ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Բազելում` ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում 12/05/2014 18:08 | ԼՐԱՀՈՍ
Բազելում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։
Դեկտեմբերի 4-ի առավոտյան Էդվարդ Նալբանդյանը ներկա է գտնվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ նախարարական խորհրդի 21-րդ նստաշրջանի օրակարգը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը քննարկվեցին դեկտեմբերի վերջին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նախապատրաստական աշխատանքները։
Էդվարդ Նալբանդյանի և Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյայի հետ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ։ Ֆինլանդիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները` տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։
Նախարար Նալբանդյանի և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլիի հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը, շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ երկու երկրները կշարունակեն առավել ամրապնդել և խորացնել բարիդրացիական հարաբերությունները։ Զրուցակիցները քննարկեցին բարձրաստիճան փոխայցելությունների առաջիկա ժամանակացույցը, կարևորվել է ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը։ Անդրադարձ արվեց մի շարք տարածաշրջանային խնդիրների։
Հայաստանի և Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների` Էդվարդ Նալբանդյանի և Քեյթ Պենտուս-Ռոզիմաննուսի հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնվել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ։ Քննարկվել են Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-էստոնական փոխգործակցությունը։ Նախարարներն անդրադարձել են կրթական բնագավառում համագործակցությանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում փոխադարձ այցելություններ իրականացնելու վերաբերյալ։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ նախարար Նալբանդյանը քննարկել է երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայ-ռուսական հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է արվել տարածաշրջանային խնդիրների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին։
Նախարարները գոհունակություն են հայտնել դեկտեմբերի 4-ին Եվրասիական միության հիմնադրման մասին փաստաթղթին Հայաստանի միացման վերաբերյալ պայմանագրի` ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացման կապակցությամբ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը։
Էդվարդ Նալբանդյանի և Մալթայի արտգործնախարար Ջորջ Վելլայի հանդիպմանը անդրադարձ է արվել՝ երկկողմ հարաբերությունները ձևավորելու նպատակով ձեռնարկվելիք քայլերին։ Այս առումով կարևորվել է համատեղության կարգով Վալետայում Հայաստանի դեսպանի հավատարմագրումը։
Նախարարները քննարկել են միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, գործարար կապերի, մշակութային փոխանակումների ակտիվացման ուղիները։ Էդվարդ Նալբանդյանն ու Ջորջ Վելլան մանրամասն մտքեր են փոխանակել Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության շուրջ։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից