ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գալուստ Սահակյանն ընդունել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին 12/10/2014 14:49 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում:
Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ դեսպանը կնպաստի Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործին, եւ վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունները հնարավորինս կաջակցեն հայ-ֆրանսիական
համագործակցությանն ուղղված նրա բոլոր նախաձեռնություններին:
ԱԺ նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի ծանրակշիռ դերը միջազգային ասպարեզում, մասնավորապես, նրա ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձեւաչափում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Գալուստ Սահակյանը նշել է, որ երկու երկրների միջեւ սերտ համագործակցություն է հաստատված նաեւ միջխորհրդարանական մակարդակով, որի զարգացման գործում կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների բարեկամական
խմբերը:
Գալուստ Սահակյանը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում բարձր է գնահատել նախորդ դեսպանների կատարած ներդրումը եւ նորանշանակ դեսպանին մաղթել հաջողություններ եւ բեղմնավոր աշխատանք:
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր խոսքում նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն ունեն դարերի պատմություն եւ այսօր էլ գտնվում են բարձր մակարդակի վրա:
Դեսպանը փաստել է, որ քաղաքական երկխոսությունը երկու երկրների նախագահների, խորհրդարանների նախագահների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի մակարդակով մեծապես նպաստում է բարեկամ երկրների հարաբերությունների սերտացմանը եւ համագործակցության զարգացմանը:
Անդրադառնալով Հայաստանում աշխատող ֆրանսիական ձեռնարկություններին՝ դեսպանը նկատել է, որ իր պաշտոնավարության ընթացքում կաշխատի նպաստել առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, թեեւ բժշկության, քաղաքացիական պաշտպանության, կրթության եւ այլ ոլորտներում համագործակցությունը կայացել է:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Ժան-Ֆրասուա Շարպանտիեն նշել է, որ շփման գծում ծագած վերջին միջադեպերը չեն կարող նպաստել հակամարտության բանակցային ճանապարհով լուծմանը: Դեսպանը նշել է, որ Ֆրանսիայի Հանրապետությունը հավատարիմ է իր ստանձնած հանձնառությանը՝ ԼՂ հիմնահարցը լուծել խաղաղ ճանապարհով:
Ժան-Ֆրասուա Շարպանտիեն հավաստիացրել է Գալուստ Սահակյանին, որ պատրաստ է լծվել իրեն վստահված աշխատանքին՝ իրականացնելու երկու բարեկամ երկրների հարաբերություններն ու համագործակցությունը ավելի սերտացնելու առաքելությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ