ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միսակ Մարտիրոսյանի ու մյուսների գործով վկաներին արդեն ճրագով են փնտրում 12/08/2014 16:48 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի գործով այսօրվա դատական նիստում ներկայացել էր ընդամենը երկու վկա:
Մասնավորապես՝ վկա, գործով ամբաստանյալ Անգին Ղուկասյանի ազգական Միքայել Ստեփանյանը հայտնեց, որ քննիչներից է իմացել, որ Դատական դեպարտամենտում աշխատանքի անցնելու համար միջամտություն է եղել. մայրը խնդրել է Անգին Ղուկասյանին միջնորդել իրեն աշխատանքի ընդունելու հարցում և արդյունքում «առաջին անգամ չանցնելուց հետո երկրորդ անգամ անցել էր»: Ըստ նրա՝ քննիչը տեղեկացրել է, որ մայրը Անգին Ղուկասյանին շնորհակալություն է հայտնել՝ մաղարիչի տեսքով:
Դատարանն առաջարկեց ներկայացնել իր մոր հետ խոսակցությունն ու դրա արդյունքը, քանի որ ապացուցողական նշանակություն ունեցող փաստը մոր հետ խոսակցությունն է և ոչ թե՝ քննիչի հաղորդածը. վկան է քննիչին տեղեկացնում, ոչ թե քննիչը՝ վկային: Վկան ի վերջո մտաբերեց, որ քննիչի հետ խոսակցությունից հետո ինքը ընդհանրական հարց է տվել մորը, և նա քննիչի ասածը հաստատել է:
Նախաքննության ընթացքում վկան իր լրացուցիչ ցուցմունքում հայտնել էր, որ քննիչի մոտ հարցաքննվելուց հետո ինքը զրուցել է մոր հետ, ով իրեն հայտնել է, որ 1000 ԱՄՆ դոլար է տվել Անգին Ղուկասյանին: Ի պատասխան հարցերի՝ վկան դատարանում հայտնեց, որ մոր հետ զրույցից է իմացել իրեն աշխատանքի տեղավորելու համար գումար տալու ու գումարի չափի մասին, այլ ոչ թե քննիչից:
Դատարանը կողմերին ներկայացրեց վկաներին ծանուցելու գործընթացի մասին: Պարզվեց, որ մի շարք վկաներ, ըստ սահմանային ծառայությունների տեղեկատվության, հատել են ՀՀ պետական սահմանը: Պաշտպանական կողմը, սակայն, գտավ, որ երկրում չգտնվելը դեռևս չի նշանակում, որ անհնարին է դատարանում վկաների ներկայությունն ապահովել:
Ուստի՝ դատարանը տեղեկացրեց կողմերին՝ եթե հաջորդ նիստին պարզվի, որ վկաներ չկան կամ նրանք սակավաթիվ են, ուստի՝ անհրաժեշտություն կառաջանա փոխել ապացույցների հետազոտման հաջորդականությունն ու անցնել գործի գրավոր ապացույցների հետազոտմանը՝ ամեն դատական նիստում հետազոտելով գործով 5 հատոր:
Այսօրվա դատական նիստում դատարանը բավարարեց ամբաստանյալ, Դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանի միջնորդությունը՝ բնակարանի՝ ամբաստանյալի բաժնեմասի վրայից արգելանքը հանելու մասին:
Դատարանը միջնորդությունը բավարարեց՝ հաշվի առնելով, որ Գ.Խաչատրյանն ըստ էության գրեթե ամբողջությամբ վնասը հատուցել է, ինչպես նաև հաշվի առնելով, որ ևս երեք անուն գույք դեռևս գտնվում են արգելանքի տակ՝ դրանց արժեքը գերազանցում է պատճառված վնասի չափը:
Դատարանը կողմերին հայտնեց, որ Հատուկ քննչական ծառայությունից դատարան է ուղարկվել, մասնավորապես, կաշառքի դրվագներով քրեական հետապնդում իրականացնելու դեմ Միսակ Մարտիրոսյանի հաղորդումը հանցագործության մասին՝ կից փաստաթղթերով:
Քննչական մարմինը առաջարկում, ցուցում է տալիս կամ խնդրում արդյունքների մասին տեղեկացնել Միսակ Մարտիրոսյանին: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Մ.Մարտիրոսյանի պաշտպան Արթուր Գրիգորյանն ընդգծեց, որ օրենքով նախատեսվում է երեք տարբերակ՝ քրեական գործ հարուցել, այն մերժել կամ նյութերն ըստ ենթակայության ուղարկել:
«Հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների լուծման նման կարգ նախատեսված չէ, ՀՔԾ-ն կարծել է, որ հանցագործության վերաբերյալ հաղորդումը պիտի դատարանը լուծի: Այսինքն՝ սրա մեջ կան դատարանին հանձնարարություն տալու էլեմենտներ, խնդրում ենք քննարկել, արդյունքների մասին տեղյակ պահել Միսակ Մարտիրոսյանին»,- ասաց պաշտպանը՝ տեսակետ հայտնելով, որ ըստ ամենայնի հարցին լուծում կտրվի «կլասիկ ոճով՝ բոլոր հարցերը քնեցնել, սպասել խորհրդակցական սենյակին, մնացածը` բազմակետ»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ