ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էդվարդ Նալբանդյան. Ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը բազմիցս վերահաստատել իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին 12/05/2014 12:42 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ նստաշրջանին: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
ԱԳ նախարարն իր ելույթում մասնավորապես ասել է.
«Պարոն Նախագահ,
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալթերին և նրա թիմին` ողջ տարվա ընթացքում Կազմակերպության գործունեության մեջ ներդրած ջանքերի համար, ինչպես նաև` շնորհակալություն հայտնել Շվեյցարիայի կառավարությանը` հյուրընկալության և նախարարական խորհրդի լավ կազմակերպման համար:
Առաջին աշխարհամարտի մեկնարկի հարյուրամյակի և Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակի նախօրեի համատեքստում արժանի է հիշատակման, որ այս Կազմակերպության հիմքում ընկած սկզբունքներն ընդունվել են ավերիչ ողբերգությունների, արհավիրքների, միլիոնավոր զոհերի և գրեթե ողջ մայրցամաքի ավերածության ցավալի դասերի և դառը փորձի արդյունքում:
Առաջին աշխարհամարտի քողի ներքո Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի հարյուրերորդ տարելիցն է նշվելու հաջորդ տարի: Դա վկայում է, թե ինչ աստիճանի կարող է հասնել բարոյազրկումը` մարդու իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային համակարգի բացակայության պայմաններում:
20-րդ դարի ողբերգական պատմության ուղղակի հետևանք էր պատերազմներից, բաժանարար գծերից, փակ սահմաններից և ազդեցության գոտիներից զերծ նոր համընդհանուր անվտանգության միջավայր ստեղծելու ձգտումը, որտեղ լիարժեքորեն հարգվում են անհատի արժանապատվությունն ու հիմնարար ազատությունները: Այդ գաղափարները հետագայում ամրագրվեցին ՄԱԿ-ի կանոնադրությունում, Հելսինկյան եզրափակիչ ակտում և միջազգային իրավունքի հիմնական փաստաթղթերում` հնարավորություն ընձեռելով ժողովուրդներին զարգացնելու և պաշտպանելու իրենց իրավունքներն ու ազատորեն տնօրինելու իրենց սեփական ապագան: Այս իրավունքների իրականացումը հանգեցրեց արդի բազմաթիվ պետությունների առաջացմանը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով:
Այս գիտակցությամբ է պայմանավորված այլ մասնակից պետությունների հետ մեկտեղ Հայաստանի գործուն ներգրավվածությունը` Հելսինկի + 40 գործընթացին: Համոզված ենք, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունման 40-ամյակին ընդառաջ մեր հավատարմության վերահաստատումը նրա սկզբունքներին նոր լիցք կհաղորդի ԵԱՀԿ-ին և նրա գործադրած ջանքերին:
Պարոն Նախագահ,
Մեր կազմակերպության արդյունավետությունը մեծապես կախված է բոլոր երեք հարթություններում ի հայտ եկող մարտահրավերների` ժամանակին և պատշաճ գնահատման և հանգամանալից արձագանքման կարողությունից:
Սպառազինությունների վերահսկումը, վստահության և անվտանգության կառուցման միջոցները պետք է տեսանելի տեղ զբաղեցնեն մեր օրակարգում: Ներկա պայմաններում անգամ մենք պետք է օգտագործենք յուրաքանչյուր հնարավորություն` կանխելու առկա սպառազինությունների ռեժիմների հետագա քայքայումը և ջանասիրաբար աշխատենք` ստեղծագործ մոտեցումների միջոցով նոր լուծումներ գտնելու համար:
Մենք ողջունում ենք շվեյցարական նախագահության նախաձեռնությունը` բարձրացնելու օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հարցը: Մարդու իրավունքների զանգվածային և կոպտագույն խախտումները, օտարերկրա ահաբեկիչների ներգրավմամբ այնպիսի խմբավորումների կողմից, ինչպիսիք են «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» և «Ալ-Նուսրա ճակատը», լուրջ սպառնալիք են ոչ միայն ԵԱՀԿ հարևանության, այդ թվում` Միջերկրածովյան գործընկերների, այլ նաև` ԵԱՀԿ բուն տարածաշրջանի համար:
Պարոն Նախագահ,
Այս տարի լրացավ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնության 20-ամյակը: Չնայած միջազգային հանրության կոչերին՝ ամրապնդելու 1994թ. մայիսի զինադադարի համաձայնագիրը և ամբողջովին իրագործելու 1995թ. փետրվարի համաձայնությունը՝ հրադադարի ամրապնդման վերաբերյալ՝ Ադրբեջանն արեց ամեն ինչ՝ հրադադարը խաթարելու համար։ Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփան գծում Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրին զգալի կորուստների և առավել լարեցին իրավիճակը տարածաշրջանում։
Չնայած երեք համանախագահ երկրների ձեռնարկած ինտենսիվ ջանքերին՝ վերջին վեց տարիների ընթացքում` շուրջ քսան գագաթաժողով, նախարարական մակարդակով մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների մի քանի տասնյակ տարածաշրջանային այցեր, չհաջողվեց հիմնախնդրի կարգավորման հարցում բեկում արձանագրել, քանի որ Բաքուն մեկը մյուսի հետևից մերժեց միջնորդների կողմից ներկայացված առաջարկները:
Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտարարություններում ամրագրված տարրերը կարող են հիմք ծառայել` հակամարտության արդար և տևական կարգավորմանը հասնելու համար: Կիսում ենք համանախագահ երկրների այն տեսակետը, որ այդ տարրերը պետք է դիտվեն որպես մեկ ամբողջություն, և որ դրանցից մեկին նախապատվություն տալու ցանկացած փորձ անհնար է դարձնելու հավասարակշռված լուծման հասնելը:
Ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը բազմիցս ընդգծել է և, ի պատասխան Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների կոչին, կրկին վերահաստատել է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքին և տարածքային ամբողջականությանը:
Ադրբեջանը ձևացնում է, թե միջազգային հանրությունը կիսում է իր մոտեցումները, իսկ ինքն էլ իր հերթին կիսում է միջազգային հանրության մոտեցումները, նույնիսկ ձևացնում, թե պատրաստ է գնալ խաղաղության համաձայնագրի նախագծի մշակմանը. մինչ Բաքուն համաձայնություն չի տալիս ղարաբաղան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներին։ Իրականում, Ադրբեջանը շարունակաբար մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բոլոր առաջարկները: Բաքուն մերժել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքների բոլոր, այդ թվում` վերջին տարբերակները, որոնք ներկայացվել էին Կազանի (2011թ. հունիս), Սոչիի (2011թ. մարտ), Աստրախանի (2010 թ. հոկտեմբեր) և Սանկտ Պետերբուրգի (2010թ. հունիս) գագաթաժողովներին:
Բաքուն մերժում է ոչ միայն հիմնարար սկզբունքները, այլև` համանախագահների կողմից առաջարկված վստահության կառուցման միջոցները` ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, շփման գծից դիպուկահարների դուրսբերմանը և հրադադարի խախտման միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծմանը` ստանձնելով դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունը:
Հայ գյուղացին, ով սխալմամբ հայտնվեց Ադրբեջանի տարածքում, ձերբակալվեց, տեսախցիկների առջև նվաստացվեց` տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճով, իսկ հաջորդ օրը սպանվեց ադրբեջանցիների կողմից:
Որքան միջազգային հանրությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, կոչ է անում հակամարտության կողմերին պատրաստել ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե` պատերազմի, այնքան ավելի շատ է Ադրբեջանից, այդ թվում` ամենաբարձր մակարդակով, հնչում ռազմատենչ, պատերազմ հրահրող հռետորաբանություն, հայատյացության քարոզչություն, հայերին սպանողների հերոսացում, ուժգնանում են հետապնդումները այն լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների, մտավորականության ներկայացուցիչների դեմ, որոնք հետամուտ են վստահության ամպապնդման և հաշտեցման ծրագրերին՝ նրանց «Հայաստանի լրտեսներ» անվանելով։ Որքան կողմերին կոչ է արվում դուրս բերել դիպուկահարներին շփման գծից և ստեղծել միջադեպերի ու հրադադարի ռեժիմի խախտումների քննության մեխանիզմ, այնքան ավելի շատ դիպուկահարների կրակոցներ, սադրիչ միջադեպեր, դիվերսիոն գործողություններ են հետևում ադրբեջանական կողմից` հանգեցնելով բազմաթիվ կորուստների:
Որքան նավթային եկամուտները հարստացնում են Ադրբեջանի բյուջեն, այնքան ավելի շատ զենք ու սպառազինություն է ձեռք բերվում Բաքվի կողմից: 2015թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 4,8 մլրդ ԱՄՆ դոլարի` Իլհամ Ալիևի` Ադրբեջանի նախագահի պաշտոնում իր հորը փոխարինելուն հաջորդած մեկ տասնամյակի ընթացքում ավելանալով գրեթե երեսուն անգամ: Ադրբեջանի կողմից այս բացարձակապես անհամաչափ ռազմական ծախսերը և լրացուցիչ սպառազինության ձեռքբերումը լուրջ սպառնալիք են ներկայացնում՝ տարածաշրջանային և միջազգային կայունության և անվտանգության համար:
Նման ռազմատենչ կեցվածքը ուղեկցվում է հակահայ քարոզչությամբ և այլատյացությամբ:
Տարիներ շարունակ Հայաստանն այս ամբիոնից իր մտահոգությունն է հայտնում` ադրբեջանական հասարակության մեջ այդ երկրի ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով ռազմատենչ հռետորաբանության, միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումների և հակահայ հիստերիայի և ատելություն սերմանելու կապակցությամբ:
Մարդու իրավունքների հարցերով զբաղվող բազմաթիվ միջազգային կազմակերպություններ բարձրաձայնել են Ադրբեջանում ռասիզմի, անհանդուրժողականության և մարդու իրավունքների խախտումների աղաղակող դեպքերի մասին, ահազանգել են հայատյաց քաղաքականության կապակցությամբ:
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն (ՌԱԵՀ) Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում խորը մտահոգություն է արտահայտել «պաշտոնական և ԶԼՄ-ների հրապարակումներում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ մշտական բացասական քարոզչության» կապակցությամբ և հորդորել Ադրբեջանի իշխանություններին «համապատասխան կերպ արձագանքել հայերի հանդեպ խտրականության և ատելության քարոզչության բոլոր դրսևորումներին»: Ո՞րն է Ադրբեջանի արձագանքը: Բաքուն փորձում է պարտադրել մյուսներին մարդու իրավունքների վերաբերյալ սեփական խեղաթյուրված ընկալումը, կազմակերպում է շինծու համաժողովներ` նվիրված ենթադրյալ հանդուրժողականությանը և ազատություններին:
Մեր կազմակերպության բնույթը ենթադրում է համարժեք գնահատական և համապատասխան արձագանք այս վարքագծին:
Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի ադրբեջանական ղեկավարության փորձերը՝ հարմարեցնելու միջազգային իրավունքը սեփական ռասիստական գաղափարախոսությանը: Ունենալով կոռուպցիայի հարուստ ներքին փորձ՝ Բաքուն փորձում է տեղափոխել այն միջպետական հարաբերությունների հարթակ՝ օգտագործելով այն իբրև գործիք՝ հակամարտությունների կարգավորման, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ իր թյուրըմբռնումները ուրիշներին պարտադրելու նպատակով: Միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի Ադրբեջանի՝ օրենքի գերակայությունը նավթի գերակայութամբ փոխարինելու փորձերը:
Օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին համանախագահ երկրները՝ նախ Ռուսաստանի նախագահը` Սոչիում, այնուհետև ԱՄՆ պետքարտուղարը` Նյուպորտում, և Ֆրանսիայի նախագահը` Փարիզում, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ կազմակերպեցին գագաթաժողովներ՝ լարվածությունը նվազեցնելու և իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով:
Փարիզի հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանի ղեկավարությունը հակահայ սադրիչ հռետորաբանության նոր ալիք բարձրացրեց, և այդ երկրի պաշտպանության նախարարը կրկին հայտարարեց, որ իր երկիրը Լեռնային Ղարաբաղի հարցը կլուծի ռազմական ճանապարհով:
Նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը, որը խլեց երեք երիտասարդ զինծառայողների կյանք, Բաքվի վերջին հանցավոր սադրանքն էր: Ադրբեջանի բանակը գրեթե տասն օր շարունակ ուղղաթիռի ընկնելու վայրը պահում էր ինտենսիվ կրակահերթի տակ՝ թույլ չտալով փրկարար խմբերին, ԵԱՀԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, մոտենալ այդ վայրին և տարհանել անձնակազմի զոհված անդամների մարմինները, ինչը Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտման ևս մեկ դրսևորում էր:
Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրությանը, ինչը ևս մեկ անգամ արտահայտվեց խոցված ուղղաթիռի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանն իր արձագանքում: Ադրբեջանը ակնհայտորեն կորցնում է իրականության զգացումը, և օրեցօր խորանում է այդ երկրի և քաղաքակիրթ աշխարհի միջև անդունդը:
Տարածաշրջանում տևական խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու համար Հայաստանը շարունակելու է առավելագույն ջանքեր ներդնել՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով և ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և Մինսկի խմբի եռանախագահ երկրների նախագահների` լ’Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում և Էնիսկիլենում ընդունած հայտարարություններում ամրագրված նպատակների, սկզբունքների ու նորմերի հիման վրա:
Պարոն Նախագահ,
Եզրափակելով խոսքս՝ կցանկանայի հայտնել Հայաստանի պատրաստակամությունը` աջակցելու Սերբիայի առաջիկա նախագահությանը` իր օրակարգի իրականացման գործում:
Շնորհակալություն»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից