ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մահացած նորակոչիկը հոսպիտալում զինակցին հայտնել է, որ կարոտել է փոքր եղբորը 12/09/2014 20:48 | Քրեական խրոնիկոն
Պաշտպանության բանակ զորակոչված և զինհոսպիտալում մահացած նորակոչիկ Նորայր Սահակյանը և նորակոչիկ Դավիթ Ղարագյոզյանը հոսպիտալում գտնվելու ընթացքում մշտապես եղել են բուժանձնակազմի հսկողության տակ:
Նման հայտարարությամբ այսօր հանդես եկավ Դավիթ Ղարագյոզյանը, ով այս գործով անցնում է որպես վկա։ Վերջինս Նորայրի հետ զորամաս է ուղևորվել նույն ավտոբուսով, ապա՝ նրա հետ միասին գտնվել նույն հոսպիտալում:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վկան հայտնեց, որ 2012թ. աշնանային զորակոչի ժամանակ՝ հավաքակայանում, իրեն 5 ներարկում է կատարվել, ապա ավտոբուսով ուղևորվել են ԼՂՀ N զորամաս, որտեղ վատացել է իր ինքնազգացողությունը, գլխացավ է ունեցել, անգամ կարծել է, որ ջերմություն ունի, սակայն այդ մասին միայն ընկերոջն է ասել:
Ըստ վկայի՝ ինքնազգացողության վատթարացումը պայմանավորված է եղել երկար ճանապարհով և հոգնածությամբ: Զորամաս ուղևորվելու ամբողջ ճանապարհին ավտոբուսը մի քանի անգամ կանգ է առել, զորակոչիկները հոգացել են իրենց բնական կարիքները, թեյ խմել։
Այդ ընթացքում վկան նկատել է, որ նորակոչիկներից մեկը ևս իրեն վատ է զգում, ում տեղափոխել ու նստեցրել են ավտոբուսի առջևի մասում: Վկան պատմեց, թե տեղ հասնելուն պես հետաքրքրվել են, նորակոչիկների ինքնազգացողությամբ, ապա ստուգել գանգատներ ունեցողների ջերմությունը եւ տեղափոխել հոսպիտալ։
Նա նաեւ նշեց, որ իրենց տեղափոխել են հոսպիտալ և պառկեցրել նույն հիվանդասենյակում, սակայն, առողջական վատ վիճակով պայմանավորված, շատ չեն հաղորդակցվել։ Ամբողջ ընթացքում քնած են եղել և միայն հաց ուտելու ժամանակ են խոսել, ու Նորայրն ասել է, որ իրեն լավ է զգում և որ փոքր եղբորը կարոտել է: Ըստ վկայի՝ Նորայրի վիճակն ավելի վատ է եղել, քան իրենը, սակայն ոչ մի պահ չի կասկածել, որ այդպիսի ելք կունենա: Վկան նաև նշեց, որ երբ իրենց տեղափոխել են հոսպիտալ, իրենք հրաժարվել են ներարկումից՝ կարծելով, որ հոգնածության հետևանք է իրենց վատ ինքնազգացողությունը:
Ավելի ուշ, երբ վկան քնից արթնացել է և տեսել, որ Նորայրը փսխում է, իսկ կեսգիշերին երկու ֆելդշերի և իր օգնությամբ Նորայրին պատգարակով տեղափոխել են հոսպիտալի դիմաց կանգնած ավտոմեքենայի մոտ, սակայն վկան դժվարացավ ասել, թե ուր են տեղափոխել Նորայրին, այդ ժամանակ նա ողջ է եղել, թե՝ ոչ:
Նշենք նաև, որ վկան չէր հիշում՝ ոչ իր և ոչ էլ Նորայրի ջերմությունը որքան է եղել:
Վկայի ցուցմունքներում առկա էական հակասությունների պատճառով պաշտպանական կողմը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը, ինչին առարկեց մեղադրողը:
Միջնորդությունը բավարարվեց մասնակի և հրապարակվեց վկայի ցուցմունքի միայն մի հատվածը, որտեղ նշված էր, որ դեպքի օրը՝ երեկոյան ժամը 21.00-ի սահմաններում, իր ջերմությունը եղել է 36.6 , իսկ Նորայրինը՝ 37.2:
Այսօրվա դատական նիստին չէր հաջողվել 3 վկաների բերման ենթարկել: Դատարանը կփորձի նրանց ներկայությունն ապահովել հաջորդ դատական նիստին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից