Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան

Թուրքիայի խորհրդարանը կթաքցնի ճշմարտությունը, եթե խափանի Ցեղասպանության օրինագիծը 12/03/2014   13:40  |  Միջազգային լրահոս


Ermenihaber.am-ը ներկայացնում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի «Թուրքիայի խորհրդարանը կթաքցնի ճշմարտությունը, եթե խափանի Ցեղասպանության օրինագիծը» հրապարակումը:  

«Անցյալ շաբաթ թուրք պատգամավորն առաջարկ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան՝ դատապարտելու համար Հայոց ցեղասպանությունը, մի շարք այլ վայրագություններ և պետական ահաբեկչության դրվագներ:

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Սեբահաթ Թունջելն այս փաստաթղթով պահանջում է, որ նախագահ Էրդողանը ճանաչի և ներողություն խնդրի խորհրդարանում՝ Հայոց ցեղասպանության, Դերսիմի, Մարաշի, Սիվասի և Չորումի ջարդերի, 1980 թ. սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումից հետո զանգվածային կախաղանների, ինչպես նաև պետական տեռորի հետևանքով մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների համար:

Առաջարկվող բանաձևը նաև պահանջում է, որ Թուրքիայի նախագահն այցելի զանգվածային կոտորածների վայրերից մեկը, հրապարակավ կրկնի ներողությունը և ապրիլի 24-ը հայտարարի պաշտոնական սգո օր: Մեկ տարվա ընթացքում Խորհրդարանը պետք է ձևավորի Ճշմարտության հանձնաժողով և հրապարակի այս ոճրագործությունների վերաբերյալ պետական արխիվներում պահվող բոլոր փաստաթղթերը: Բացի այդ, բարոյական և նյութական փոխհատուցում պետք է տրամադրվի զոհերի ժառանգներին:

Սպասելի է, որ Թուրքիայի խորհրդարանը կմերժի այս առաջարկի քննարկումը: Ամենայն հավանականությամբ, Թունջելի իրական նպատակը Հայոց ցեղասպանության և մյուս զանգվածային ջարդերի բարձրացումն է Խորհրդարանում՝ անկախ արդյունքից: Նման օրինագծի լոկ ներկայացումն իսկ ազգային իրարանցում կառաջացնի Խորհրդարանի ներսում, լրատվամիջոցների և թուրք ժխտողականների շրջանակներում: Թունջելը պետք է գիտակցի, որ նա կարող է զրկվել իր պատգամավորական անձեռնմխելիությունից և մեղադրվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով արգելված թեմաներ բարձրացնելու համար:

Ողջունելով Թունջելի համարձակ և հանդուգն առաջարկը՝ հայերը, թուրքերը, քրդերը և ուրիշները չպետք է մոռանան, որ Թուրքիայում առաջին անգամ չէ, որ բարձրացվում է հայերի տեղահանության և ջարդերի հարցը: 1918 թ. նոյեմբերի 4-ին, երիտթուրքերի վարչակարգի անկումից անմիջապես հետո և նախքան Քեմալ Աթաթուրքի կողմից 1923 թ. Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը, Օսմանյան խորհրդարանում առաջարկ ներկայացվեց «Միություն և առաջադիմություն» կոմիտեի գործած ոճրագործությունների վերաբերյալ. «Բնակչության մեկ միլիոնին, որոնց միակ մեղքը հայ ազգին պատկանելն էր, կոտորեցին և բնաջնջեցին, այդ թվում՝ նույնիսկ կանանց և երեխաներին»: Այն ժամանակվա ներքին գործերի նախարար Ֆեթհի բեյը պատասխանեց Խորհրդարանին՝ ասելով, որ «Կառավարության մտադրությունն է՝ դարմանել մինչ օրս կատարված յուրաքանչյուր անարդարություն, որքանով որ միջոցները հնարավորություն կտան, վերադարձնել իրենց տները նրանց, ում աքսորել են, և հնարավորինս փոխհատուցել նրանց կրած նյութական վնասները»:

Խորհրդարանական քննչական կոմիտեն անցավ համապատասխան փաստաթղթերի հավաքմանը, որոնք նկարագրում էին հայ ժողովրդի զանգվածային ջարդերի համար պատասխանատու անձանց գործողությունները և դրանք հանձնեց Թուրքիայի ռազմական դատարան: «Միություն և առաջադիմություն» կոմիտեի պարագլուխները մեղավոր ճանաչվեցին հայ ժողովրդի կոտորածի համար և կախաղան հանվեցին կամ դատապարտվեցին երկարատև բանտարկության: Ռազմական դատարանը Գերմանիայից պահանջեց Թուրքիա վերադարձնել ջարդերի գլխավոր կազմակերպիչներին, որոնք փախել էին երկրից: Գերմանիայի մերժումից հետո նրանց հեռակա կարգով դատեցին և մահվան դատապարտեցին:

Իր առաջարկը պատմական և իրավական նախադեպերով հիմնավորելու համար, Թունջելը պետք է Թուրքիայի խորհրդարան ներկայացնի 1918 թ. խորհրդարանական առաջարկը և քննարկումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որն այն ժամանակ կոչվում էր «հայկական տեղահանություններ և ջարդեր»: Նա պետք է նաև ներկայացնի Թուրքիայի ռազմական դատարանների կողմից ընդունված մեղադրական վճիռների պատճենները: Վերջապես, Թունջելը պետք է Խորհրդարանին հիշեցնի Քեմալ Աթաթուրքի պատմական խոստովանությունը, որ նա արել է «Լոս Անջելես էգզամիներ» թերթում 1926 թ. օգոստոսի 1-ին հրապարակված հարցազրույցում. «Երիտթուրքերի կուսակցության այս մնացորդները պետք է պատասխան տան մեր մի քանի միլիոն քրիստոնյա հպատակների համար, որոնց դաժանորեն արտաքսեցին իրենց հայրենի օջախներից և կոտորեցին»: Կհամարձակվի՞ արդյոք որևէ թուրք պատգամավոր ստախոս անվանել արդի Թուրքիայի հիմնադրին:

Եթե Թուրքիայի խորհրդարանը խափանի Թունջելի օրինագիծը և կանխի դրա քննարկումը, ապա այն կբացահայտի Էրդողանի կառավարության՝ ճշմարտությանը դիմակայելու սարսափը և իր նախորդների մեղավորության քողարկումը ... Անկախ վերջնական արդյունքից՝ այս առաջարկն անսպասելի դրական զարգացում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախօրեին և որոշակի մխիթարություն է բերում թուրքական այլ վայրագությունների զոհերի ժառանգներին:

Թունջելի առաջարկի ներկայացումը Թուրքիայի խորհրդարանում համընկավ Բոլիվիայի Սենատի և խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչման հետ: Հատկանշական է, որ այս ճանաչումը ձեռք է բերվել ցեղասպանության զուտ բնույթից ելնելով, առանց հայկական լոբբիստական ջանքերի, որն էլ ժխտում է թուրքական սովորական պնդումները, թե իբր երկրները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը տեղի հայ համայնքների ճնշման տակ: Բոլիվիայում հայկական համայնք չկա...»

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



 


Հարակից հրապարակումներ`

13:21 01/12/2014  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն շնորհակալ է Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներին, երկրի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին
07:59 01/12/2014  |  ԼՐԱՀՈՍԲոլիվիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ օրինագիծ
11:01 27/11/2014  |  Միջազգային լրահոսՔրդական ծագումով թուրք պատգամավորը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ է ներկայացրել խորհրդարան
17:25 16/09/2014  |  ԼՐԱՀՈՍԱԺ փոխնախագահը՝ Գավրիլ Ավրամիդիսին. Տարակուսելի է հույն որոշ պատգամավորների վարքագիծը
16:28 10/09/2014  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` Հունաստանի խորհրդարանի կողմից ընդունած օրենքի կապակցությամբ
14:22 10/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷդուարդ Շարմազանով. Հույն պատգամավորների քայլը ծառայություն է ողջ մարդկությանը եւ քաղաքակրթությանը
12:43 10/09/2014  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն իր երախտիքն է հայտնում Հունաստանի խորհրդարանին
15:28 06/09/2014  |  Միջազգային լրահոսՀունաստանի խորհրդարանը մասամբ քննարկել է Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը
15:19 05/09/2014  |  Միջազգային լրահոսԹուրքական քաղաքը խզել է «Քույր քաղաքների» պայմանագիրը Հայոց ցեղասպանությունը ճանաչած Կավառնայի հետ
13:49 03/09/2014  |  Միջազգային լրահոսՀունաստանի խորհրդարանը ուրբաթ օրը քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը

Արխիվ

[]