ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանի սպանության գործով նշանակվել է երրորդ փորձաքննությունը. պաշտպանական կողմն առարկում է 12/06/2014 14:42 | Քրեական խրոնիկոն
Լոռու մարզում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության աղմկահարույց գործով որոշում է կայացվել լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:
Գործի քննությունը հետաձգվել է մինչև փորձագիտական եզրակացության ստացումը:
Այդ որոշումը դատարանը կայացրել է՝ բավարարելով մեղադրող Պ.Մարտիրոսյանի միջնորդությունը. նա մինչ դատաքննությունը ավարտվելը միջնորդել է նշանակել լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պատճառաբանելով, որ լրացուցիչ հարցերի պարզաբանման համար անհրաժեշտ են դատաբժշկական բնագավառի հատուկ մասնագիտական գիտելիքներ և անհրաժեշտություն է առաջացել նշանակել լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:
Մասնավորապես, ըստ մեղադրող կողմի, դիակի դատաբժշական փորձաքննության եզրակացության մեջ ներառված չեն և չեն հետազոտվել դեպքի վայրի զննության արձանագրության և լուսանկարչական հավելվածի տվյալները:
Մինչդեռ դատաքննության ընթացքում պարզվել է, որ Ս.Շարբաթյանի մոտ մահվանից անմիջապես հետո դեմքի շրջանի արտաքին տեսանելի մարմնական վնասվածքներն իրենց դրսևորումներով, մինչ դիահերձման իրականացումը, որոշակի փոփոխվել են:
Մմասնավորապես՝ հարցաքննությամբ նշվել է, որ Ս.Շարբաթյանի ձախ ակնակապիճի շրջանի պարկաձև արյունահավաքը հետմահու արտափքվել է, իսկ աջ ակնակապճի շրջանում հետմահու առաջացել են արտափքված արյունահավաքներ, մինչդեռ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ պարզաբանված չէ նշված արտափքումների առաջացման ստույգ մեխանիզմը:
Նման հարցադրում չի առաջադրվել և չի պարզաբանվել նաև լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության իրականացման ընթացքում:
Բացի այդ, ըստ մեղադրող կողմի՝ դեպքի վայրի զննության արձանագրության լուսանկարչական հավելվածում Ս.Շարբաթյանի գլխի դիմային շրջանի պատկերմամբ թվով 4 լուսանկարների վրա տեսանելի են վնասվածքային փոփոխություններ նաև քթի ստորին կեսի և ծայրի, ձախ վերհոնքային՝ ճակատային, աջ և ձախ ստորկոպային շրջաններում, ինչպիսիք նկարագրված չեն դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ:
Դատաքննության ընթացքում պարզվել է, որ մահվանից կարճ ժամանակ անց՝ 18.11.2012թ. կատարված դեպքի վայրի զննությունից հետո մինչև 19.11.2012թ. կատարված դիակի զննությունն ու դատաբժշկական փորձաքննության իրականացումն ընկած ժամանակահատվածում, Ս.Շարբաթյանի դեմքի շրջանի վնասվածքները ենթարկվել են հետմահու փոփոխությունների, մասնավորապես՝ զարգացել են աջ ակնակապճի փափուկ հյուսվածքների արտափքված արյունահավաքներ և ձախ ակնակապիճի փափուկ հյուսվածքների պարկաձև արյունահավաքի արտափքում:
Մինչդեռ լրացուցիչ փորձաքննությանը նախաքննության ընթացքում հարցադրում առաջադրված չի եղել, թե մահվանից հետո մինչև դիակի դատաբժշկական փորձաքննության իրականացումը ընկած ժամանակահատվածում վերը նշված արտափքված արյունահավաքների զարգացումը կարո՞ղ էր արդյոք խոչընդոտ հանդիսանալ այդ և հարակից շրջաններում մահվանը նախորդած ժամանակահատվածում ստացած վնասվածքների լիարժեք նկարագրություններին, ինչպես նաև՝ վնասող ներգործությունների քանակի, առաջացման մեխանիզմների և այլ առանձնահատկությունների լիարժեք գնահատմանը:
Պաշտպանական կողմն առարկել է միջնորդության դեմ: Մասնավորապես՝ պաշտպան Ռ.Հակոբյանը հայտարարել է, որ դեմ է առհասարակ որևէ տեսակի փորձաքննության կատարմանը, քանի որ գտնում է, որ չկա երկրորդ փորձաքննություն, որը պետք է լրացվի:
Ինչ վերաբերում է լրացուցիչ փորձաքննության կատարմանը, ապա դա նշանակվում է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն, երբ կատարվածը բավարար չափով պարզ կամ լրիվ չէ: Փորձագիտական եզրակացությունը, ըստ պաշտպանի հիմնավորումների, «ոչ թե բավարար չափով պարզ չէ կամ հիմնավորված, այլ՝ ակնհայտ սխալ, չպատճառաբանված ապօրինի եզրակացություն է»:
Նման պայմաններում խոսել լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին, տեղին չէ, գտել է պաշտպանը՝ տեսակետ հայտնելով, որ ընդամենը կա միտում՝ փրկել 2-րդ եզրակացությունը:
Պաշտպան Մ.Դավթյանը նույնպես առարկել է մեղադրողի միջնորդության դեմ՝ հայտնելով, որ մահվան պատճառը պարզ է առաջին եզրակացությունից, և կարիք չկա լրացուցիչ փորձաքննության: Ամբողջ դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը առարկել է 2-րդ փորձագիտական եզրակացության դեմ, քանի որ որևէ կերպ ընդունված չէ լուսանկարներով փորձաքննություն կատարելը, ընդ որում՝ պարզ չէ, թե այդ լուսնկարները ինչպե՞ս են ի հայտ եկել:
Միայն քննիչի ցուցմունքներն են, որոնք հակասում են գործում առկա ապացույցներին: Փաստ է, որ լուսանկարչական սկավառակը անթույլատրելի ապացույց է և նորից նշանակել փորձաքննություն, որը պետք է հիմնվի այդ լուսանկարների վրա, իր կարծիքով անիմաստ է:
Հիշեցնենք, որ 2012թ. նոյեմբերի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Լոռու մարզի Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող «Մուշ» ռեստորանային համալիրում հայտնաբերվել էր Սամվել Շարբաթյանի դիակը` բռնության հետքերով:
Գործով մեղադրվում են Արտակ Վերանյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանություն, 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն, Սամվել Դիլոյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, Արեն Վերանյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/16/2024 08:20 Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:16 Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ»
- 11/16/2024 08:13 Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:10 Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:07 Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:04 Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:00 ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/15/2024 13:29 Բաքվում ԱՄՆ դեսպանը կարևոր բացահայտում է արել. Վրթանեսյան
- 11/14/2024 16:19 Վարչապետն ընդունել է ԵՆԲ փոխնախագահին
- 11/14/2024 15:55 Համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար
- 11/14/2024 14:18 COP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների դատապարտում և գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում. Սաղաթելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/16/2024 21:30 Երևանում բախվել են մեքենաներ
- 11/16/2024 18:36 Բացօթյա սրճարանում հրդեհը բռնկվել է գազի բալոնից. քաղաքացին դեմքի շրջանում այրվածքներ է ստացել. ՓԾ
- 11/16/2024 17:48 Հյուսիսային պողոտայում գործող բացօթյա սրճարանում այրվում են աթոռներ. 1 քաղաքացի այրվածքներով դիմել է բուժօգնության. shamshyan.com
- 11/16/2024 13:24 «Դուք ո՞վ դարձաք, որ փորձեք իմ ավտոն կանգնեցնել». Կոտայքի մարզի 31-ամյա բնակչի «վոյաժները»՝ Գայի պողոտայի հանդիպակաց գոտիով. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/16/2024 23:28 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը
- 11/16/2024 20:55 «Միշտ կողքիդ».Սիրուշոն ամուսնու ծննդյան օրը սիրառատ լուսանկարներ է հրապարակել նրա հետ
- 11/16/2024 14:02 Վիշապը հայկական մշակույթի ամենաառնացքային հասկացություններից է, պաշտպանում է մարդուն.ազգագրագետ
- 11/15/2024 21:08 Նոր Զելանդիայի խորհրդարանում Հակայով խափանել են աշխատանքները
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները