Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Մեկուկես տարվա ընկերուհին ամուսնացել է ուրիշի հետ, իսկ ինքը՝ հայտնվել ամբաստանյալի աթոռին 12/05/2014   23:43  |  Քրեական խրոնիկոն


Ռուսաստանից վերադարձել էր՝ ճշտելու, թե արդյոք սիրած աղջիկն այլ տղամարդու նկատմամբ հետաքրքրություն ունի՞ եւ ուրիշի հետ է հանդիպու՞մ է, թե՝ ոչ և փախցնի նրան: Արդյունքում` սիրած աղջիկն ամուսնացել է այլ տղայի հետ, իսկ ինքը` հայտնվել ամբաստանյալի աթոռին:

Ըստ մեղադրանքի՝ 27-ամյա Մհերն իր համագյուղացի, անչափահաս Էլվերինային ամուսնության նպատակով առևանգելու շուրջ նախնական համաձայնության է եկել իր ազգական Արսենի և մեկ այլ անձի հետ, ապա` կազմակերպել անչափահասի առևանգումը:
 
Մհերին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով, իսկ Արսենին՝131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով:  Նրանց երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
 
Այսօրվա դատական նիստի տուժողը չէր ներկայացել. նա դատարանին գրություն էր ուղարկել և խնդրել, որ գործն իր բացակայությամբ  քննվի և որ ամբաստանյալների նկատմամբ պարտք ու պահանջ չունի: Ավելին` տուժողի ներկայացրած բժշկական տեղեկանքից պարզ դարձավ, որ նա 11 շաբաթական հղի է:
 
Դատարան էր ներկայացել տուժողի ամուսինը՝ դատակոչված վկա Հ.Սանոյանը, ում հարցաքննությունը ուղեկցվում էր նրա հոր հուշումներով: Դատարանի կողմից նախազգուշացվելուց հետո անգամ տղամարդը շարունակում էր հուշարարի իր դերը` ըստ էության թույլ չտալով, որ որդին առանց իր հուշումների պատասխանի հարցերին: 
 
Ապա դատական նիստը վերածվեց բեմադրության. վկայի հայրը բղավելով սկսեց կրկնել, որ իրենք բողոք չունեն:  «Ցավդ տանեմ, կյանքիդ մեռնեմ, թողե՛ք թող գնան տուն էս տղերքը, մենք բողոք չունենք»,- ասաց վկայի հայրը` դիմելով դատարանին և լքեց նիստերի դահլիճը:
 
Որդին էլ, դիմելով դատախազին, առաջարկեց տղավարի խոսել` հայտարարելով, որ դատախազի հարցերն իրեն դուր չեն գալիս:
 
Վկայի ցուցմունքից ընդամենը պարզ դարձավ, որ նրանք տուժողի հետ հանդիպել են, իսկ դեպքից 2 օր անց նշանադրվել, ապա «արագի մեջ» ամուսնացել:
 
Դեպքի օրն էլ ներկայիս կնոջ՝ տուժողի հետ խոսել է հեռախոսով և տեղեկացել, որ քոլեջ է գնալու, իսկ որոշ ժամանակ անց էլ տուժողը զանգահարել է ու ասել,  որ արդեն տուն է գնում, սակայն քիչ անց տղային չի հաջողվել ընկերուհու հետ կապ հաստատել: 
 
Վկան, պատասխանելով դեպքի հանգամանքների մասին դատախազի հարցերին, նշեց, որ կնոջը հարցեր չի տվել, որպեսզի նա «սթրես չապրի»: 
 
Վկայի ցուցմունքներում առկա էական հակասությունների պատճառով դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը և հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը, որտեղ նշվում էր, որ երբ տուժողը հասել է իրենց վարձակալած տան շենքի մոտ երկու անձինք մոտեցել են և իր կամքին հակառակ նստեցրել ավտոմեքենան, ապա՝ տարել ինչ-որ արտադրամասի մոտ: 
 
Վկայի խոսքով` իր ցուցմունքի այս դրվագը քննիչը «դրել» է իր կնոջ ցուցմունքից` պատճառաբանելով, թե ցուցմունքը կարճ է:
 
Նկատի ունենալով, որ տուժողն արդեն 4 դատական նիստ չի ներկայանում` մեղադրողը միջնորդեց նրան բերման ենթարկել, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը և հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները:
 
Ըստ այդմ` պարզ դարձավ, որ տուժողը սովորել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում և դեպքի օրը գնացել է Երևանի հիվանդանոցներից մեկը՝  պրակտիկայի: Վերադառնալով` նկատել է, որ իրեն հետևում են: Իրենց շենքի մոտ մի տղա մոտեցել է իրեն և, բռնություն գործադրելով, նստեցրել մեքենայի մեջ: Աղջիկը նաև նշել էր, որ ինքը դիմադրել է, հարվածել, ճանկռել և փորձել է դուրս գալ մեքենայից, սակայն նրա մոտից վերցրել են բջջային հեռախոսը, անգամ տղաներից մեկը հարվածել է շրթունքին, քանի որ աղմկել է:
 
Աղջկան առևանգելով` տղաները նրան տեղափոխել են մեկ այլ վայր, որտեղ Մհերը մեքենայում նրան սպասելիս է եղել, որպեսզի զրուցեն, աղջկա դիմադրությունն իր մաշկի վրա զգացել է նաև Մհերը:
 
Վերջինս ասել է, որ եկել է նրան փախցնելու, իսկ աղջիկը մերժել է և, դուրս  գալով ավտոմեքենայից, վազել, սակայն Մհերը նրան բռնել է և մոտ 2 ժամ նրա կամքին հակառակ պահել ավտոմեքենայում, ապա` իրավապահները եկել են ու նրանց տեղափոխել:
 
Ապացույցների հետազոտման սահմանված հաջորդականության համաձայն` դատարանը հետազոտեց գրավոր ապացույցները և անցավ ամբաստանյալների հարցաքննությանը:
 
Նշենք, որ գործով երկու ամբաստանյալներն ընդունել են իրենց  առաջադրված մեղադրանքը:
 
Ամբաստանյալ Մհերը, օգտվելով իր քրեադատավարական իրավունքից, հրաժարվեց ցուցմունք տալ: Նախաքննության ընթացքում ամբաստանյալը միայն որպես կասկածյալ է ցուցմունք տվել, որից հետո հրաժարվել է ցուցմունքներ տալ: 
 
Իսկ որպես կասկածյալ հայտնել է, որ, գտնվելով ՌԴ-ում, լուրեր է լսել, որ իր սիրած աղջիկը մեկ ուրիշ տղայի հետ է հանդիպում և որոշել է իր հորաքրոջ որդու հետ վերադառնալ Հայաստան և փախցնել նրան: Դեպքի օրն էլ սիրած աղջկա հետ ավտոմեքենայում խոսելիս են եղել, երբ ոստիկանները եկել ու տարել են բաժին:
 
Մյուս ամբաստանյալը ևս հրաժարվեց ցուցմունք տալ, սակայն մասնակի պատասխանեց դատախազի հարցերին:
 
Ըստ Արսենի` ՌԴ-ում գտնվելու ժամանակ փորձել է պարզել, թե եղբոր մեկուկես տարվա ընկերուհին իրո՞ք այլ տղայի հետ է հանդիպում,  թե՝ ոչ և այդ նպատակով զանգահարել է նրան, սակայն վերջինս  հերքել է:
 
Ամբաստանյալը հայտնեց, որ զրուցել է նաև այն տղայի հետ, ով հետաքրքրված է եղել Էլվերինայով: Արդյունքում պարզվել է, որ աղջիկը նրան «նախկինի» մասին ոչինչ չի պատմել:
 
Ամբաստանյալը նշեց, որ, ՌԴ-ից վերադառնալով՝ օրավարձով մեքենան են վարձել և 2 օր շարունակ հետևել տուժողին, սակայն աղջիկն այդ օրերի ընթացքում տանից ընդհանրապես դուրս չի եկել և որ «միայն պատշգամբում են նրան տեսել՝ լվացք փռելիս», իսկ դեպքի օրն էլ փախցրել են:  
 
Գործով դատաքննություն ավարտեց, և հաջորդ դատական նիստում մեղադրողը հանդես կգա մեղադրական ճառով:
 
 
 

Արխիվ

[]