ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գյումրիում կատարված մի շարք ավազակային հարձակումները բացահայտվել են 12/05/2014 10:17 | Քրեական խրոնիկոն
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ բացահայտել է վերջին շրջանում Գյումրի քաղաքում կատարված մի շարք ավազակային հարձակումներ:
Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, ոստիկանության Կումայրիի բաժին բերման են ենթարկվել Գյումրի քաղաքի բնակիչներ, 1979 թ. ծնված Արթուր Է.-ն և 1985 թ. ծնված Գրիշա Մ.-ն:
Գյումրիում և Վանաձորում հայտնաբերվել է հափշտակված իրերի մի մասը:
Այսպես.
Օգոստոսի 8-ին՝ ժամը 2:15-ի սահմաններում, երկու անհայտ անձինք, նախնական համաձայնությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, ապօրինի մուտք են գործել Շիրակի մարզի Ոսկեհատ գյուղի տներից մեկը, դանակի և ատրճանակի սպառնալիքով տանտիրուհու` Գեղեցիկ Մ.-ի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, վերջինիս բերանը և ձեռքերը կապելով` հափշտակել են առանձնապես խոշոր չափերի մոտ 4 000 000 դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր և 3000 դոլար գումար ու դիմել փախուստի:
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 3:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անհայտ անձինք, Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի բնակչուհի Մարո Վ.-ի գույքն ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ հարձակում կատարելով, ապօրինի մուտք են գործել վերջինիս տուն, նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` գարեջրի ապակյա տարայով ու բռունցքներով բազմակի հարվածներ են հասցրել դեմքին, սավանի կտորով փակել Մարո Վ.-ի և նրա դստեր բերանը, ձեռքերն ու ոտքերը ու իրենց մոտ եղած դանակներով նրանց նկատմամբ բռնություն գործադրելով, դստերը բռնաբարելու սպառնալիքով հափշտակել են խոշոր չափերի` մոտ 2 700 000 դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր, նոութբուք, պլանշետ, 3 բջջային հեռախոս, 80 000 դրամ գումար և հեռացել:
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 3:30-ի սահմաններում, դիմակավորված երկու անհայտ անձինք, հարձակում կատարելով, ապօրինի մուտք են գործել Գյումրի քաղաքում գտնվող, Հայարփի Մ.-ին պատկանող տնակ և նրա ու անչափահաս որդու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` բենզին են լցրել Հայարփի Մ.-ի դեմքին, կպչուն ժապավենով ու պարանով կապել են նրա ու որդու բերանը, ձեռքերը, դանակով վնասել են երեխայի ձեռքը, ապա տնակից հափշտակել են 2 409 000 դրամի գույք, դրամապանակ, համակարգիչ, 3 բջջային հեռախոս ու դիմել փախուստի:
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 3:30-ի սահմաններում, դիմակավորված երկու քաղաքացի, դուռը կոտրելով, մտել են Գյումրի քաղաքում գտնվող, Վարդուշ Թ.-ին պատկանող տնակ , դանակի սպառնալիքով ծեծի ենթարկել նրան` պահանջելով դրամ և ոսկի, ինչից հետո պարանով կապել, գցել են մահճակալին և տնակից հափշտակել 3 բջջային հեռախոս, նոութբուք ու 10 000 դրամ:
Վերը նշված հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում և Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ հիշյալ ավազակային հարձակումները կատարել են Գյումրի քաղաքի բնակիչներ, 1979 թ. ծնված Արթուր Է.-ն և 1985 թ. ծնված Գրիշա Մ.-ն, իսկ հափշտակված իրերը թաքցվում են Կարեն Հ.-ի` Վանաձոր քաղաքում գտնվող բնակարանում:
Դեկտեմբերի 4-ին, ավազակային հարձակումներ կատարելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները Կումայրիի բաժին բերման ենթարկեցին Արթուր Է.-ին և Գրիշա Մ.-ին: Վերջինս խոստովանեց, որ Վարդուշ Թ.-ի, Հայարփի Մ.-ի, Գեղեցիկ Մ.-ի և Մարո Վ.-ի նկատմամբ ավազակային հարձակումերը կատարել է ինքը՝ Արթուր Է.-ի հետ:
Արթուր Է.-ի բնակարանից խուզարկությամբ հայտնաբերվեց և առգրավվեց «Samsung GALAXY S5» բջջային հեռախոս, իսկ Կարեն Հ.-ի Վանաձոր քաղաքի բնակարանում` 1 նոութբուք և 2 այլ բջջային հեռախոսներ, որոնց վերաբերյալ Գրիշա Մ.-ն հայտարարեց, որ ինքն է տվել հափշտակված իրերը Կարեն Հ.-ին` հետագայում վաճառելու նպատակով:
Քննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից