ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գալուստ Սահակյանը՝ ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի մասին 12/17/2014 20:10 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը տեղային երևույթ չէ, ուստի շատ դժվար է որոշակի պատասխան տալ, թե երբ այս ընթացքը կընդհատվի:
Այս կարծիքն այսօր Ազգային ժողովում՝ ի պատասխան լրագրողների հարցերի, հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ հավելելով. «Բայց նաև կանխատեսումներ կան, որոնք պետք է իրագործել: Այս մասին է խոսք գնում Կենտրոնական բանկի նախագահի վերլուծություններում»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ԱԺ-ում ընթանում է ֆինանսական շուկայում առկա իրավիճակի քննարկման նպատակով պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանը: Այն դռնփակ է և ընթանում է առանց ընմիջումների: Նստաշրջանին մասնակցում են ՀՀ ֆինանսների նախարարը, ԿԲ նախագահը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը և այլ լիազոր մարմինների ներկայացուցիչներ:
Ի պատասխան հարցի, թե արդյոք չպե՞տք է կառավարությունն հրաժարական տա, քանի որ չի իրականացել վարչապետի տված խոստումն առ այն, որ գնաճը 5 տոկոսը չի գերազանցի, մինչդեռ այն այսօր արդեն 30 տոկոս է, և նա չի կարողանում վերահսկել իրավիճակը, ԱԺ նախագահը նշեց, որ եթե «ֆորս-մաժորային ժամանակաշրջան է գալիս, ուրեմն աշխատում ես այդ ժամանակաշրջանում»: Ըստ նրա՝ անցած տարի երբեք հնարավոր չէր կանխատեսել, և ոչ էլ որևէ պետություն կարող էր կանխատեսել, որ այսօր այս իրավիճակն է լինելու, նավթի գներն իջնելու են և տարբեր հանգամանքներ կառաջանան:
«Դա նշանակում է՝ ամբողջ աշխարհը պիտի հրաժարական տա, որովհետև բոլորն էլ կանխատեսումներ ունեն: Ֆորս-մաժորային ժամանակաշրջանի համար չես կարող նման բնութագրումներ տալ: Աշխարհում եղանակը փոխվում է, ջրհեղեղներ են լինում, ֆորս-մաժորային մի ժամանակաշրջան է, բնական է, դա տնտեսության վրա պիտի ազդեցություն ունենա» ,- ասաց նա՝ ընդգծելով, որ նույնը ֆինանսական շուկայում է:
Անդրադառնալով հասարակության շրջանում առկա խուճապին՝ ԱԺ նախագահն ասաց, որ խուճապային իրավիճակն, իր կարծիքով, ավելի մեծ ազդեցություն է ունենում ֆինանսական շուկայի տատանումների վրա:
«Առաջին հերթին պետք է այնպիսի գործիքներ օգտագործել, որպեսզի այդ խուճապից զերծ մնալ: Կառավարությունը, Կենտրոնական բանկը, Ազգային ժողովը պետք է որոշակիորեն ժողովրդի հետ շփումների միջոցով հասկանալի դարձնեն իրավիճակը: Բայց միաժամանակ պետք է կարողանանք ինչ-որ ձևով սպասարկել ժողովրդին, որովհետև կարող է ժողովուրդն իրապես հասկանա, բայց մյուս կողմից՝ նաև սովորական ապրելու խնդիր կա: Այնպես որ պետք է լուրջ գործիքներ օգտագործվեն: Հենց քննարկումներն այդ ուղղությամբ են գնում»,- ասաց նա:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ