ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վազգեն Խաչիկյանի գործով դատավճիռը՝ առաջիկայում 12/04/2014 15:40 | Քրեական խրոնիկոն
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով նախագահող դատավորը խորհրդակցական սենյակ է հեռացել. հաջորդ դատական նիստում կհրապարակվի դատավճիռ:
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալները հանդես եկան վերջին խոսքով:
Մասնավորապես` Վազգեն Խաչիկյանn ընդգծեց, որ 2005-2006թ., երբ ինքը զբաղեցրել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը, կենսաթոշակները 3 անգամ աճել են: Խաչիկյանի խոսքով` իրեն մեղադրանք առաջադրվելու ժամանակ նա բացակայել է հանրապետությունից, հնարավորություն է ունեցել խուսափել նախաքննությունից, այլ անունով անձնագրի ձեռք բերել, այլ երկրներում բնակվելու հնարավորություն է ունեցել, սակայն կամովին վերադարձել է:
Խաչիկյանը հայտարարեց, որ անկախ նրանից, թե ինչ դատավճիռ կկայացվի, այն կայացվելու է հանուն Հայաստանի Հանրապետության, և ինքը, որպես ՀՀ օրինակելի քաղաքացի, պատրաստ է կրել այն:
Այդուհանդերձ Խաչիկյանը դատարանին խնդրեց օբյեկտիվ և արդարացի դատավճիռ կայացնել:
Մյուս ամբաստանյալներն էլ հիմնականում դատարանին խնդրեցին մեղմ պատիժ նշանակել:
Ամբաստանյալ Հրանուշ Դանիելյանը հայտարարեց, որ զղջացել է կատարվածի համար և դատարանին խնդրեց մեղ պատիժ սահմանել:
Համլետ Մարտիրոսյանն էլ հայտարարեց, որ գումար չի յուրացրել, սակայն իրեն մեղադրանք առաջադրվելուց հետո պետությանը պատճառված վնասն իր մասով փոխհատուցել է: Նրա խոսքով՝ այս 2 տարիների ընթացքում իր առողջությունը քայքայվել է՝ խնդրելով մեղմ պատիժ նշանակել:
Ամբաստանյալ Արթուր Սուքիասյանը նշեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել՝ ակնկալելով մեղմ պատիժ։
Դատարանից մեղմ վերաբերմունք խնդրեց նաև Սարգիս Սարգսյանը:
Իսկ ամբաստանյալ Սամվել Էլբակյանը խնդրեց արդարացնել իրեն՝ հայտարարելով,որ յուրացում չի կատարել, այլ կանխել է այն:
Արման Խաչատրյանը և Բագրատ Մուրադյանը փաստեցին, որ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ փոխհատուցել են և խնդրեցին արդարացի դատավճիռ կայացնել:
Իսկ ամբաստանյալ Վահագն Խաչատրյանն իրեն մեղավոր չճանաչեց։ Ըստ նրա՝ ինքը կատարել է աշխատանքային պարտականությունները, որի ընթացքում հնարավոր է՝ եղել են թերացումներ, սակայն վկայակոչեց նաև մեկ այլ օրինակ, երբ 7մլն. դրամի օգուտ է տվել պետությանը. «Գիշեր- ցերեկ, շաքարի բարձր գրաֆիկով աշխատել եմ և ինչու պետք է 130 մլն ուրիշի փոխարեն վճարեմ»: Նա պահանջեց արդարացի վճիռ կայացնել և համաներմամբ դատարանի դահլիճից իրեն ազատ արձակել:
Վիգեն Գևորգյանն էլ հայտարարեց, որ ոչ օբյեկտիվ քննություն է կատարվել՝ չհամաձայնելով պատճառված վնասը համապարտորեն բոլորից գանձելու որոշման հետ:
Հովհաննես Գրիգորյանը և Աշոտ Աբրահամյանը հրաժարվեցին վերջին խոսք ասելուց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/24/2024 19:29 Սալաֆիական ահաբեկիչները մարտեր են մղում Ադրբեջանի անտառներում. «Բաց մի՛ թողեք»Տեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/27/2024 08:24 Հրավիրատոմսեր ուղարկելուն դեմ են եղել 3 անձ․ «Հրապարակ»
- 09/27/2024 08:21 Ռոմանոսի գլխին էլ են մութ ամպեր կուտակվել․ «Հրապարակ»
- 09/27/2024 08:09 Բուհեր կփակվեն․ «Հրապարակ»
- 09/27/2024 08:05 Խուզարկել են նաեւ ռեկտորի տունը․ «Հրապարակ»
- 09/27/2024 08:00 2017թ.-ին 20 հազար, իսկ 2023թ.-ին 40 հազար հանցագործություն է գրանցվել երկրում. հետհեղափոխական Հայաստանում ցուցանիշն աննախադեպ է. «Ժողովուրդ»
- 09/27/2024 07:57 ՔՊ-ական 71 պատգամավորներից 30-ն է միացել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության ստորագրահավաքին. կարծես նախաձեռնությունը ոչ միանշանակ է ընդունվել. «Ժողովուրդ»
- 09/26/2024 08:30 Կամովին կտա՝ լավ, չի տա՝ կվերցնեն․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
Մեկնաբանություն
- 09/27/2024 12:39 1988-ի փետրվարից հետո հայ ազգը երբեք այնքան համախմբված չէր պաշտպանելու իր հայրենիքը՝ Արցախը, որքան 2020-ի սեպտեմբերի 27-ին, այդ ոգին դեռ կա. Խաչատրյան
- 09/27/2024 12:11 Յուրաքանչյուր տարի այս օրը մենք պետք է քննության ենթարկենք մեզ. արդյո՞ք մենք խորը ուսումնասիրել և վերլուծել ենք այն սխալներն ու բացթողումները, որոնք հանգեցրել են պարտության. Անանյան
- 09/27/2024 11:54 Իշխանությունը նպատակաուղղված պարտության է տարել պետությանը ոչ միայն Արցախը հանձնելով, այլ Հայաստանը դարձնելով խոցելի. Աբրահամյան
- 09/27/2024 11:17 Հայկական պետությունները հաղթողի կարգավիճակից՝ կապիտուլյացվածի չէին վերածվի, եթե չլիներ իշխանազավթումը. Արտակ Զաքարյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 09/24/2024 15:52 Կորած շունը հայտնաբերվել է շնորհիվ խորոված նրբերշիկների
- 09/20/2024 18:04 Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ
- 09/20/2024 15:49 Երկրին աստերոիդ է մոտենում
- 09/18/2024 18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել