ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը հաստատակամ է՝ իրավախախտման համար մինչև 200 հազար դրամ գումարի գանձումը լուծվելու է արտադատական կարգով 12/17/2014 15:21 | ԼՐԱՀՈՍ
Քիչ առաջ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց կառավարության հեղինակած՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, ինչից պարզ դարձավ, որ դրանով առաջարկվող իրավակարգավորումները մնացել են անփոփոխ:
Այն է՝ որոշակի համաներում է սահմանվում ճանապարհային երթևեկության կանոնների՝ նախկինում կատարված իրավախախտման համար: Մասնավորապես՝ նախկինում կայացրած վարչական ակտերով նախատեսված տուգանքի գումարն այս փոփոխությունների և լրացումների ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը վճարելու պարտականությունից:
Մինչև 2012 թվականի հունվարի մեկը ՃԵԿ խախտում կատարած անձիք ազատվում են վարչական ակտով նախատեսված տուգանքի գումար վճարելու պարտականությունից:
Ընդդիմախոսների հիմնական առարկությումը վերաբերում է նրան, որ նախագծով կառավարությունը, մասնավորապես, առաջարկում է սահմանել, որ հանրային իրավական դրամական պահանջներն ենթակա են հարկադիր կատարման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ օրինական ուժի մեջ մտած վճռով տրված կատարողական թերթի հիման վրա, եթե ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է 200 հազար դրամը:
Սա նշանակում է, որ վարչական իրավախախտման համար մինչև 200 հազար դրամը գանձման ենթակա դրամական պահանջը, ինչպեսև այսօր գործող իրավակարգավորման դեպքում, լուծվելու է արտադատական կարգով: Այն է՝ քաղաքացիների գույքի վրա կշարունակվի կալանք դրվել և կիրականացվի բռնագանձում՝ առանց դատարանի որոշման:
Այս դրույթի պատճառով ԱԺ-ը նոյեմբերի 20-ին մերժել էր օրենսդրական փաթեթը, սակայն այն կառավարության կողմից կրկին ներկայացվել է ԱԺ-ի ընդունմանը:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, դիմելով կառավարության ներկայացուցչին, մասնավորապես, ասաց. «Չգիտեմ՝ ո՞վ, ո՞ւմ աշխատասենյակում, ի՞նչ եք քննարկել Վարչական դատարանի դատավորների հետ, ի՞նչ եզրահանգումների են եկել, ես կարծում եմ, որ դատարանով անցնելու ընթացակարգը շատ կարևոր է, և Սահմանադրությունը որևէ պարագայում, սահմանադրական սզբունքները որևէ իրավիճակում զիջելը չի կարող բխել իրավական պետության շահերից»:
Ըստ նրա՝ իրավական պետությունում քաղաքացին վճարում է հարկեր, և «այդ հարկերից մենք պահում ենք դատավորներ, վարչական մարմիններ, վարչական մարմինների իրավաբանական բաժիններ, և նրանք պարտավոր են իրենց գործառույթները կատարել և ոչ թե բեռը դնել քաղաքացիների վրա»: Է.Մարուքյանն ընդգծեց, թե դեմ են դրա համար, այլ ոչ թե համաներմանը:
Ի դեպ՝ առավոտյան հիշյալ փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 69 «կողմ», 8 «դեմ» ձայներով: Կողմ էր քվեարկել միայն ՀՀԿ-ն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ