ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԲ-ն անհրաժեշտ չափով արտարժույթ ունի, տիրապետում է գնաճի զսպման բոլոր միջոցներին. tert.am 12/17/2014 15:18 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա, և անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկն անհրաժեշտ չափով արտարժույթի ծավալների հնարավորություն ունի: Tert.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
«Իրավիճակը փոխվել է, ես չեմ ուզում խոսել պատճառների և իրադարձությունների մասին: Այսօրվա իմ նպատակն է մի քանի անժխտելի փաստեր ներկայացնել և ասել պատճառները: Ներկայումս դոլարը գերարժևորված է, դրա հիմնական պատճառներն են խուճապային իրավիճակը և որոշ տնտեսվարողների կողմից սպեկուլյատիվ գործողությունները: ՀՀ դրամը գերարժեզրկված է և սպեկուլյատիվ իրավիճակը վերանալուց հետո ՀՀ դրամը կարժևորվի»,-արձանագրեց ԿԲ նախագահը՝ հորդորելով զերծ մնալ փոխարկումներից, ձեռնպահ մնալ փոխարժեքի տատանումների վրա գումար աշխատելուց:
Արթուր Ջավադյանը նաև հայտարարեց, որ իրենք տիրապետում են գնաճի զսպման բոլոր միջոցներին: Նրա խոսքով՝ գնաճը վերահսկվում է գրագետ և հստակ քայլերով, գնային չարաշահումները նույնպես վերահսկվում են, իսկ պղտոր ջրում ձուկ որսացողները պատժվելու են:
«ՀՀ-ում առևտուր իրականցվում է ՀՀ դրամով, ձեզ ոչ ոք իրավունք չունի պարտադրել, որ դուք վճարեք արտարժույթով»,-ասաց նա:
Անդրադառնալով բանկային համակարգին՝ ԿԲ նախագահը վստահեցրեց, որ այսօր գործում է հուսալի և կայուն բանկային համակարգ: Բանկերը կարող են սպասարկել իրենց բոլոր պարտավորությունները: ԿԲ-ն սահմանափակում չի դրել և չի դնելու բանկերի վրա: Կենտրոնական բանկը կպատժի այն դեպքում, երբ բացահայտվի, որ բանկերը հրաժարվում են սպասարկել հաշիվները և ավանդները:
«Եթե նման դեպքեր լինում են, մեզ անպայման տեղեկացրեք: Մեր այս պահին ունեցած ռեզերվներն ապահովում են չափից ավելը, որը նախատեսված է միջազգային պրակտիկայով: Այս պահին մենք ունենք մոտ երեք ու կես ամսվա ծածկույթ. դա նշանակում է, որ մենք արտարժույթի խնդիր այս պահին չունենք»,-ասաց նա:
ԿԲ նախագահի խոսքով՝ բանկերը փող ունեն, ուղղակի այդ փողի մի մասը Հայաստանում է, մի մասը՝ դրսում, եթե նույնիսկ Հայաստանում բոլորը որոշեն փոխարկել իրենց դրամն այլ արժույթով, իրենք այդ հնարավորությունն ունեն:
Հարցին, թե ինչ է անում ԿԲ-ն այդ խուճապը վերացնելու համար, նախագահը պատասխանեց. «Մենք ժամանակավոր հայտարարել ենք նոր խաղի կանոններ, օրական վաճառք է իրականացվում, հետո մենք վերադառնալու ենք մեր բնականոն ռիթմին: Այս կարճ ժամանակահատվածի ընթացքում ամեն ինչ գալու է իր տեղը: Բորսայում բանկերն են լինելու ակտիվ: Մենք մեր ամբողջ գործիքակազմն օգտագործում ենք, մենք ինդիվիդուալ աշխատանքներ ենք տանում բանկերի հետ: Վերջ ի վերջո այս վիճակի վերջնական կրողը լինելու են բանկերը: Առաջին շահագրգիռը հենց առևտրային բանկերն են, որ այս վիճակը կայունանա»:
Ինչ վերաբերում է գների չարաշահումներին, ապա Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ տասնվեց վարչական վարույթ են սկսել արդեն: «Մենք մեր բոլոր պատժամիջոցները հրապարակում ենք, եղել են նաև դիմումներ աշխատանքից ազատվելու մասին: Մենք վերահսկում ենք ՀՀ ֆինանսական շուկաների մասնակիցներին: Եթե բանկերի կողմից կան չարաշահումներ, մենք հայտնաբերում և պատժում ենք: Եթե դուք սպասում եք գլխատումներ, դա մեր գործը չէ»,-ասաց նա:
Անդրադառնալով կուտակային կենսաթոշակի արժույթին, ապա ԿԲ նախագահը նշեց, որ հաշվարկները կան, մարդիկ կենսաթոշակ են ստանալու ՀՀ դրամով, եթե ապագայում արժեզրկում լինի, այդ շահութաբերությունն ավելանալու է: «Կուտակայինի ֆոնդային ընկերությունները տոկոսադրույքներն ավելացնելու են: Այդտեղ ռիսկը բացակայում է»,–ասաց նա:
Բյուջեի ծախսերի մասին էլ նշեց, որ բյուջեի սպասարկումը բյուջեի վրա ավելի բեռ չի նախատեսելու:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ