Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Նախաքննությունը շարունակելու՝ դատախազի որոշումն ամբողջությամբ անհիմն է, անօրինական և ենթակա վերացման. պաշտպան 12/03/2014   11:42  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ


Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ պահանջելով վերացնել դատախազի որոշումը, որով վերացվել էր Շենգավիթի քննչական բաժնի քննիչի գործով վարույթը կարճելու՝ Հատուկ քննչական ծառայության որոշումը։

Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ինեսսա Պետրոսյանը, ով իրականացնում է Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Հակոբ Մանուկյանի շահերի պաշտպանությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ  հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հատկանիշներով:

Ըստ դատախազի՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչը մեկ այլ քրեական գործի շրջանակում չի կատարել օրենքով սահմանված իր պարտականությունը, այն է՝ առնվազն երեք օր առաջ դատախազին չի ներկայացրել նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին որոշումը, իսկ նույն բաժնի պետը նախաքննության ժամկետները պահպանելուն հետևելու լիազորությունը պատշաճ չի կատարել:

Արդյունքում, դատախազության գնահատմամբ, «առերևույթ չարաշահել են իրենց պաշտոնատար դիրքը, ինչն առաջացրել է քրեորեն գործի բնականոն ընթացքն ապահովելու անհնարինություն, այն է` դատախազը զրկվել է նախաքննության ժամկետը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով երկարացնելու և մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 274-րդ  հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումներից որևէ մեկն ընդունելու հնարավորությունից»:

Գործն ուղարկվել էր ՀՔԾ՝ նախաքննություն կատարելու։

Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ որոշվել է քրեական հետապնդում չիրականացնել և քրեական գործով վարույթը կարճել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ գործերով քննության վարչության դատախազ Է.Արամյանի կողմից, սակայն, 18.11.2014թ. վերացվել քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վ.Ավետիսյանի՝ նոյեմբերի 12-ին կայացրած նշված որոշումը և քրեական գործը կրկին ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննությունը շարունակելու համար:

Միաժամանակ, դատախազ Է.Արամյանը 19.11.14թ. որոշում է կայացրել  Հակոբ Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ  հոդվածի 1-ին մասով ներգրավել է որպես մեղադրյալ:

Պաշտպանական կողմը գտնում է, որ դատախազի՝ 18.11.2014թ. որոշումն ամբողջությամբ անհիմն է, անօրինական և ենթակա է վերացման:

Ըստ  դատախազի՝ քննիչը պարտավոր է նախաքննության ժամկետը երկարացնելու մասին որոշումն առձեռն հանձնել դատախազին: Քանի որ քննիչը որոշումն առձեռն չի հանձնել, այլ հանձնել է գրասենյակ՝ դատախազին ուղարկելու համար, իսկ գրասենյակի աշխատակցի կողմից որոշումը նույն շենքում գտնվող դատախազին ուղարկելու փոխարեն սխալմամբ ուղարկել է նույն շենքում գտնվող ոստիկանություն և այդ  պատճառով որոշումը դատախազին ուշացումով  է հասել, ուստի, ըստ դատախազի, նախաքննության ժամկետները խախտվելու համար քննիչը ենթակա է քրեական պատասխանատվության:

Ընդ որում, նշելով, որ «քննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված որոշումը քննիչը պարտավոր է ներկայացնել դատախազին` քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ»՝ դատախազը եզրակացրել է, թե «օրենսդրի կողմից «ներկայացնել դատախազին» բառը պետք է մեկնաբանել որպես դատախազին հանձնել, այլ ոչ թե՝ հանձնել գրասենյակ», այսինքն, ըստ դատախազի, «ներկայացնել» եզրույթը տառացիորեն և առանց իմաստային փոփոխության նշանակում է «հանձնել»:

Պաշտպանական կողմը գտնում է, որ դատախազի՝ նման եզրահանգումը իրավական հենք չունի, այն չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումից և մտացածին է:

Պաշտպանը նշում է, որ ՀՀ քրեական  դատավարության օրենսգրքում «հանձնել», «հանձնում» և «հանձնված» եզրույթները օգտագործվում են 211 անգամ` հանձնել իմաստով: Նույնքան անգամ օգտագործվում են նաև «ներկայացնել», «ներկայացնում» և «ներկայացված» եզրույթները:

«Դա նշանակում է, որ օրենսդիրը այդ տերմիններն օգտագործում է տարբեր իմաստներով` հանձնելը` հանձնել իմաստով, ներկայացնելը` ներկայացնելու իմաստով և ոչ մի դեպքում «ներկայացնել» եզրույթը տառացի մեկնաբանմամբ չի կարող նույնացվել առձեռն հանձնելու հետ»,- գտնում է պաշտպանը:

Այսպիսով, ըստ պաշտպանի՝ «ներկայացնել» եզրույթի խեղաթյուրված մեկնաբանմամբ բողոքարկվող որոշումն ընդունած դատախազը ընդամենը փորձել է հիմնավորել իր կողմից առաջադրված անհիմն մեղադրանքը:

Քննիչ Հակոբ Մանուկյանը հայտնել է, որ ունենալով շուրջ 8 ամսվա քննչական աշխատանքի ստաժ, նշված ժամանակ վարույթում ունենալով 27 ընթացիկ քրեական գործ՝ երբեք նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին որոշումը դատախազին առձեռն չի հանձնել, այլ երեք օր առաջ այդ որոշումները հանձնել է քննչական բաժնի գրասենյակ, և դատախազությունն այդ կապակցությամբ խնդիր չի առաջացրել:

Գործի նախաքննությամբ հաստատվել է, որ տվյալ դեպքում Հակոբ Մանուկյանն իր կողմից ընդունված որոշումը՝ նախաքննության ժամկետի երկարացման մասին, բաժնի պետ Ս.Մկրտչյանի գրությամբ՝ 2014թ. հոկտեմբերի 10-ին՝ առավոտյան ժամը 10:00 -11:00-ի սահմաններում, ինչպես նախկին բոլոր դեպքերում, հանձնվել է քննչական բաժնի գրասենյակ՝ դատախազություն ուղարկելու համար:

«Իմ պաշտպանյալ Հակոբ Մանուկյանի կողմից որևէ սխալմունք, բացթողում թույլ չի տրվել: Փաստաթուղթը գրասենյակ է հանձնվել պատշաճ վիճակով»,- նշվում է փաստաբանի բողոքում:

Պաշտպանն ընդգծում է նաև, որ եթե դատախազը՝ տեսնելով, որ նախաքննության ժամկետն իր կողմից նախկինում երկարացվելուց հետո այդ ժամանակի ավարտից երեք օր առաջ դեռ չի ստացել քննիչի կողմից ընդունվելիք հնարավոր որոշումներից մեկը, պետք է հսկողություն իրականացնելու շրջանակներում այդ մասին ցուցում տար քննիչին, ինչն էլ առիթ կդառնար՝ պարզելու համար գրասենյակում տեղի ունեցած սխալմունքը և կանխնելու հնարավոր հետևանքները:



 


Հարակից հրապարակումներ`

00:06 02/12/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախաքննության ժամկետը չերկարացնելու լիազորություն օրենսդրությամբ դատախազին վերապահված չէ. Դիտարկում
10:40 19/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. հարուցվել է քրեական գործ. ՀՔԾ
12:06 04/11/2014  |  Քրեական խրոնիկոնՔննիչի պատճառով ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվողը դիմել է փախուստի, իսկ հանցագործության գործիք ատրճանակը չի հայտնաբերվել
16:49 29/10/2014  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն հաստատել է. Քրեական գործերի հիմքում դատավարական ժամկետների խախտումներն են
15:09 29/10/2014  |  Քրեական խրոնիկոնՔրեական գործ՝ ՀՔԾ քննիչի ու բաժնի պետի նկատմամբ
14:58 29/10/2014  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարը չմեկնաբանեց քննիչների դեմ քրեական գործերի հարուցման փաստը
17:15 28/10/2014  |  ԼՐԱՀՈՍԼիահույս ենք, որ քրեական գործերով կապահովվի քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը. ՀՀ քննչական կոմիտե
11:13 16/10/2014  |  Քրեական խրոնիկոնԸստ քաղաքացու` քննիչը սպառնալիքի, խաբելու և համոզելու միջոցով իրենից կորզել է եղբորը մեղադրող, իրականությանը չհամապատասխանող ցուցմունք
11:46 15/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԸստ կալանավորի՝ իր բանավոր հաղորդումը վարույթն իրականացնողը չի արձանագրել և օրենքով սահմանված կարգով ընթացք չի տվել

Արխիվ

[]