ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանը գոհ է Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի գործում գրանցված առաջընթացից 12/02/2014 12:43 | Քրեական խրոնիկոն
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը բավարարված է Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի տնօրենի նկատմամբ նախաքննական մարմնի կատարած քննչական գործողություններից:
Այս մասին փաստաբանը հայտնեց «Փաստինֆո»-ի հետ զրույցում՝ նշելով, որ այս մասով հստակ երևում է նախաքննական մարմնի կատարած աշխատանքը: «Հեշտ չէ բացահայտել 28 աշխատակիցներին, ովքեր գրանցված են եղել, բայց չեն աշխատել: Հասկանալի է՝, որ դա դժվար բացահայտվող փաստ է, բայց ամեն դեպքում, իրենք բացահայտել են»,- ասաց փաստաբանը` միաժամանակ հավելելով, որ 28 աշխատակիցների անվան տակ դուրս գրված աշխատավարձը, իր կարծիքով սակայն, պիտի որ ավելի մեծ թիվ կազմած լիներ:
Հիշեցնենք` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» դատարան է դիմել՝ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում հայտնաբերված անօրինությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը պատշաճ քննության չենթարկելու, գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն չիրականացնելու և նշված հանգամանքների շուրջ դատախազական պատշաճ վերահսկողություն չիրականացնելու մասին բողոքով:
Մինչ դատավարության մեկնարկը, սակայն, ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ Կոտայքի մարզի քննչական բաժնից գործի քննությունը տեղափոխվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության վարույթ: Իսկ դրանից օրեր անց հայտարարվեց, որ գիշերօթիկի նախկին տնօրեն Գայանե Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ավելի քան 50 մլն դրամի յուրացման համար, և նա կալանավորվել է:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ կազմակերպությունն այս առաջընթացից հետո հրաժարվի դատարան ներկայացրած իր հայցից, փաստաբան Տիգրան Հայրապետյկանը պատասխանեց. «Այս փուլի համար ես գտնում եմ, որ գործի ընթացքը նորմալ է, ես կխոսեմ մնացած հասարակական կազմակերպությունների հետ, եթե իրենք նման կարծիք ունեն, մյուս դատական նիստին հնարավոր է, որ միջնորդենք, որ ինչ-որ առումով հետաձգվի, որովհետև այս պահին չենք ուզում խանգարել վարույթն իրականացնող մարմնին: Մեր բողոքն ինքնանպատակ չէ, եթե աշխատում են, շատ լավ է: Պետք է սպասել, հետո եթե այլ չգոհացնող բաներ լինեն, կարելի է քայլեր ձեռնարկել»,- ասաց փաստաբանը:
Այդուհանդերձ, Տիգրան Հայրապետյանի համոզմամբ, նախաքննական մարմինը դեռ շատ անելիք ունի:
«Նախաքննությունը պետք է դեռ շարունակվի և քրեաիրավական գնահատականներ տրվեն,- ասաց փաստաբանն ու հավելեց,- Երեխաների նկատմամբ ծեծի, բռնության, նախարարության աշխատակիցների հետ կապված եղե՞լ են չարաշահումներ, թե՝ ոչ, ինչպիսի՞ չարաշահումներ են եղել, ովքե՞ր են կատարել այդ չարաշահումները»:
Իսկ քրեական գործի նախաքննության մեջ կատարված լուրջ քայլերը Տիգրան Հայրապետյանը պայմանավորում է գործի հասարակական հնչեղությամբ, մամուլի դրսևորած հետևողականությամբ:
«Շատ մեծ հանցագործություն է կատարվել, բայց ամեն ինչ սառեցված մնում էր: Հենց հանրությունը 7 ամիս առաջ ակտիվացավ, քրեական գործ հարուցվեց, մարդիկ աշխատանքից դուրս եկան, հիմա էլ ակտիվացավ, անցավ մի շաբաթ, և մենք հետևանքները տեսանք ու, կարծում եմ, դեռ առաջկայում էլ կտեսնենք»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ որ գիշերօթիկ դպրոցում տիրող բարքերի ու վարքերի մասին բաց նամակ էր հրապարակվել մամուլում, որից հետո ՄԻՊ-ն իրականացրեց ուսումնասիրություններ՝ արձանագրելով չարաշահումներ։
Ահազանգումների հետքերով գիշերօթիկ էր այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանը և խիստ նկատողության արժանացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին՝ դպրոցում առկա խախտումները ժամանակին չարձանագրելու համար: Աշխատանքից հեռացվել էր նաև գիշերօթիկ դպրոցի տնօրեն Գայանե Մարգարյանը, ով ներկայում կալանավորված է:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել