ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գալուստ Սահակյանը «ձախողումներ պահանջողներին» ձայն չի տալու 12/16/2014 12:51 | ԼՐԱՀՈՍ
Կառավարության նախաձեռնությամբ գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի այսօրվա նիստի աշխատանքներին, ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից բացի, մասնակցում են նաև «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը և Ալեքսանդր Արզումանյանը:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Օրինաց երկիր» և «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունները նախօրեին հայտարարել էին, թե քանի դեռ հրատապ կարգով չեն քննարկվել ազատամարտիկների և ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ վերջին օրերին տեղի ունեցած բռնությունները և ԱԺ հայտարարությամբ չեն դատապարտվել դրանք, իրենք բոյկոտում են կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանը, և լքել դահլիճը:
Այսօր, երբ քվեարկության դրվեցին նախօրեին քննարկված հարցերը, նիստին մասնակցող Զ.Փոստանջյանը և Ա.Արզումանյանը հայտարարեցին իրենց մասնակցության դրդապատճառների մասին:
Մասնավորապես, «Մաքսային կարգավորման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քվեարկության ժամանակ, որի ընդունումը պայմանավորված է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց.
«Ես, լինելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը կտրականապես դեմ, իմ պարտքն եմ համարում մասնակցել այս նստաշրջանին, որ այդ պայմանագիրը, այդ միությանը մեր մասնակցությունը սպասարկող ամբողջ փաթեթին դեմ քվեարկեմ՝ թե՛ ամբողջական, թե՛ առանձին-առանձին»:
Նա հավելեց նաև, որ հարգում է բոյկոտի դիմելու ցանկացած քաղաքական ուժի իրավունքը, «որովհետև բոյկոտը, նաև լինելով ծայրահեղ քայլ, կարող է սպասարկել այս կամ այն կուսակցության շահերը, երբ պայքարի այլ մեթոդներ չկան», բայց այս պարագայում ինքն անիմաստ է համարում բոյկոտելը:
«Կարծում եմ, որ մենք պարտավոր ենք մեր դիրքորոշումը ցուցաբերել այս բախտորոշ, իմ կարծիքով, պայմանագրի վերաբերյալ, և խուսափողականությունը նման պարագայում ինձ համար անընդունելի է»,-ընդգծեց Ա.Արզումանյանը:
«Այսօր Ազգային ժողովը ևս մեկ անգամ փորձ է կատարելու մեր անկախությունը վաճառքի դնելու այսպիսի մի պայմանագրով, որին ես եկել եմ դեմ քվեարկելու և հայտնելու իմ կարծիքը, որովհետև արդեն իսկ Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը գահավիժում է, և Հայաստանի Հանրապետությունը այդ տնտեսության հետ դաշնակցելու կամ համագործակցելու որևիցե անելիք չունի»,-հայտարարեց Զ.Փոստանջյանը՝ հավելելով, որ չի ցանկանում վիրավորել դահլիճում ներկա պատգամավորներին, սակայն կարծում է, որ նրանք «ՀՀ-ին տանում են դեպի կործանում», և կոչ արեց չքվեարկել օրինագծին:
«Կարևորը՝ բոյկոտից դուրս եկաք»,-անմիջապես արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նշենք, որ «Մաքսային կարգավորման մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելուն կողմ էր 70, դեմ՝ 5 պատգամավոր: Զ.Փոստանջյանից և Ա.Արզումանյանից բացի, դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանը, անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Խաչատուր Քոքոբելյանը:
Հաջորդ հարցերի քվեարկության ժամանակ Զ.Փոստանջյանի՝ ձայն խնդրելու փորձերը ԱԺ նախագահի կողմից կանխվեցին. «Ես ձախողումներ պահանջողներին ձայն չեմ տալու»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ