Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Ալեքսանդր Ցվերիանովի գործով արդարացման դատավճիռը 12/11/2014   17:42  |  Քրեական խրոնիկոն


Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողեց Վրաստանի Հանրապետության քաղաքացի Ալեքսանդր Ցվերիանովի գործով առաջին ատյանի դատարանի կայացրած արդարացման դատավճիռը: Վերադաս դատարանի որոշմամբ՝ մերժվեց հիշյալ դատավճռի դեմ  մեղադրողի բողոքը:  

Դատախազ Ա.Ափիյանն իր բողոքում միջնորդում էր բեկանել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` ամբաստանյալ Ալեքսանդր Ցվերիանովի վերաբերյալ 30.05.2014թ. դատավճիռը, որով նա արդարացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով /1 դրվագ /, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /5 դրվագ / և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /7 դրվագ / առաջադրված մեղադրանքում, այն է՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն և դրա փորձ:

Մեղադրողը միջնորդում էր ամբաստանյալ Ալեքսանդր Ցվերիանովին մեղավոր ճանաչել հիշյալ դրվագներով ու դատապարտել ազատազրկման ձևով պատժի՝ ամբաստանյալ Ա.Ցվերիանովին կալանքի վերցնելով դատական նիստերի դահլիճից:

Ըստ մեղադրողի՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռն անհիմն է. դատարանը սխալ հետևության է հանգել և արդյունքում կայացրել է անհիմն դատական ակտ: Մեղադրողն իր բողոքում մեծ տեղ էր հատկացրել նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայության կողմից հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու որոշմանը. նյութերը նախապատրաստվել են քննիչի կողմից պաշտոնեական կեղծիքի, այն է՝ քննչական գործողությանը չմասնակցած, սակայն արձանագրության մեջ հայտնված թարգմանի ստորագրության առնչությամբ:

Պաշտպան Անժելա Հոբոսյանը առարկեց վերաքննիչ բողոքի դեմ՝ հայտարարելով, որ մեղադրողը բողոքում հստակ չի մատնանշել, թե առաջին ատյանի դատարանը օրենքի ո՞ր նորմերն է խախտել: Մեղադրողը չի մատնանշել նաև, թե Ա.Ցվերիանովին մեղսագրված գողություններն ու գողության փորձերը ո՞ր ապացույցներով է հիմնավորել նախաքննական մարմինը, որոնք առաջին ատյանի դատարանն անհիմն անտեսել է:

Ա.Հոբոսյանի գնահատմամբ՝ ամբողջ նախաքննությունն ընթացել է օրենքի կոպտագույն խախտումներով: Մասնավորապես՝ Ալեքսանդր Ցվերիանովին բերման ենթարկելուց հետո ոստիկանության Էրեբունու բաժնում նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել, խփել էլեկտրաշոկով, մահակներով հարվածներ հասցրել ոտնաթաթերի տակի հատվածներին, սպառնացել են նսեմացնել Ցվերիանովի տղամարդկային արժանապատվությունը, ինչի հետևանքով վերջինս վախից ու անզորությունից ցանկացել է պատուհանը ջարդելով իրեն  դուրս նետել:

Դատարանում Ցվերիանովը ցուցմունք է տվել առ այն, որ չդիմանալով ճնշումներին՝ ընդունել է չկատարած գողությունների կատարումը, ինչին ի պատասխան՝ նրան խորոված ու ոգելից խմիչք են «հյուրասիրել», արդյունքում քննիչը չի հարցաքննել Ցվերիանովին որպես կասկածյալ, որովհետև «Ցվերիանովը չէր տիրապետում իրեն, ադեկվատ չէր շրջապատին»: Այդ կապակցությամբ քննիչը տեղեկանքում նշել է, որ «Ցվերիանովը գտնվում է ոգելից խմիչքի ազդեցության տակ»:

Անժելա Հոբոսյանն ընդգծեց, որ քննիչների կողմից «հյուրասիրության», այն է՝ Ա.Ցվերիանովին հարբեցնելու հետ կապված նույն Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է քննվում, որի շրջանակում իր պաշտպանյալը ճանաչվել է որպես տուժող և իր տեղեկություննով՝ կա երկու մեղադրյալ:  

Նախաքննական մարմնի խախտումների շարքում պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալի ձերբակալության արձանագրության մեջ բացակայում է քննիչի ստորագրությունը, այսինքն՝ կալանավորելու ու կալանքի ժամկետը երկարացնելու հետագա որոշումներն անօրինական են եղել:

Տարբեր օրերի քննչական գործողություններին մասնակցել են նույն երկու ընթերակաները, ինչն անթույլատրելի է օրենքով՝ նույն ընթերակաների մասնակցությունը չի կարող կրել պարբերական բնույթ:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանն ի հայտ էր բերել բազմաթիվ խախտումներ, որոնք տեղ-տեղ հասնում էին զավեշտի: Դատարանը ոչ միայն եզրահանգել էր, որ «մեղադրանքի կողմը չի ներկայացրել ոչ մի հավաստի ապացույց», այլև ուշադրություն է հրավիրել նախաքննական մարմնի կողմից թույլ տրված, տեղ-տեղ զավեշտի հասնող բազմաթիվ խախտումների վրա:

«Դատարանը ցանկանում է անդրադառնալ նաև դատական պրակտիկայում հազվադեպ, իր բնույթով եզակի ևս մեկ զավեշտական քննչական գործողության, այն է՝ կարտոֆիլի ճանաչման արձանագրությանը:

Այո', այո', «կարտոֆիլի ճանաչման» արձանագրությանը: Արհեստական ապացույցներ ձեռք բերելու նպատակով նախաքննական մարմինն ընտրել է ծայրահեղ միջոց. տուժող Ի.Հարությունովային ճանաչման է ներկայացրել վկա Ա.Հովհաննիսյանի կողմից ներկայացված կարտոֆիլի քանակները:

Արդյունքում՝ տուժող Ի.Հարությունովան չի ճանաչել ներկայացված կարտոֆիլները՝ որպես իր խորդանոցից գողացված՝ հայտնելով, որ ճանաչման ներկայացված կարտոֆիլներն ավելի փոքր են: Ծիծաղելի է, սակայն փաստ է, որ նմանատիպ ապացույցներով է նախաքննական մարմինը ցանկացել հիմնավորել ամբաստանյալ Ա.Ցվերիանովի խոստովանական ցուցմունքը»,- նշվում էր առաջին ատյանի դատարանի դատավճռում:

Դատարանն անգամ որոշ դեպքերում նախաքննական մարմնի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու «հիմնավոր համոզմունք» էր հայտնել:
 


 


Հարակից հրապարակումներ`

23:40 20/11/2014  |  Քրեական խրոնիկոն Չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության. Վճռաբեկ դատարան
15:57 15/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵթե այսպես գնա, երևի մի օր դատավարությունն իրոք կդառնա մրցակցային. Հայկ Ալումյան
12:41 13/11/2014  |  Քրեական խրոնիկոնՄեկ ամբաստանյալն արդարացվել է, մյուսի նկատմամբ ժամկետանց գործը կարճվել է
11:57 25/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացվեց մեղադրանքի երկու հոդվածներով էլ
12:04 08/10/2014  |  Քրեական խրոնիկոնՄեղադրողը համաձայն չէ արդարացման դատավճռի հետ
11:59 13/09/2014  |  Քրեական խրոնիկոնՍիրիացի փախստականի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
20:47 02/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեղադրողը չի ընդունում, որ տեղ-տեղ զավեշտների հասնող խախտումներ են թույլ տրվել
14:33 01/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Ֆեռո»-ի գործով կայացվեց արդարացման դատավճիռ ու քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում
15:39 05/08/2014  |  Քրեական խրոնիկոնԶավեշտալի գործով արդարացման դատավճիռը բողոքարկվել է. զավեշտները շարունակվում են
16:27 26/07/2014  |  ԳՈՐԾ #10 տարվա վաղեմության գործով կայացվեց արդարացման դատավճիռ

Արխիվ

[]