ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մայրաքաղաքում ամանորյա միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 22-ից 12/16/2014 16:34 | ԼՐԱՀՈՍ
Երևանում ամանորյա ձևավորման լույսերը կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը միացնելու հանդիսավոր արարողությամբ, որով էլ կտրվի մայրաքաղաքի տոնական միջոցառումների մեկնարկը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Ամանորի օրերին մայրաքաղաքը հագեցած է լինելու տոնական միջոցառումներով. վարչական բոլոր շրջանների կենտրոնական հրապարակներում՝ յուրաքանչյուրում մեկական օր, մինչև հունվարի 31-ը, տոնածառերի մոտ կանցկացվեն տոնական համերգներ ու տարբեր միջոցառումներ։
«Ովքեր կնախընտրեն բացօթյա միջոցառումները, համոզված եմ, կգոհանան. դրանց ճաշակն ու որակն ապահովված է բազմազանությամբ։ Այս տարի ևս համագործակցում ենք մասնավոր հատվածի հետ, մասնավորապես՝ խանութների, օբյեկտների, որոնց տոնական ձևավորման համար հայտարարված է մրցույթ։ Լավագույն ձևավորում ապահոված մասնավոր ընկերությունները կպարգևատրվեն քաղաքապետի կողմից»,- մայրաքաղաքում Ամանորի տոնական գլխավոր միջոցառումներն ու ծրագրերը ներկայացնելով՝ նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Դեկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը միացնելու միջոցառումը կմեկնարկի ժ. 19։00-ին։
«Միջոցառմանը մասնակցելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով խորհրդանշական արարողությամբ կմիացնի գլխավոր տոնածառի և ամբողջ Երևանի տոնական լուսավորությունը։ Միջոցառումը կշարունակվի էստրադային համերգային ծրագրով, որին մասնակցելու են հանրահայտ երգիչ-երգչուհիներ։ Բոլորին հրավիրում ենք Ամանորն սկսել հենց այս միջոցառումով»,- նշել է Արամ Սուքիասյանը։
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 17։00-ին Կարապի լճում հանդիսավորությամբ բացվելու է սահադաշտը։
Նոր տարին դիմավորելու տոնակատարությունը Հանրապետության հրապարակում մեկնարկելու է դեկտեմբերի 31-ի երեկոյան և շարունակվելու է մինչև կեսգիշերն անց. ճիշտ կեսգիշերին տարեմուտը նշանավորվելու է ամանորյա մեծ հրավառությամբ։ Տոնական համերգին մասնակցելու են հանրահայտ երգիչներ ու խմբեր։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ այդ գիշեր մետրոպոլիտենն աշխատելու է մինչև ժ. 02։00-ը ։
Հունվարի 5-ին Հանրապետության հրապարակում տոնական միջոցառում է լինելու հատկապես մանուկների համար։ Ժամը 15։00-ից մեկնարկող միջոցառմանը ելույթ կունենան ոչ միայն փոքրիկներն ու մանկական խմբերը, այլև վաստակավոր, ժողովրդական արտիստներ, ովքեր կկատարեն մանկական երգեր, նաև դուետներ՝ այն պատանի երգիչ-երգչուհիների հետ, ովքեր հաջողություններ ունեն երգարվեստում, տեղական ու միջազգային մրցույթներում։
Սուրբծննդյան տոնին այս տարի ևս թեմատիկ համերգ է ծրագրված։ Հունվարի 6-ին Հանրապետության հրապարակի բեմում ելույթ կունենան ազգային երգի ու պարի, ինչպես նաև հոգևոր երաժշտություն կատարող համույթներ։
Ամանորյա միջոցառումների ամփոփիչ համերգը հունվարի 13-ին է, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի շուրջ։
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է նաև Ամանորին ավանդական դարձած՝ քաղաքապետարանի կողմից իրականացվող սոցիալական ծրագիրը։ 24 հազար 300 ընտանիք տոնի նախօրեին քաղաքապետարանի կողմից սննդային փաթեթներ կստանա։
«Ամանորյա միջոցառումների սոցիալական բաղադրիչով կարծում եմ որոշ չափով օգտակար եղած կլինենք անապահով ընտանիքներին»,- նշել է Արամ Սուքիասյանը։
Երևանի քաղաքապետարանը տոնական նվերներ՝ քաղցրավենիքով փաթեթներ է պատրաստել 38.500 փոքրիկների՝ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների բոլոր սաների, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքների երեխաների համար։ 4000 երեխաների տրվելու են նաև ամանորյա ներկայացումների տոմսեր։
Արամ Սուքիասյանը նշել է նաև, որ ամանորյա մանկական ներկայացումներ են բեմադրվել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության թատրոններում՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում, Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան