ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալեքսանդր Արզումանյանը` փոխնախարարին. Հիացած եմ Ձեր կարողությամբ` շատ ծավալուն անդրադարձ կատարելով, այնուամենայնիվ, հարցերն անպատասխան թողնել 12/02/2014 14:46 | ԼՐԱՀՈՍ
«Հիացած եմ Ձեր կարողությամբ` շատ ծավալուն անդրադարձ կատարելով, այնուամենայնիվ, հարցերն անպատասխան թողնել»,- այսօր Ազգային ժողովում` ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի միանալու հարցի քննարկման ժամանակ, հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին հարց ուղղելուց առաջ նկատեց «Ժառանգություն» խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Ա.Արզումանյանը որպես ասվածի հիմնավորում նշեց, որ վերջին երկու շաբաթների ընթացքում փոխնախարարի հետ բազմիցս առիթ են ունեցել քննարկելու` թե՛ փակ, թե՛ բաց և թե՛ ընդլայնված ձևաչափերով, որոնց ժամանակ իր գործընկերները բազմաթիվ հարցեր են ուղղել:
Ըստ պատգամավորի՝ ի պատասխան հնչած հարցերի՝ «անընդհատ կրկնելով, որ սա քաղաքական միություն չի, զուտ տնտեսական է, այնուամենայնիվ, մեր կասկածները չեն փարատվում, և գործողությունները, զարգացումները ցույց են տալիս, որ պրոբլեմներ կան»:
Ա.Արզումանյանը նկատեց, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հարնտ Բագրատյանի հարցին ի պատասխան՝ փոխնախարարը, մասնավորապես, ասաց, թե ԵՏՄ-ին Հայաստանի միանալու դեպքում կբարելավվի բիզնես մթնոլորտը, հաշվի առնելով, որ հնարավորություն է ընձեռվում մուտք գործել 180 միլիոնանոց շուկա:
«Համաձայն Բլումբերգ գործակալության կողմից միջազգային խոշոր ներդրողների շրջանում անցկացված հարցման`
հարցվածների 50 տոկոսը Ռուսասատանը համարում են համաշխարհային ֆինանսական շուկաների թիվ մեկ սպառնալիքը: Համեմամտության համար, Իսլամական պետությունը սպառնալիք են համարում 26 տոկոսը»,- ասաց Ա.Արզումանյանը` հավելելով, որ Ռուսաստանն իր տարբեր պետական մարմինների միջոցով, օրինակ, արգելում է մեկ տասնյակ ընկերություններին մթերք մատակարարել, սահմաններում մաքսային զննումներ կատարել:
«Այսինքն` որևէ հեռանկարային զարգացում չենք տեսնում. Մարդիկ կարող են վոլյունտարիստական ցանկացած լուծում գտնել»,- ասաց պատգամավորը` հարց ուղղելով փոխնախարարին, թե ինչպե՞ս է նա պատկերացնում, որ այս պայմանններում որևէ մեկը ներդրում անի Հայաստանում՝ հաշվի առնելով, որ, «նախ՝ Ռուսաստանը սպառնալիք է համարվում իրենց իսկ կողմից, և եկրորդը`որ ցանկացած գերատեսչություն ցանկացած պահի կարող է վերանայի այն որոշումը, որ կայացվել է ԵՏՄ ամենաբարձր մակարդակի կոլեգիալ մարմիններում»:
Ա.Արզումանյանի` իր հասցեին հնչած գնահատականի հետ Ս.Կարայանը, բնականաբար, չհամաձայնեց, նշելով, որ նիստի սկզբից ի վեր փորձում է «պատասխանել պատգամավորների հարցերին, որոնց մեծ մասը վերաբերում է նրան, թե ինչ հնարավորություններ կարող են ստեղծվել, որպեսզի ՀՀ-ում ներդրւոմներն աճեն»: Փոխնախարարը կրկին պնդեց, որ ներդրումների համար ամենակարևոր հանգամանքներից մեկը գործարար միջավայրի և առհասարակ տնտեսության բարելավման գնահատականն է:
«Ես չեմ կարծում, որ երբ ՀՀ-ն միանում է Եվրասիական տնտեսական միությանը, որոշակի սահմանափակումներ է կրում: Ո'չ: Ընդամենը հնարավորություններ է ստանում ու ավելի լայն հնարավորություններ, քան կան այսօր: Եվ չեմ կարողանում կիսել այն մտահոգությունը, որ մենք, միանալով ԵՏՄ-ին, չկրելով որևէ սահմանափակումներ, մեր ներդրողները պետք է պակասեն»,-հայտարարեց Ս. Կարայանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ