ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հովիկ Աբրահամյան. թե՛ կառավարության ծրագիրը, թե՛ պետական բյուջեի 2015թ. նախագիծը իրատեսական են 12/04/2014 18:34 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովի լիագումար նիստում՝ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ:
ՀՀ Վարչապետն իր ելույթում մասնավորապես ասել է.
«Ազգային ժողովի հարգելի նախագահ,
Հարգելի պատգամավորներ,
Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են Ազգային ժողովի հավանությանն արժանացած Կառավարության, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության կողմից ընդունված 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի դրույթները:
Արդեն իսկ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում առիթ եմ ունեցել նշելու, որ թե՛ ձեր կողմից հաստատված կառավարության ծրագիրը, թե՛ պետական բյուջեի 2015թ. նախագիծը, առաջին հերթին, իրատեսական են: Ըստ ներկայացված հաշվարկների, անկախ ներքին և արտաքին տարաբնույթ տնտեսական զարգացումներից` ստանձնած պարտավորությունները պետք է իրականացվեն:
2015 թվականի պետական բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, ինչի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը կազմում են սոցիալական, կրթական, մշակութային և առողջապահական բնագավառների ծախսերը:
Պատշաճ մակարդակի ծախսեր են նախատեսված պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման համար: 2015 թվականին ևս շարունակելու ենք ցուցաբերել ֆինանսական աջակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
Միևնույն ժամանակ, բոլոր ոլորտներում ուղղորդվել ենք հավասար պայմանների ստեղծման և հասարակությանն ականջալուր լինելու մեր կարգախոսով: Մենք նախաձեռնել ենք բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են էապես բարելավելու գործարար միջավայրը, ամրապնդելու պետության նկատմամբ գործարարների վստահությունը:
Սակայն դրանցից բոլորը չէ, որ իրենց անմիջական արտացոլումն են գտել 2015թ բյուջեում: Այնուամենայնիվ, այս կառավարության կողմից առաջին անգամ ներկայացվող տարեկան բյուջեում կարելի է արդեն տեսնել նոր քաղաքականության շեշտադրումների սկիզբը:
Մենք նայում ենք խնդիրներին ոչ թե առօրեական շահերի, այլ տնտեսության հեռանկարի տեսանկյունից, և հնարավորինս ձգտել ենք երկարաժամկետ օգուտները գերադասել անմիջական եկամուտների գայթակղությունից: Օրինակ, ավելացված արժեքի հարկի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որի իմաստը պետության և տնտեսվարողի համար միևնույն պայմանների կիրառումն է, անկախ հսկայական ծախսից, մենք իրականացնելու ենք:
Իրատես լինելով՝ դա կարող ենք իրականացնել միայն փուլ առ փուլ՝ բյուջեի վրա ծախսերի հսկայական բեռը բաժանելով երեք տարվա մեջ և նախապատվությունը տալով փոքր բիզնեսին:
Ակտիվորեն շարունակելու ենք տեսչական բարեփոխումները: Ես բազմիցս հնչեցրել եմ իմ մոտեցումը՝ որքան քիչ ստուգող, այնքան լավ: Որքան կանոնակարգված և թափանցիկ լինեն ստուգումները, այնքան լավ: Որքան ստուգումների քանակի վրա լինեն սահմանափակումներ, այնքան լավ: Սա 2015թ. բյուջեում արտացոլելը ևս դժվար է, բայց Ազգային ժողով ներկայացված օրենքների նախագծերից, Կառավարության և վարչապետի որոշումներից կարելի է համապատասխան դատողություններ անել մեր քաղաքականության ուղղվածության մասին:
Ինչպես և ես կանխատեսում էի, բյուջեի քննարկման ժամանակ առաջարկված փոփոխությունները ծախսերի զգալի ավելացում են ենթադրում: Ես շնորհակալ եմ պատգամավորներին, որ հարգեցին իմ խնդրանքը և Հայաստանի՝ տարիներով կուտակված խնդիրները միանգամից լուծող ծախսերի մակարդակ չառաջարկեցին:
Անգամ այդ պարագայում, արված գումարային առաջարկությունները 164 մլրդ դրամի չափ էին՝ բացառիկ դեպքերում միայն եկամտի աղբյուրներ նշելով: Բնականաբար, մենք ուշադրությամբ քննարկել ենք բոլոր առաջարկները, և անգամ եթե չենք կարողացել ֆինանսական լուծումներ տալ, ապա տվել ենք մանրամասն պարզաբանումներ:
Բաց ենք եղել փոփոխությունների ոչ միայն ֆինանսական հատկացումների, այլև՝ քաղաքականության տրամաբանության առումով: Օրինակ, անաշխատունակության նպաստների դեպքում միջազգային փորձից բխող առաջարկների հանրային լայն, այդ թվում ձեզ հետ քննարկումներից հետո մենք ընդունեցինք որոշումներ, որոնք թե՛ սահմանափակում են անարդարությունների հնարավորությունները, թե՛ անհրաժեշտ պաշտպանություն ապահովում մեր քաղաքացիների համար:
Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումների արդյունքում մենք թե՛ ավելացրել ենք եկամուտները, թե՛ կրճատել ծախսերը և թե՛ ընդունել կրճատված ծախսերի կրկնակի չափով՝ 13.5 մլրդ դրամի նոր ծախսային ծրագրեր: Լինելով շարունակական և իներտ փաստաթուղթ՝ պետական բյուջեն չի կարող միանգամից զգալիորեն փոխվել:
Այն պետք է պարունակի և նախանշի փոփոխություններ, սակայն, ինչպես նշել էի իմ նախորդ ելույթում, առանց իրականության հետ կապը կորցնելու: Կարծում եմ, որ մեր ներկայացրած վերջնական նախագծում դուք տեսել եք փոփոխությունների մեր ձգտումը: Հուսով եմ, որ առողջ քննարկումների և բանավեճի իմ կոչն այսուհետ ևս իր դրական արձագանքը կգտնի:
Ուզում եմ ավելի մանրամասն անդրադառնալ այս թեմային՝ ավելի լայն, քաղաքական մշակույթի համատեքստում: Ես բազմակարծության ջատագով եմ, բաց, անկեղծ քննարկումների կողմնակից, և համոզված եմ, որ բոլորս նույն գործն ենք անում մեր երկրում, ուղղակի անում ենք դա տարբեր հարթություններում: Սակայն կա հիմնականը երկրորդականից տարբերելու հրամայականը: Բազմակարծությունը չպետք է ֆետիշացնել, քննադատությունը չպետք է լինի ինքնանպատակ:
Միջազգային տնտեսական զարգացումները տարաբնույթ են, բազմաշերտ, անորոշությունների աստիճանը՝ բարձր, քան երբևէ: Մեր կարիքները բազմաթիվ են, միջոցները՝ սուղ: Համախմբման խնդիրն ավելի քան պահանջված է: Տարիներով ձևավորված կնճռոտ խնդիրները մեկ ակնթարթում չենք լուծելու: Դրանք լուծելու ենք քայլ առ քայլ, համախմբված ջանքերով: Ազգովի պիտի հասնենք ներքին միության և ամրության՝ արտաքին աշխարհի մարտահրավերներին դիմակայելու և ազգային միասնականությունը որպես հաղթության երաշխիք ունենալու համար:
Ես հստակ գիտեմ իմ անելիքները և անշեղորեն դրանք իրագործելու եմ: Մենք գիտենք՝ ինչ ենք անելու և ինչու, և մանր ինտրիգներն ու օդացունց քննադատությունները մեզ չեն շեղելու: Չենք տարվելու աջից ու ձախից փչող հովերով, կամա թե ակամա օտարի ջրաղացին ջուր լցնող մտայնություններով:
Միևնույն ժամանակ մենք քարացած չենք և ունակ ենք լսելու: Գիտենք, որ կան երկրի համար անհրաժեշտ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն և չունեն պարզ պատասխաններ: Մենք դա իրականացնելու համար համագործակցելու կամք ունենք: Խնդիրների լուծման հրամայականը մեզ համար կարևոր է քաղաքական կոնյուկտուրայից: Մենք պատրաստակամ ենք երկխոսելու:
Երկխոսության պատրաստակամությունը, միևնույն ժամանակ, չի նշանակում երկխոսություն հանուն երկխոսության, չի նշանակում հանդուրժողականության իմիտացիա, չի նշանակում կապիտուլյացիա:
Երկխոսությունը նշանակում է երկխոսություն: Ազնիվ: Անկեղծ: Երբ բերվում են փոխադարձ փաստարկներ, անկեղծորեն քննարկվում են դրանց հնարավոր հետևանքները և ազնվորեն ընդունվում առավել ծանրակշիռները: Չի կարող, օրինակ, միջազգային պրակտիկայում մերժված գաղափարն ընդդիմության պահանջով դառնալ իրականություն: Սակայն այն երևույթը, որն ուղղելու համար ընդդիմությունը առաջարկել է այդ գաղափարը, կարող է և պետք է քննարկվի և շտկվի: Կարևորն ազնիվ ու անկեղծ քննարկումն է:
Ցավոք, երկխոսության մեր ջանքերը միշտ չէ, որ հաջողությամբ են պսակվում: Կոչ եմ անում գործնական քայլերով օգտակար արդյունքների հասնելու մեր քայլերի ետևում ենթատեքստ չփնտրել, այլ համագործակցել հանուն երկրի բարօրության, հանուն մեր քաղաքացիների համար հստակ և շոշափելի արդյունքների: Մեր գերակայությունը մեր քաղաքացին է՝ իր հոգսերն ու խնդիրները թեթևացնելու հրամայականով: Մեր նպատակները հստակ են, հաստատակամությունն՝ աներեր: Համագործակցության դուռը բաց է:
Շնորհակալություն»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել