ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անդրիաս Ղուկասյանը հաղթել է Ֆինանսների նախարարությանը 12/09/2014 11:43 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Վարչական դատարանը բավարարել է «Ռադիո Հայ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Ֆինանսների նախարարության: Դատարանի վճռով անվավեր է ճանաչվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի 28.10.2013 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը։
ՀՀ ֆինանսների նախարարությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձվի 4.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար։
«Ռադիո Հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը Վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել էր, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահը 23.09.2013 թվականին արձակել է հանձնարարագիր «Ռադիո հայ» ՍՊԸ-ում ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասության սահմաններում արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, պատրաստի արտադրանքի, ապրանքների պակասորդի, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում՝ միջին) չափագրման նպատակով ուսումնասիրություն կատարելու մասին։
Ըստ Հայցվորի, հանձնարարագրի ուսումնասիրությունից հետևում է, որ այդ վարչական ակտը կայացնելիս ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահը ղեկավարվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի յոթերորդ, ութերորդ պարբերություններով և Օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 4-րդ հավելվածում սահմանված կարգի 3-րդ կետով։
Հայցվորը նշել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի 23.09.2013 թվականի հանձնարարագիրը ներկայացվել է «Ռադիո Հայ» ՍՊԸ-ի տնօրենին 2013 թվականի հոկտեմբերի 8-ին։
Հանձնարարագրում նշված չեն եղել չափագրման հիմքերը, նպատակը, սակայն նշված է եղել օրենքով չնախատեսված ուսումնասիրության ժամանակաշրջանը, որի սկիզբն էր 01.01.2009 թվականը և վերջն էր ուսումնասիրության ավարտը։ «Ռադիո Հայ» ՍՊԸ-ի տնօրենը, ղեկավարվելով Օրենքի 9-րդ հոդվածի ա) ենթակետի պահանջներով, արգելել է չափագրումների իրականացումը, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն։
2013 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Տ. Բարսեղյանը կայացրել է վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը։
Հայցվորը պահանջել է ամբողջությամբ վերացնել հիշյալ անհիմն որոշումը, քանի որ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի հանձնարարագրում բացակայում են չափագրման հիմքերը և նպատակը։ Այսինքն՝ հանձնարարագիրն ընդունվել է Օրենքի 4-րդ հավելվածում սահմանված կարգի 3-րդ կետի պահանջների խախտմամբ։
Հայցվորը նշել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի հանձնարարագրում սահմանված է ուսումնասիրությունների ժամանակաշրջան, որի սկիզբն է 01.01.2009 թվականը, իսկ վերջը՝ ուսումնասիրության ավարտը, այսինքն՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահն իրականացրել է գործողություն, որի համար չի ունեցել Օրենքի 4-րդ հավելվածում սահմանված լիազորություն։
Պատասխանողը Դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանով հայտնել է, որ ներկայացված հայցն անհիմն է, այն ենթակա է մերժման:
Տվյալ դեպքում, ըստ պատասխանողի, ընկերության տնօրենի կողմից չի կատարվել պաշտոնատար անձանց օրինական պահանջները, չի տրամադրվել ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ, որի արդյունքում փաստացի ստուգում չի իրականացվել։ Վարչական մարմինը, օբյեկտիվ և բազմակողմանի քննելով ներկայացված նյութերը, Հայցվորի վերաբերյալ սկսել է վարչական վարույթ և կայացրել վիճարկվող որոշումը։
Վարչական դատարանի գնահատմամբ, պատասխանողը, տնտեuավարող uուբյեկտի մոտ ուսումնասիրություն իրականացնելը չթույլատրելու համար կայացնելով վիճարկվող որոշումը, սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1821-րդ հոդվածը՝ ուսումնասիրություն իրականացնելուն խոչընդոտելը նույնացնելով ստուգում իրականացնելուն խոչընդոտելուն ուղղված գործողությունների հետ։
Ստուգումներ և ուսումնասիրություններ իրականացնելու ընթացակարգի կանոնակարգումը, այդ թվում՝ «ստուգում» և «ուսումնասիրություն» հասկացությունների սահմանումն ամրագրված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում։
Վերլուծելով «ուսումնասիրություն» հասկացության բնույթի և դրա իրականացման կանոնակարգումը՝ կարելի է հանգել հետևության, որ այն ստուգման ընթացակարգից էապես տարբերվող վարչարարություն է։
Դատարանի գնահատմամբ՝ հիշյալ երկու հասկացությունների միջև եղած տարբերություններով էլ պայմանավորված՝ օրենսդրի կողմից տարբերակված մոտեցում է սահմանվել վարչարարության ընթացքում վարչական մարմնի՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու համար։
Այսպես, ստուգումների ընթացքին խոչընդոտելն օրենսդրի կողմից որակվել է որպես վարչական իրավախախտում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1821-րդ հոդվածով նախատեսելով վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով տույժի տեսքով։
Չափագրման աշխատանքներին խոչընդոտելու համար օրենսդրի կողմից Կարգի 4-րդ կետի 2-րդ պարբերությամբ նախատեսվել է պայման՝ չափագրումն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից արձանագրության կազմում, որը հիմք է տնտեuավարող uուբյեկտի պաշտոնատար անձանց նկատմամբ oրենքով uահմանված պատաuխանատվության կիրառման։ Նշված պատասխանատվության կիրառման կարգը, այդուհանդերձ, ամրագրված չէ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, և առավել ևս տվյալ օրենսգրքի 1821-րդ հոդվածով։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. անվավեր է առ ոչինչ չհանդիuացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է oրենքի խախտմամբ, այդ թվում` oրենքի uխալ կիրառման կամ uխալ մեկնաբանման հետևանքով։
Վերոշարադրյալ վերլուծությամբ պայմանավորված՝ Դատարանն արձանագրել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի 28.10.2013 թվականի որոշումն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1821-րդ հոդվածի սխալ մեկնաբանմամբ, ուստի այն ենթակա է անվավեր ճանաչման, իսկ հայցը՝ բավարարման։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ