Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան

Երևանաբնակ շուրջ 600 զինծառայողներ 2014 թվականի ընթացքում խրախուսվել են հնգօրյա արձակուրդով 12/22/2014   12:16  |  ԼՐԱՀՈՍ


Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքից զորակոչված ևս 100 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այս անգամ ծրագրում ընդգրկվել են Կենտրոն, Նորք-Մարաշ, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններից զորակոչված զինծառայողները, որով էլ, ըստ էության, ավարտվում է 2014թ.-ին նախատեսված ծրագիրը:

Զինծառայողների և նրանց ծնողների հանդիպման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը:

Հանդիսավոր միջոցառման շրջանակում ելույթ է ունեցել ԼՂՀ ՊԲ «Ասպետ» համույթը: Ներկաները հնարավորություն են ունեցել նաև դիտելու ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի կողմից պատրաստած «Բանակը մեր տունն է» տեսաֆիլմը:

Իր ողջույնի խոսքում առանձնակի կարևորելով վերջին տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձևավորված համագործակցությունը՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ այն եղել է արդյունավետ ու հաջողված: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին է ու իր լիազորությունների շրջանակում աջակցել և աջակցելու է նրանց:

«Բոլորիս համար է հպարտություն ունենալ անկախ Հայաստան, հայկական հզոր բանակ, ինչը եղել է մեր պապերի երազանքը, ու այսօր այն իրողություն է, որը պարտավոր ենք պահպանել բոլորս միասին: Որպես հայ մարդ, նաև որպես Երևանի քաղաքապետ՝ ես եղել ու մշտապես շարունակելու եմ լինել մեր բանակի, մեր զինվորների ու նրանց ընտանիքների կողքին:

Արդեն երկու տարի է, ինչ երևանաբնակ հազարավոր ծնողներ հնարավորություն ունեն տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպվող այցելությունների շրջանակում տեսակցել իրենց զավակներին և անձամբ ծանոթանալ այն պայմաններին, որոնցում ծառայում են իրենց զավակները:

Ծրագրի գաղափարը, որը ծնվեց մեր բնակիչների հետ հանդիպումների ընթացքում ու կյանքի կոչվեց ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, կազմակերպված առաջին իսկ այցելությունից հետո մեծ ոգևորություն առաջարցրեց մեր համաքաղաքացիների շրջանում՝ այդպիսով նաև նպաստելով, որ ծրագիրը լինի շարունակական:

Ըստ էության, սա նաև յուրովի խթան հանդիսացավ, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարության հետ մեր հանդիպումների ու քննարկումների արդյունքում ծնունդ առնի ևս մեկ նախաձեռնություն: Խոսքը հենց այս՝ ծառայության մեջ աչքի ընկած երևանաբնակ զինվորներին տուն ուղեկցելու և նրանց արտահերթ արձակուրդով խրախուսելու մասին է, ինչն, անկասկած, ողջունելի է:

Երկու ծրագրերի շնորհիվ ավելի առարկայական է դառնում բանակ-հասարակություն կապը, ինչի արդյունքում էլ ավելի է մեծանում վստահությունն ու հավատը մեր բանակի, զինված ուժերի հանդեպ: Ու ես վստահեցնում եմ բոլորիդ, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ կապն ավելի ամրապնդվի: Խոնարհվում եմ մեր զինվորների ծնողների առաջ: Շնորհակալ եմ, որ այսպիսի քաջ որդիներ եք դաստիարակել, ովքեր այսօր պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները: Շնորհակալ եմ նաև ձեզ, սիրելի զինվորներ, որ դուք կաք ու հենց ձեր շնորհիվ մեր սահմաններն անառիկ են: Բարի ծառայություն մաղթելով ձեզ՝ նաև վստահեցնում եմ, որ մենք շարունակելու ենք լինել ձեր և ձեր ընտանիքների կողքին»,- ընդգծել է քաղաքապետը:

Այնուհետ ՀՀ և ԼՂՀ Երևան և Ստեփանակերտ քաղաքների միջև սերտ համագործակցության ու «Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը» խորագրով միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի որոշմամբ  ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը և ԼՂՀ ՊԲ հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Վարդան Բալայանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Իսկ «Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը» խորագրով միջոցառումներին ակտիվ մասնակցության համար մի շարք զինծառայողներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:

Կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ հաստատված արդյունավետ համագործակցության արդյունքներից՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ սա ևս մեկ կարևոր քայլ է բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ուղղությամբ:

«Անչափ կարևորում եմ այս նախաձեռնությունը, որի ակունքներում կանգնած է բանակ-հասարակություն կապի ամրապնդման կատարելագործման ուղղությամբ ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետը՝ իր աշխատակազմի հետ: Այս գաղափարը նվիրված է հայ ընտանիքին, և իզուր չէ, որ Պաշտպանության բանակի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի վերջին տարիների հիմնական նշանաբաններից մեկը՝ «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը» կարգախոսն է, և այդ շրջանակներում մենք միշտ ասում ենք, որ ստորաբաժանումը մեր ընտանիքն է, որտեղ ներդաշնակվում և համատեղ գործունեության են տրամադրվում մեր զինվորները, զորամասն էլ՝ մեր տունը, որտեղ մեկը մյուսի նկատմամբ մեծ սիրով ու հարգանքով ապրում, արարում և պաշտպանում են մեր հայրենիքը»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը:  

Հանդիսավոր միջոցառման շրջանակում ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով որդիական պարտքը հայրենիքի հանդեպ նվիրումով կատարող ժամկետային զինծառայողների ծնողներն արժանացել են շնորհակալագրերի, իսկ նրանց որդիներն էլ խրախուսվել են հնգօրյա արձակուրդով: Շնորհակալագրերն անձամբ հանձնելով ծնողներին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր ընտանիքիներին՝ հայրենասեր ու հայրենանվեր որդիներ դաստիարակելու համար:

«Այս դահլիճում նստած զինվորները և հազարավոր այն տղաները, ովքեր իրականացնում են իրենց ծառայությունը, քաջ գիտակցում են, որ հայրնեիքը սկսվում է սահմաններից, և որքան ամուր է սահմանը, այնքան հզոր են երկիրն ու նրա մայրաքաղաքը: Եվ այս գիտակցության շնորհիվ է, որ մեր պետությունն այսօր կա ու մեր ժողովրդի համար արարում, բարիքներ է ստեղծում: Ինձ համար նաև մեծ պատիվ է դեմ առ դեմ հանդիպել այն ծնողին, ով իր զավակին կրթել, դաստիարակել է հայրենասեր և ուղարկել բանակ: Ու հենց նրանց շնորհիվ է, որ մեր բանակն այսօր հզոր է»,- ընդգծել է ՊԲ հրամանատարը:

Հարկ է նկատել, որ 2014 թվականին իրականացված այս ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից զորակոչված շուրջ 600 զինծառայողներ հնարավորություն են ստացել այցելել Երևան և խրախուսվել 5-օրյա արձակուրդով:


 


Հարակից հրապարակումներ`

17:37 12/12/2014  |  ԼՐԱՀՈՍՔաղաքապետարանի ճեմասրահում բացվել է հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը
11:54 06/12/2014  |  ԼՐԱՀՈՍԺամկետային զինծառայողների շուրջ 950 ծնողներ հնարավորություն են ստացել կրկին այցելելու սահմանամերձ զորամասեր
17:17 04/12/2014  |  ԼՐԱՀՈՍԵրևանի ու ֆրանսիական քաղաքների միջև կընդլայնվի համագործակցությունը
16:23 03/12/2014  |  ԼՐԱՀՈՍԵրևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունն առաջարկում է քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձերի շուրջ 30 % բարձրացում
17:55 26/11/2014  |  ԼՐԱՀՈՍ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է աշխատավարձերի բարձրացմանը
21:33 25/11/2014  |  ԼՐԱՀՈՍԵրևանի քաղաքապետարանում հյուրընկալել են Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի եզրափակչի մասնակիցներին
17:11 25/11/2014  |  ԼՐԱՀՈՍԵրևանը միացել է ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը
12:50 25/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄիջազգային կառույցները Երևանի քաղաքապետարանին փող չեն տալիս
08:30 25/11/2014  |  Մամուլ«Հայկական ժամանակ». Երևանի քաղաքապետարանի մոտ 2000 աշխատողների ամսական աշխատավարձը հունվարի 1-ից հնարավոր է բարձրանա 15 տոկոսով
09:11 21/11/2014  |  Մամուլ29 հազար դրամի հայց՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի. «Ժողովուրդ»

Արխիվ

[]