ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՅՈՒՆԻՍԵՖ. 2014-ը կործանարար տարի է երեխաների համար. շուրջ 15 միլիոն երեխա ներգրավվել է խոշոր հակամարտություններում 12/09/2014 13:58 | ԼՐԱՀՈՍ
2014 թվականը վախի և հուսահատության տարի է եղել միլիոնավոր երեխաների համար, ովքեր աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող հակամարտությունների արդյունքում ենթարկվել են բռնության և ականատես եղել դրանց կործանարար հետևանքներին:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տեղեկացմամբ՝ այս մասին նախօրեին Նյու Յորքում հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը: Ըստ վերջինիս՝ այս տարի շուրջ 15 միլիոն երեխա է ներգրավվել խոշոր հակամարտություններում, այսուհանդերձ, բազմաթիվ ճգնաժամեր այլևս չեն գրավում աշխարհի ուշադրությունը:
«Այս տարին կործանարար էր միլիոնավոր երեխաների համար», -ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը՝ ընդգծելով. «Երեխաներին սպանել են դպրոցում դասերի և իրենց անկողիններում քնած ժամանակ, հակամարտությունների արդյունքում երեխաները որբացել են, առևանգվել, խոշտանգվել, հավաքագրվել, բռնաբարության ենթարկվել և նույնիսկ վաճառվել ստրուկների պես: Երբեք վերջին տարիների ընթացքում այդքան մեծ թվող երեխաներ չեն ենթարկվել նման անասելի դաժանության»:
Շուրջ 15 միլիոն երեխաներ են առևանգվել դաժան հակամարտությունների արդյունքում Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում, Իրաքում, Հարավային Սուդանում, Պաղեստինում, Սիրիայում և Ուկրաինայում, ներառյալ ներքին տեղահանվածները կամ փախստականի կարգավիճակով ապրող անձինք: Ամբողջ աշխարհում շուրջ 230 միլիոն երեխաներ ներկայումս ապրում են զինված հակամարտություններից տուժած երկրներում և տարածքներում:
2014թ. հարյուրավոր երեխաներ առևանգվել են դպրոցներից կամ դպրոց գնալու ճանապարհին: Տասնյակ հազարավորներ հավաքագրվել կամ օգտագործվել են զինված ուժերի կամ խմբերի կողմից: Հարձակումները կրթական և բուժհիմնարկների վրա և դպրոցների տարածքների օգտագործումը զինված նպատակներով աճել է շատ վայրերում:
Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունում, 2,3 միլիոն երեխաներ տուժել են հակամարտությունից, շուրջ 10 հազար երեխաներ հավաքագրվել են զինված ուժերի կողմից վերջին տարվա ընթացքում և ավելի քան 430 երեխաներ զոհվել և հաշմանդամ են դարձել, ինչն երեք անգամ ավելի է 2013թ. նկատմամբ:
Գազայում 54 հազար երեխա անտուն է մնացել ամառվա ընթացքում՝ 50-օրյա հակամարտությունների արդյունքում, ինչի արդյունքում 538 երեխա զոհվել է և առավել քան 3 հազար 370-ը՝ վիրավորվել:
Սիրիայում հակամարտություններից տուժած առավել քան 7,3 միլիոն երեխաներ, ներառյալ 1,7 միլիոն երեխա փախստականներ: Միավորված Ազգերը հաստատեցին առավել քան 35 հարձակում դպրոցների վրա տարվա առաջին 9 ամիսների ընթացքում, որի արդյունքում 105 երեխաներ սպանվեցին և մոտ 300-ը վիրավորվեցին: Իրաքում, ուր շուրջ 2,7 միլիոն երեխաներ են տուժել հակամարտություններից, նրանցից առնվազն 700-ը հաշմանդամ է դարձել, սպանվել կամ մահապատժի ենթարկվել այս տարվա ընթացքում: Երկու երկրներում էլ երեխաները տուժել, վկա և նույնիսկ հանացագործ են դարձել առավել դաժան և ծայրահեղ բռնությունների:
Հարավային Սուդանում 5 տարեկանից ցածր մոտ 235 հազար երեխաներ տառապում են ծանր թերսնուցումից: Շուրջ 750 հազար երեխաներ տեղահանվել են և ավելի քան 320 հազարն ապրում են փախստականի կարգավիճակով: Համաձայն ՄԱԿ-ի ճշգրտված տվյալների, ավելի քան 600 երեխաներ են սպանվել և շուրջ 200-ը հաշմանդամ է դարձել այս տարի, և շուրջ 12 հազար երեխաներ ներկայումս օգտագործվում են զինված ուժերի և խմբերի կողմից:
2014թ. ճգնաժամերի բացահայտ ցուցանիշը ցույց տվեց, որ շատերը արագ մոռացության ենթարկվեցին կամ քիչ ուշադրության արժանացան: Աֆղանստանում, Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում, Նիգերիայում, Պակիստանում, Սոմալիաում, Սուդանում և Եմենում տևական ճգնաժամերը խլեցին առավել մեծ քանակի երիտասարդների կյանքն ու ապագան:
Այս տարի զգալի նոր սպառնալիքներ են առաջացել, որոնք սպառնում են երեխաների առողջությանն ու բարեկեցությանը, մասնավորապես Էբոլայի բռնկումը Գվինեայում, Լիբերիայում և Սիեռա Լեոնում, ինչի արդյունքում հազարավոր երեխաների որբացել են և մոտ 5 միլիոն անձինք դուրս մնացել դպրոցից:
Չնայած հսկայական խոչընդոտներին, որոնց առճակատվել են երեխաները 2014թ., այնուամենայնիվ բարեկեցիկ ապագայի հույս կա հակամարտություններից և ճգնաժամերից տուժած միլիոնավոր երեխաների համար: Հասանելիության, անապահովության և ֆինանսավորման խոչընդոտների առկայության պայմաններում հումանիտար կազմակերպությունները, ներառյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համատեղ ջանքեր են գործադրել կենսական նշանակության օժանդակություն և այլ առաջնային ծառայություններ մատուցելու համար, ինչպիսիք են կրթությունն ու
հոգեբանական աջակցությունը աշխարհի առավել վտանգավոր վայրերում մեծացող երեխաներին:
Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունում ներկայումս իրազեկման արշավ է իրականացվում 662 հազար երեխաներին դպրոց վերադարձնելու ուղղությամբ, քանի որ անվտանգության իրավիճակը դա թույլ է տալիս:
Կաթիլային պոլիո պատվաստանյութի մոտ 68 միլիոն դոզա է տրամադրվել ՄիջինԱսիայի երկրներին պոլիոյի համաճարակը Իրաքում և Սիրայում կանգնեցնելու համար:
Հարավային Սուդանում առավել քան 70 հազար երեխաներ բուժում են ստացել ծանր թերսնման դեմ:
Էբոլայից տուժած երկրներում, աշխատանքները շարունակվում են տեղական համայնքներում համաճարակի դեմ պայքարելու համար՝ աջակցելով համայնքային խնամքի կենտրոններին և Էբոլայի դեմ պայքարի համար ստեղծված բուժ հաստատություններին՝ վերապատրաստելով բուժաշխատողներին և իրազեկման արշավներ իրականացնելով՝ հիվանդության փոխանցման ռիսկը նվազեցնելու համար և աջակցելով Էբոլայի հետևանքով որբացած երեխաներին:
«Բավականին հեգնական է այն փաստը, որ Երեխայի իրավունքների հռչակագրի 25-ամյակի տարեդարձին, երբ մենք արձանագրել ենք զգալի առաջընթաց ամբողջ աշխարհում ապրող երեխաների իրավունքների բնագավառում, միևնույն ժամանակ դաժանորեն խախտվել են միլիոնավոր երեխաների իրավունքները», -նշել է Լեյքը՝ հավելելով. «Բռնությունն ու վնասվածքները ավելի մեծ վնաս են հասցնում առանձին երեխաներին և քայքայում են հասարակությունը: Աշխարհը կարող է և պետք է ավելին անի 2015թ. առավել նպաստավոր տարի դարձնելու
յուրաքանչյուր երեխայի համար: Յուրաքանչյուր երեխա, որը մեծանում է ուժեղ, ապահով, առողջ և կրթված, կարող է նպաստել իր, իր ընտանիքի, համայնքի, ազգի բարեկեցությանն ու իսկապես մեր ընդհանուր ապագային»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
- 11/23/2024 08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից