ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանի նախաձեռնությամբ ցուցմունքների դատական և նոտարական դեպոնացումը՝ փաստաբանի անկախության երաշխավորման միջոց 12/17/2014 17:55 | Վերլուծություններ
Ապացուցման ոլորտում պաշտպանության կողմի դերակատարության բարձրացումը և մինչդատական վարույթում մրցակցության տարրերի ընդլայնումը շարունակում են հանդիսանալ քրեական դատավարության արդիական հիմնախնդիրներից:
Գործնականում հաճախ է հանդիպում այն իրավիճակը, երբ պաշտպանին հայտնի է, որ անձը տիրապետում է գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունների: Այս դեպքում պաշտպանը կարող է տվյալ անձին հարցման ենթարկել, սակայն հարցման արձանագրությունն ինքնին ապացույց չէ, ուստի տվյալ անձին հայտնի տեղեկությունները քրեադատավարական ապացուցման ոլորտում օգտագործելու նպատակով պաշտպանը պետք է միջնորդի քննիչին տվյալ անձին հարցաքննել որպես վկա: Ընդ որում, պաշտպանը կարող է մասնակցել իր միջնորդությամբ կատարվող հարցաքննության՝ միայն քննիչի թույլտվությամբ:
Ստացվում է՝ տվյալ անձի հարցաքննությունը և դրան պաշտպանի մասնակցությունը լիովին կախված է քննիչի հայեցողությունից: Տեսության մեջ նշվում է, որ քիչ չեն այն դեպքերը, երբ պաշտպանը միջնորդում է անձին հարցաքննել որպես վկա, սակայն նա, հարցաքննվելով պաշտպանի բացակայությամբ, վերածվում է «առոչինչե վկայի, քանի որ հարցաքննության ժամանակ վկայի հայտնած տեղեկությունները պատշաճ կերպով չեն արտացոլվում հարցաքննության արձանագրության մեջ:
Կարծում ենք, որ նման պրակտիկայի պատճառն այն է, որ քննիչը իրավաբանորեն և հոգեբանորեն (մտածողությամբ) դեռևս շարունակում է հանդիսանալ մեղադրանքի կողմ, նրա կողմից մեղադրյալին արդարացնող ապացույցներ հավաքելու պահանջը զուտ տեսական դատողություն է, որը թեև ունի օրենսդրական ամրագրում (ՀՀ քր. դատ. օր-ի 17-րդ հոդված), սակայն, իրավական ռեալիզմի տեսանկյունից, այն չի արտացոլվում քննչական մարմինների աշխատանքում:
Քննիչների հոգեբանության և իրավամտածողության մեջ ամրապնդված է այն գաղափարը, որ նրանք կոչված են ձեռք բերելու միայն դատարանում մեղադրանք պաշտպանելու համար դատախազին անհրաժեշտ ապացույցներ: Հանրության և փաստաբանական համայնքի համար քննիչի գործառույթն ընկալվում և բնորոշվում է առավելապես մեղադրական ուղղվածությամբ: Բացառիկ են այն դեպքերը, երբ քննիչի կողմից համակողմանի քննության արդյունքում ձեռք են բերվում արդարացնող ապացույցներ, իսկ առանձին գործերով քրեական հետապնդումը դադարեցվում է միայն այն ժամանակ, երբ սպառվել են ամեն գնով մեղադրական ապացույցներ «ձեռք բերելուե եղանակները և լրացել են կալանքի առավելագույն ժամկետները:
Նման դեպքերում, քննիչը և դատախազը, թեև նախապես գիտակցում և կանխատեսում են քրեական հետապնդումը դադարեցնելու անխուսափելիությունը, միևնույն է շարունակում են քրեական վարույթը՝ մինչև կալանքի ժամկետի լրանալը: Նման իրականության պայմաններում ծագում է այն իրավաչափ հարցադրումը, թե պաշտպանը ին՞չ եղանակով պետք է քրեական դատավարություն ներմուծի իր կողմից ձեռք բերված փաստական տվյալները:
Ցուցմունքի դատական դեպոնացումը: Դատավարագիտության մեջ վերջին ժամանակներում որպես պաշտպանի կողմից ձեռք բերված տվյալների դատավարականացման ինքնուրույն եղանակ նշվում է պաշտպանի նախաձեռնությամբ ցուցմունքների դեպոնացումը: Այսպես, Ս. Պաշինն առաջարկում է օրենսդրությամբ նախատեսել դատավորի կամ քննիչ դատավորի մոտ ապացույցների դեպոնացման ընթացակարգ:
Լ. Ա. Վոսկոբիտովան, որպես պաշտպանի կողմից հարցման արդյունքում ձեռք բերած տվյալների օրինականացման եղանակ, նշում է դատարանում ցուցմունքի դեպոնացումը: Ըստ հեղինակի, նախաքննության ընթացքում ցուցմունքների դատական դեպոնացումը նպատակահարմար է այն իրավիճակներում, երբ պաշտպանը, նկատի ունենալով վկայի նկատմամբ քննիչի կողմից ոչ իրավաչափ գործողություններ կատարելու կամ այլ անձի կողմից սպառնալիքներ գործադրելու իրական հնարավորությունը, կամ վկայի տարիքը, վստահ չէ, որ կարող է իր վկային հրավիրել դատարան և հարցաքննել նրան: Ցուցմունքի դատական դեպոնացումը հնարավորություն է տալիս պաշտպանին ձեռք բերել դատավարական ապացույց, որի օրինականացման համար չի պահանջվում լրացուցիչ քննչական գործողությունների կատարում:
ԵԱՀԿ–ի կողմից 2010թ-ին Դուշանբեյում կազմակերպված համաժողովի մասնակիցների կողմից նշվում է, որ փաստաբաններին պետք է տրամադրել քննիչից անկախ եղանակով ապացույց հավաքելու դատավարական հնարավորություն: Նախաքննության ընթացքում կողմերի հավասարության սկզբունքը կպահպանվի, եթե փաստաբանը հնարավորություն ունենա ապացույց հավաքել, այդ թվում՝ վկայի և փորձագետի ցուցմունքները դատարանում դեպոնացնելու եղանակով: Ցուցմունքների դատական դեպոնացումը հնարավորություն է տալիս փաստաբաններին իրականացնել ապացույց հավաքելու իրավունք՝ քննչական մարմնից անկախ, որն առավելապես միտված է ընդունելու պաշտպանի դատավարական հակառակորդի կեցվածք:
ՀՀ քր. դատ. օր-ի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 42-րդ գլխում ամրագրված է ցուցմունքների դատական դեպոնացման ինստիտուտը: Նախագծով ցուցմունքի դատական դեպոնացումը կատարվում է՝ քննիչի կամ վարույթի մասնավոր մասնակցի միջնորդությամբ՝ դատաքննությանը ներկայանալու հնարավորություն չունենալու կամ դատաքննության ընթացքում իրավաչափորեն ցուցմունք չտալու հիմնավոր ենթադրության պարագայում այդ անձից ցուցմունքի ստացման պատշաճությունն ապահովելու նպատակով : Ինչպես նկատում ենք՝ Նախագծով քրեական վարույթի մասնավոր մասնակցին, այդ թվում՝ պաշտպանին հնարավորություն է տրված ինքնուրույն նախաձեռնել ցուցմունքի դատական դեպոնացման գործընթաց:
Փաստաբանի նախաձեռնությամբ ցուցմունքների դեպոնացման ինստիտուտի ներդրումը կնպաստի մինչդատական վարույթում մրցակցության տարրերի զարգացմանը, կամրապնդի ապացույց ձեռք բերելու ոլորտում պաշտպանի ինքնուրույնությունը և կմեղմի քննիչից և դատախազից՝ պաշտպանի կախվածությունը: Ցուցմունքի դեպոնացումը հանդիսանում է քննիչի ու դատախազի հայեցողությունից անկախ և պաշտպանության կողմի նախաձեռնությամբ ձեռք բերված տվյալների դատավարականացման ինքնուրույն եղանակ: Դատարանը չի հանդիսանում մեղադրանքի կողմ և ցուցմունքների դատական դեպոնացման դեպքում կարող է ապահովել քրեական հետապնդման մարմնի և պաշտպանի համար հավասար հնարավորություն:
Ի տարբերություն քննիչի աշխատասենյակում՝ վերահսկողությունից դուրս իրականացվող հարցաքննությանը, դատական նիստերի դահլիճում պաշտպանի միջնորդությամբ իրականացվող հարցաքննության և ցուցմունքի դեպոնացման դեպքում, դատարանը կապահովի վկայի կողմից ամբողջական տվյալների ներկայացումը և այդ տեղեկությունների ամբողջական արձանագրումը, ինչպես նաև կերաշխավորվի ցուցմունքը կամավոր ներկայացնելու հանգամանքը:
Ցուցմունքի դատական դեպոնացման դեպքում, հարցաքննությունը թեև իրականացնում է քննիչը, սակայն արդար դատաքննության իրավունքից բխում է, որ այս ընթացակագրում պետք է կիրառվի արդար դատաքննության այն չափորոշիչը, որի համաձայն առաջինը հարցեր է տալիս այն կողմը, ով նախաձեռնել է տվյալ հարցաքննությունը: Պաշտպանի նախաձեռնությամբ ցուցմունքների դատական դեպոնացման դեպքում էապես սահմանափակվում է պաշտպանի տված հարցերը հանելու և այն անպատասխան թողնելու քննիչի հայեցողությունը: Եթե ցուցմունքի դեպոնացման դեպքում պաշտպանի հարցադրման վերաբերելիության կամ թույլատրելիության հետ կապված քննիչ և պաշտպանի միջև ծագում է վեճ, ապա պաշտպանի հարցադրման իրավաչափությունը որոշում է դատարանը:
Միևնույն ժամանակ, առանձին հեղինակներ գտնում են, որ ցուցմունքների դատական դեպոնացումը չի վերացնում ապացույց հավաքելու ոլորտում քննիչի և պաշտպանի հնարավորությունների անհավասարությունը, քանի որ, նախ, Ղազախստանի քր. դատ. օր-ի նախագծով (նաև ՀՀ քր. դատ. օր.-ի նախագծով) նման հնարավորություն տրված է երկու կողմին, երկրորդ, դեպոնացումը վերաբերում է սահմանափակ շրջանակի վկաների և տուժողների : Քրեադատավարական իրավունքի զարգացման ներկայիս փուլում դատական դեպոնացումը ունի սահմանափակ կիրառություն:
Այն կարող է կիրառվել միայն այն ժամանակ, երբ հիմքեր կան ենթադրելու, որ վկան կամ տուժողը հետագայում չեն կարող ներկայանալ դատարան, կամ կարող են օգտվել ցուցմունք չտալու իրավունքից: Ցուցմունքների դատական դեպոնացման պրակտիկայի ամփոփման հիման վրա հետագայում հնարավոր կլինի անդրադառնալ պաշտպանների նախաձեռնությամբ ապացույցների դատական դեպոնացման այլ դրսևորումներին:
Օրինակ՝ տեսության մեջ նշվում է, որ հնարավոր կլինի պաշտպանի նախաձեռնությամբ քննիչ - դատավորին ներգրավել դեպքի վայրի, առարկաների և փաստաթղթերի զննությանը: Փաստաբանների լիազորությունները դատական իշխանության հեղինակությամբ և ուժով ապահովելու համար, կարող է օրենքով ամրագրվել նաև ձեռնարկություններից, կազմակերպություններից տեղեկություններ պահանջելու համար փաստաբանի կողմից դատական կարգադրագիր ստանալու ընթացակարգ:
Ցուցմունքի նոտարական դեպոնացումը: Ապացույցների դեպոնացումն լայն տարածում ունի նաև նոտարական գործունեության ոլորտում: «Նոտարիատիե մասին ՀՀ օրենքի 17-րդ գլուխը կարգավորում է ապացույցների ապահովման գործընթացը, սակայն նշված օրենքում «ապացույցի դեպոնացումե հասկացությունը չի օգտագործվում:
Նշված օրենքի 79-րդ հոդվածի համաձայն՝ շահագրգիռ անձանց դիմումով նոտարը կատարում է ապացույցների ապահովում, որոնք կարող են անհրաժեշտ լինել դատարանում կամ իրավապահ մարմիններում գործ հարուցելու (ընդգծումն – Ղ.Ա.) համար, եթե հիմքեր կան ենթադրելու, որ ապացույցներ ներկայացնելը հետագայում կարող է դժվարանալ կամ անհնարին դառնալ:
Նոտարն ապացույցներ չի ապահովում այնպիսի գործերով, որոնք գտնվում են դատարանի վարույթում: Նույն օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցների ապահովման նպատակով նոտարը հարցաքննում է վկաների, կատարում է գրավոր կամ իրեղեն ապացույցների զննում, նշանակում է փորձաքննություն, ինչպես նաև կատարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ապացույցների ապահովմանն ուղղված այլ գործողություններ:
Ինչպես երևում է նշված նորմերից, նոտարը հարցաքննում է վկաների, եթե հիմքեր կան ենթադրելու, որ դատարան ներկայանալը հետագայում կարող է դժվարանալ կամ անհնարին դառնալ: Թեև օրենքում չի օգտագործվում «ցուցմունքի դեպոնացումե հասկացությունը, սակայն նշված իրավական կարգավորմամբ նոտարի մոտ ըստ էության դեպոնացվում է այն վկայի ցուցմունքը, ով չի կարող դատարան ներկայանալ: Նշված կարգավորումն ոչ այլ ինչ է, քան ցուցմունքի նոտարական դեպոնացում:
Արդյոք «Նոտարիատի մասինե ՀՀ օրենքով նախատեսված կարգով կարելի է ապահովել քրեադատավարական ապացույցները, արդյոք կարելի է նոտարի մոտ դեպոնացնել այն անձի ցուցմունքը, ով հետագայում պետք է քրեական վարույթում հրավիրվեր որպես վկա:
Նշված հարցադրումը «Նոտարիատիե մասին ՀՀ օրենքում կարգավորվում է հակասական կերպով: Այսպես, օրենքի 79-րդ հոդվածում նշված է, որ նոտարը կատարում է ապացույցների ապահովում, որոնք կարող են անհրաժեշտ լինել դատարանում կամ իրավապահ մարմիններում գործ հարուցելու համար, իսկ օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասում նշվում է, որ ապացույցների ապահովման դատավարական գործողություններ կատարելիս նոտարը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով և օժտված է օրենսգրքով նախատեսված համապատասխան լիազորություններով:
Մի կողմից օրենքում նախատեսված է, որ նոտարի կողմից ապահովված ապացույցները, այդ թվում դեպոնացված ցուցմունքները կարող են անհրաժեշտ լինել իրավապահ մարմիններում գործ հարուցելու, այդ թվում քրեական վարույթի նախաձեռնելու համար, մյուս կողմից, ապացույցների ապահովման գործընթացի իրավական հիմքերը սահմանելիս՝ հղում է կատարում միայն քաղաքացիական դատավարության օրենսգրքի վրա:
Բոլոր դեպքերում, նոտարը կարող է ապացույցներն ապահովել, եթե դա անհրաժեշտ լինի իրավապահ մարմիններում գործ հարուցելու համար: Իրավապահ մարմիններում հարուցվում են ինչպես քրեական, այնպես էլ վարչական վարույթներ, ուստի նոտարն ապացույցները կարող է ապահովել իրավապահ մարմիններում քրեական կամ վարչական վարույթ հարուցելու նպատակով:
Ո՞վ կարող է դիմել նոտարին քրեադատավարական նշանակություն ունեցող փաստական տվյալները դեպոնացնելու համար: Կանխավ նշենք, որ քրեադատավարական շահագրգիռ անձանց, սակայն նրանց չներկայանալը արգելք չէ ապացույցների ապահովման գործողություններ կատարելու համար:
Ապացույցների ապահովումն առանց կողմերի ու շահագրգիռ անձանց հրավիրման կարող է կատարվել միայն անհետաձգելի կամ այնպիսի դեպքում, երբ չի կարելի որոշել, թե հետագայում ով պետք է մասնակցի գործին: Նշված դրույթով ապահովվում է շահագրգիռ անձանց կողմից նոտարի կողմից հարցաքննվող անձին խաչաձև հարցաքննելու իրավունքը:
Հակընդդեմ հարցման իրավունքի ապահովումն հատկապես կարևորվում է այն դեպքերում, երբ նոտարի կողմից դեպոնացված ցուցմունքը ունի մեղադրական բնույթ: Եթե հնարավոր մեղադրյալը մինչև քրեական վարույթ նախաձեռնելը հնարավորություն չունենա հարցաքննել իր դեմ վկայություն տված անձին, ապա քրեական դատավարությունում այդ ցուցմունքների օգտագործումը դառնում է խիստ վիճելի:
Գործնական նշանակություն ունի այն հարցը, թե նոտարի կողմից դեպոնացված ցուցմունքը քրեական դատավարությունում ո՞ր տեսակի ապացույցի ռեժիմով պետք է գնահատվի՝ որպես ցուցմունք, թե այլ փաստաթուղթ (ըստ Նախագծի՝ արտավարութային փաստաթուղթ): Քրեական դատավարությունում ցուցմունքը բնորոշվում է մինչդատական վարույթում կամ դատարանում դատավարական կարգավիճակ ունեցող անձի կողմից հարցաքննության (առերեսման կամ տեղում ցուցմունքների ստուգման) ընթացքում գրավոր կամ բանավոր ձևով հաղորդված և պատշաճ ձևով արձանագրված տվյալներ:
Այստեղից հետևում է, որ նոտարի կողմից դեպոնացված ցուցմունքը չի կարող գնահատվել որպես քրեադատավարական ցուցմունք, քանի որ.
1. քրեադատավարական ցուցմունքը տրվում է մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում, իսկ դատավարական հարաբերություններից դուրս քրեադատավարական ցուցմունք չի կարող ձևավորվել, մինչդեռ նոտարն անձի ցուցմունքը դեպոնացնում է մինչև քրեական վարույթի նախաձեռնելը,
2. ցուցմունք է տալիս դատավարական կարգավիճակ ունեցող անձը՝ վկա, տուժող, մեղադրյալ, փորձագետ, իսկ նոտարի մոտ ցուցմունք տված անձը չունի դատավարական կարգավիճակ՝ օրինակ՝ հանցագործության զոհը,
3. ցուցմունք ձեռք է բերվում քննչական գործողության արդյունքում, իսկ նոտարը քննչական գործողություններ կատարելու իրավասություն չունի: Ուստի, կարծում ենք, նոտարի կողմից դեպոնացված ցուցմունքը քրեական դատավարությունում պետք է գնահատվի որպես այլ փաստաթուղթ, քանի որ այն ձևավորվել է քրեական վարույթից դուրս և բավարարում է արտավարութային փաստաթղթին ներկայացվող պահանջներին: Նոտարի կողմից դեպոնացված ցուցմունքը դատավարականացվում է՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից զննվելու և որպես այլ փաստաթուղթ (արտավարութային փաստաթուղթ) ճանաչելու և վարույթի նյութերին կցելու եղանակով:
Այսպիսով, ապացույցների դեպոնացումը այն դատավարական միջոցն է, որը կարող է նպաստել ապացուցման ոլորտում փաստաբանների ինքնուրույնությանը: Դատավարագիտության և օրենսդրության հետագա խնդիրն է գտնել այն արդյունավետ ուղիները, որոնք հնարավորություն կտան ընդլայնել մինչդատական վարույթում դեպոնացման ինստիտուտի կիրառման ոլորտը, որը կընդգրկի ինչպես ցուցմունքների, այնպես էլ այլ ապացույցների դեպոնացումը:
Արթուր Ղամբարյան
Իրավաբանական գիտությունների դոկտոր,
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից