ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դրա՛մ, յ՞ո երթաս 12/17/2014 10:11 | Վերլուծություններ
Դրամի կտրուկ արժեզրկմանն է անդրադարձել Հայաստանի նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրյատյանը՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում կարծիք հայտնելով, որ կառավարությունն ու վարչապետը պարզապես չգիտեն ինչ անել։
Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ ստորեւ ներկայացնում ենք Հ.Բագրատյանի վերլուծությունն ամբողջությամբ՝
«Արտարժույթի շուկայում էպիկական իրավիճակ է։ Այս պահին (16-ը դեկտեմբերի 2014թ երեկոյան ժամը 23։30) դոլարի արժեքն է 550, իսկ եվրոյինը 690։ Պաշտոնական փոխարժեքներն են՝ 490.34 և 614.2։ Մեկ ամիս առաջ (16.10.2014) դոլարի և եվրոյի փոխարժեքները համապատասխանաբար կազմել են 415.5 և 517.9։ Այսպիսով, մեկ ամսվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ պաշտոնապես արժեզրկվել է 18.6%-ով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 18%-ով։ Շուկայական կուրսով՝ համապատասխանաբար 32.5 և 33.2%։ Սա աղետ է։ Միշտ ասում էինք դրամի կուրսն իջեցրեք, հանդարտ ձևով, այլապես գահավիժելու է։ Եվ ահա խնդրեմ։
ԿԲ-ն և Կառավարությունը չգիտեն ինչ անեն։ ԿԲ-ն հայտարարություններ է անում, թե իբր դրսից եկած սպեկուլյատիվ երևույթ է։ Իբր ի՞նչ։ Արժույթային շուկան հենց սպեկուլյատիվ էլ պիտի լինի։ Եթե կա ազատ փոխարժեք, ապա սպեկուլյացիան նրա տարերքն է։
Իրենք են սպեկուլյատիվ, բա դ՞ուք։ Կամ կառավարության մրցակցային քաղաքականության գծով պատասխանատուն հայտարարում է. թույլ չեմ տա, որ տեղական արտադրողը գին բարձրացնի։ Այսինքն, օղի, գազ կամ բենզին ներմուծողը կարող է գին բարձրացնել՝ կապված դրամի արժեզրկման հետ, բայց գյուղացին կարտոֆիլի գին չի կարող բարձրացնել։
Ի՞նչու։ Տնտեսագիտության ո՞ր կանոնի համաձայն։ Այս երկրում, ի վերջո, կան տնտեսագետ-գիտնականներ, հարյուրավոր դոկտորներ, հազարավոր թեկնածուներ, ակադեմիկոսներ կան, մասնագիտացված համալսարան կա։ Ո՞ւր են։ Պետք է չէ ելույթ ունենալ և լուծումներ առաջարկել։ Բացառությամբ մի 2-3 հոգու մնացածը պարզապես լռում են։ Մինչդեռ ամեն ինչ խորտակվում է։
Հիմա տեսնենք թե ինչ է կատարվում դրամի հետ։ Մեծ հաշվով դրամի արժեզրկումը կապված է 3 գործոնի հետ։ Առաջինը դրա անհասկանալի արժևորումն էր 2004/05-2007/08թթ՝ 595-ից մինչև 305։ Ռ.Քոչարյանը մեմուարներ է գրում առանց դույզն իսկ պատկերացնելու, որ արժևորումը բերում է սպառման արհեստական ընդլայնման (այժ ժամանակներից սկսած մի անգամ չէ, որ սպառման ծավալները գերազանցել են ՀՆԱ-ն) և ՀՆԱ արագացված աճի՝ ապագայի հաշվին։ Ինչպես արդեն ասել եմ, շուտով կհրապարակեմ գիտական հոդված քոչարյանական երկնիշ աճի վերաբերյալ և բոլորիդ պարզ կդառնա, թե դա ինչ էր։
Իսկ մինչ այդ նշեմ, որ նա ոչ միայն օգտվեց մինչ իր իշխանության գալը նախկինների օրոք իրականացված բարեփոխումներից, այլև արվեցին քայլեր, որոնք կանխարգելեցին ապագա, Քոչարյանից հետո եկած, կառավարության տնտեսական աճի հնարավորությունները։ Հանձինս այն ժամնակվա ԿԲ Նախագահ Տ.Սարգսյանի Քոչարյանը լավ գործընկեր էր գտել.
տրանսֆերտների հաշվին դրամն արժևորվում էր և մարդկանց կենսամակարդակն արհեստականորեն բարձրանում էր։ Մի անգամ չէ, որ ելույթ ենք ունեցել և նշել, որ տրանսֆերտները պետք է դիտարկել իբրև աշխատանքային ծառայությունների արտահանում, հաշվառել իբրև այդպիսին, իսկ դրամի ազատ փոխարժեքը սահմանել միայն այն բանից հետո, երբ դրանք (կամ դրանց մի մասը) ստերիլիզացվել են։ Բայց ասողին լսող էր պետք։
Տ.Սարգսյանն “իր” տեսությունն ուներ։ Այդ ժամանակ մեր բախտը չբերեց նաև այն առումով, որ ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչները (Մենքյու կամ Մեքյու, Օմես) ցածրորակ, գնվող մասնագետներ էին։ Տեսություն էին մոգոնել, որ իբր թե Հայաստանում դրամը արժևորվում է աշխատանքի արտադրողականության աճի պատճառով։ Սերժ Սարգսյանը, դառնալով Նախագահ, ավելի մեծ սխալներ արեց, քան Ռ.Քոչարյանը։ Տ.Սարգսյանին պատժելու փոխարեն նրան վարչապետ կարգեց։
Ս.Սարգսյանին բնորոշ է տնտեսական զարգացման անբավարար մտածելակերպը և այդ իմաստով նա ազդեցության տակ ընկնող մարդ է։ Իսկ Տ.Սարգսյանը, հիմա արդեն չկարողանալով ապահովել տնտեսական աճ, ինքը սկսեց քննադատել քոչարյանական տնտեսական աճը։ Իրականում նա ստիպված էր ինքն իր դեմ ելնել։
Դրամի կտրուկ արժեզրկման երկրորդ գործոնը նավթի գներն են։ Ավելի ճիշտ կլինի ասել .... գլոբալ աշխարհում դրամի մենաշնորհացումը։ Այո, այո, մեծ հաշվով նավթի գնի խնդիր չկա։ Բանն այն է, որ աշխարհի տնտեսություն գլոբալացել է, իսկ վալյուտան՝ ազգայնացել։ Հիմնականում դոլարն ու մի քիչ էլ եվրոն են սպասարկում շուկան։ Այս պայմաններում, ինչպես ես պնդում եմ Մեգաէկոնոմիկայի իմ հեղինակած տեսության մեջ, գին հասկացությունը հարաբերական է։ Որովհետև գնանշում կատարող արժույթի (տվյալ դեպքում դոլարի) էմիսիան անվերահսկելի է։ Այն հանձնված է արժույթի տիրոջ՝ ԱՄՆ ողորմածությանը։
Այս տերն էլ ինչ ուզում անում է. կարող է մեկ օրում արժեզրկել ձեր դոլարային խնայողությունները և հակառակը, կարող է իր երկրում ներքին պարտք ձևակերպել և հետո այն արտահանել մեկ այլ երկիր, կարող է իր երկրում փոքրիկ տնտեսական ցնցում առաջացնել, բայց հիմնովին քանդել ձեր տնտեսությունը։ Սա մեգաէկոնոմիկա է։ Ի դեպ, այն մեր հայ հասարակագիտական մտքի կողմից վերջին 2 հազար տարիներին ստեղծված հազվագյուտ ուսմունքներից է։ Եվ դրան պետք է լուրջ վերաբերվել։ Հիմա նավթի գներն իջնում են։ Բնականաբար տուժում են նավթն արտադրողները և պետք շահեին նավթ կամ նավթամթերք ներկրողները։
Բայց մեգաէկոնոմիկան թույլ է տալիս տեղերով փոխել տուժողներին ու շահողներին։ Սաուդյան Արաբիան և OPEC անդամ երկրները անընդհատ ավելացնում են նավթի արդյունահանումը։ Սակայն նավթի արդյունահանումն այդ երկրների կողմից ավելացել է համաչափ՝ մի քանիսից մինչև մի երկու տասնյակ տոկոս ըստ օրերի։ Իսկ ահա գինը նվազել է արդեն ավելի քան 2 անգամ (117-ից 55)։ Կարծում եք Սաուդյան Արաբին տուժում է (նավթի գինը բյուջետավորել էր 78 դոլար) կամ Քուվեյթը (բյուջետավորել էր 80 դոլար) կամ Վենեսուելան (90 դոլար)։ Ոչ։ Վախենամ, որ էականորեն չի տուժում նաև Ադրբեջանը։
Ո՞վ ասեց, որ մեգաեէկոնոմիկայում նավթից ստացված հասույթը ձևավորվում է միայն գնից։ Ի վերջո գինը դոլարով կամ դոլարով գնանշված արժեթղթերով չի չափվում։ Ին՞չ գիտեք որ մեխանիզմներ չկան այդ այսպես կոչված արժեթղթերը տպել և ուղարկել նավթարդյունահանող որոշ երկրներին։
Ընդ որում նավթի գինը մնում է միասնական։ Կամ ի՞նչու չի կարելի այդ այսպես կոչված կորուստները փոխհատուցել ռազմական մատակարարումներով, ապրանքներով, արտոնություններով և այլն։ Իսկ ահա ում որ պետք չէ, նման «պարգևատրումներ» կարելի է չտալ։ Եվ առաջին հերթին ՌԴ-ին (մինչև կսովորի իրեն ճիշտ պահել Ուկրաինայում) և Իրանին։ Իսկ այս երկուսը ՀՀ ամենակարևոր գործընկերներից են։ Հարվածը ռիկոշետով հասնում Հայաստանին երկու պատճառով։ Առաջին, ՌԴ ռուբլին և տնտեսությունն անկում են ապրում, իսկ Հայաստան ուղարկվող տրանսֆերտները պակասում են։
Առաջ անցնելով ասեմ, որ, այնուամենայնիվ սա չէ դրամի գահավիժման հիմնական պատճառը։ Որքան հասկացա ըստ ԿԲ տվյալների հունվար-հոկտեմբերի տրանսֆերտների ծավալը պակասել է մի քանի տոկոսով։ Երկրորդ, Հայաստանը իբրև էներգակիր ներմուծող երկիր պիտի շահեր՝ քանզի պետք է հսկայական տնտեսումներ ունենար նավթի ու գազի գնումների ժամանակ։ Բայց արի ու տես, որ, նախ, ՌԴ-ից ներմուծվող մեր գազի գինը կապ չունի նավթի գնի հետ (ինչպես, օրինակ, ԵՄ երկրների համար է նախատեսված) և մեր նավթամթերքներ ներմուծող Ռոսնեֆտ-Արմենիան մենաշնորհ ունի։
Իսկ ո՞վ է այս որոշումների պատասխանատուն։ ՀՀ իշխանությունները։ Հիշենք 2013-ի դեկտեմբերի 2-ի գազային համաձայնագիրը (տեսաք որ քննություն չբռնեց), ինչպես նաև ոչ սակագնային որոշումը Ռոսնեֆտի մենաշնորհի մասով։ Ահա այստեղ է թաղված շան գլխի մի մասը։
Եվ, վերջապես, դրամի կտրուկ արժեզրկման երրորդ պատճառը ԿԲ և մյուս մարմինների պրոֆեսինալ գործունեության անբավարար մակարդակն է։ Ինչպես ասվեց, տրանսֆերտներն ու Ռուսաստանի վիճակն ընդհանուր ֆոնն են, որը բերում է դոլարի թանկացմանը:
Բայց մենք սպասում էինք կառավարելի, սահուն թանկացում, իսկ դա ԿԲ-ի մոտ ակնհայտ չի ստացվում: Կարծում եմ, այստեղ պրոֆեսիոնալ խնդիրներ կան, կապված Կենտրոնական բանկի գոծունեության հետ: Ոչ-ոք չունի մոգական լուծումներ։ Բայց մի քանի քայլ կարող էին վիճակը մեղմել։ Պետք է նկատի ունենալ հետևյալը։
- Ինչպիսի՞ն է վերջին երկու ամսում ամեն օր դրամի զանգվածի և մասսայի դինամիկան, ինչպես նաև դոլարի զանգվածի և մասսայի դինամիկան: Մենք այդպես էլ ԿԲ-ից չլսեցինք, թե ինչքան դոլար կա:
- Այնուհետև, ի՞նչու են մարտ-սեպտեմբեր ամիսներին ԿԲ միջազգային պահուստները պակասել ավելի քան 20 տոկոսով։
- Երրորդ հարցը ևս կա, որը նույնպես, եթե մենք իմանանք, կհասկանանք, թե ԿԲ-ն ճիշտ է աշխատել, թե չէ, որը պատասխանում է, թե ինչու սահուն չի լինում: Մասնավորապես, արվել են արդյոք ԿԲ-ի կողմից խոշոր վճարումներ, ասենք, վարկերի գծով:
- Չորրորդ՝ ԿԲ-ն փորձե՞լ է արդյոք կանոնակարգել դոլարի և արտարժույթի կանխիկն ո ւանկանխիկը բանկերում:
- Հաջորդը՝ փորձել է արդյո՞ք ԿԲ-ն կարգավորել վալյուտայի և դրամի հարաբերակցությունը բանկերում: Խոսքը արտարժույթի բաց և փակ դրությունների նորմատիվի մասին է:
- Վեցերորդ՝ ի՞նչպես են իրենց պահել մի շարք կարևորագույն, համակարգային ընկերություններ և բանկեր, այդ թվում ռուսական կամ օտարերկրյա։ Արդյոք չ՞են փորձել Հայաստանի միջոցով կանխիկ արտահանել:
- Յոթերորդ՝ դոլարի փոխարժեքի այս բարձրացումը կանխիկի պակասի հետևանք է, թե ընդհանրապես դոլարի պակասի հետևանք է:
- Ութերորդ, քանի անգամ ասել ենք, որ մեգաէկոնոմիկայի դարում ճիշտ կլինի, որպեսզի բնակչությունը ԿԲ-ում անմիջականորեն դեպոզիտներ դնելու հնարավորություն ունենա։ Չի արվել։
- Իներորդ, մեգաէկոնոմիկայի դարում ԿԲ-ն պետք տնտեսավարող սուբյեկտներին վարկավորելու հնարավորություն ունենա։ Չի արվել։ Մոռացեք երկհարկանի բանկային համակարգի մասին դասական պատկերացումները։ Ձեր հիշողությունից ջնջեք դասական դիխոտոմիան։
- Տասերորդ, ի՞նչու պետական պարտատոմսերի վաճառքը շեշտակիորեն չեն ավելացրել։ Ավելի վերջին սակարկությունները պարզապես ձախողել են։ Ի՞նչու։ Մեծացնեիք տոկոսը կամ պարտատոմսերը գրավիչ դարձնեիք։ Ի դեպ, ի՞նչու դրանք անմիջականորեն բնակչությանը չեն վաճառվում։
- Տասնմեկերորդ, ի՞նչու է դոլար-դրամ սակարկությունն իրականացվում միայն մեկ հարթակում (Nasdaq Omx)։ Ահա սրան են բերում մենաշնորհները։
- Տասներկուերորդ, ի՞նչու կտրուկ չի բարձրացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը (ընդհակառակը վերջին ամիսներին այն իջել է), ի՞նչու միջոցներ չեն նախատեսվել դրամական ներարկումները սահմանափակելու առումով, ի՞նչու են վարկերն, փողի բազայի և զանգվածի ցուցանիշները վերջին շրջանում աճել շատ ավելի արագ տնտեսության աճի տեմպերի համեմատ։
Այս հարցերի պատասխանները մենք չենք ստացել: Միայն սրանց պատասխանը թույլ կտա հասկանալ, թե ինչ կարելի է անել։ Իսկ մինչ այդ, ներեցեք, պետք է շտապ սահմանափակել աշխատավարձի վճարումները, սառեցնել խոշոր արժույթային դեպոզիտները, դադարեցնել դոլարային վարկերը բանկերի կողմից, արգելել բանկերին այսպես կոչված կամավոր հիմունքներով վերաձևակերպել ավանդային պայմանագրերը և այլն։ Կա՞նեք։
P.S. Ավելորդ չէ նշել, որ նման մի իրավիճակ էլ ունեցել ենք 1993-ին, երբ Տ.Սարգսյանի գլխավորած դրամի ներմուծման եռյակը կ
ատարել էր փոխարժեքի սխալ հաշվարկներ և չէր նախատեսել դրամի ու դոլարի ազատ սակարկություն։ Իբրև կառավարություն նախաձեռնեցինք ԳԽ քննարկումներ և հայտարարեցինք, որ պատրաստ ենք մեզ վրա վերցնել նոր ներդրված դրամի փոխանակարժեքը կայունիացնելու պատասխանատվությունը։ Կարծեմ հենց դեկտեմբերի կեսերն էր։ Այդ իրավունքը ստացանք, անմիջապես նախաձեռնեցինք դոլարի բորսային վաճառք միանգամից 3 կետերում և իրավիճակը կայունացրեցինք արդեն դեկտեմբերի վերջին։ Իսկ հ՞իմա։ Մի բան պարզ է։ Կունենանք կենսամակարդակի 30%-ոց անկում և աղքատության ցուցանիշի բարձրացում մինչև 46-50%»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ