Թեմաներ
Հինգշաբթի 01 / 23 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   23:39 Ռուսաստանը և Իրանը կխորացնեն ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցությունը 01/22/2025   23:23 Մակրոնն ու Շոլցը կհանդիպեն Թրամփի վերաբերյալ ռազմավարությունը քննարկելու համար 01/22/2025   23:01 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/22/2025   22:44 Փաշինյանը ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին 01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   22:22 Սիրիայում պատմել են Ռուսաստանի հետ ռազմաբազաների շուրջ բանակցությունների մասին 01/22/2025   22:11 Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/22/2025   21:54 Շախմատի Հայաստանի առաջնության վերջնական արդյունքները 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/22/2025   21:30 ՀՀ-ն դե-յուրե հանդիսանում է ԱՄՆ-ի թշնամի կառույցի անդամ, թերևս սա է պատճառը, որ ավելի բարձր փաստաթուղթ չունեցանք. քաղաքագետ 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/22/2025   21:12 Հայաստան են ժամանել Nordic-Baltic Eight խորհրդարանների նախագահներն ու փոխնախագահները 01/22/2025   20:59 Առաջնորդություն 01/22/2025   20:55 Ղրղզստանում ձնահոսքը ծածկել է յոթ ավտոմեքենա 01/22/2025   20:45 Գետինը կմտնեի, եթե վարչապետ լինի, հա բողոքում եք՝ սխալ են զեկուցել. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:41 UFC-ն թարմացրել է դասակարգման աղյուսակը․ հայտնի է` որ տեղում է գտնվում Ծառուկյանը 01/22/2025   20:38 Քաղաքացու վրա լրացուցիչ ֆինանսական բեռ եք դնում, կոռուպցիան բացահայտեք, ԱՆԻՖ-ում 25 մլրդ դրամ մսխել են,մեղադրյալ չկա.Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:32 Թրամփը Պուտինի հետ իր հարաբերություններն անվանել է շատ լավը 01/22/2025   20:20 Մկներից եք հարցնում, դա՞ էր ձեր քաղաքական ծրագիրը՝ Փաշինյանը՝ ընդդիմությանը 01/22/2025   20:17 Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք կներկայացվի 01/22/2025   20:10 Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հետ 01/22/2025   20:01 Չփրկվանք, պետք չէ փրկիչներ ման գալ. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի մասին (տեսանյութ) 01/22/2025   19:54 Ուզում եք ասել էնքան էլ լավ թեկնածու չէի՞նք ընտրել... որոշել ու որոշվել է, որ ինքնաբացարկ հայտնի. Փաշինյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/22/2025   19:50 Դատարանը փոխեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով 01/22/2025   19:40 Կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություններ անել, բայց հետեւանքներն էդ մարդիկ են բանտում իրենց մաշկվի վրա դա զգալու. Փաշինյան (տեսանյութ) 01/22/2025   19:34 Որոտանում «Վեոլիա Ջուրը» ջրամատակարարում չի իրականացնում. Խուդաթյան (տեսանյութ) 01/22/2025   19:23 Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարարը 01/22/2025   19:10 Հանցախումբը առեւանգում էր քաղաքի փողոցներում քնած տղամարդկանց եւ նրանցից գումար շորթում 01/22/2025   19:02 Ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը. Սիմոն Բաբայան 01/22/2025   19:00 Սիրիայի իշխանությունները ցանկանում են սեփականաշնորհել նավահանգիստներ ու գործարաններ 01/22/2025   18:56 Ինձ մնար`ՀՀ-ի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյանով. Միրզոյան 01/22/2025   18:56 Ժողովրդին պետք է կապենք էս երկրի հետ, որ չուզեն գնան ԱՄՆ, որտեղ ամեն փռշտալուց պետքա հայտարարագրես. Փաշինյան 01/22/2025   18:42 Կասի հայերի ցավը տանեմ ու կգնա ռեստորանում ավելի ցավը կտանի. Փաշինյան 01/22/2025   18:39 Բրիտանացի հետախույզները՝ Ջեյմս Բոնդի գլխավորությամբ,չեն կիսում Փաշինյանի կարծիքն ու վտանգավոր են համարում Նոյեմբերյան-Իջևան հատվածը. Խաչատրյան 01/22/2025   18:38 ԱՆԻՖ-ում միլիարդավոր մսխումների գործով մեղադրյալ չկա. Դատախազությունը հաստատում է՝ որեւէ մեկի մեղադրանք չի ներկայացվել 01/22/2025   18:13 Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին 01/22/2025   18:07 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/22/2025   18:04 Մենք ուզում ենք էս տրանսպորտային համակարգը շարունակի՞ գոյություն ունենալ, թե՞ էլի գա Իկարուս, Երազ, իշավոտնուկներով Գազել. Փաշինյան 01/22/2025   17:57 Ընկալում կա, որ պետական բյուջեն էս դահլիճի էս հատվածի համար է ծախսվում. ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը՝ մատնացույց անելով ՔՊ-ին (հեսանյութ) 01/22/2025   17:54 Մի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը.եթե որևէ ձեռք եք տեսնում ձեր գրպանում, դա ձեր ձեռքն ա. Փաշինյան 01/22/2025   17:48 Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին 01/22/2025   17:44 Փաշինյանը՝ Դավոսի հանդիպումների մասին 01/22/2025   17:40 Ապրել ենք Չարենցի «Երկիր Նաիրիի» սյուժեում, պիտի դուրս գանք դեպի «իրական Հայաստան». Փաշինյան 01/22/2025   17:37 Մարդկանց գժի տեղ են դնում, ասում ենք կարող եք ավտոբուսի մեջ քնել և տրոլեյբուսի մեջ արթնանալ. Թևանյան (տեսանյութ) 01/22/2025   17:26 Վաղարշապատում 49-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար 01/22/2025   17:09 Այս համակարգը կարևոր է՝ ապապետությունից պետություն գնալու անցման տրամաբանության մեջ․ Փաշինյանը՝ հայտարարագրման մասին 01/22/2025   16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   16:46 Գյուղերից կարտագաղթեն, եթե դպրոցները փակեք. պատգամավորը՝ նախարարին
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին

Հովիկ Աբրահամյան. թե՛ կառավարության ծրագիրը, թե՛ պետական բյուջեի 2015թ. նախագիծը իրատեսական են 12/04/2014   18:34  |  ԼՐԱՀՈՍ


ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովի լիագումար նիստում՝ ՀՀ  2015 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ:

ՀՀ Վարչապետն իր ելույթում մասնավորապես ասել է.

«Ազգային ժողովի հարգելի  նախագահ,
Հարգելի պատգամավորներ,

Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են Ազգային ժողովի հավանությանն արժանացած Կառավարության, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության կողմից ընդունված 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի դրույթները:

Արդեն իսկ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում առիթ եմ ունեցել նշելու, որ թե՛ ձեր կողմից հաստատված կառավարության ծրագիրը, թե՛ պետական բյուջեի 2015թ. նախագիծը, առաջին հերթին, իրատեսական են: Ըստ ներկայացված հաշվարկների, անկախ ներքին և արտաքին տարաբնույթ տնտեսական զարգացումներից` ստանձնած պարտավորությունները պետք է իրականացվեն:

2015 թվականի պետական բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, ինչի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը կազմում են սոցիալական, կրթական, մշակութային և առողջապահական բնագավառների ծախսերը:

Պատշաճ մակարդակի ծախսեր են նախատեսված պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման համար: 2015 թվականին ևս շարունակելու ենք ցուցաբերել ֆինանսական աջակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

Միևնույն ժամանակ, բոլոր ոլորտներում ուղղորդվել ենք հավասար պայմանների ստեղծման և հասարակությանն ականջալուր լինելու մեր կարգախոսով: Մենք նախաձեռնել ենք բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են էապես բարելավելու գործարար միջավայրը, ամրապնդելու պետության նկատմամբ գործարարների վստահությունը:

Սակայն դրանցից բոլորը չէ, որ իրենց անմիջական արտացոլումն են գտել 2015թ բյուջեում: Այնուամենայնիվ, այս կառավարության կողմից առաջին անգամ ներկայացվող տարեկան բյուջեում կարելի է արդեն տեսնել նոր քաղաքականության շեշտադրումների սկիզբը:

Մենք նայում ենք խնդիրներին ոչ թե առօրեական շահերի, այլ տնտեսության հեռանկարի տեսանկյունից, և հնարավորինս ձգտել ենք երկարաժամկետ օգուտները գերադասել անմիջական եկամուտների գայթակղությունից: Օրինակ, ավելացված արժեքի հարկի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որի իմաստը պետության և տնտեսվարողի համար միևնույն պայմանների կիրառումն է, անկախ հսկայական ծախսից, մենք իրականացնելու ենք:

Իրատես լինելով՝ դա կարող ենք իրականացնել միայն փուլ առ փուլ՝ բյուջեի վրա ծախսերի հսկայական բեռը բաժանելով երեք տարվա մեջ և նախապատվությունը տալով փոքր բիզնեսին:

Ակտիվորեն շարունակելու ենք տեսչական բարեփոխումները: Ես բազմիցս հնչեցրել եմ իմ մոտեցումը՝ որքան քիչ ստուգող, այնքան լավ: Որքան կանոնակարգված և թափանցիկ լինեն ստուգումները, այնքան լավ: Որքան ստուգումների քանակի վրա լինեն սահմանափակումներ, այնքան լավ: Սա 2015թ. բյուջեում արտացոլելը ևս դժվար է, բայց Ազգային ժողով ներկայացված օրենքների նախագծերից, Կառավարության և վարչապետի որոշումներից կարելի է համապատասխան դատողություններ անել մեր քաղաքականության ուղղվածության մասին:

Ինչպես և ես կանխատեսում էի, բյուջեի քննարկման ժամանակ առաջարկված փոփոխությունները ծախսերի զգալի ավելացում են ենթադրում: Ես շնորհակալ եմ պատգամավորներին, որ հարգեցին իմ խնդրանքը և Հայաստանի՝ տարիներով կուտակված խնդիրները միանգամից լուծող ծախսերի մակարդակ չառաջարկեցին:

Անգամ այդ պարագայում, արված գումարային առաջարկությունները 164 մլրդ դրամի չափ էին՝ բացառիկ դեպքերում միայն եկամտի աղբյուրներ նշելով: Բնականաբար, մենք ուշադրությամբ քննարկել ենք բոլոր առաջարկները, և անգամ եթե չենք կարողացել ֆինանսական լուծումներ տալ, ապա տվել ենք մանրամասն պարզաբանումներ:

Բաց ենք եղել փոփոխությունների ոչ միայն ֆինանսական հատկացումների, այլև՝ քաղաքականության տրամաբանության առումով: Օրինակ, անաշխատունակության նպաստների դեպքում միջազգային փորձից բխող առաջարկների հանրային լայն, այդ թվում ձեզ հետ քննարկումներից հետո մենք ընդունեցինք որոշումներ, որոնք թե՛ սահմանափակում են անարդարությունների հնարավորությունները, թե՛ անհրաժեշտ պաշտպանություն ապահովում մեր քաղաքացիների համար:

Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումների արդյունքում մենք թե՛ ավելացրել ենք եկամուտները, թե՛ կրճատել ծախսերը և թե՛ ընդունել կրճատված ծախսերի կրկնակի չափով՝ 13.5 մլրդ դրամի նոր ծախսային ծրագրեր: Լինելով շարունակական և իներտ փաստաթուղթ՝ պետական բյուջեն չի կարող միանգամից զգալիորեն փոխվել:

Այն պետք է պարունակի և նախանշի փոփոխություններ, սակայն, ինչպես նշել էի իմ նախորդ ելույթում, առանց իրականության հետ կապը կորցնելու: Կարծում եմ, որ մեր ներկայացրած վերջնական նախագծում դուք տեսել եք փոփոխությունների մեր ձգտումը: Հուսով եմ, որ առողջ քննարկումների և բանավեճի իմ կոչն այսուհետ ևս իր դրական արձագանքը կգտնի:

Ուզում եմ ավելի մանրամասն անդրադառնալ այս թեմային՝ ավելի լայն, քաղաքական մշակույթի համատեքստում: Ես բազմակարծության ջատագով եմ, բաց, անկեղծ քննարկումների կողմնակից, և համոզված եմ, որ բոլորս նույն գործն ենք անում մեր երկրում, ուղղակի անում ենք դա տարբեր հարթություններում: Սակայն կա հիմնականը երկրորդականից տարբերելու հրամայականը: Բազմակարծությունը չպետք է ֆետիշացնել, քննադատությունը չպետք է լինի ինքնանպատակ:

Միջազգային տնտեսական զարգացումները տարաբնույթ են, բազմաշերտ, անորոշությունների աստիճանը՝ բարձր, քան երբևէ: Մեր կարիքները բազմաթիվ են, միջոցները՝ սուղ: Համախմբման խնդիրն ավելի քան պահանջված է: Տարիներով ձևավորված կնճռոտ խնդիրները մեկ ակնթարթում չենք լուծելու: Դրանք լուծելու ենք քայլ առ քայլ, համախմբված ջանքերով: Ազգովի պիտի հասնենք ներքին միության և ամրության՝ արտաքին աշխարհի մարտահրավերներին դիմակայելու և ազգային միասնականությունը որպես հաղթության երաշխիք ունենալու համար:

Ես հստակ գիտեմ իմ անելիքները և անշեղորեն դրանք իրագործելու եմ: Մենք գիտենք՝ ինչ ենք անելու և ինչու, և մանր ինտրիգներն ու օդացունց քննադատությունները մեզ չեն շեղելու: Չենք տարվելու աջից ու ձախից փչող հովերով, կամա թե ակամա օտարի ջրաղացին ջուր լցնող մտայնություններով:

Միևնույն ժամանակ մենք քարացած չենք և ունակ ենք լսելու: Գիտենք, որ կան երկրի համար անհրաժեշտ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն և չունեն պարզ պատասխաններ: Մենք դա իրականացնելու համար համագործակցելու կամք ունենք: Խնդիրների լուծման հրամայականը մեզ համար կարևոր է քաղաքական կոնյուկտուրայից: Մենք պատրաստակամ ենք երկխոսելու:
Երկխոսության պատրաստակամությունը, միևնույն ժամանակ, չի նշանակում երկխոսություն հանուն երկխոսության, չի նշանակում հանդուրժողականության իմիտացիա, չի նշանակում կապիտուլյացիա:

Երկխոսությունը նշանակում է երկխոսություն: Ազնիվ: Անկեղծ: Երբ բերվում են փոխադարձ փաստարկներ, անկեղծորեն քննարկվում են դրանց հնարավոր հետևանքները և ազնվորեն ընդունվում առավել ծանրակշիռները: Չի կարող, օրինակ, միջազգային պրակտիկայում մերժված գաղափարն ընդդիմության պահանջով դառնալ իրականություն: Սակայն այն երևույթը, որն ուղղելու համար ընդդիմությունը առաջարկել է այդ գաղափարը, կարող է և պետք է քննարկվի և շտկվի: Կարևորն ազնիվ ու անկեղծ քննարկումն է:

Ցավոք, երկխոսության մեր ջանքերը միշտ չէ, որ հաջողությամբ են պսակվում: Կոչ եմ անում գործնական քայլերով օգտակար արդյունքների հասնելու մեր քայլերի ետևում ենթատեքստ չփնտրել, այլ համագործակցել հանուն երկրի բարօրության, հանուն մեր քաղաքացիների համար հստակ և շոշափելի արդյունքների: Մեր գերակայությունը մեր քաղաքացին է՝ իր հոգսերն ու խնդիրները թեթևացնելու հրամայականով: Մեր նպատակները հստակ են, հաստատակամությունն՝ աներեր: Համագործակցության դուռը բաց է:

Շնորհակալություն»:

 


 


Հարակից հրապարակումներ`

17:22 04/12/2014  |  ԼՐԱՀՈՍՀՀԿ-ն հաստատեց 2015թ պետբյուջեն
17:03 04/12/2014  |  ԼՐԱՀՈՍՊավել Սաֆարյան. 2015թ. պետբյուջեի քննարկումները հետաձգելու անհրաժեշտություն չկա
13:44 27/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿառավարությունը փոփոխեց 2015թ. բյուջեի նախագիծը
14:16 14/11/2014  |  ԼՐԱՀՈՍՌուբիկ Հակոբյան. Քաղաքական մեծամասնությունը հակված չի իր խոսքին տեր կանգնել
12:13 14/11/2014  |  ԼՐԱՀՈՍԱղվան Վարդանյան. 2015թ. պետական բյուջեն առաջընթաց չապահովող հերթական բյուջեն է
16:07 13/11/2014  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ում 2015թ. պետբյուջեի քննարկումն ընդմիջվեց՝ առնվազն 4 օրով
16:28 12/11/2014  |  ԼՐԱՀՈՍՀովհաննես Մարգարյանն առաջարկեց պետպատվերի շրջանակներում հեռացնել քաղաքացիների ստամոքսները
16:21 12/11/2014  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության ոլորտում 2015թ. օրենսդրական մեծածավալ փոփոխություններ կլինեն
15:02 12/11/2014  |  ԼՐԱՀՈՍՊետբյուջեն երկրում ստեղծված իրավիճակին համարժեք բյուջե չէ, այն «յոլա տանելու է»
14:23 12/11/2014  |  ԼՐԱՀՈՍՀրանտ Բագրատյան. «Այս բյուջեն ոչ մի տեղ չի տանելու միանշանակ»

Արխիվ

[]