որի շուրջ ընդհանուր հայտարարի կգան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համագործակցությունն այդ խնդրի շուրջ 2015թ. կդառնա մոդելային օրինակ:
Մանվել Ղումաշյանն իր հերթին ընդգծեց, որ ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացում կտրուկ փոփոխություններ չեն լինի՝ մինչև որ կհարթվեն ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները:
Փորձագետը նշեց, որ հասարակության մեջ, Ռուսաստանի աղետալի տնտեսական վիճակով պայմանավորված, առկա են հոռետեսական տրամադրություններ՝ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության շուրջ, դրանք, ըստ նրա, չէին լինի, եթե ԵՏՄ անդամակցության գործընթացը սկսվեր տասը տարի առաջ, ասենք՝ 2004թ.:
Ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման մասին Ռուսաստանի հայտարարություններին փորձագետը թերահավատ է վերաբերվում, առհասարակ Ռուսաստանի հետ հարաբերությունները հուշագրային մակարդակով են ընթանում՝ Ռուսաստանի ոչ կայուն վիճակից ելնելով:
Լիանա Հովհաննիսյանը որպես արկածախնդրություն ու միամտություն բնութագրեց Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունը՝ Ուկրաինայի հարցում: Ակնհայտ էր, ըստ փորձագետի, Ուկրաինան այն կարմիր գիծն է, որից ներքև Ռուսաստանը չէր կարող գնալ:
Ըստ նրա՝ ավելի դրական էին զարգացումները Իրանի միջուկային ծրագրի հարցում՝ թեև ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չեկան, սակայն բանակցությունների ժամկետը վեց ամսով երկարացվեց և հաջորդ տարի կնվազի կողմերի միջև առկա լարվածությունը:
Լուսանկարը՝ Armnews-ի
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան