ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գալուստ Սահակյանն ընդունել է Ուրուգվայի Սենատի նախագահին 12/08/2014 14:44 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, Դանիլո Աստորիին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանքային գործունեություն:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այսօր Հայաստանը եւ Ուրուգվայն ունեն փոխադարձ հարգանքի, վստահության եւ պատմական բարեկամության վրա հիմնված հարաբերություններ: Գալուստ Սահակյանը կարեւորել է ՀՀ Նախագահի այցը Ուրուգվայ, որի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ինչպես նաեւ ստեղծվել են նոր հեռանկարներ երկու երկրների հետագա համագործակցության համար:
Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանը՝ խորհդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ պարոն Աստորիի այցը նույնպես կնպաստի այդ հարաբերությունների խորացմանը:
Խոր ակնածանքով հիշելով 1965 թվականին Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Մոնտեվիդեոյում Ցեղասպանության թանգարան հիմնելու որոշումը: Խոսելով Ուրուգվայի հայ համայնքի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այն այսօր սփյուռքի բարգավաճող եւ կայացած համայնքներից մեկն է, որը ներկայացված է նաեւ Ուրուգվայի պետական կառավարման համակարգում:
Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ այսօրվա մեր քաղաքական գերխնդիրներից մեկին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին շուտափույթ եւ խաղաղ ճանապարհով լուծում տալուն: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կարող է ակնկալել Ուրուգվայի աջակցությունը Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական լայնածավալ գործունեությանը հակազդելու հարցում: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է հայ-ուրուգվայական համագործակցության բարձր մակարդակը միջազգային
կազմակերպություններում եւ Ուրուգվայի հավասարակշռված մոտեցումը ՄԱԿ-ում Հայաստանին ուղղակիորեն առնչվող բանաձեւերի քվեարկության ժամանակ:
Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հույս է հայտնել, որ այս այցը լավ առիթ է հարաբերությունները խորացնելու համար:
Դանիլո Աստորիի խոսքով՝ Ուրուգվայն ունի նորընտիր կառավարություն, որը նունպես ձգտում է զարգացնել եւ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ: Նա նշել է, որ երկու բարեկամ երկրներն ունեն շատ ընդհանրություններ՝ իրենց պատմության, ավանդույթների, մշակույթի վրա հիմնված:
Պարոն Աստորին կարեւորել է Ուրուգվայում հայկական մեծ համայնքի առկայությունը եւ ազգանպաստ գործունեությունը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ուրուգվայի մոտեցմանը՝ նա նշել է, որ ցեղասպանության զոհերի հիշատակը միշտ վառ կպահվի իրենց երկրում, քանի որ պիտի ամեն ինչ անել կրկնությունը թույլ չտալու համար:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Դանիլո Աստորին նշել է, որ Ուրուգվայը մշտապես աջակցելու է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի հիմնախնդրին խաղաղ լուծում տրվի: Նա կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության, բարեկամական խմբերի դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Այնուհետեւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահը ԱԺ նախագահի կողմից պարգեւատրվել է Ազգային ժողովի Պատվո մեդալով:
Հանդիպման ավարտին Դանիլո Աստորին գրառում է կատարել Ազգային ժողովի Պատվավոր հյուրերի գրքում՝ մաղթելով հայ ժողովրդին շարունակել պայքարը հանուն խաղաղության եւ արդարության, որպեսզի չկրկնվի պատմությունը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից