ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կայացել է տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը 12/16/2014 16:38 | ԼՐԱՀՈՍ
2014թ. դեկտեմբերի 16-ին Ֆինանսների նախարարությունում անցկացվել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի շրջանակում միջանկյալ նիստ` ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի նախագահությամբ:
ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ նիստին մասնակցել են Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների և այլ համապատասխան իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ` դեսպան Ջոն ՀեՖերնի գլխավորությամբ:
Ողջունելով մասնակիցներին` ֆինանսների նախարարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում և էապես կարևորում է հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մարկարդակը և հետաքրքված է ընդլայնել համագործակցության ոլորտների շրջանակը.
«Հատկապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկկողմ ակտիվ համագործակցության համատեքստում արձանագրված ձեռքբերումների համար՝ մուտքի արտոնագրի դյուրացման և ազատականացման գործընթացում, ինչը կնպաստի երկու պետությունների միջև համագործացության սերտացմանը: Բարձր եմ գնահատում նաև ամերիկյան կողմի` երկու պետությունների միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի կնքման հնարավորության հարցում դիրքորոշման վերանայումը:
Վստահ եմ, որ համաձայնագրի ստորագրումը մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական հարաբերություններում նոր ու բարենպաստ միջավայրի ստեղծման համար»:
Նախարարը կարևորել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ ձևավորված ակտիվ, փոխշահավետ և արդյունավետ փոխհամագործակցությունն, ինչպես նաև կարևորագույն ոլորտներում իրականացվող բարեփոխումներում ՀՀ-ին ցուցաբերվող օժանդակությունը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով` հայ-ամերիկայն միջկառավարական հանձնաձողովը երկարատև համագործակցության կարևորագուն հարթակներից է դարձել և կշարունակի այդպիսինն մնալ:
Կողմերը, նախորդ շաբաթ հայտարարված արտոնագրային ռեժիմի հետ կապված փոխհամաձայնությանն անդրադառնալուց բացի, քննարկել են նաև 2013թ. նիստի արդյունքում ստորագրված Գործողությունների ծրագրում ամրագրված մյուս կետերի կատարման ընթացքը: Հայկական կողմը, ներկայացնելով կատարված աշխատանքները, մասնավորապես ընդգծել է լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի ներդրման, մաքսային ընթացակարգերի պարզեցման, Հարկային օրենսգրքի ստեղծմանն ուղղված աշխատանքերը, էներգետիկայի ոլորտում` «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով վերջերս կնքված վարկային համաձայնագրի կարևորությունը:
Կողմերը համաձայնություն են ձեռք բերել Մեծամորի ատոմակայանին տրամադրվող ԱՄՆ աջակցության, մեր երկրում ջրավազանների կառավարման հարցերի շուրջ. Հայաստանը պատրաստակամություն է հայտնել է մինչև 2015 թվականի սեպտեմբերը բարելավել ջրի կառավարման մասին օրենսդրությունը:
Նիստի մասնակիցներն անդրադարձել են նաև հետագա համագործակցությանը` հստակեցնելով 2015թ. գարնանը նախատեսված Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկման շրջանակները` ներառյալ հնարավոր երկկողմ համաձայնագրերի կնքումը, որոնք կարող են խորացնել տնտեսական ու առևտրային կապերը երկու երկրների միջև:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ