Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Նախագահն այցելել է «Սիթի-մոբիլ», «Մարկետ» ընկերությունների գրասենյակներ և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն 12/08/2014   18:45  |  ԼՐԱՀՈՍ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է հանրային ոլորտում ծառայություններ մատուցող «Սիթի-մոբիլ», «Մարկետ» ընկերությունների գրասենյակներ և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի և վերոնշյալ ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ Նախագահը շրջայց է կատարել ծրագրավորման տեխնոլոգիաների մշակումների և թվայնացված համակարգերի վրա հիմնված ռուսաստանյան «Սիթի-մոբիլ» և «Մարկետ» ընկերությունների երևանյան մասնաճյուղերի գրասենյակներում, ծանոթացել վերջիններիս բիզնես գործառույթներին և գործունեությանը, աշխատանքային պայմաններին ու իրականացված ներդրումներին:

Բազմաֆունկցիոնալ՝ մշակութային, կրթական, ինքնազարգացման, հանգստի և ժամանցի համար ստեղծված և տեխնիկապես ու անհրաժեշտ այլ միջոցներով հագեցած «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Լոֆթ»-ի գործունեության մեկնարկի կապակցությամբ անցկացված շնորհանդեսին:

***
Լրացուցիչ տեղեկություններ Հայաստանում «Սիթի-մոբիլ», «Մարկետ» ընկերությունների գործունեության և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի վերաբերյալ

«Սիթի-Մոբիլ» ՍՊԸ-ն և «Մարկետ» ՍՊԸ-ն հանրային ոլորտում ծառայություններ մատուցող ռուսաստանյան ընկերություններ են՝ հիմնված ծրագրավորման տեխնոլոգիաների մշակումների և թվայնացված համակարգերի վրա։ «Սիթի-Մոբիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009թ.-ին ՌԴ-ում, «Մարկետ» ՍՊԸ-ն` 2011թ.-ին:

Հաշվի առնելով ՀՀ-ում միջազգային չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական ներուժը (համապատասխան մասնագիտությունների մասով՝ ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա), տեխնիկական հմտություններով և լեզուների իմացությամբ մասնագետների առկայությունը, մտավոր սեփականության պաշտպանության համար նախատեսված իրավական դաշտը և երկրում առկա այլ մրցակցային նախադրյալներ՝ երկու ընկերությունների մասնաճյուղերը բացվեցին Հայաստանում (2013թ․-ին՝ «Մարկետ» ՍՊԸ-ի մասնաճյուղը, 2014թ․-ին՝ «Սիթի-Մոբիլ» ՍՊԸ-ի մասնաճյուղը)։

Նշված ընկերություններն ստեղծեցին աշխատանքային թիմեր՝ իրենց տեխնիկական գործունեության և բիզնես գործառույթների իրականացման մի մասը տեղափոխելով Հայաստան (օրինակ բջջային հավելումների և օպերացիոն համակարգերի նախագծման, կոդավորման և թեստավորման աշխատանքները, մարկետինգի, գովազդի, որակի ապահովման և զանգերի կենտրոնները)։ Նշված աշխատանքային թիմերն իրականացնում են ռուսաստանյան շուկայի պատվերները՝ դրանք մշակելով և կառավարելով մեր երկրից։ Ներկայում այս ընկերություններում, ընդհանուր առմամբ, աշխատում է 224 մարդ:

«Սիթի-Մոբիլ» ընկերությունը տեխնոլոգիական լուծումներով ստեղծված ավտոմատացված համակարգ է, որն ապահովում է ՌԴ-ում՝ մայրաքաղաք Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում գործող տաքսի ծառայության սպասարկման և օն-լայն ամրագրման ընթացքը։ Ըստ «Yandex»-ի վիճակագրության ծառայության տվյալների՝ միայն Մոսկվայում տաքսի ծառայության սպասարկման ոլորտում իրականացվում է 3 մլն պատվեր (մեկ ամսվա կտրվածքով), որի 10%-ը իրականացվում է «Սիթի-Մոբիլ» ՍՊԸ միջոցով։

Վերոնշյալ ավտոմատացված համակարգը պատվերի ընդունման պահից մինչ պատվիրատուին մատուցած ծառայությունն ավարտելը կանոնակարգվում է մի քանի աշխատանքային փուլերով՝ զանգերի, որակի ապահովման կենտրոնի, մարկետինգի, գովազդի բաժնի միջոցով, որը տեղի է ունենում համապատասխան մշակված ծրագրերի շնորհիվ։ Հայաստանյան մասնաճյուղի տարբեր բաժինների աշխատակիցների ընդհանուր թիվը 63 է (04.12.2014թ.-ի դրությամբ)։

«Մարկետ» ընկերությունը ներկայացնում է շուրջ 700,000 անուն ապրանքատեսակ ունեցող օն-լայն հիպերմարկետ (մանկական պարագաներ, կենցաղային տեխնիկա, համակարգչային տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, սպորտի և հանգստի համար նախատեսված պարագաներ, վերանորոգման, շինարարության, տան ներքին և արտաքին հարդարման պարագաներ և այլն)։

Օն-լայն հիպերմակետի կառուցվածքային և բովանդակային մշակումները հնարավոր են դառնում հետևյալ բաժինների աշխատանքային գործունեության արդյունքում՝ ծրագրավորում, զանգերի կենտրոն, լոգիստիկայի բաժին, ապրանքագետներ, կոմերցիոն բաժին: 04.12.2014թ.-ի դրությամբ աշխատակիցների ընդհանուր թիվը 161 է:

Վերոնշյալ ընկերություններում միջին աշխատավարձը կազմում է 94,000-113,000 դրամ (համապատասխանաբար՝ «Մարկետ» և «Սիթի-Մոբիլ» ընկերություններ)։

Ծրագրավորման ոլորտում հատուկ մասնագիտական գործառույթ իրականացնողները ընկերության հիմնական աշխատակիցներն են, որոնք վարձատրվում են 450,000 դրամ և ավելի։ Նրանք զբաղվում են ինֆորմացիայի հավաքագրումով և օն-լայն հարթակում (կայքում) ապրանքատեսակների համալրումով՝ վարձատրվելով ըստ մատուցած ծառայությունների։

Ընկերության աշխատանքի կազմակերպման մեկ այլ տարբերակ է՝ «ուսում-աշխատանք» համատեղում մոդելի կիրառումը, որը թույլ է տալիս ուսանողներին անցնելու ժամանակավոր աշխատանքի՝ փորձ ձեռք բերելու և ոլորտում հմտանալու համար, որը վարձատրվում է ազատ գրաֆիկի պայմաններով։

Բացի այդ, «Մարկետ» և «Սիթի-Մոբիլ» ընկերությունները համագործակցում են բարձր տեխնոլոգիաների (ծրագրավորման ոլորտ) մի քանի հայկական ընկերությունների հետ՝ որոշակի բիզնես-գործընթացներ կամ արտադրական գործառույթներ հանձնելով համապատասխան բնագավառում մասնագիտացող ընկերությունների սպասարկմանը։

Աշխատատեղերի ստեղծման կադրային քաղաքականության նպատակով ստեղծվել են բազմաթիվ գործնական կապեր ՀՀ-ում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, ինչի արդյունքում ընկերությունների աշխատակազմի գերակշռող մասն ուսանողներ են։ Մասնավորապես, համագործակցությունն իրականացվում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ (ներբուհական կառույցը` «Կարիերայի կենտրոններ»):

Ընկերությունների զարգացման և հայաստանյան գրասենյակների համալիր աշխատանքներն էլ ավելի ընդլայնելու համար 2015թ. նախատեսվում է ստեղծել (տեղափոխել) ևս 300 աշխատատեղ, որոնք այս պահին գործում են ՌԴ-ում (օպերատորներ, մարկետոլոգներ, որակի ապահովման կենտրոնի աշխատակիցներ):


«Լոֆթ» ինքնազարգացման, հանգստի և ժամանցի կենտրոնի մասին

«Լոֆթ»-ը («Loft style») ճարտարապետական ոճ է։ Այս ոճին հատուկ են լայնամասշտաբ սրահները, հնարավոր հարմարավետության միջոցների կիրառումը և ազատ տարածության կոնցեպտը։ Այս տարածքները բազմաֆունկցիոնալ՝ մշակութային, կրթական, ինքնազարգացման, հանգստի և ժամանցի համար տեխնիկապես և անհրաժեշտ այլ միջոցներով հագեցած միջավայրեր են։ Ոճի անվան հետ է կապված նաև կենտրոնի «Լոֆթ» անվանումը։

«Լոֆթ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2014թ.-ի օգոստոսին: Ս.թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ «Լոֆթ» կենտրոնի համար կատարված ընդհանուր ներ¬դրումը կազմել է շուրջ 100.0 մլն դրամ: Նախատեսված է մինչև 150 անձի համար (միաժամանակյա)։ Հաշվարկված և ապահովված է անվտանգության հակահրդեհային համակարգը։ Ընթացքի մեջ է «Լոֆթ» ՍՊԸ-ի աշխատակիցների ընտրությունը (10 անձ)։

«Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի ստեղծման նախադրյալ է հանդիսացել «Սիթի-Մոբիլ» և «Մարկետ» ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերի բացման հանգամանքը: Ընկերությունների աշխատակիցների համար «Լոֆթ» ՍՊԸ-ն հանգստի, ժամանցի և ինքնազարգացման միջավայր կլինի: «Լոֆթի» ընդհանուր գոտիում իրականացվող իրադարձությունների մեծ մասը տեղի է ունենալու նաև նշված ընկերու¬թյունների համապատասխան մասնագետների անմիջական մասնակցությամբ։ «Լոֆթը» միաժամանակ նաև հարթակ է հանդիսանալու նշված ընկերությունների մասնագիտական կադրային համալրման համար։

«Լոֆթ»-ում առանձնացված են հետևյալ ֆունկցիոնալ գոտիները.

• Ընդհանուր գոտի (այստեղ կազմակերպվելու են հետևյալ ուղղությունների մասնագիտական և փորձի փոխանակման հանդիպումներ)․
1. Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ, տեղեկատվությունը մշակելու և փոխանցելու հմտություններ,

2. Start-Up ընկերությունների բիզնես մոդելավորում,

3. Սկսնակ երիտասարդ ձեռներեցների աշխատանքի պլանավորման մեթոդիկա:

Նախատեսվում է ստեղծել հարթակ ծրագրավորողների համար, ովքեր կարող են «Լոֆթ»-ի տարածքում համատեղ աշխատանքի միջոցով նոր գաղափարներ մշակել։

Վերոնշյալ իրադարձությունները կազմակերպելու համար կան նախնական պայմանավորվածություններ ինչպես ոլորտի ընկերությունների, այնպես էլ անհատների հետ։

• Աշխատանքային գոտի (նախատեսված է սեմինարների (մարկետինգի, հանրային կապերի, գովազդի, ապրանքագիտության, առողջ ապրելակերպի, գրականության, հոգեբանության մասին դասընթացների), քննարկումների (նոր լույս տեսած գրքի, ֆիլմերի, հայկական և արտասահմանյան ժամանակակից գրականության, նոր ներկայացման կամ այլ ոլորտի պրեմիերաների մասին քննարկումներ), վարպետության դասերի (մշակութային, կրթական և այլ ոլորտների առաջատար մասնագետների ներգրավում, վերջիններիս կողմից փորձի և հմտությունների փոխանակում) համար (գոտին համալրված է տեխնիկական միջոցներով և նախատեսված է 30-40 անձի համար)։

• Բեմական տարածք (նախատեսված է երաժշտական, թատերական, հեղինակային երեկոների, շնորհանդեսների համար, համալրված է տեխնիկական հետևյալ միջոցներով՝ երաժշտական գործիքներ, աուդիո սարքավորումներ։ Բեմը նախատեսված է 7-10 կատա¬րող անձի համար)։

• Առողջ ապրելակերպի գոտի (ընդհանուր տարածքից ունի առանձնացված բնույթ։ Նախատեսված է առողջ ապրելակերպին նպաստող տարբեր միջոցառումների կազմակերպում՝ յոգայի տարբեր ձևերի դասավանդում, բուժական ցիգուն, շեյփինգ)։

• Խոհանոց (ընդհանուր տարածքից ունի առանձնացված բնույթ։ Խոհանոցի ֆունկցիոնալու¬թյունը պայմանավորված է ինքնասպասարկումով։ Խոհանոցի տարածքում նախատեսվում է անցկացնել ազգային և յուրահատուկ այլ ուտեստների պատրաստման վարպետության դասեր)։

• Խաղասենյակ (համալրված ժամանակակից (թվային) և ավանդական խաղերի (խմբակային, ինտելեկտուալ և այլ խաղեր) համար նախատեսված միջոցներով։ Ունի ընդհանուր սրահից առանձնացված բնույթ)։

«Լոֆթ»-ը գործելու է ողջ շաբաթվա ընթացքում՝ ներառյալ շաբաթ և կիրակի։

«Լոֆթ»-ի մոդելը հնարավոր է իրականացնել նաև ՀՀ այլ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, ինչպես նաև ԼՂՀ-ում՝ Ստեփանակերտում։ Այս առումով տարվում են պլանավորման նախնական աշխատանքներ, ինչպես նաև վերը նշված քաղաքների միջավայրային հատուկ ուսումնասիրություն և համապատասխան տարածքի որոնման աշխատանքներ։

 


Հարակից հրապարակումներ`

20:15 06/12/2014  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ 12-րդ ավանդական խաղերի ծրագրով արագ շախմատի մրցաշարի փակմանը
14:51 05/12/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահը մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 7-րդ համագումարին
18:17 21/11/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այցելել է Սերգեյ Ռախմանինովին և Ֆեոդոր Շալյապինին նվիրված ժամանակավոր ցուցահանդես
15:52 20/11/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Կալթակճեանին
21:14 11/11/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
17:51 10/11/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ
13:41 25/10/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահը ներկա է գտնվել «Երևան շոու-2014» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը
20:25 23/10/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին
12:16 23/10/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահն այցելել է «Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2014» արդյունաբերական միջազգային ցուցահանդես
15:21 21/10/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահը ներկա է գտնվել Հատուկ քննչական ծառայության նոր մասնաշենքի բացմանը

Արխիվ

[]